14:12 10.04.2020
«Մենք այսօրվանից ընդլայնել ենք ինքնամեկուսացածների ցանկերը, ընդգրկել ենք կասկածի տակ գտնվող բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց, ցուցումներով հղիներին կասկածելի դեպքերով, ցուցումները միշտ ուժի մեջ են, եթե կա կոնտակտ հիվանդացած մարդու հետ, կլինիկական ցուցում կա անելու, դա բարդ է»,- այսօր ԱԺ-ում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա զեկուցում էր 2019-ի ոլորտի կատարողականը, սակայն պատգամավորները նրան հարցեր հղեցին կորոնավիրուսի հետ կապված աշխատանքների մասին: Թորոսյանն իր խոսքում նշեց նաև.
«Մի թեստավորման գործընթացի համար 5-6 մարդ է ներգրավված լինում, մեկը նմուշառողն է, որը կարող է լինի, օրինակ, Արմավիրի մարզում, նմուշը սառցե պարկով ճիշտ պայմաններում պետք է տեղափոխվի, ուղեկցող պիտի ունենա, նմուշը հետո եռափուլ լաբորատոր հետազոտություն է անցնում, պետք է իրար հետ արվեն նմուշները, չի լինի մեկ-մեկ անես, պատասխանը գալիս է դրական կամ բացասական, նմուշը վերցնելն ու պատասխանը ստանալը աշխարհում միջինը 48 ժամ է տևում, մեր մոտ աշխատում ենք 24 ժամը չանցնել, պետք է ճշգրիտ պրոցես լինի, որ սխալ պատասխան չտանք՝ ո՛չ դրականը, ո՛չ էլ բացասականը, որովհետև հետո էդ մարդուն վերցնելու ենք տանենք, վարակենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:23 02.07.2025
5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հեռավոր կղզիներումՆոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Տոկարա հեռավոր կղզիների մոտակայքում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժը կազմել է 5.5 մագնիտուդ: Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել անմիջապես ցնցումից հետո, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Տոկարա կղզիների […] ...
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...