TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

82-ամյա Արտուշ պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է

02:14 25.04.2020

Հենց հիմա՝ Ծիծեռնակաբերդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել: Ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել էր, որ քիչ անց մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/873559413116162/ Հիշեցնենք, որ 82 տարեկան Արտուշ […]

̰
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով

22:04 24.04.2020

Այս րոպեներին  մեկնարկել է վիրտուալ երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և պետական երաժշտական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ հիշատակի համերգը, որը հեռարձակվելու է մինչև վաղը առավոտ: Վիրտուալ երթի ընթացքում Ծիծեռնակաբերդի սյուների վրա արտացոլվելու են Հայաստանից, Արցախից և արտասահմանից   հաղորդագրություններ ուղարկած անձանց անունները, այդպես ազդարարվելու է նրանց խորհրդանշական մասնակցությունը հիշատակի արարողություններին: 21:50-ի դրությամբ՝ վիրտուալ երթի մասնակիցների թիվը […]

̰
Ոգեկոչման և ծաղկեդրման արարողություններ մարզերում

20:11 24.04.2020

Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ որոշ բնակավայրերում այցերը հուշակոթողներ արգելված չեն եղել: Քաղաքացիները փոքր խմբերով այցելելն և ծաղիկներ են խոնարհել հուշակոթողների մոտ, մասնակցել սրբադասված զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, մենք պետք է լինենք արթուն և զգոն»․ Արամ Ա կաթողիկոս

20:00 24.04.2020

«Հորիզոն» հաղորդաշարի տաղավարում այսօր` ապրիլի 24-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության,  Թուրքիայի ժխտողական քաղաքականության, այդ քաղաքականությանը հակազդելու հայկական կողմի մոտեցման ու Սիսի կաթողիկոսարանի վերադարձման գործով դատական գործի մասին: «Մենք միայն պետք չէ հակազդենք Թուրքիայի հակահայ քարոզչությանը, այլ հակազդելու կողքին մենք մեր դատը այժմեական դատ պետք է դարձնենք: Ներկա […]

̰ ̰
Եղանակի տաքացումից կորոնավիրուսի նահանջը ապացուցված չէ․ Արսեն Թորոսյան

19:15 24.04.2020

Խոսակցությունները, թե եղանակի տաքացման պայմաններում կորոնավիրուսը նահանջ է ապրելու, դեռ հաստատված և ապացուցված չեն։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ այդպիսի տվյալները դեռ ստուգման կարիք ունեն։ Թորոսյանը բացատրեց, որ ցուրտ եղանակներին շնչառական վարակների տարածումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ են փակ տարածքներում լինում, և այդ […]

̰
Ի՞նչ դեղորայք կա աշխարհում կորոնավիրուսի բուժման համար. քննարկում Վահե Տեր-Մինասյանի հետ

19:05 24.04.2020

Կորոնավիրուսի բուժմանն առնչվող դեղորայքի, պատվաստանյութերի, բուժման տեսակների ու արդյունավետության մասին է «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի հեռավար զրույցը «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Եկատերինա թագուհու մասին պատմող «Մեծը» սերիալի առաջին թրեյլերն արդեն համացանցում է

19:00 24.04.2020

Եկատերինա Երկրորդի մասին պատմող «Մեծը» սերիալի թրեյլերն արդեն համացանցում է: Այն հրապարակվել է Hulu ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում: Կատակերգական տարրերով հագեցած սերիալը նկարել է Թոնի Մակնամարը: Ապագա կայսրուհու դերում հանդես է եկել դերասանուհի Էլ Ֆաննինգը: Սյուժեի կենտրոնում երիտասարդ Եկատերինան է, որն ամուսնանում է Պյոտր Երրորդի հետ: Նրան մարմնավորում է Նիքոլաս Հոլթը: Նոր շոուի պրեմիերան պլանավորված […]

̰
«Սարավան-Զանգեր» հատվածում բեռնատարն արգելափակվել էր ճամփեզրյա փոսում

18:50 24.04.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]

̰
̰
Հեռախոսներով տեղաշարժին հետևելիս զանգել են նաև առողջապահության նախարարի տեղակալին

18:22 24.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժին հետևելը ևս մեկ գործիք է տալիս կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ հայտնել է ինքը՝ նախարարը։ Թորոսյանը պատմել է նաև զավեշտալի դեպք, երբ իր տեղակալներից մեկն է զանգ ստացել՝ ահազանգով, որ վերջինս շփվել է կորոնավիրուսի վարակակրի հետ։ Նախարարը բացատրեց, […]

̰
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

18:20 24.04.2020

Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր, «Ավստրիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հպարտ էի Ցեղասպանության ճանաչման բանաձևը Սենատում ներկայացնելու համար․ սենատոր Կրուզ

18:04 24.04.2020

Այս մռայլ օրը մենք հիշում ենք այն 1,5 միլիոն անմեղ հոգիներին, որոնց կորցրեցինք Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 105 տարի առաջ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ սենատոր Թեդ Կրուզը։ Նա կից ներկայացրել է Սենատում իր ունեցած ելույթներից մեկը։ «Հպարտ էի առաջնորդելու այն ջանքերը, որ ուղղված էին Սենատի կողմից անցկացնելու երկու կուսակցությունների համաձայնությամբ մշակված բանաձևը՝ […]

̰
Ցանկացածի հետ շփվելիս պետք է նրան ընդունել որպես վարակակրի․ Արսեն Թորոսյան

17:30 24.04.2020

«Միանշանակ է, էմպիրիկ է ամբողջ աշխարհի մասշտաբով, որ ինչքան մարդկանց շարժունակությունը մեծանում է, այնքան հիվանդության փոխանցումը շատանում է»,- այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ հայտնել է առողջապահության նախարարը՝ մեկնաբանելով վերջին օրերին նոր վարակումների թիվը։ Այդ տեսանկյունից, ըստ Արսեն Թորոսյանի, կարելի է մեկնաբանել, որ նախկինում ավելի քիչ վարակման օրական դեպքեր էին լինում, քան այս օրերին։ Սակայն […]

̰
Բոբ Մենենդեսը Թրամփին կոչ է անում միանալ Սենատին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

17:14 24.04.2020

Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսն այս մասին ասել է իր տարածած տեսաուղերձում: «Պատիվ ունեմ  միանալ Նյու Ջերսիում  և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի […]

̰
Ինչո՞ւ են Վրաստանի թվերն ավելի փոքր, քան Հայաստանինը․ մանրամասնել է Թորոսյանը

16:21 24.04.2020

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ավելի փոքր լինելը կապված է մի քանի գործոններով, որոնք գումարայինն այդպիսի արդյունք են տալիս։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև մասնավորապես նշեց, որ Վրաստանում նույն իրավիճակը կլիներ, եթե այնտեղ էլ լիներ այնպիսի մի վարակակիր, որից վիրուսը կտարածվեր մի արտադրամասի 400 աշխատողի մոտ, ապա […]

̰
Ոստիկանները փակել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը. ի՞նչ իրավիճակ է այնտեղ

16:05 24.04.2020

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհների մուտքերը փակ են և հսկվում են ոստիկանների կողմից, սակայն մի խումբ անձինք փորձել են հուշահամալիր բարձրանալ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Պետք է հետաձգենք այն օրը, երբ հիվանդանոցները լիքը կլինեն․ Արսեն Թորոսյան

15:59 24.04.2020

Ակտիվ վարակակիրների թիվը այս ընթացքում անվերահսկելի չէ, և հիվանդանոցներն ու հյուրանոցները լրիվ ծանրաբեռնված չեն։ Բայց պետք է հետաձգել կամ բացառել այն օրը, երբ հատուկ կորոնավիրուսի համար պրոֆիլավորված հիվանդանոցները լցված լինեն։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկմանը հայտնել է Արսեն Թորոսյանը։ Առողջապահության նախարարի խոսքով՝ եթե նման ծանրաբեռնվածություն լինի, ապա իրենք ստիպված են լինելու ոչ ծանր հիվանդներին ուղարկել […]

̰
Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին. Արամ Ա կաթողիկոս

13:47 24.04.2020

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Անթիլիասի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/CiliciaTv/videos/256887959023262/

̰
Անի պատմական մայրաքաղաքի դիմաց վեր է խոյանում հայոց եռագույնը. Շիրակի մարզպետը տեսանյութ է հրապարակել

13:14 24.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Անի պատմական մայրաքաղաքի դիմաց վեր է խոյանում հայոց եռագույնը»:

̰
Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:50 24.04.2020

Ջավախքի հայաբնակ Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում տեղի հայերը հարգանքի տուրք են մատուցել  1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: https://www.facebook.com/JavakhetiNews/videos/1273618009509223/

̰
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ է մատուցում Պոլսո հայոց պատրիարքությունը

12:34 24.04.2020

Ստամբուլում՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի նախկին մայրաքաղաքում, այս պահին պատարագ է մատուցում Պոլսո Հայոց պատրիարքությունը։ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված պատարագը հեռարձակվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ https://www.facebook.com/TRArmenianPatriarchate/videos/229207125077976/?v=229207125077976

̰
1․5 մլն մեր սրբադասված նահատակներն ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը․ Փաշինյան

11:40 24.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն: Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

09:34 24.04.2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ տիկին Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է․ «Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

00:00 24.04.2020

Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին: Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել […]

̰
Ստամբուլի ափերին դելֆիններ են լողում՝ օգտվելով կարանտինից

23:44 23.04.2020

Ստամբուլի համար սա բավականին հազվագյուտ երևույթ է։

̰ ̰
Բացառիկ, բազմաբովանդակ և հագեցած. ի՞նչ կարող է դիտել հեռուստադիտողը «SHANTNEWS»-ի եթերում ապրիլի 24-ին

22:31 23.04.2020

Ապրիլի 24-յան միջոցառումներն այս տարի հասկանալի պատճառներով կտարբերվեն նախորդ տարիներից: Իսկ ինչպիսի՞ն կլինի այդ դեպքում Հորիզոնի աշխատանքը վաղը և մեր հեռուստադիտողները ի՞նչ կարող են  տեսնել մեր եթերներում ողջ օրվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լուսավառ ոգեկոչման րոպե | 23 ապրիլի, 2020

22:08 23.04.2020

Երևանի ժամանակով ժամը ուղիղ 21։00-ին մեկնարկել են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հայաստանում: Նախ երեք րոպե տևողությամբ ղողանջել են եկեղեցական զանգերն ու մարվել են Երևանի և հանրապետության մարզերի հրապարակների ու փողոցների լույսերը: Նույն ժամին քաղաքացիները, մարելով իրենց բնակարանների լույսերը և պատուհանների մոտ վառելով հեռախոսների լույսերը, միացել են  «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային՝ հայացքներն ուղղելով […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում․ տեսանյութ՝ մարզերից

21:15 23.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը և Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Մարտունի, Լոռու […]

̰
BACK_TO_TOP