16:48 16.10.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին կիբերքաղաքականության համակարգման շտաբի Հարավային Կովկասի հետ իրականացվող ծրագրերի կառավարիչ Աննե Հելբիգին, նույն կառույցի շտաբի փորձագետ Լիլիան Գեորգիևա-Վայխեին և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդրա Յունգին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, […]
16:28 16.10.2023
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախյան պատերազմների մասնակից է, իր հետ զենք-զինամթերք է բերել և թողել Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհի կամրջի մոտ: Հաղորդման հետքերով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, Կոտայքի պարեկները և փրկարար ծառայության, ինչպես նաև Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցներ: Տղամարդու հայտնածը հաստատվեց: Դեպքի […]
18:50 13.10.2023
Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.44-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դիակը: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
18:26 13.10.2023
Տհաճ միջադեպ է գրանցվել աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի երրորդ տուրի Արգենտինա-Պարագվայ խաղում։ Պարագվայցի Անտոնիո Սանաբրիան թքել է Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ուղղությամբ։ Հանդիպման գլխավոր մրցավարը չի նկատել դրվագը և չի պատժել իտալական «Տորինոյի» հարձակվողին։ Արգենտինայի հավաքականը 1-0 հաշվով հաղթանակ էր տարել, իսկ 36-ամյա Մեսսին փոխարինման էր մտել 56-րդ […]
18:12 13.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ փախցրել են Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ եղել են մեքենայի տեխանձնագիրը և մեքենայատիրոջ վարորդական իրավունքի վկայականը: Վնասի չափը գնահատվել էր 2 միլիոն դրամ: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]
17:56 13.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում շարունակում են իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Այդ կենտրոններում մասնագետները գնահատում են արցախցիների աշխատանքի տեղավորման հետ կապված կարիքները և ուղղորդում աշխատաշուկա: «Արցախցիների մեծ մասը մշտական բնակության վայր տեղափոխվելու որոշում դեռ չի կայացրել, շատերը դեռ չեն կողմնորոշվել: Այդ իսկ առումով դեռ այս […]
17:52 13.10.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ Տելեգրամի միջոցով զբաղվում է թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և Արագածոտնի պարեկների հետ, հոկտեմբերի 5-ի ժամը 21.00-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր […]
17:27 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Բերդ-Իջևան ճանապարհին՝ Վազաշեն գյուղի տարածքում, ստուգման նպատակով կանգնեցրել են նույն գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Մեքենան համարանիշեր չուներ, իսկ թափքում մոտ 2,5 խորանարդ մետր փայտանյութ կար: Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ փայտանյութի օրինականության մասին փաստաթուղթ չունի, այն ձեռք է բերել Արծվաբերդի անտառպետության […]
17:12 13.10.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:38 13.10.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային […]
21:55 12.10.2023
Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը այցելել է Բաքու: Ենթադրվում է, որ այցը կազդարարի Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը: Ի՞նչ կարգավիճակ ունի այցը՝ հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կիպրոսը ճանաչված պետություն չէ: Տպավորություն կա, որ վերջերս Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանն ուղղված քայլերն էլ ավելի են ակտիվացել: Թեմային […]
16:18 12.10.2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովում «Ղարաբաղի հայերի իրավունքները, մարդասիրական իրավիճակն ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով լսումներում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային […]
22:09 11.10.2023
Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների տասնյակում է: Այդ փաստն արձանագրել է World Population Review միջազգային կամակերպությունը: Ի՞նչ չափանիշներով է տրվում այս գնահատականը: Ո՞ր պետություններն են այդ վարկանիշում առաջատարները, որո՞նք են աութսայդերները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերլուծությունն արդեն տարիներ շարունակ անցկացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս տարի այն ընդամենը 130 երկրում է անցկացվել, […]
19:14 11.10.2023
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Փրկարար ծառայություն։ Նախարարը Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծառայությանը տրամադրված ամենագնացների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։ 22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Վահե Ղազարյանը շնորհակալություն […]
18:52 11.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար: «Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և 1992թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք […]
18:03 11.10.2023
Էկոնոմիկայի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի. մեր հայրենակիցների համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ նորերը՝ արտոնյալ պայմաններով: Այս ամենի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրեր է մշակել ու ներկայացրել կառավարություն: Փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի փոխանցմամբ, առկա խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով նախարարությունում երեկ կայացել է հանդիպում հիմնականում շինարարության, մշակող […]
22:29 10.10.2023
Արցախում է գտնվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Դա վերջին 10 օրվա ընթացքում Միավորված ազգերի դրոշի ներքո Արցախ մեկնած արդեն երկրորդ պատվիրակությյունն է: Ի՞նչ նպատակ ունի առաքելությունը և ինչպե՞ս արժե գնահատել ՄԱԿ-ի պատվիրակների առաջին առաքելության եզրակացությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իրականում քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ երեկ Բաքվից ՄԱԿ-ի համարանիշներով ավտոմեքենաները գործուղվել […]
16:55 10.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:18 10.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանի, Սնանկության դատարանի դատավոր Անի Միքայելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն […]
22:28 09.10.2023
Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա: Իրականում հիմքեր կա՞ն ենթադրելու, որ Իրանը իսկապես առնչություն է ունեցել հարձակմանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կան ուժեր, որոնք շահագրգռված են այս լարվածությունն օգտագործել, որպեսզի հրահրեն Իսրայելի և Իրանի միջև ուժային բախում: Եվ այդ ուժերի թվում առաջին հերթին Բաքուն է, […]
19:56 09.10.2023
Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի «Մոնպելյե» – «Կլերմոն» հանդիպումն անավարտ է մնացել։ Խաղի վերջնամասում «Մոնպելյեի» երկրպագուներից մեկը խաղադաշտ է նետել ճայթրուկ, որը պայթել է «Կլերմոնի» դարպասապահ Մորի Դիավի ոտքերի մոտ։ 30-ամյա սենեգալցին ուշագնաց է եղել, ինչից հետո նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակով։ Դիավի կյանքին վտանգ չի սպառնում։ Կարգազանց երկրպագուն ձերբակալվել է։ Խաղը դադարեցվել է ավելացված […]
19:37 09.10.2023
Հոկտեմբերի 9-ին կայացել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստը՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին և ՀՀ ՔԿ ծառայողի օրվան։ Նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Քննչական կոմիտեի սիրելի ծառայողներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 9-րդ տարեդարձի և […]
17:52 09.10.2023
Փախստականներին ու բռնի տեղահանված անձանց աջակցելու, տուն վերադառնալու կամ գույքի վերադարձի միջազգային ի՞նչ մեխանիզմներ գոյություն ունեն: Արդյո՞ք Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը: «Միջազգային հանրությունն այս հարցում մեծ դեր ունի՝ ազդեցություն ունենալու Ալիևի վրա, որպեսզի Ալիևը համաձայնի, որ այդ մարդիկ պետք է իրենց գույքը ստանան կամ եթե մարդիկ ուզենան վերադառնալ ու լինեն ապահով, դա նշանակում է, որ […]
16:42 07.10.2023
Կատարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը ցուցադրել է Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական բնակավայրերից մեկում պատանդառության կադրեր, որոնք տեսագրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
15:58 07.10.2023
Հայաստանի հիվանդանոցներում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 5 երեխա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ, ժամը 12-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632: Հաշվառվել է Հայաստան ժամանածների 99,3 տոկոսը: Արցախցի մեր հայրենակիցներին ուղղված պետական աջակցության […]
15:04 07.10.2023
SHANTNEWS.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Իսրայել և մանրամասներ իմանալ այնտեղ տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ, տեղեկություններ ստանալ, թե ինչպիսի՞ն է իրավիճակը հատկապես հայաբնակ շրջաններում: Մանրամասները՝ տեսանյութում:
22:37 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատազրկման վայրում: Հիշեցնեմ՝ Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերեվարվել էր Լաչինի միջանցքի անօրինական անցակետում: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Ի՞նչ է հաղորդվում Վարդանյանի վիճակի մասին, նա ունի՞ փաստաբան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, […]
17:36 06.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրին (նստավայրը՝ ք. Թեհրան): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում: «Բանգլադեշի հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում տարբեր նախաձեռնությունների շուրջ և հուսով եմ, որ Ձեր նշանակումն էլ կնպաստի […]