17:23 04.04.2024
Ապրիլի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանը մասնակցել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ «Ամրապնդելով միգրացիայի ոլորտում քաղաքականության հիմքերի և կարողությունների արդյունավետ կառավարումը, Հայաստանում ապաստանի տրամադրման կառավարման զարգացումը և ՄՔԾ վերակազմակերպման աջակցությունը» ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի այլ կազմակերպությունների պատվիրակներ: Արփինե […]
17:05 04.04.2024
Ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն: Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ […]
16:38 04.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:06 04.04.2024
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Սամվել Ավանեսյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
23:29 03.04.2024
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի սպասվող հանդիպումը լայն արձագանք է գտել տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ ֆոնին Ադրբեջանն է շարունակում ապատեղեկատվություն տարածել, թե իբր Հայաստանը զորք է կուտակում սահմանին: Ստեղծված իրավիճակը նաև միջազգային հարթակներում և օտարերկրյա գործիչների մոտ է մտահոգության պատճառ դարձել: Այս և այլ թեմաների շուրջ «Հեռանկար»-ի […]
22:34 03.04.2024
Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդելի քաղաքապետը կրկին հայ է: Երեկ կայացած ընտրություններում քաղաքապետ է ընտրվել մեր հայրենակցուհի Էլեն Ասատրյանը: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ Գլենդելում քաղաքապետի ընտրությունները ոչ թե ուղիղ են, այլ քաղաքային խորհուրդն է ընտրում՝ իր կազմից: Էլեն Ասատրյանը քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել 2022թ.-ի հուլիսին 4 […]
22:52 02.04.2024
Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Սա տեղի է ունենում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նախօրեին։ Զուգահեռ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի հետ կապված քննարկումն ընթացքի մեջ է։ Իսկ այս ամենը տարածաշրջանային գործընթացների մի մասն է։ Այս և այլ հարցեր քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
22:20 02.04.2024
Թուրքիայում անշարժ գույքի գործակալություններից մեկը վաճառքի է հանել հայկական եկեղեցի: Այդ մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» պարբերականը: Ո՞ր եկեղեցու մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն, դա մի եկեղեցի է, որը Սիվասի նահանգի Գյուրուն գյուղում է և կոչվում է «Սուրբ Աստվածածին»: Բայց որքան հասկացա, խոսքը Սեբաստիայի գյուղերից մեկի […]
16:20 02.04.2024
«Արցախի ժողովրդի կարիքների բավարարում. ընթացիկ զարգացումները, խնդիրներն ու լուծումները» թեմայով մամուլի ասուլիսին արցախցիների շահերով ու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներն ամփոփել են վերջին 4 շաբաթվա աշխատանքի արդյունքը: «Բանավոր և պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում մի քանի էական կետերի շուրջ՝ բնակարանային առաջիկա ծրագրի մասով, վերանայումներ ու բարելավումներ են եղել, և ակնհայտ է, որ իշխանությունների մոտ արդեն որոշակի վերանայումներ առկա […]
18:12 01.04.2024
Մարտի 21-ի ժամը 11.26-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը անցորդի պայուսակը գողացել և դիմել է փախուստի։ Ահազանգողը հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել ու նկատել է, որ փախչողի մոտից զենք է ընկել։ Հաջորդ ահազանգը ստացվել էր րոպեներ անց։ Տուժող 60-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ Պռոշյան 2 հասցեի մոտ […]
12:11 31.03.2024
Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին և փրկարարներին։ «Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել շաբաթ օրը ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել ապստամբների կողմից վերահսկվող սիրիական Աազազ քաղաքի՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող բանուկ շուկայում», […]
14:17 30.03.2024
Երևանում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: «Անխափան երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և լինել առավել զգոն»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում:
22:13 29.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին: Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքական, այդ թվում արտախորհրդարանական ուժերին, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական գործընթացներին, մասնավորապես Տավուշի գյուղերի վերաբերյալ թեմային, և այս ամենի համատեքստում ապրիլի 5-ին սպասվող հանդիպմանը: «Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը: Եթե որևէ կոնկրետ գործընթացի մեկնարկ էլ չլինի, ապա […]
21:27 29.03.2024
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է Արցախում մնացած հայերի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Ալիևան ծանոթացել է հայերի սոցիալական խնդիրներին: Հերթական քարոզչական միջոցառո՞ւմն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե իհարկե, հերթական քարոզչական միջոցառումն է: Սաբինա Ալիևան հնադիպել է Արցախում մնացած հայերի հետ՝ Ստեփանակերտում գործող այսպես կոչված խոցելի սոցիալական […]
17:37 29.03.2024
Մարտի 29-ին՝ ժամը 14։03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, […]
22:44 28.03.2024
Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել: Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […]
21:27 28.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […]
19:45 28.03.2024
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով: Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված: […]
18:37 28.03.2024
Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:41 27.03.2024
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչով են զբաղվել Թուքիայում մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած հանցագործները: Հիշեցնենք՝ 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես գիտենք, 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից. կոնկրետ Սաիդակրամ Ռաչաբալիզոդեն Ստամբուլ էր ժամանել հունվարի 5-ին, իսկ Շամսիդին Ֆարիդունին՝ […]
22:31 26.03.2024
Բելառուսի իշխանությունները որոշել են արգելել Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումը: Պատճառաբանվում է, թե արտադրանքի որակը չի համապատասխանում սահմանված նորմերին: Խոսքը չի վերաբերում Երևանի Արարատ կոնյակի գործարանին: Գործարանը գտնվում է Արարատի մարզի Տափերական գյուղում: Ըստ պաշտոնական հաղորդագության՝ «Այրում» կոչվող գինու տեսակի մեջ իբր սինթետիկ գունանյութ է հայտնաբերվել: Իրականում այս քայլը քաղաքական որոշման հետևանք է: Եվ պատահական […]
17:16 26.03.2024
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Արթուր Մակաչյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, (077) 62-40-40 հեռախոսահամարներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
16:37 26.03.2024
Մարտի 21-ին՝ ժամը 22.20-ին, Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի նստելատեղի տակ՝ տեսանելի մասում, նկատել են դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ: Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի […]
16:24 26.03.2024
Մարտի 6-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Վարդենիսի պոլիկլինիկայի դիմաց գտնվող խանութից գողություն է կատարվել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ գիշերը կոտրել են խանութի դուռը և գողացել դրամարկղի 600 հազար դրամն ու ցուցափեղկերին եղած խմիչք, ծխախոտ և այլ ապրանք: Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք են տվել հաջորդ օրը: […]
21:07 25.03.2024
Ռուսական որոշ լրատվամիջոցներ ստահոդ տեղեկություն էին տարածում այն մասին, թե իբր Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը հայկական ինչ-որ հետք է ունեցել: Ովքե՞ր կարող են կանգնած լինել այս սադրանքի հետևում, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե, այսպես ասած ադրբեջանական ականջներն անմիջապես երևացին այս ամենի հետևում: Առաջինն այդ անհետեթ վարկածը […]
19:33 25.03.2024
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում է մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը: Իրականում, մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ինչն արձանագրված է նաև […]
18:55 25.03.2024
Հայաստանի անվտանգային համակարգի և մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի մասին «Հեռանկար»-ի տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի հետ: Հարցազրույցը կարող եք դիտել «Հորիզոն»-ի գլխավոր թողարկումից հետո և SHANTNEWS-ի յութուբյան ալիքում:
17:55 25.03.2024
Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել սպորտային մարմնամարզության Online Series առցանց մրցաշարի երկրորդ փուլում: Արթուր Ավետիսյանը 14,800 միավորով ոսկե մեդալ է նվաճել օղակների վրա, նույն վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (14,466 միավոր): Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է հենացատկի արծաթե մեդալակիր: Նժույգ թափեր վարժությունում […]