TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

17:22 19.04.2024

Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ […]

̰
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած

17:10 19.04.2024

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1988 թվականին ծնված Ջաթին Շարման: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

̰
Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […]

̰
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկում կատարված դանակահարության դեպքի վերաբերյալ

19:31 18.04.2024

Ապրիլի 11-ին` ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […]

̰
72-ամյա տղամարդը տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված

17:40 18.04.2024

Ապրիլի 15-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը 72-ամյա մի տղամարդու վերաբերյալ էր։ Ըստ տեղեկության՝ նա տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողությունների ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփից պատրաստած մոտ 87 գրամ թմրանյութ։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ […]

̰
Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

17:14 18.04.2024

Մի շարք հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

15:52 18.04.2024

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Արդյունքում գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը հանգեցնելու է պետբյուջեի ծախսերի կրճատում, հայկական […]

̰
Լայնամասշտաբ պատերազմ չի լինելու. Արամ Սարգսյան

19:55 17.04.2024

Հայաստանում հանրությունն ամենօրյա պատերազմի վտանգով է ապրում: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սկսում է ապատեղեկատվություն տարածելը, թե հայկական կողմը կրակել է իրենց ուղղությամբ, սկսում է այդ տագնապը՝ ուր որ է նորից պատերազմ է սկսվում: Արդյո՞ք այսօր կա այդ վտանգը և այդ խուճապը որքանո՞վ է արդարացված. այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության նախագահ […]

̰
Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա

19:21 17.04.2024

Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա: Սպաների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները՝  «Զինուժ»-ի տեսանյութում:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ

18:44 17.04.2024

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության […]

̰
Աշտարակի ոստիկանները բացահայտել են տնկիների գողությունը

17:39 17.04.2024

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ապրիլի 1-ին: Կարբի գյուղի բնակիչը հայտնում էր, որ առավոյան ժամը վեցի սահմաններում իր տնկարանից գողացել են 300 տնկի: Նախաձեռնվեց քրեական վարույթ, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Գողացել էին վաճառքի պատրաստ խրձերով տնկիներ` պատճառելով 300 հազար դրամի վնաս: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել […]

̰
Մի քանի դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

17:22 17.04.2024

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի Թբիլիսյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,71 գրամ զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է։ Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի […]

̰
ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

17:12 17.04.2024

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև Ոստիկանության 106-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Մինչ պարգևների հանձնումը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։ Արամ Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար «Համագործակցության համար» մեդալներ է հանձնել ոստիկանության […]

̰
Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:43 16.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում

12:40 16.04.2024

Հայաստանում նոր պետական ծառայություն է ստեղծվել՝ էկոպարեկային ծառայություն: Այն գործելու է շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ: Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները, և ովքե՞ր կարող են դառնալ էկոպարեկ. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ծառայության պետը՝ Վլադիմիր Կիրակոսյանը:

̰
Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած

16:41 15.04.2024

Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Մովսես Ոսկանյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Գուգարքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

̰
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

16:11 15.04.2024

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1954 թվականին ծնված Նաիրա Պետրոսյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Մաշտոցի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

̰
Իրանը Հորմուզի նեղուցում Իսրայելի հետ առնչություն ունեցող նավ է գրավել

15:41 13.04.2024

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շաբաթ կեսօրին Հորմուզի նեղուցի ջրերում գրավել է Պորտուգալիայի դրոշը կրող բեռնատար նավը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ «MCS Aries անունով կոնտեյներային նավը գրավվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատների կողմից՝ Հորմուզի նեղուցում նավի տախտակամածի վրա գտնվող անձնակազմի տարհանման օպերացիայի միջոցով», – ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, […]

̰
Արդյո՞ք այս գիշեր Իրանը կհարվածի Իսրայելին

22:38 12.04.2024

Իրանի զինված հարձակումը Իսրայելի դեմ կարող է սկսվել հաշված ժամերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջացները: Որտեղի՞ց իրենց նման տեղեկություն, ո՞ր ուղությամբ կարող են հասցվել հարվածները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ ապրիլի 1-ին Իսրայելի ԶՈՒ-ն հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, որի հետևանքով զոհվել էին այդ շենքում գտնվող մի քանի […]

̰
Նվազագույն թոշակ ստացողը Հայաստանում սոված չի մնա. Նարեկ Մկրտչյանը՝ կենսաթոշակների, ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների և այլ թեմաների մասին

21:55 12.04.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Անդրադարձ է եղել երկու օր առաջ Ազգային Ժողովում 2023 թվականի աշխատանքների վերաբերյալ նախարարի զեկույցին՝ մասնավորապես  ժողովրդագրության մասով վիճակագրությանը,  ծնելիության աճին նպաստող պետական ծրագրերին,  սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագրին:  Նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի, խորհրդային ավանդների վերադարձի, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան

19:30 12.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան: Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման իրականացվող աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

̰
Որոշվել է ութ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը 

18:10 12.04.2024

Ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ […]

̰
Վարդենիսի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

17:49 12.04.2024

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել […]

̰
Ախուրյանի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանման դեպք

17:27 12.04.2024

Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետի տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու կասկածանքով ապրիլի 5-ին Ախուրյանի համայնքային ոստիկանները պարզաբանումների նպատակով բաժին են բերել «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդին` ավազ բեռնած բեռնատարով հանդերձ: Բեռի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել: Ճշտվել է, որ հիշյալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող ավազը պետք է տեղափոխվեր Գյումրի` շինանյութի […]

̰
Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայաստան փախստականների ներհոսքին

23:59 11.04.2024

Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայասատան փախստականների ներհոսքին: Այս առումով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչն ասել է, որ այդ նպատակային և հստակ հասցեագրված փաթեթի միջոցով իրենք կաջակցեն ԵԽ անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, որը բախվում է «աննախադեպ դժվարությունների և մարտահրավերների»: Ընդհանուր բյուջեն 2.8 մլն եվրո է: Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները ԵԽ […]

̰
Ինչ կփոխվի հայ-հնդկական ռազմական համագործակցության հարցում՝ Երևանում ռազմական կցորդի նշանակումից հետո

22:54 11.04.2024

Հնդկաստանը Հայասանում ռազմական հարցերով կցորդ է ունենալու: Որոշումը, ըստ հնդկական լրատվամիջոցների տեղեկությունների, արդեն կայացվել է:  Ինչո՞վ է զբաղվելու զինվորական դիվանագետը Երևանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական Press Trust Of India պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը օրերս 10 նոր ռազմական կցորդ է նշանակել, այդ թվում՝ երկրներում, ուր մինչ այդ Հնդկաստանը ռազմական […]

̰
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի պատասխանը

21:11 11.04.2024

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին Իսրայելի հարվածի հետևանքները։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են Պաղեստինում վերջին իրադարձությունները և Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հանցագործությունների ու ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի […]

̰
Պարեկներին տեսնելով՝ փաթեթներ էր նետել

18:06 11.04.2024

Մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են երկու երիտասարդի, որոնցից մեկը իրավապահներին տեսնելով՝ նետել էր սպիտակ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։ Պարզվել է, որ երիտասարդներն օտարերկրացի են՝ 18 և 29 տարեկան։ Նրանք ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

̰
Արմավիրի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. երեք անձ ձերբակալվել է

17:30 11.04.2024

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` Արմավիրի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ապրիլի 2-ին՝ ժամը 12.45-ին, ձերբակալել և, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 33 և 34 տարեկան արմավիրցի երկու տղամարդու: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 33-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված ապակյա ծխամորճ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով: Նա հայտնել է, որ […]

̰
BACK_TO_TOP