13:19 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ տուժողներն այսօր շարունակում են ցուցմունք տալ: Այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել Լյուդվիգ Չալաբյանը, որը շտապօգնության մեքենաներից մեկի վարորդն է եղել: «Մեզ ուղարկեցին հերթապահության. ասեցին` մտեք գունդ, մինչև տասներկուսը-մեկը մնացել ենք գնդում: Խառնաշփոթ վիճակ էր»,- պատմեց տուժողը: Պետական մեղադրողի այն հարցին, թե ո՞ր ամսին էր դեպքը, տուժողը […]
12:58 20.02.2019
Անցած գիշեր դիտարկվել է ամենապայծառ ու ամենամեծ լուսինը: Երկնային այդ երևույթը պատկերավոր անվանվել է Սուպեր ձնե լուսին: Սուպեր ձնե լուսինն առանձնանում է նրանով, որ Երկրի բնական արբանյակը Մոլորակի բնակիչների համար երևում է շատ մեծ և լիովին սպիտակ: Այս տարի արդեն երկրորդ սուպերլուսինն է դիտարկվում: Բնական արբանյակը հունվարին նույնպես սովորականից մեծ էր երևացել, բայց արնագույն երանգներով: […]
12:19 20.02.2019
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կիսվել է տպավորություններով: «Պետքարաններում խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Որևէ աշխատանք տարիների ընթացքում չի արվել: Գործուն ջանքեր ենք թափելու, որպեսզի այստեղ մարդկային, նորմալ վիճակ ստեղծվի»,-ասաց Արշակյանը: Նա խոսեց նաև սպասարանների մասին: Արշակյանի խոսքով՝ դրանք պետք է բարեկարգվեն ու ջեռուցվեն: «Այստեղ […]
11:53 20.02.2019
Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ: Այդ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն են ուղարկվել պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների […]
01:07 20.02.2019
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարել է, որ Վրաստանը չի ցանկանում, որ գազի միակ մատակարարը Ադրբեջանը լինի։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ «Մենք չենք ցանկանում, որպեսզի ստեղծվի մենաշնորհային իրավիճակ։ Ադրբեջանից զատ ուզում ենք գազ ստանալ նաև Ռուսաստանից: Դրանից մեր քաղաքացիներն ու ընկերությունները մեծ օգուտ կքաղեն»,- հայտարարել է նախարար Քոբուլիան: Նրա խոսքերով` այդ դեպքում կստեղծվի […]
00:31 20.02.2019
Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում ասելով առաջին հերթին նկատի ունենք ֆունկցիոնալ կրկնության բացառումը և երկրորդ հերթին՝ պրոցեսների արագացում: Խոսելով առաջիկայում սպասվող կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Դուք գիտեք, որ ոչ միայն Հայաստանում, բայց նաև Հայաստանում, պետական համակարգին հատուկ են բյուրոկրատական պրոցեսները, որոնք որ […]
23:59 19.02.2019
Հռոմի Չամպինո օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի պահին օդանավակայանից տարհանվել են այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիներն ու աշխատակիցները: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատակիցները: Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ այդ օրը բոլոր չվերթները չեղարկվել են:
23:47 19.02.2019
Վարչապետը և կառավարության անդամները գրքեր են նվիրել քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:45 19.02.2019
Նախարարությունների միավորման վերաբերյալ կայացված որոշումներն ու դրանց նախորդած քննարկումները տեղի են ունեցել` հաշվի առնելով պետական համակարգում ներառված փորձառու մասնագետների կարծիքը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է կատարել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Մասնավորապես, խոսելով գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարությունների միավորման վերաբերյալ կայացված որոշման մասին՝ Աղաջանյանն ասել է, որ, թեև դրանք որոշակի տարբերություններ ունեն, […]
23:21 19.02.2019
«Երեկ տիկին Լենա Նազարյանի խոսքից ԶԼՄ-ներում մեկ բառ հանելով իմաստը փոխվել էր: Իմ ելույթից հետո էլ եղել են ապատեղեկատվություն տարածող կայքեր, որ անգամ ազգանունս Սիսակյան էին գրել, կան պատգամավորներ, որ կարծում են, որ պետք է արձագանքել մեդիայում հնչող քննադատություններին, իսկ կան պատգամավորներ, որ ասում են, որ ավելի լավ է գործով ապացուցել »,- ասել է «Իմ քայլը» […]
20:54 19.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է գրախանութ և գրքեր գնել: Այս մասին տեղեկացանք վարչապետի ֆեյսբուքյան էջից: Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին գրքեր է նվիրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:39 19.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սուպերմարկետից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է մեկ շիշ «Արարատ» […]
19:34 19.02.2019
Հայաստանում կուսակցությունների թիվն այսօր ավելացել է ևս մեկով: Այսօր կայացել է «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի առաջին մամուլի ասուլիսը: Կուսակցության հիմնադիրները ներկայացրել են իրենց նպատակներն ու ծրագրերը: «Մեկ Հայաստան» կուսակցությունը ցենտրիստական ուղղվածություն ունի: Պետության կառավարման կանխատեսելի համակարգը պետք է հիմնվի քաղաքական ուժերի միավորման, սերունդների համերաշխության և ոչ թե ջրբաժանների վրա»,- հայտարարել է կուսակցության հիմնադիր […]
19:30 19.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ Արամ Աբրահամյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև հարցը, թե նախկին հանցագործները, եթե դատարանի որոշում չկա, իրավունք ունե՞ն պաշտոնավարել, թե՞ ոչ: Հարցը հատկապես Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանին է վերաբերում, որը, ինչպես պարզվել էր, Ավանում անկարգությունների կազմակերպիչներից ու մասնակիցներից էր եղել: […]
18:25 19.02.2019
«Ես պահանջում եմ տոտալ թափանցիկություն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով պետբյուջե վերադարձվող գումարների հարցին: Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչ պրոցեսների արդյունքում են պետբյուջե վերադարձվում միջոցները: «Դա թափանցիկ գործընթաց չէ, չեմ հասկանում քրեական գործ կա՞, դատարա՞նն է բռնագանձել: Եթե հանցագործություն է արել, դատարանը չպիտի՞ որոշի՝ անի՞, […]
18:03 19.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Դսեղում, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները: Միջոցառման ժամանակ վարչապետի աչքից չի վրիպել գետնին ընկած աղբը: Վարչապետը մի պահ դուրս է եկել շարքից ու վերցրել է աղբը, որից հետո նրան մոտեցել է անվտանգության աշխատակիցն ու […]
17:57 19.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Արշալույս համայնքում համայնքապետի հրաժարականի պահանջով ակցիա է կազմակերպվել նաև այսօր: Ակցիայի ժամանակ մեր նկարահանող խումբը եղել է համայնքապետի աշխատասենյակում: Զարզանդ Գրիգորյանն աշխատավայր չէր եկել: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների` նա համայնքապետարան չի գալիս մոտ 20 օր, իսկ համայնքապետարանի ներկայացուցիչներն այլ բան են պնդում: Հավելենք, որ Արշալույսում մեր նկարահանող խմբին են փոխանցել նաև […]
17:25 19.02.2019
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ հանդիպում է անցկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Հանդիպման թեման եղել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: SHANTNEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից հաղորդում է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ նախաձեռնությունն իրենց խմբակցության մի քանի պատգամավորներինն է եղել։ Նրա խոսքերով՝ պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ տրամաբանությամբ են իրականացվելու այդ […]
17:21 19.02.2019
Արշալույս համայնքում համայնքապետի հրաժարականի պահանջով ակցիա է կազմակերպվել նաև այսօր: Երբ պարզվել է, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դարձյալ աշխատավայրում չէ, բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի այն տուն, որտեղ, ըստ տարածված լուրերի, հյուրընկալվել է Գրիգորյանը: Համայնքապետի մեքենան իսկապես այդ տան բակում է եղել, բայց չնայած արշալույսցիների պահանջներին, Գրիգորյանը դուրս չի եկել: Տանտերն է դուրս եկել՝ […]
15:36 19.02.2019
Ստամբուլում գործող համալսարաններից մեկը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներից պարզ է դարձել, որ Ստամբուլի բնակչության մեծամասնությունը չի նախընտրում, որ իրենց հարևանները հայեր կամ հույներ լինեն: Այս հարցումը քննարկման թեմա է դարձել նաև պոլսահայերի շրջանում: SHANTNEWS.am-ը թեմայի առթիվ կապ է հաստատել պոլսահայ հասարակական գործիչ Պարույր Գույումջյանի հետ: Նա ասում է, որ նման սոցիոլոգական հարցումների արդյունքները […]
15:07 19.02.2019
ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի է անցել։ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին 2012թ. արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ նրան հենց օդանավակայանում արդարացրին և կոչումների արժանացրին: Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը […]
15:04 19.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին: Արարատ Միրզոյանի խոսքերով՝ ամեն ինչ պետք է անել խորհրդարանական համակարգի կայացման համար: Ինչպես երեկ ճեպազրույցի ժամանակ էր տեղեկացրել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, սահմանադրական փոփոխություններն իրենց […]
14:06 19.02.2019
Լոռվա Դսեղ գյուղում մեկնարկել են թումանյանական միջոցառումները: Դսեղում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ժամանակ շնորհավորել է համայն հայությանն ու հիշել Եղիշե Չարենցի խոսքերը Թումանյանի մասին: «Կա Մեծարենց, կա Տերյան և էլի շատ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է: Հաճախ չի պատահում, որ […]
13:40 19.02.2019
Թումանյանական Դսեղում իր ելույթի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ Թումանյանի ծննդյան տոնակատարությունն ընդգրկում է բոլոր բնակավայրերը, իսկ իրադարձությունը շատ մեծ է: «Ամենափոքր երեխայից մինչև տարեց քաղաքացիները մասնակցում են տոնակատարությանը: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև, երբ վերցնում եք նրա ստեղծագործությունները, խաղերը, տեսնում ենք, որ դրանք ժամանակային սահմանափակում չունեն, նրանք 21-րդ դարի քաղաքացու համար են, հրապարակախոսական […]
13:20 19.02.2019
Այսօր`փետրվարի 19-ին, թումանյանական միջոցառումների մեծ շարք է մեկնարկել մեծանուն գրողի տուն-թանգարանում: Առավոտից դպրոցականների հոսքը տուն-թանգարան չի դադարում: Բազմաթիվ ինտերակտիվ երգեր, պարեր են կազմակերպվում, երեխաները թումանյանական ստեղծագործություններից հատվածներ են արտասանում: Միայն այսօր թանգարան այցելած հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնել Հովհաննես Թումանյանի տարբեր ստեղծագործության հերոսներին կենդանացած: Բայց տեսնելու համար այցելուները նախ պետք է հետաքրքիր փորձությունների միջով անցնեն:
13:15 19.02.2019
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ տեղի ունենալիք միջոցառումներին: Նա նշեց՝ սա հայաստանյան թանգարանային իրականության մեջ նմանատիպ միջոցառումների առաջին փորձն է: «Երեկ մինչ ուշ երեկո մենք վերջին փորձերն էինք անում: Դա այնպիսի մի պրոցես է, որ ուղղակի պիտի մասնակցել, պատկերացնելու համար՝ ինչ է […]
13:09 19.02.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ խտրականության դրսևորման, աշխատաշուկայում նրանց ներգրավման խնդիրների վերաբերյալ: Ըստ այդմ՝ որոշ դեպքերում կանանց աշխատանքի ընդունվելու հարցում նախապատվություն չեն տրվում, փոխարենն ավելի ցածր որակավորում տղամարդիկ են ընդունվում աշխատանքի: Մեկ այլ խնդիր ևս: «Մայրության արձակուրդից վերադառնալու հարցը համակարգային բնույթի խնդիր է, կանայք իրենց երեխաների խնամքի կազմակերպման հարցում ունենում են […]
12:26 19.02.2019
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ ու հրապարակել տեսանյութ։ Արևմտյան լրատվամիջոցներն այդ տեսանյութում հետաքրքիր դրվագ են ֆիքսել։ Սարգսյանը Բայդենի հետ կարճատև զրույցի ընթացքում հարցնում է․ «Դուք առաջադրվելո՞ւ եք»։ Նկատի է առնվում 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր առաջադրումը։ Սակայն Բայդենի պատասխանը չի […]
12:22 19.02.2019
Թումանյանի 150-ամյակի առիթով Դսեղում է գտնվում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերի միջոցով փոխանցել է, թե ինչ տոնական տրամադրություն է տիրում Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում: «Ամբողջ գյուղում մեծ տոնախմբություն է, տարբեր անկյուններում բեմականացումներ են, մարդիկ գալիս են այս ուղղությամբ, շուտով վարչապետը կժամանի, մենք կշրջենք գյուղում, այնուհետև մեծ համերգ ենք նախատեսել […]