TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տեղի է ունեցել Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպումը

18:38 05.10.2023

Իսպանական Գրանադա քաղաքում տեղի է ունեցել քառակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Երթևեկության փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

17:46 05.10.2023

Հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4: Ավելացվող գոտին կգործի միայն ձախ՝ դեպի Արշակունյաց պողոտա: Գարեգին Նժդեհի – Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտիներից 2-ը […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

17:42 05.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Շնորհավորելով հյուրին և իր բարեմաղթանքները փոխանցելով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը՝ նախագահը շեշտել է, որ Գերմանիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն անցած 30-ից ավելի տարիների ընթացքում: «Մենք Գերմանիայի աջակցությունը զգացել ենք անկախացումից անմիջապես […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:36 05.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Վարչապետը Գրանադայում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

16:34 05.10.2023

«Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվել Փաշինյանի հետ բանակցելուց

22:28 04.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]

̰
Իսպանացի պատգմավորը կոչ է արել ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումները

17:26 04.10.2023

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման վերաբերյալ փաստահավաք առաքելության կազմում գտնվում է Հայաստանում։ X-ի իր միկրոբլոգում նա տեսանյութ է հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերին։ The situation in #Armenia 🇦🇲 and #Artsakh demands our attention and action to prevent further ethnic cleansing. We must act […]

̰
Արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին

22:20 03.10.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]

̰
Արցախ. ՄԱԿ-ի ուշացած այցն ու պաշտոնական Երևանի գնահատականը

17:26 03.10.2023

30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]

̰
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները ու ի՞նչ է նրանց սպառնում

21:12 02.10.2023

Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Արցախի նախկին 3 նախագահները անարգել լքել են հանրապետության տարածքը Լաչինի միջանցքով ու տեղափոխվել Հայաստան: Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ցերեկը ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ստեփանակերտում ունեցած իր հավաստի աղբյուրները, տեղեկություններ է տարածել, որի համաձայն՝ երեք նախկին նախագահները՝ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

18:30 02.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը, ողջունելով հյուրերին շեշտել է, որ բարձր է գնահատում երկու երկրների, այդ թվում՝ խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու Կիպրոսի խորհրդականների գործունեությունն՝ ի աջակցություն Հայաստանի. «Հավատացած եղեք, որ ձեր աջակցության կարիքը մենք ունենք և էլի ունենալու ենք, […]

̰
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

17:16 02.10.2023

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արմավիրի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

̰
Միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը. Միրզոյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

16:52 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման […]

̰
Ներկայացվում է Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը

16:00 30.09.2023

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

̰
Դատարկվող Արցախն ու արցախցիների անորոշ ներկան

15:39 30.09.2023

Այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստան հասան ամենատարբեր միջոցներով՝ բեռնատարներով՝ թափքին կանայք, երեխաներ, տարեցներ, ոտքով՝ անասունների հոտն ուղեկցելով, անգամ հեծանիվով: Արցախցի 12-ամյա Կարենն օրինակ, կարողացավ իր մեծ ընտանիքին Արցախից հանել ու 40 ժամ ղեկին լինելով՝ Հայաստան հասցնել: Արցախն ամեն րոպե է հայաթափվում. Հայաստանից վերջին 2 օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են մեկնում Երևանի քաղաքապետարանի […]

̰
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մի մասն այժմ Ծաղկաձորում է

14:35 30.09.2023

Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին. նրանց մի մասն այժմ Ծաղկաձորում է: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները

22:08 29.09.2023

Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը:  Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]

̰
«Ջարդուփշուր են անում, բան չեն թողում». բռնի տեղահանված արցախցիները՝ Արցախի իրականության մասին

18:06 29.09.2023

Ավելի քան 9 ամիս շրջափակված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին նախքան Գորիսի կամ Վայքի հաշվառման կետ հասնելը նախ սնունդ են տրամադրում: Հաշվառման կետերում արդեն 5 օր է՝ 24-ժամյա ծառայությամբ տարբեր աշխատակիցներ, կամավորներ են աշխատում: Անորոշ ներկայով մարդկանց Մայր Հայաստան բերող ավտոշարասյան վերջը չի երևում: Արցախում են մնացել հիմնավոր պատճառներ ունեցողները կամ սեփական տրանսպորտային միջոցը չունեցողները, […]

̰
Արցախցի պետական գործիչներից էլ ո՞ւմ է Ադրբեջանը մտադիր մեղադրանք ներկայացնել

22:29 28.09.2023

Ի՞նչ տեղեկություն կա Դավիթ Բաբայանի մասին. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալության թեմայի շուրջ «Հորիզոնի»  տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը հասկանալի է: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլից տեղեկություններ կան այն մասին, որ այսօր առավոտվանից ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է և որոշակի միջոցառումներ է ձեռնարկում: Ցանկացած ժամ կարող են […]

̰
Արցախցիներին աջակցելու գործընթացը մշտապես կշարունակվի. գործադիրի որոշումները

16:58 28.09.2023

Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց հոսքի ինտենսիվությունը չի նվազում: Արցախցիների կարիքները գնահատելու և դրանք լուծելու համար Հայաստանի կառավարությունը շարունակաբար միջոցներ կձեռնարկի: Մարդկանց ներուժն օգտագործելու համար գործարկվել է հարթակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ արդեն ավելի քան 800 անձ է կամավորագրվել: Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու ցանկություն հայտնող կազմակերպությունների կողմից ֆինանսական նվիրատվություն կատարելու համար […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

16:46 28.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 74-ամյակի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Ֆան Յոնին և ի դեմս նրա՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք: Նախագահը գրառում է կատարել դեսպանատան պատվավոր հյուրերի մատյանում, որից հետո առանձնազրույց ունեցել դեսպանի հետ:

̰
Գնել Սանոսյանն ու Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը

16:04 28.09.2023

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

̰
Շինծու ի՞նչ մեղադրանք կարող են ներկայացնել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին

21:02 27.09.2023

Այսօր առավոտյան Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն ի՞նչ տեղեկություն է տարածում այս կապակցությամբ, ի՞նչ մեղադրանք են ներկայացնում Ռուբեն Վարդանյանին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Առաջինը Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին լուրը տարածել էր նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև […]

̰
Պատերազմից 3 տարի անց. Գորիս, բռնի տեղահանվածներ, անորոշ ներկայով արցախցիներ

18:23 27.09.2023

Սեպտեմբերի 27. ուղիղ երեք տարի ու մեկ օր առաջ Արցախում կյանքը 180 աստիճանով այլ էր: Իսկ այսօր բռնի տեղահանվող արցախցիների ավտոշարասյան հոսքը շարունակվում է: Արցախցիների մտքում ադրբեջանական ցեղասպան վայրագություններն են՝ «Չենք կարող ապրել թշնամու իշխանության ներքո», միաբերան պնդում են մարդիկ, որոնց աչքերում աննկարագրելի ահասարսուռ տեսարաններն են: Գորիսի կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, […]

̰
Գեղարքունիքի պարեկները մեքենայում թմրանյութ են հայտնաբերել

17:06 27.09.2023

Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի պարեկները Սևանի Նաիրյան փողոցում նկատել են «Լադա» մակնիշի մի ավտոմեքենա, որը չուներ ապահովագրություն, ինչպես նաև տեխնիկական զննություն չէր անցել: Մեքենան կանգնեցրել են ու պարզել, որ ղեկին անչափահաս է՝ Սևան քաղաքի 16-ամյա բնակիչ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղավորելու համար մոբիլիզացվել են մարզերում գտնվող բոլոր հյուրանոցները և հյուրատները

16:54 26.09.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորելու համար այս պահին մոբիլիզացվել են մարզերում գտնվող բոլոր հյուրանոցները և հյուրատները: Հումանիտար կենտրոնն աշխատում է 24/7 ռեժիմով: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

16:40 26.09.2023

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության կազմավորման ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները՝ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված […]

̰
Տիգրան Խաչատրյանն ու Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը

16:03 26.09.2023

Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

̰
Ադրբեջանի խորհրդարանում քննարկել են ՀՀ հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների «իրավական հիմքերը»

21:11 25.09.2023

Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]

̰
Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն․ ՆԳ նախարարությունը տեղեկացնում է

16:45 23.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Ըստ հոդվածի՝ նշված արարքների համար (այդ թվում ծանրացնող հանգամանքների զուգորդմամբ) նախատեսված է պատիժ՝ տուգանքից մինչև հինգ տարի ժամկետով […]

̰
BACK_TO_TOP