21:04 23.04.2020
Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։
20:42 23.04.2020
Կառավարության այսօրվա նիստը հիմնականում սոցիալական ուղղվածություն ուներ: Օրակարգային հարցերի թվում քննարկվել և հաստատվել է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները մեղմացնող կառավարության 14-րդ ծրագիրը։ Դրանով ուսման վարձի փոխհատուցում կտրվի ուսանողներին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 23.04.2020
Չնայած Չինաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարությամբ տեղեկացրել է, որ այս տարի ապրիլի 24-ին Պեկինում ՀՀ դեսպանությունում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված և Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրքի մատուցման ամենամյա միջոցառումը չի կայանալու՝ պայմանավորված Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ ձեռնարկվող կանխագելման և զսպման միջոցառումներին հետևելու հանգամանքով, այնուամենայնիվ, Չինաստանի տարբեր նահանգներում աշխատող և սովորող հայերը որոշել են հարգանքի […]
20:00 23.04.2020
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի […]
19:43 23.04.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ներկայացրել է պարետի որոշումը, որով հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, այդ թվում՝ մշակող արդյունաբերության, մեծածախ ու մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման, Տեղեկատվություն և կապի, անշարժ գույքի հետ կապված գործունեության, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, վարչարարական և օժանդակ գործունեության, սպասարկման և այլ ծառայություններ հատվածում: […]
19:29 23.04.2020
Կորոնավիրուսը ավելի վտանգավոր է տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Այս մտքի վրա հիմնվելով՝ շատ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսի վտանգին։ Շատերն էլ վստահ են, որ հենց իրենք չեն վարակվելու։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Զրույցին միանում է նաև կորոնավիրուսից բուժված Արմինե Հովհաննիսյանը, որը պատմել է՝ […]
19:05 23.04.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ի՞նչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՊԵԿ նախագահը խոսել է նաև ստեղծված իրավիճակում հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության ու պետբյուջեի կատարողականի մասին: Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօրվա ասուլիսը սկսեց Հարկային օրենսգրքում երեկ կատարված փոփոխությունները մանրամասնելով: Ազգային ժողովի ընդունած […]
17:30 23.04.2020
Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամները Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել արտակարգ դրության վերացման պահանջով: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի ցուցարարի, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին, տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: «Ակցիան կազմակերպել ենք, որ իշխանությունը հասկանա՝ այստեղ մարդիկ են ապրում, որոնք չեն ցանկանում ապրել նման ստրկական պայմաններում: Հասկանում ենք նաև, որ սահմանված կարգը կապ […]
16:20 23.04.2020
Թուրքիան, ամենայն հավանականությամբ, թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը: Նման եզրահանգման համար հիմք է ծառայել Թուրքիայում վերջին օրերին գրանցված մահերի ընդհանուր վիճակագրությունը՝ համեմատած վերջին տարիների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:13 23.04.2020
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են՝ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս անգամ կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով այժմ կիրառվող առողջապահական սահմանափակումները։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:57 23.04.2020
Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն նկարահանվել է ինքնամեկուսացման մասին հումորային տեսանյութում։ Չեմպիոնների լիգայի օրհներգի ներքո Ռոնալդոն խոհանոցում վիճակահանություն է անցկացրել՝ օգտագործելով մանդարիններ ու խնձորներ։ Վիճակահանության արդյունքներով՝ սպասք լվանալը բաժին է հասել հենց ֆուտբոլիստին։ «Բարդ վիճակահանություն էր»,- գրել է Ռոնալդոն տեսանյութի մեկնաբանությունում։ Посмотреть эту публикацию в Instagram By the looks […]
15:51 23.04.2020
2019թ. արդյունքներով արձանագրվել է, որ այն նպատակները, որ ուներ հարկաբյուջետային քաղաքականությունը և պարտքի կառավարման ռազմավարությունը, իրականացվել են: Այս մասին ապրիլի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա ներկայացրել է նաև թվային տվյալներ, մասնավորապես, 2019-ի արդյունքներով արձանագրվել է 7,6 տոկոս իրական տնտեսական աճ և սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է […]
15:30 23.04.2020
Պարետի նոր որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում փոփոխություններ են կատարվել: Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը: Փոխարենը, ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ […]
15:04 23.04.2020
Տնտեսվարողներից շատերը հաշվետվություններ ներկայացնելիս սխալ են նշել տնտեսական գործունեության դասակարգիչը, ինչի պատճառով դուրս են մնացել տնտեսական աջակցության ծրագրերում ներառվելուց: Արդյո՞ք նրանք կարող են փոփոխել տնտեսական դասիչը, կա՞ն դրա համար մեխանիզմներ: Ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Կառավարության այսօրվա որոշումը, որով կարգավորվում են ութերորդ միջոցառման հիմնական դրույթները և կիրառման կարգը, նախատեսում է, […]
14:44 23.04.2020
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ինչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողների համար: Օրինագծով՝ հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի նկատմամբ սահմանված տույժը նվազեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:41 23.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագիտացված թիմը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ներգրավմամբ, ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։ […]
14:23 23.04.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին նախագիծը: Նա նշեց՝ որոշման նախագծի հիմք են հանդիսացել Հիդրոմետ ծառայության կողմից տրամադրված տվյալները, տեղեկացրեց՝ 2014-ից հայտարարված է սակավաջրություն ևս երեք ջրավազանային տարածքներում՝ Արարատյան, Հրազդան և Ախուրյան, միայն Հարավային ջրավազանային տարածքում է, որ սակավաջրություն չկա: Մանրամասները՝ տեսանյութում:
14:09 23.04.2020
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սպայական կազմն ու պայմանագրային զինծառայողները կօգտվեն բուժսպասարկման արտոնություններից: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու […]
13:33 23.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, այսօր տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային ևս մեկ թռիչք։ Մոսկվայից այդ չվերթով Հայաստան կժամանեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարների ներքո նշված քաղաքացիները։ Հայաստան վերադարձողները այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում են:
13:02 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց առաջին եռամսյակում խոշոր հարկատուների՝ պետբյուջե վճարած հարկերի վիճակագրությունը: Վարչապետը հայտնեց առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 246 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37.4 տոկոս: Ցանկի 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել […]
12:40 23.04.2020
Կառավարությունը որոշեց «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 74 մլն 972 հազ. դրամ։
12:20 23.04.2020
Գործադիրը որոշեց ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություններ` «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358 հազար դրամից 36 մլն 685 հազար դրամը վերաբաշխելով մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով […]
11:59 23.04.2020
Կառավարության որոշմամբ՝ հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:
11:43 23.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակները թույլատրվել են, մասնավորապես՝ մշակվող արդյունաբերության հատվածում: Նա հայտնեց՝ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժի սահմանափակումների հետ կապված իրավիճակը: «Մարզային անցակետերը հանվել են, հիմնականում բոլոր մարզերում արդեն տարածվածություն ունենք վիրուսի, այդ ուժերը կենտրոնացնելու ենք […]
11:38 23.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարարը նշեց, որ կա հաստատված նոր 50 դեպք, բուժված 26 քաղաքացի, գումարային՝ 1523 դեպք, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24: «Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում […]
23:39 22.04.2020
Ճապոնիայում սատկել է աշխարհի «ամենամիայնակ» դելֆինը: Նա կյանքի վերջին երկու տարիները անցկացրել է միայնակ՝ Ճապոնիայից ոչ հեռու գտնվող Marine Park Aquarium-ի լողավազանում: Այս մասին հայտնել է Daily Maily– ը: Հանի անունով դելֆինին բռնել էին 2005 թվականին: Նրան պինգվինների, ձկների և սողունների հետ պահում էին ռեզերվուարում: Ֆուկուսիմայում տեղի ունեցած միջադեպից հետո այցելուների թիվը կտրուն նվազել էր, […]
22:41 22.04.2020
ՌԴ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած մեր 203 հայրենակիցները ժամը 19:30-ին ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան: Քիչ առաջ SHANTNEWS-ին մանրամասներ հայտնեց ուղևորներից Անդրանիկ Առաքելյանը:
22:11 22.04.2020
Դերասան Բրեդ Փիթը հայտնվել է Ջոն Կրասինսկու հեռուստատեսային «Լավ լուրեր» շոուում. նա իրեն փորձել է եղանակի տեսություն հաղորդավարի դերում: Ծրագիրը, որը ստեղծվել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ տրամադրություն բարձրացնելու նպատակով, Կրասինսկին տանից է վարում: «Եվ հիմա եղանակի մասին: Բրեդ, ի՞նչ է կատարվում փողոցում»,- հարցնում է նա: Փիթը նայում է պատշգամբից և պատասխանում. «Վատ չի երևում, այո»: […]
21:56 22.04.2020
Համացանցում է հայտնվել 2020/21 մրցաշրջանի համար նախատեսված «Լիվերպուլի» նոր տնային մարզաշապիկը: Այն կլինի կարմիր կապույտ-կանաչ եզրերով: Նման գույներով է պատրաստված եղել Պորտուգալիայի հավաքականի համազգեստը՝ ԱԱ-2018-ում: Օձիքի հետևում տպված է 96 համարը՝ նվիրված «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության 96 զոհերի հիշատակին: Նոր մրցաշրջանում «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը կլինի Nike ընկերությունը, որը կփոխարինի New Balance-ին: Liverpool kit 20/21 […]