TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:36 13.05.2024

Մայիսի 6-13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3641 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 107 մեքենա։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

15:50 11.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում այսօր էլ ընդունել է «Ռամկավար ազատական», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունների անդամներին, հանդիպել իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների  հետ: «Ռամկավար ազատական» կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի և վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ավանդական կուսակցության ղեկավարությունը շեշտել […]

̰
Տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը

15:14 11.05.2024

Ջրառատում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Վարչապետն այցելել է Գայ բնակավայր

13:20 11.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր կատարած այցի ընթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում: «Չնախատեսված կանգառ Գայ բնակավայրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […]

̰
Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար,  Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

20:50 09.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հաղթանակի օրվա խորհրդին, օրվա հետ կապված տարբեր զգացողություններին, հասարակության պառակտվածությանը, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը: Ռուբեն Բաբայանը խոսել է նաև ներքաղաքական իրադարձություններից, սահմանազատման և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը վերաբերող թեմաներից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս վեճի մեջ իշխանությո՞ւնն […]

̰
Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […]

̰
Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում

17:50 09.05.2024

Ֆրանսիական ռազմաօդային ուժերի էլիտար աերոբատիկ թիմը՝ Patrouille de France-ը, Մարսելում շքերթի ժամանակ երկնքում պատկերել է ռուսական եռագույնը։ Այս մասին հայտնում է «Царьград»-ը՝ հղում անելով ֆրանսիացի օդաչուների ելույթի տեսագրությանը։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ Մարսելում օլիմպիական կրակի ժամանումը նշելու արարողության ժամանակ։ Դատելով տեսանյութից՝ եթերային շոուի ժամանակ օդաչուները երկնքում ծխով պատկերել են ոչ թե Ֆրանսիայի, այլ […]

̰
Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա

17:39 09.05.2024

Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դասընթացներ՝ հոսպիտալում ապաքինվող զինվորների ներգրավմամբ

16:14 09.05.2024

Հանրապետության տարբեր զորամասերից առողջական տարբեր խնդիրներով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված և բուժման ավարտական փուլում գտնվող զինվորներն այստեղ ոչ միայն բուժվում են, այլ նաև ազատ ժամանակը օգտագործում են արդյունավետ ՝ ուսուցողական նպատակով: Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում:

̰
Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

22:57 08.05.2024

Շաբաթներ տևած բացակայությունից հետո այսօր տեսախցիկների արջև կրկին հայտնվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Նրա բացակայությունը տարբեր ասեկոսեների առիթ էր տվել: Կան տեղեկություններ այն մասին, որ նա այլևս չի զբաղեցնում առաջին փոխնախագահի պաշտոնը: Ի՞նչ առիթով է կայացել Մեհրիբան Ալիևայի վերադարձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարաձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշու՞մ ես, մի ժամանակ Մեհրիբան Ալիևան և՛ […]

̰
Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

19:47 08.05.2024

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնել ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները։ 50 տոկոս բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից հասցրել են օգտվել շատերը։ «Այսօր ես վճարում եմ կատարել. 5000-ի դիմաց վճարել եմ 2500 դրամ», «7500 էր տուգանքս, 50 տոկոս զեղչվեց», «Մարդը, որ 10 հազար է մուծելու, հիմա 5000 կմուծի, կամ որ 5000 […]

̰
Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

19:27 08.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին: Անդրադարձ է եղել Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Բագրատ սրբազանի նախաձեռնած դիմադրության ակցիային, վարչապետի երեկվա ասուլիսում հնչած խոսքերին, հայ-ռուսական հարաբերություններին: Խոսելով սահմանազատման գործընթացը որպես պատերազմից խուսափելու երաշխիք լինելու հարցի շուրջ` Արփի Դավոյանը նշել է հետևյալը. «Մենա անում ենք այնպես, որ բացառենք որևէ տեսակի բախման […]

̰
Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

18:56 08.05.2024

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև […]

̰
Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […]

̰
Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»:

̰
Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […]

̰
Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները

21:31 07.05.2024

«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […]

̰
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հիմնանորոգվում է Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

17:16 07.05.2024

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Հ-15, /Մ-5/(Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատվածը։ Հիմնանորոգվող 3կմ երկարությամբ ճանապարհի մոտ 840մ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այժմ կատարվում են հողային աշխատանքներ‚ կառուցվում են մայթերը‚ կկառուցվեն նաև գյուղտեխնիկայի անցումներ‚ իջատեղեր‚ մուտքեր‚ ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև […]

̰
Սպիտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

16:16 07.05.2024

Սպիտակի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրել են ապրիլի 27-ին: Այդ օրը՝ ժամը 21.15-ին, հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում ոստիկանները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Սպիտակի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի: 28-ամյա աբովյանցու ձեռքի տոպրակում կար երկու փաթեթ, որոնց վերաբերյալ նա հայտնել է, որ դրանցում մարիխուանա է: Հետագա բացատրական աշխատանքի արդյունքում նա […]

̰
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

22:53 06.05.2024

Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական:  Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։ «Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են […]

̰
Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […]

̰
Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ. Անդրեաս Ղուկասյան

19:50 06.05.2024

Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին և ներքաղաքական հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: նա նշել է, որ Կիրանց գյուղը մարդկանց համար դառնում է ոչ անվտանգ բնակավայր. «Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ»,-ասել է Անդրեաս Ղուկասյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

19:46 06.05.2024

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:30 06.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]

̰
Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ծխախոտ էր գնել

17:24 06.05.2024

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 43 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: 43-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում կա 6000 տուփ ծխախոտ: Նաև հայտնել է, որ ծխախոտն ինքը […]

̰
Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից 2 դրվագ

17:05 06.05.2024

Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 62 և 57 տարեկան երկու տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Հիմնավոր կասկածաքով նախ ձերբակալվեց և, իր «Մերսեդեսով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 62-ամյա տղամարդը։ Այնուհետև ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև 57-ամյա տղամարդը։ Անձնական խուզարկությամբ 62-ամյա տղամարդու մոտ հայտանաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Նա հայտնեց, […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:56 06.05.2024

Ապրիլի 29-ից մայիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 222 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 562, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 243, վարելիս հեռախոսից […]

̰
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

16:35 06.05.2024

Բուդապեշտում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը: Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն նախարար, հարգելի՛ Պետեր, Շատ ուրախ եմ գտնվել այստեղ և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հրավերի համար։ Այս այցը հաջորդում է նախորդ աշնանը Ձեր՝ Երևան կատարած այցին […]

̰
BACK_TO_TOP