TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչ կփոխվի հայ-հնդկական ռազմական համագործակցության հարցում՝ Երևանում ռազմական կցորդի նշանակումից հետո

22:54 11.04.2024

Հնդկաստանը Հայասանում ռազմական հարցերով կցորդ է ունենալու: Որոշումը, ըստ հնդկական լրատվամիջոցների տեղեկությունների, արդեն կայացվել է:  Ինչո՞վ է զբաղվելու զինվորական դիվանագետը Երևանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական Press Trust Of India պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը օրերս 10 նոր ռազմական կցորդ է նշանակել, այդ թվում՝ երկրներում, ուր մինչ այդ Հնդկաստանը ռազմական […]

̰
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի պատասխանը

21:11 11.04.2024

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին Իսրայելի հարվածի հետևանքները։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են Պաղեստինում վերջին իրադարձությունները և Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հանցագործությունների ու ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի […]

̰
Պարեկներին տեսնելով՝ փաթեթներ էր նետել

18:06 11.04.2024

Մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են երկու երիտասարդի, որոնցից մեկը իրավապահներին տեսնելով՝ նետել էր սպիտակ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։ Պարզվել է, որ երիտասարդներն օտարերկրացի են՝ 18 և 29 տարեկան։ Նրանք ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

̰
Արմավիրի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. երեք անձ ձերբակալվել է

17:30 11.04.2024

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` Արմավիրի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ապրիլի 2-ին՝ ժամը 12.45-ին, ձերբակալել և, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 33 և 34 տարեկան արմավիրցի երկու տղամարդու: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 33-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված ապակյա ծխամորճ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով: Նա հայտնել է, որ […]

̰
257 հոգեմետ դեղահաբ՝ օտարերկրացու մոտ. Արագածոտնի պարեկների բացահայտումը

17:04 11.04.2024

Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի լույս 5-ի գիշերը Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակի բաժին են տեղափոխել մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գրառումներով 257 հոգեմետ դեղահաբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

̰
Էդմոն Մարուքյանը՝  սահմանազատման և պատերազմի վտանգի մասին

21:42 10.04.2024

Վերջին շրջանում Ադրբեջանը վերսկսել է ապատեղեկատվություններ տարածելու իր քաղաքականությունը: Դա տեղի ունեցավ թե ՛ Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բարձր կարգի բանակցություններից առաջ, թե ՛ դրանից հետո:  Իսկ այսօր վարչապետը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է գնալ սահմանազատման և այն սկսել Տավուշից, բայց չի երաշախավորվում, որ կլինի անվտանգություն: Այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել […]

̰
ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «կոկաին» տեսակի թմրամիջոց

18:47 10.04.2024

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը: Ներմուծված առաքանիում բացի հագուստից և կոշիկից՝ հայտնաբերվել է 1148 գրամ քաշով փաթեթ, որի մեջ առկա է […]

̰
Դրվագը, որում Մխիթարյանը փրկեց մեզ գոլից, այսօրվա «Ինտերի» խորհրդանիշն է․ Ինձագի

18:14 10.04.2024

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում «Ուդինեզեի» նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակը և գովեստի խոսքեր ասել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Շատ կարևոր հաղթանակ էր, մենք մեծ ճանապարհ անցանք այս նվաճման համար, բայց արդեն մտածում ենք «Կալյարիի» դեմ հաջորդ տուրի հանդիպման մասին: Մեզ 7 խաղում 7 միավոր է հարկավոր […]

̰
Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար

22:43 09.04.2024

Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում  արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ […]

̰
Ինչու է ծխախոտը թանկացել, ինչ է կատարվում վառելիքի շուկայում. զրույց ՄՊՀ նախագահի հետ

22:10 09.04.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի հրապարակել է 5 շուկաներում իրականացված ուսումնասիրությունները: Այսպիսով, ի՞նչ է պարզվել այն ոլորտներում, որտեղ իրականացվել են այդ ուսումնասիրությունները, պետությունը ի՞նչ վարույթներ է պատրաստվում իրականացնել, առհասարակ որքանո՞վ է այսօր Հայաստանի տնտեսությունը կարողացել ազատվել մենաշնորհներից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում

17:22 09.04.2024

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը ցանկալի արդյունքներ է արձանգրել։ Ապրիլի 1-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Վաղարշապատ քաղաքի «Անտառ» տանող ճանապարհին։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է մեծ քանակությամբ ինքնաձիգներ և այլ զենք-զինամթերք։ […]

̰
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա

17:11 09.04.2024

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելիս համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 1-ին Արմավիր-Երևան ճանապարհի սկզբնամասում ձերբակալվեց և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդու գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կասկածելի զանգվածով լցված ծխախոտի գլանակ: Նա հայտնեց, […]

̰
Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:58 09.04.2024

Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում 26-ամյա ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ՝ գրպանից հանել է պոլիէթիլենային տոպրակ, փորձել է պատռել, ապա գցել է գետնին։ Նա ձերբակալվել և տարվել է Կումայրիի բաժին։ Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ 26-ամյա երիտասարդը […]

̰
Ո՞վ է Ռուբեն Վարդանյանին առաջադրել Նոբելյան մրցանակի

22:30 08.04.2024

Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […]

̰
Որո՞նք են հարկային ոլորտի այս տարվա առաջնահերթությունները. ՊԵԿ նախագահի հարցազրույցը

21:39 08.04.2024

Բյուջեի եկամուտներ, Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական առաջնահերթություններ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկում, արհեստական ինտելեկտի կիրառում: Այս և բազմաթիվ այլ հարցերին Հեռանկարում անդրադարձել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ապօրինի գովազդային վահանակներն ու օդում կախված լարերը կապամոնտաժվեն

18:06 08.04.2024

Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է առանց համապատասխան թույլտվության տեղադրված ևս 417 գովազդային վահանակ. այս և գործակարգավարական խորհրդացությանը քննարկված այլ հարցերի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տանը թմրամիջոց էր պահում. Աշտարակի համայնքնային ոստիկանների բացահայտումը

17:48 08.04.2024

Աշտարակի համայնքային ոստիկանները ապրիլի 4-ին ստացած տեղեկությունն իրացրին օպերատիվորեն։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Արտաշավան բնակավայրի 48-ամյա մի բնակիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կասկածյալի տանն ու կից օժանդակ շինություններում կատարվեց խուզարկություն։ Հայտնաբերվեց 6 ապակյա տարա՝ 65,8 գրամ դեղանականաչավուն զանգվածով։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Խուզարկությամբ մեքենայում թմբուկավոր ատրճանակ և ձայնային փամփուշտներ են հայտնաբերվել

17:16 08.04.2024

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աթոյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել էին թմբուկավոր ատրճանակ: Մեքենան տեղափոխվել էր բաժնի հատուկ պահպանվող տարածք: Տղամարդը […]

̰
Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

16:36 08.04.2024

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեձոր բնակավայրի 38-ամյա մի բնակիչ տանը ապօրինի պահում է նռնակներ և մարտական փամփուշտներ։ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել նշված տանն ու կից շինություններում։ Հայտնաբերվել են ապօրինի պահվող տարբեր տրամաչափի 129 փամփուշտ, Ֆ1 տեսակի նռնակ, պայթուցիկ 2 սարք և […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:30 08.04.2024

Ապրիլի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4579 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 294 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 220 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 809, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Թբիլիսիում կկառուցվի երկրորդ միջազգային օդանավակայանը

12:29 08.04.2024

Վրաստանի կառավարությունը  որոշում է կայացրել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Վազիանիում նոր միջազգային օդանավակայան կառուցելու մասին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան: Ներկայիս օդանավակայանի թողունակությունը մոտավորապես 4-4,5 միլիոն ուղևոր է: Դուք գիտեք, որ մենք շատ դրական դինամիկա ունենք զբոսաշրջության ոլորտում: Ապագայում սպասվում է ճանապարհորդների արագ և հետևողական աճ: […]

̰
Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ

16:52 06.04.2024

«Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները»,- վերահաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, և իրադրությունը սահմանագծում հանդարտվել է այն բանից հետո, երբ մեր զինված ուժերը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, այս մասին էլ […]

̰
Ո՞ր փուլում է Հյուսիս-հարավի՝ Աշտարակից Թալին հատվածի շինարարությունը

22:55 05.04.2024

Ո՞ր փուլում են Հյուսիս-հարավ ծրագրի՝ Աշտարակից Թալին հատվածի շինաշխատանքները: Դրանք գնահատելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարն այսօր եղել է շինհրապարակներում: Ներդրումային ծրագրի՝ Աշտարակից Գյումրի հատվածում շահագործման է հանձնվել միայն Թալինից Լանջիկ 18.7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը: Իսկ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող այս ճանապարհի 8 կիլոմետրանոց հատվածը նախատեսում են ավարտել այս տարի. այս տարվա ամռանը կավարտեն նաև […]

̰
Crocus-ում ահաբեկչությունից հետո Աղալարովը փախել է Բաքու

22:48 05.04.2024

Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ համալիրի համասեփականատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովը փախել է Ռուսաստանից: Պարզվում է՝ նա Ադրբեջանում է: Ի՞նչ է անում նա Ադրբեջանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, արդեն մի քանի օր է, ինչ Էմին Աղալարովը Բաքվում է, նրա […]

̰
Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար ինքնիշխան պետության տեսք է ստանում. Հայկ Սուքիասյան

22:15 05.04.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին: Անդրադարձ է եղել այսօրվա բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, այդ հանդիմանը նախորդած արձագանքներին, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին: Հայկ Սուքիասյանի բնորոշմամբ Հայաստանը ճարահատյալ է գնում այս քայլին, և դա «մեզ շանս չի թողնում հետ նայել»: Բայց սա նաև մեր հասարակության խնդիրը պետք է լինի: Հասարակությունը պետք է աջակցի իշխանությանը: Անդրադառնալով […]

̰
Այս համաձայնագրի ստորագրումով մենք մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը. Միրզոյան

19:25 05.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը: ԵՄ կողմից համաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի […]

̰
Սպանության փորձ. Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

17:30 05.04.2024

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 2-ին: Արարատի մարզի Ռանչպար գյուղի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց անցած տարվա նոյեմբերի 22-ից սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվող 30-ամյա տղամարդը: Տուժած երիտասարդը, չնայած հրազենային վնասվածքին, չէր դիմել բուժօգնության, և կատարվածի վերաբերյալ տեղեկությունը նույնպես Վաղարշապատի ոստիկանները ստացել էին օպերատիվ ճանապարհով, դեպքից […]

̰
Պաղեստինն ու Հորդանանը մեղադրում են Իսրայելին Երուսաղեմի Հայկական թաղամասը գրավելու փորձի համար

22:48 04.04.2024

Կրկին լարված է իրավիճակը Երուսաղեմի Հայկական թաղամասում: Երեկ այնտեղ նորից բախում է տեղի ունեցել հայերի ու անօրինական շինարարական աշխատանքների փորձ ձեռնարկած հրեաների միջև: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ արդեն ոստիկաններն են հովանավորում անօրինական աշխատանքները: Թեմային «Հուրիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մինչ այդ նախապատմությունը հիշեցնեմ: 2021 թվականի հուլիսին Հայոց պատրիարքության անունից ստորագրվել է մի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիկրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով

19:27 04.04.2024

Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանձնելով բարձրագույն պարգև նրա որդի, Սարկիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենի շքանշանով պարգևատրելն է: Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և […]

̰
Արցախցիները կարող են կնքել ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր

18:45 04.04.2024

Արցախից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել Ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու: Արցախից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով էլ կհատկացվի 97 մլն դրամ: 14,1 մլն դրամով կմշակվի ազգային 39 ստանդարտ: Այս և այլ որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP