21:18 23.08.2023
Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններում: Նա ասել է, որ հնարավոր է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ներառելը: Ի՞նչ առիթով է Մեդվեդևը դա ասել և ի՞նչ նպատակ է հետապնդում նման բան ասելով: Թեմային «Հորիզոնի» […]
22:08 22.08.2023
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Աթենք: Ադրբեջանական մամուլն այդ այցը դիտարկում է որպես Հնդկաստան-Հունաստան-Հայաստան՝ ձևավորվող քաղաքական դաշինքի դրևորում: Ինչո՞վ է պայմանավորված Հնդկաստանի ու Հունաստանի միջև վերջին ջերմացումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այցի նպատակն է զարգացնել Աթենքի և Նյու Դելիի միջև ռազմավարական համագործակցությունը՝ այդ […]
17:14 22.08.2023
Լրացել է ԱՊՀ անդամ պետությունների կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի 30-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ, կոորդինացման բյուրոյի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Օլեգ Կոնովալովի հրամանով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Գրիգոր Մկրտչյանը և վարչության մի շարք պաշտոնյաներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար», «Համագործակցության համար» հուշամեդալներով և պատվոգրով: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ […]
16:37 22.08.2023
Օգոստոսի 3-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ շտապօգնության խումբը Այգեկցու փողոցից բուժօգնության է տեղափոխել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
21:50 21.08.2023
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Ինչո՞ւ հանկարծ համաձայնվեցին արտոնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հունիսի 14-ից սա առաջին նման դեպքն է, երբ թույլ են տվել Արցախից Հայաստան տեղափոխել, բայց միայն առաջին հայացքից է սա թվում […]
16:18 21.08.2023
Օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի […]
23:27 20.08.2023
Հորդանանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի կոչումը: Աղաջանյանը ոսկե մեդալի համար պայքարում առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։
18:12 20.08.2023
Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի […]
17:07 20.08.2023
Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով, ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի […]
15:42 20.08.2023
Չելյաբինսկում տղամարդը լողացրել է իր շանը ավտոլվացման կետում: Դատելով տեսանյութից՝ տղամարդը կապել է շանը և նրա վրա ուղղել ջրի ուժեղ շիթը։ Կենդանին սկսել է նվնվալ՝ հետևի ոտքերին նստած։ Չի հաղորդվում՝ շունը տուժե՞լ է ջրի նման «պրոցեդուրաներից», թե ոչ։ Ավտոլվացման կետի սեփականատեր ընկերության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
15:19 20.08.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնի ժամանակ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երգչախմբի երգչուհի Տիգրանուհի Մուրադովայի հետ կատարել է «Արի, իմ սոխակ» երգը: Նրանց նվագակցել է հաստատության սան Անգելինա Հարությունյանը: Երգի կատարումը պատրաստվել էր նախօրորք։ Հանգստյան օրերին Անահիտ Մանասյանը մանկատանը Տիգրանուհի Մուրադովայի և Անգելինա Հարությունյանի հետ […]
12:44 20.08.2023
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Արծրուն Հակոբյանի եղբայրը: Մայրն ասում է, որ որոշում կայացնելը դժվար է եղել, սակայն 2 տարի բարդ ճանապարհ անցնելուց հետո կրկին մայրացել է: Մանրամասները՝ տեսանյութում:
12:16 20.08.2023
Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռօրյա այցը Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին, լսել սյունեցիներին հուզող խնդիրները: Սյունիքի մարզ կատարած եռօրյա աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Քաջարանում ծանոթացել է Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է […]
10:54 20.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը մրցանակներ է հանձնել՝ «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։ Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։ Լավագույն […]
21:30 18.08.2023
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել: Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին […]
19:23 18.08.2023
Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Ուրցաձոր գյուղի 20-ամյա բնակչի վարած ավտոմեքենան: Երիտասարդը վարորդական իրավունքի վկայական չուներ, իսկ մեքենայում թմրանյութ կար: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
19:06 18.08.2023
Օգոստոսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նշանակման կապակցությամբ։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ դեսպանության միջև ձևավորված սերտ համագործակցությունը: Նա նաև ներկայացրել է նախարարության կազմավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների […]
18:25 18.08.2023
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Մեղրիի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որից 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: «Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա՝ Կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ: Այցելեցի նաև «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի […]
17:55 18.08.2023
Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 50 արժեքավոր և երիտասարդ ծառեր: Հանգստի գոտում այսօր շուրջ 100 ծառ կա: Ոլորտի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել է կենսունակությունը կորցրած շուրջ 30 ծառ, որոնք կփոխարինվեն: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
17:04 18.08.2023
Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ […]
09:40 18.08.2023
Պրիմորիեում գտնվող «Ընձառյուծի ազգային պարկի երկիր» հետազոտողը նկարահանել է լճում լողացող սիկա տեսակի եղջերուների երամակը, հայտնում է հաստատության Telegram ալիքը: «Անտառային լճում հազվագյուտ կադրերում 15-ից ավելի սմբակավոր կենդանիներ վարպետորեն լողում են, մոտավորապես նույնքան արածում են ափին: Տեսանյութը ձեռք է բերել հետազոտողը տեսախցիկի թակարդները ստուգելիս»,- ասվում է հրատարակության մեջ: Ազգային պարկը նշել է, որ կադրում ֆիքսվել […]
21:30 17.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Արտյոմ Երկանյանի երեկվա կանխատեսումները կոնկրետ երկրների մոտեցումների մասով, կարծես իրականացան, քննարկումը կայացավ: Դրան ինչ-որ բան հետևելո՞ւ է, ինչ-որ փաստաթուղթ ընդունվելո՞ւ է: «Ալբանիան միակ պետությունն էր, որ բացահայտ աջակցեց Ադբեջանին: Բաքվի սպասելիքներին հակառակ՝ […]
18:26 17.08.2023
Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու համար գործող օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն, այն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Միայն այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում և մարզերում արդեն իսկ արձանագրվել է 702 վրաերթ, որոնցից 53-ը՝ մահվան ելքով։ Ի դեպ, մահվան ելքով վրաերթերը հիմնականում հետիոտնի՝ ոչ թույլատրելի հատվածով անցնելու հետևանքով են: […]
18:22 17.08.2023
Օգոստոսի 15-ին 911 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Ջերմուկ քաղաքից աղբավայր տանող կիսակառույց շինությունում: Այլ մանրամասներ՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
16:24 17.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Վարչապետին ուղեկցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Սյունիք» օդանավակայանում վարչապետին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի […]
19:50 16.08.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ: Անդրադարձ է եղել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԻՊ-ի՝ երեկ տարածած հայտարարությանը, դրա կարևոր շեշտադրումներին: «Այս պահին ծայրահեղ վիճակ է, ժամ առ ժամ են իրավիճակն ու հետևանքները փոխվում: Կան արդեն վաղաժամ ծնունդների, չծնված երեխայի մահվան, սովամահության դեպքեր: Կուզենայի արձանագրել կենսական դերակատարություն ունեցող իրավունքների հետ կապված խնդիրները, […]
17:24 16.08.2023
9 տարի առաջ տեղի ունեցած ավազակության արձագանքը․ Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:05 16.08.2023
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների՝ Աղդամ կատարած այցի ժամանակ, լրագրողներին տված հարցազրույցում ասել է․ «Ճանապարհը (Աղդամ-Ասկերան) էապես կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդկերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ղարաբաղում ապրող հայերին։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը՝ իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներ ուղղելու […]
22:20 15.08.2023
Բնակարանների ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը Երևանի ավագանու որոշմամբ հուլիսից դարձել է վճարովի: Այդ գումարը, մայրաքաղաքի գոտիներով պայմանավորված, կարող է տարբեր լինել և հասնել մինչև 100 մլն դրամի: Թեմայի շուրջ այսօր Երևանում անցկացվել է հանրային քննարկում՝ կառուցապատողների և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում: