TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 12 մեքենա․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

18:34 21.04.2020

Ապրիլի 20-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 12 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հիշյալ տրանսպորտային միջոցներից մեկը նաև գտնվում էր հետախուզման մեջ։ Ուժեղացված […]

̰ ̰
Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը. Մնացականյան

17:40 21.04.2020

Պարետատանը կազմակերպված ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրել են մեկնաբանել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, դրանք ենթադրում են փուլային կարգավորում: «Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է […]

̰
Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. երդման արարողություն նախագահական նստավայրում

17:18 21.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։ «Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ»,– շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարին՝ […]

̰
Ինչպե՞ս են «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքից հայերին դուրս հանել. մանրամասներ

17:17 21.04.2020

Երեկ գիշեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող ՀՀ քաղաքացիներին: Շատերն իրենց միջոցներով տուն են վարձակալել և սպասում են Հայաստան վերադառնալուն: Նրանց հավաստիացրել են, որ ապրիլի 22-ին հնարավոր է կազմակերպեն իրենց վերադարձը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» չվերթ չլինելու պատճառով մնացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան: Նրանցից շատերը […]

̰
Որքա՞ն դրամական օժանդակություն կստանան հղիները

17:10 21.04.2020

Կառավարությունը 875 մլն 300 հազար դրամ է հատկացրել սոցիալական օժանդակության 7-րդ ծրագրին, որով շուրջ 8700 հղի կստանա 100.000 դրամ միանվագ դրամական աջակցություն։ Այդ մասին տեղեկացնում են կառավարության ֆեյսբուքյան էջում: «Լավ օգնություն է այս շրջանում, հատկապես, երբ այժմ ոչ մեկս չի աշխատում»,- ասում է  ծրագրի շահառու Տաթևիկ Մովսիսյանը։

̰
Այսօրվանից մինչև ապրիլի 24-ը ներառյալ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մուտքը փակ կլինի

16:50 21.04.2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պարետատանն ասուլիսի ընթացքում խոսել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի այս տարվա միջոցառումների կազմակերպման մասին: Բանախոսները նշել են, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մուտքը փակ կլինի, սակայն իրենք մտածել են քաղաքացիների ու Սփյուռքի […]

̰
2020-ից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները. ՊԵԿ

16:47 21.04.2020

2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։ Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում […]

̰
Ռուսաստանում 100 լրագրողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Ntv.ru

16:45 21.04.2020

Ռուսաստանում գրեթե 100 լրագրողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանցից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է Ntv.ru-ն: Լրագրողները, բժիշկների, զինվորականների և մի շարք այլ մասնագետների հետ, շարունակում են աշխատել նույնիսկ այս շրջանում, երբ կարանտին է սահմանված, և մինչև ապրիլի 30-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ոչ աշխատանքային է:

̰
Աշակերտներին հանձնարարություններ տալու և գնահատելու գործիքներ ուսուցիչների համար

16:35 21.04.2020

«Սիրելի՛ ուսուցիչներ, հետևե՛ք հրահանգներին։ Ծանոթացե՛ք moodle համակարգի միջոցով դասընթացներ ստեղծելու, աշակերտներին հանձնարարություններ տալու և գնահատելու գործիքներին, որոնք կհեշտացնեն ձեր աշխատանքը»,- գրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են մանրամասները:

̰
Մնում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար. Լավրով

16:08 21.04.2020

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ նույնիսկ էներգիայի գների ներկայիս անկման համատեքստում մնում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար՝ հիշեցնելով, որ երբ կնքվեցին այդ համաձայնագրերը, էներգիայի սահմանված գինը շուկայականից ցածր էր: «Երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ապա դա ընկալվում էր, որ […]

̰
ԼՂ շուրջ շրջանների ազատում, ապաշրջափակում․ Լավրովի խոսքերով՝ Արցախի հարցում քննարկվում է փուլային լուծումը

15:52 21.04.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակ։ Այս մասին նա ասել է «Գորչակովի» ֆոնդի կազմակերպած տեսակոնֆերանսում։ «Առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»․ ըստ Լավրովի՝ սրանք են այդ փուլային լուծման առաջին […]

̰
Տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել

15:30 21.04.2020

Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել, ուստի ակնկալում են, որ կառավարությունն իրենց կաջակցի։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամն անխուսափելի է. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

13:22 21.04.2020

Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամը անխուսափելի է: Միայն պետական նավթային ընկերությունը 5000 աշխատակից է կրճատում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթի» մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մոտ օրերս չվերթներ կլինեն նաև Մոսկվայից. Ավետ Ադոնցը մանրամասներ է հայտնել

13:18 21.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա տեղեկացրել է, որ վերադարձը կազմակերպելու քայլերը կիրականացվեն մոտ օրերս: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում 5 հազար կակաչ կտնկվի

13:08 21.04.2020

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նշված է. «Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ բարեկարգվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կանաչապատ տարածքները: Նախօրեին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավասարեցրել են խոտերը: Վաղվանից տարածքում 5 հազար կակաչ կտնկվի»:

̰
Որո՞նք են Արցախի քաղաքացիների ելքը սահմանափակող որոշման բացառությունները

12:29 21.04.2020

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՀ Պարետի 20.04.2020թ. N 8 որոշման վերաբերյալ պարզաբանումներ: Նշվում է, որ ապրիլի 20-ին Արցախի պարետը որոշում է ստորագրել՝ արգելելով պետական սահմանի անցակետերով Արցախի քաղաքացիների ելքը: Պարետի որոշման մեջ նաև այն դեպքերն են առանձնացվում, որոնց համար բացառություն է արվելու: ԱՀ պարետային աշխատակիցը թվարկել է այդ բացառությունները:

̰
Աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց. Նիկոլ Փաշինյան

12:15 21.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց»,- գրել է նա:

̰
̰
Հիմա Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն․ Փաշինյան

21:27 20.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն անձանց շրջանակը, որոնք հիասթափություն են ապրել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ Այս մասին Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Հիմա Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն։ Ուզում եմ խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի դեմ պայքարից մինչև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանք․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների օր էր

20:35 20.04.2020

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների օր էր. խորհրդարանական խմբակցություններն անդրադարձել են կորոնավիրուսի տարածումը մեղմելու ուղղությամբ կառավարության քայլերին, վարչապետի հայտարարություններին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողի վերջին նիստին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում. Հենրիխ Մխիթարյան

20:15 20.04.2020

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», հարցազրույց է տվել ուկրաինական «Великий футбол» հաղորդմանը: – Հավատում ես իտալական լրատվամիջոցներին, որոնք պնդում են, որ մայիսի սկզբին բոլոր թիմերը կվերսկսեն մարզումները: – Մեզ ասացին, որ մարզումները ցանկանում են սկսել մայիսի 4-ից, բայց դրանք միայն խոսակցություններ են։ Սպասում ենք պաշտոնական տեղեկատվության: – Ինչով […]

̰
«Բամբիռ» և «Լավ էլի» խմբերի համատեղ «ոչՊաշտոնական» համերգը

20:04 20.04.2020

«Բամբիռ» և «Լավ էլի» խմբերի համատեղ «ոչՊաշտոնական» համերգը:  

̰
«Մեծ հիասթափության» մոդելավորումը. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

19:25 20.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է: Վարչապետը խոսում է այն մասին, թե հասարակության հատկապես որ շերտերն են հիասթափված: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արյան փոխներարկումը՝ որպես կորոնավիրուսի դեմ միջոց․ քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:34 20.04.2020

Որպես կորոնավիրուսի հաղթահարման միջոց վերջին շրջանում հաճախ է հիշատակվում ապաքինված նախկին վարակակիրների արյունը մյուս վարակակիրներին փոխներարկելը: Այս մեթոդի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ վիճակ է Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ համայնքներ տանող ավտոճանապարհներին

18:21 20.04.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մեկշաբաթյա խստացված կարանտին է սահմանվել:  Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն՝ մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Քասախում կարկուտ է տեղացել

18:05 20.04.2020

Քիչ առաջ խոշոր կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կարկուտը տեղացել է մի քանի րոպե, բայց թե այդ կարճ ժամանակահատվածում ինչ վնաս է հասցրել բերքին, կամ, առհասարակ, վնասե՞լ է պտղատու ծառերը, դեռ պարզ չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԻՆ-ը 5 օրում 2654 անգամ վարակազերծում է կատարել

18:00 20.04.2020

ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։ Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։ […]

̰
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ակտիվացած շարժի, ոստիկանության հսկողության ու պարգևավճարների մասին

17:54 20.04.2020

Այս օրերին արտակարգ դրությամբ աշխատող ոստիկանները մարտ ամսվա համար պարգևավճարներ արդեն ստացել են: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը: Ինչ վերաբերում է փողոցներում քաղաքացիների շարժի աճին և ոստիկանության կողմից վերահսկողության նվազմանը, փոխոստիկանապետն ասաց. «Այոˊ, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է, և դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշումով որոշակի տնտեսվարող […]

̰ ̰
BACK_TO_TOP