22:57 25.04.2024
Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր: Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […]
19:42 25.04.2024
Ապրիլի 23-ին Երևանում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]
19:26 25.04.2024
Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […]
13:34 25.04.2024
Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում զրուցել ենք […]
22:37 24.04.2024
Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […]
19:00 24.04.2024
Հայոց ցեղասպանությունը առանցքային նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը: Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
18:45 24.04.2024
Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
17:55 24.04.2024
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։ Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ […]
21:55 23.04.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ: Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […]
21:47 23.04.2024
Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
17:52 23.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վարչական դատարանի դատավոր Օքսանա Դիլբանդյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Օհանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:
17:32 23.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: Ողջունելով ներկաներին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանը՝ որպես պետություն չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ Մենք ունենք մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես գլխավոր ուժ: Չունենք նյութական […]
16:41 23.04.2024
Ապրիլի 22-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ընդունել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավար Ննեկա Հենրիին։ Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին՝ «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի շրջանակում կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Նա ներկայացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության […]
16:27 23.04.2024
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց Մուղնիի մի բնակչուհի. ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել, մտել էին տուն և գողացել սառնարան ու լվացքի մեքենա։ Վնասի չափը 500 հազար դրամի էր։ Նույն օրը Աշտարակի քրեական հետախույզները նաև օպերատիվ տեղեկություն ստացան։ Տեղեկության համաձայն՝ Ներսես Աշտարակեցու փողոցի 30-ամյա մի […]
23:54 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Guardian – Լյուիս Բաստոն – Վերջերս գիրք եմ գրել հենց սահմանների մասին: Ինձ հետաքրքրում են տեղահանված անձանց խնդիրները, ովքեր նախկինում բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, այժմ բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Կարճաժամկետ քաղաքականությունը որքան հասկանում եմ, հետևյալն է՝ օգնել կացարանի հարցում, կրթության հարցում, աշխատանքի […]
22:27 22.04.2024
Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա: Կայացել են Իլհամ Ալիևի ու Վլադիրմիր Պուտինի բանակցությունները: Ի՞նչ է ենթադրում օրակարգը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը վերջին օրերը անց էր կացրել ամառանոցում, իսկ աշխատանքային այցերի դեպքում, հաճախ Պուտինն իր արտասահմանյան հյուրերին նաև հենց ամառանոցում է ընդունում, սակայն Իլհամ Ալիևին նա որոշեց ընդունել […]
18:19 22.04.2024
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանության Կապանի բաժնի […]
18:06 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հիմք է ընդունվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2022 թ.-ի մայիսի 23-ի «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային […]
17:56 22.04.2024
Ապրիլի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4315 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 233 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 842, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 207, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:27 22.04.2024
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Բյուրակն գյուղի քարհանքում վարձակալել է 3,9 հեկտար տարածք, սակայն արդյունահանում է իրականացնում վարձակալած տարածքից դուրս: Տեղեկությունը ստուգելու նպատակով ապրիլի 12-ին առավոտյան իրավապաները մեկնել են քարհանք: Վարձակալած 3,9 հեկտարից դուրս տարածքում հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատոր, վերամբարձ ավտոկռունկ և մեծաբեկոր տուֆ քարով բարձած բեռնատար: Առանց […]
17:11 22.04.2024
Ապրիլի 19-ին՝ ժամը 23.50-ին, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցում ծառայություն իրականացնող Սյունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և Գորիսի բաժին են տեղափոխել 32 և 33 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարխուանայի նմանվող 18 գրամից ավելի զանգված և նույն զանգվածով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
16:57 22.04.2024
Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր […]
22:09 19.04.2024
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […]
18:40 19.04.2024
Ապրիլի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան։ Դաշտ բնակավայրի մի բնակիչ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ, ինչպես նաև պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Քիչ անց իրավապահները Դաշտ գյուղում էին։ Բացատրական աշխատանքը արդյունավետ էր։ Տղամարդը ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ, ընդհանուր՝ 27,44 գրամ, […]
18:24 19.04.2024
«Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը». ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը, կարևորելով մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը, հարկային ոլորտում սպասվող բարեփոխումները ներկայացնելու և ոլորտի վերաբերյալ տարատեսակ հարցեր քննարկելու նպատակով կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված հարկ վճարողի օրվան: Հարկային օրենսգրքի բարեփոխումները և նորամուծությունները ներկայացնելիս անդրադարձ եղավ նաև կադաստրային արժեքի, չափագրումների նորմերի, շահութահարկ վճարողների նկատմամբ հարկման համակարգի լավարկումներին, […]
18:19 19.04.2024
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» […]
17:55 19.04.2024
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս Ջաջուռ բնակավայրում ձերբակալել և ոստիկանությանԱխուրյանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ իրավապահների կասկածանքը հիմնավոր էր։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է, ձեռք է […]
17:46 19.04.2024
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքները: Մենք պետք է ապահովենք կրթական համակարգի ներսում անվտանգության ուժեղ միջոցներ՝ երեխաներին պաշտպանելու համար՝ միեւնույն ժամանակ ստեղծելով […]
17:37 19.04.2024
ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, և իրավապահների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց։ Ապրիլի 11-ին բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 21 և 29 տարեկան երկու երիտասարդ։ Նրանք խոստովանել են, որ մարտ ամսվա ընթացքում Մեղրաշեն գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանը բացել, մտել են ներս և […]