TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սլավիկ Գալստյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

16:14 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակչում 10-0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Հիշեցնենք՝ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

̰
Հրաչյա Պողոսյանը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

15:38 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկում 7-1 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

̰
Սլավիկ Գալստյանը հաղթեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

15:18 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 8-7 հաշվով հաղթեց Եգիպտոսի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Հիշեցնենք՝ Սլավիկ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

̰
ՆԳ նախարարն ընդունել է ԽԿԿ պատվիրակությանը

19:06 22.09.2023

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը՝ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը արձանագրել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 000 բնակիչներ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, առերեսվում […]

̰
Այլ երկրներ մեկնելիս անձնագրերում կլոր կնիքներ չեն դրվի. գործադիրի որոշումները

18:09 22.09.2023

ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա, այն առարկայազրկվում է. որոշումը, որը հավանության է արժանացել գործադիրի կողմից, ուժի մեջ կմտնի 2024 թ.-ի հունվարի 1-ից: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացնելիս՝ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները […]

̰ ̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 284 խախտում

17:48 18.09.2023

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ ծառայողները սեպտեմբերի 11-ից 18-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 284 խախտում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի ավագանու ընտրություններին ի՞նչ խախտումներ են արձանագրել տեղական անկախ դիտորդները

16:09 18.09.2023

Երևանի ավագանու ընտրությունները դիտարկել և այսօր կայացած ասուլիսների միջոցով իրենց եզրահանգումն են ներկայացրել «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները: «Խախտումներ եղել են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց եղել են դրանք դրվագային, մեր գնահատմամբ՝ կարծես չհամակարգված և ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա»,- նշել է «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը: «Անկախ դիտորդ» դաշինքի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը քվեարկել է թիվ 7/46 ընտրատեղամասում

14:00 17.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 7/46 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո նախագահը պատասխանել է տարբեր ոլորտների վերաբերյալ լրագրողների հարցերին:

̰
Վարչապետը Կոտայքում մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը

16:29 16.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք: Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, թե ինչու է Կառավարությունը հետաքրքրված նման միջոցառումներով: […]

̰
Կիմ Չեն Ընը ՌԴ-ում ներկա է գտնվել «Քնած գեղեցկուհին» բալետին

16:17 16.09.2023

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկի Մարիինյան թատրոնում ներկա է գտնվել «Քնած գեղեցկուհին» բալետին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարությունը Telegram ալիքում։ Գերատեսչությունը նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեքենայով մոտենում թատրոնի շենքին և մտնում կենտրոնական մուտքով: Նախարարության տվյալներով՝ Կիմ Չեն Ընին […]

̰
Նոր Ալեպպո. նոր շունչ ու նոր բույր՝ Սարյան 19/21-ում

14:30 16.09.2023

Նոր Ալեպպո. մայրաքաղաքի սրտում՝ Մարտիրոս Սարյան փողոցի 19/21 հասցեի գողտրիկ անկյունում, կգտնեք նորաբաց այս ռեստորանը: Նոր շունչ, նոր ու բազմազան ուտեստներ: «Նոր Ալեպպոյում» ամեն ինչն է նորի տրամաբանությամբ՝ QR-ով մենյու, մատուցման նոր ոճ, նորաոճ ինտերյեր: Արևելյան խոհանոցին բնորոշ սուր համեմունքներ այստեղ չեք գտնի: Շանթ Քահվեջյանը Հայաստանում ռեստորանային բիզնեսը հիմնել է 2018-ին, այս տարիների ընթացքում ուսումնասիրել […]

̰
Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը

18:22 15.09.2023

Սեպտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Օրակարգում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անձանց միջպետական հետախուզման, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, Համացանցում թմրամիջոցների անօրինական շրջնառության հակազդման, կիբերհանցավորության դեմ պայքարի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի օբյեկտներում հասարակական կարգի […]

̰
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երթը մեկնարկել է. վարչապետ

18:16 15.09.2023

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայրաքաղաքի երթը՝ Էրեբունի թանգարանի մոտից դեպի Երևանի քաղաքապետարան մեկնարկել է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երթի ավարտին տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք»,-գրել է վարչապետը:

̰
Էրիկ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած

18:10 15.09.2023

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից  որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Էրիկ Ներսիսյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Մասիսի ոստիկանները հայտնաբերել են հեռախոսի գողության մեջ կասկածվողին

17:22 15.09.2023

Օգոստոսի 7-ին Ոստիկանության Մասիսի բաժնում մի կին հայտնել էր, որ 2 օր առաջ Մասիս քաղաքում, անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին անօրինական կառուցված ձեղնահարկը ապամոնտաժվել է

16:12 14.09.2023

Արամի փողոցի 60 հասցեում՝ Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին անօրինական կառուցված ձեղնահարկը՝ մանսարդը, ապամոնտաժվել է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
2024թ.-ի ձմեռային զորակոչին կմասնակցեն նաև կանայք. գործադիրի որոշումները

14:40 14.09.2023

Կառավարության որոշմամբ, 2024 թ.-ի ձմեռային զորակոչին արդեն կանայք էլ կմասնակցեն: Մեր երկրում իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով ժամկետային 6-ամսյա ծառայության անցնել: Զորակոչվելուց հետո այդ ծառայությունը համարվելու է պարտադիր: Վարչապետը հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր, և պետք է այս տրամաբանությամբ մոտենալ հարցին։ Անգամներով […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

10:15 14.09.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի […]

̰
Թալինի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

18:30 13.09.2023

Թալինի քրեական հետախույզները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկություններն իրացրել են սեպտեմբերի 5-ին: Մաստարա գյուղի իր տանը ձերբակալվել և Ոստիկանության Թալինի բաժին է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

17:54 13.09.2023

Սեպտեմբերի 7-ին Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գայ գյուղի 56-ամյա բնակիչը իր տանը, տնամերձ հողամասում ու կից օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17:38 13.09.2023

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Հպարտանում եմ, որ մարզում եմ այս տղաներին․ Պետրակով

16:47 12.09.2023

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականից կրած տնային պարտությունը: «Այսօր մեզ վարպետությունը չբավականացրեց դրական արդյունքի հասնելու համար։ Մրցակիցը վարպետությամբ գերազանցեց մեզ։ Հոգնածությունը զգալ տվեց այսօր։ Բարդ էր վերականգնվել ծանր հանդիպումից հետո։ Այսպիսի մակարդակում անհրաժեշտ է նվազագույնը 18 խաղացող […]

̰
Սա Կարեն Դեմիրճյանի արձանի համար ամենահարմար տեղն էր. վարչապետ

16:44 09.09.2023

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում համալիրի դիմաց հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Մարոկկոյում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ականատեսը խոսել է ցնցումների ուժգնության մասին

08:55 09.09.2023

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, ականատես Ելիզավետա Մուժդաբաեւան «Իզվեստիային» պատմել է նախօրեին Մարոկկոյում տեղի ունեցած 6,9 մագնիտուդով երկրաշարժի մանրամասները։ «Սկզբում մի փոքր ցնցում եղավ, իսկ հետո անմիջապես սկսեց շատ ուժեղ ցնցվել։ Ամբողջ տունը շարժվում էր, ամեն ինչ սկսեց ընկնել: Բոլորը ճչում էին, մենք շոկի մեջ էինք,  վերցրինք առաջին խալաթը, հագանք ու ոտաբոբիկ՝ առանց կոշիկների, դուրս վազեցինք։ […]

̰
ՃՏՊ Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին. կա զոհ

18:30 08.09.2023

Սեպտեմբերի 8-ին` ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տորֆավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1949 թ․) […]

̰
Իսակ Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

18:14 08.09.2023

Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1953 թվականին ծնված Իսակ Սարգսյանը: Սեպտեմբերի 6-ին նա դուրս է եկել իր բնակարանից, և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Տղամարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարի հետ

17:20 08.09.2023

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանի հետ: Հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախարար Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակներում։ Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների միջև բարեկամության […]

̰
Լոնդոնում Հայաստանը դեսպանատան համար կգնի 5 հարկանի շենք. գործադիրի որոշումները 

18:20 07.09.2023

Լոնդոնում սեփական դեսպանատունն ունենալու համար Հայաստանը կգնի 5 հարկանի շենք, կօտարվի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքը, խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին էլ պետությունը կօժանդակի: 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց կտրամադրվի 30 մլն դրամի չափով սուբսիդավորում: Իսկ 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

16:58 07.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ կատարել եք, ինչպես նաև այն ջանքերի համար, որոնք ներդրել եք հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման համար»: Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է. «Պարոն […]

̰
BACK_TO_TOP