TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԲՈԿ ղեկավարը եթերում պատմել է գիտական գրագողության երևույթի դեմ պայքարի մասին

20:22 16.02.2019

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել «Գրագողության դեմ պայքարող աշխատանքային խմբի» առաջին նիստը: 16 անդամ ունի խումբը, սպասվում են նաև համալրումներ: Նիստի ժամանակ խոսվել է գրագողությանը վերաբերող մի շարք խնդիրների մասին: Shantnews-ի եթերում ԲՈԿ-ի ղեկավար Սմբատ Գոգյանը պատմել է գրագողության երևույթի և դրա դեմ պայքարի միջոցների մասին:

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր

19:26 16.02.2019

Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ […]

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

18:41 16.02.2019

Ֆրանսիայում արդեն 3 ամիս է` շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Մասնավորապես՝ Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: «Դեղին […]

̰
Նիկոլ Փաշինյանի գրքի «թխոցի»-ն և ինչո՞ւ գրվեց «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը. Փաշինյանի ելույթը

18:12 16.02.2019

Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա գրած «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, որը հետագայում վերածվեց գրքի, վիպագրությո՞ւն է, թե՞ «թխոցի», բնութագրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Այսօր այս հարցերի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրքի գրական նշանակության ու բովանդակության շուրջ քննարկում է տեղի ունեցել Loft կենտրոնում, որին ներկա է եղել նաև գրքի հեղինակը: Գրականագետները հակասական դիտարկումներ են […]

̰
Հայաստանը կարող է օգտվել Եգիպտոսի և Թուրքիայի հակասություններից

17:58 16.02.2019

Արաբական և աֆրիկյան մի շարք երկրների արտաքին գերատեսչություններ ծանր մեղադրանքներ են հնչեցրել Թուրքիայի հասցեին: Մասնավորապես` Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Անկարան միջամտում է արաբական և աֆրիկյան երկրների գործերին և սատարում է ահաբեկչական խմբավորումներին: SHANTNEWS-ի եթերում Սագօ Արեանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք կան Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում և այն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

17:41 16.02.2019

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ […]

̰
Բորիս Ջոնսոնի քույրը ուղիղ եթերում մերկացել է` ի նշան բողոքի

13:59 16.02.2019

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը Sky News-ի ուղիղ եթերում մերկացել է` այդկերպ արտահայտելով իր բողոքն ընդդեմ Brexit-ի: Այս մասին հայտնում է Mediaite-ը: Նշվում է, որ Ջոնսոնի քույրը շոուի քննարկման մասնակիցներից է եղել: Բանավեճի ժամանակ նա, ի նշան բողոքի, որոշել է մի կողմ նետել իր զգեստը, որպեսզի իր անհամաձայնությունն այդկերպ արտահայտի: «Որքան ես եմ տեղյակ, մեր օրերում […]

̰
Նովոկուզնեցկում և Կիսելյովսկում սև ձյուն է տեղացել

13:24 16.02.2019

Արտասովոր դեպք է տեղի ունեցել Սիբիրի Նովոկուզնեցկ և Կիսելյովսկ քաղաքներում: Այդտեղ տեղացած ձյունն օդի աղտոտվածության պատճառով սև գունավորում է ստացել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղի ունեցածն անհանգստացրել է շրջանի բնակիչներին: Իր հերթին Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել այդ շրջան` պարզելու արդյո՞ք այնդտեղ գործող ածխաարդյունաբերական գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելիի սահմանը:

̰
Ներկայացվել են ռուսական նորագույն տանկերից մեկի փորձարկումները

12:35 16.02.2019

Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» ալիքը ներկայացրել է ռուսական Տ-90ՄՍ տանկի փորձարկումների կադրեր, որոնք ցուցադրում են ինչպես տանկի մանևրայնությունը, այնպես էլ դիպուկությունը և այլ բնութագրեր, որոնք ուղղված են միջազգային գնորդների հետաքրքրությունը շարժելուն։ Տեսանյութին կից հրապարակման մեջ նշվում է, որ թեև տանկը համալրվել է մոդուլային դինամիկ զրահով, սակայն դրա զանգվածը չի գերազանցել 50 տոննան, ինչի արդյունքում մեքենան շարունակում […]

̰
Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը

12:20 16.02.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Նիդեռլանդների իր գործընկեր Ստեֆ Բլոկի հետ ու քննարկել երկկողմ ու բազմակողմ օրակարգի հարցեր։ Դրանց թվում են եղել․ Տնտեսական համագործակցությունը, մասնավորապես ՏՏ, բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտներում, Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը։ #MSC2019: FM @ZMnatsakanyan met with @ministerBlok, FM of […]

̰
Համաներմամբ ազատ արձակվածը գողություն է կատարել

11:38 16.02.2019

Համաներմամբ ազատ արձակվածը գողություն է կատարել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ

11:20 16.02.2019

Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու […]

̰
Գազայի սահմանին բախումները շարունակվում են․ կան տուժածներ

11:00 16.02.2019

Գազայի սահմանին բախումները են տեղի ունեցել իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից՝ «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում […]

̰
ԱՄՆ-ում զինված անձը կրակ է բացել գործարանի շենքում․ կա 5 զոհ

10:57 16.02.2019

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, մի քանի հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի գործարաններից մեկում: Հրազենով զինված անձը կրակ է բացել գործարանի շենքում: Դեպքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:  

̰
Գուաիդոն 2 շաբաթ ժամանակ է տվել զինված ուժերին

10:56 16.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն երկրի զինված ուժերին 2 շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի աջակցեն՝ Կարակասում նավթային արդյունաբերության համաժողովում նրա ժամանակավոր նախագահ դառնալուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ընդդիմության առաջնորդն ընդգծել է, որ դա Վենեսուելայի հասարակության համար կարևոր քայլ է, քանի որ նրանք հնարավորություն ունեն ոչ միայն վերջ դնելու երկրում տիրող արտակարգ իրավիճակին, այլև […]

̰
Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում

10:10 16.02.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։ Արդյունքում բացահայտվեցին կոռուպցիոն բնույթի հանցագործություններ։ Տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված միջոցառմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի նախկին ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-17 թվականներին համայնքապետարանի պահակ է ձևակերպել որդուն, որը […]

̰
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և չեչենների միջև

23:57 15.02.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն: Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց […]

̰
Գրագողության դեմ պայքարի համար խումբ է ձևավորվել

23:15 15.02.2019

Այսօր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գրագողության դեմ պայքարող աշխատանքային խմբի առաջին նիստը: Բանն այն է, որ խումբը ձևավորվել է հենց այսօր: 16 անդամ ունի, սպասվում են նաև համալրումներ: Խմբում ներկայացված են, թե՛ Հայաստանյան բուհերի, թե՛ գիտական հանրության ներկայացուցիչներ, թե՛ փորձագետներ: Նիստի ժամանակ խոսվել է գրագողությանը վերաբերող մի շարք խնդիրների մասին: Կարևորվել է նաև […]

̰
Ես կստորագրեմ արտակարգ դրություն սահմանելու մասին փաստաթուղթը. Թրամփ

22:14 15.02.2019

Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը և այդպիսով վերջ կդնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական ներգաղթին և հանցագործություններին: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա նախագահ Թրամփին այդ պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար: President Trump Speaks on the National […]

̰
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն ընդլայնման կարիք ունի

22:00 15.02.2019

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ամեն օր մինչեւ 1500 այցելուի է սպասարկում: Նրանց մի մասը նախընտրում է ընթերցել և աշխատել հենց տեղում՝ ընդամենը 50 քմ տարածքով ընթերցասրահում: Գրադարանի տարածքային խնդրին Երևանի քաղաքապետարանը քաջատեղյակ է: Այժմ քննարկվում են հնարավոր լուծումները: Գրադարան այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ծանոթացան առաջարկվող տարբերակներին և դրանք […]

̰
Քանյե Ուեսթի անակնկալը կնոջը Սուրբ Վալենտինի տոնի առթիվ

19:44 15.02.2019

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Սուրբ Վալենտինի տոնի առթիվ գեղեցիկ անակնկալ է մատուցել իր կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Անակնկալի տեսանյութը հրապարակվել է հայազգի աստղի Instagram-ի էջում: Քանյե Ուեսթն իր կնոջ համար մի ամբողջ սենյակ վարդերով է պատել, իսկ սենյակի մեջտեղում հայտնի երաժիշտ Քեննի Ջին սաքսոֆոն է նվագել:  

̰
Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարցն էր. Հայկ Մարության

17:54 15.02.2019

Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարցն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե երեկ մի շարք վարորդներ գործադուլ էին անում, ինչպե՞ս լուծվեց խնդիրը: Մասնավորապես լրագրողը հարցրել էր՝ ի՞նչ լուծում է առաջարկվել վարորդներին: «Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարցն էր: Մեր […]

̰
Հայդելբերգի համալսարանում նախագահը ներկայացրել է «Մատենադարան»-ի աշխատանքը. հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը

17:18 15.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Գերմանիա կատարած աշխատանքային այցը սկսվել է Հայդելբերգ այցով, որտեղ նա հանդիպել է քաղաքապետին, եղել է ամենահին գրադարաններից մեկում ու Գերմանիայում ամենահինը համարվող համալսարանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նեկար գետի ափին բացվող պատմական այս քաղաքի մասին առաջին գրավոր վկայությունը վերաբերում է 1196 թվականին, ապա՝ ավելի ուշ, հիշատակվում է քաղաքի գլխավոր պատմական խորհրդանիշներից […]

̰
Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը. քաղաքապետ

17:16 15.02.2019

Անդրադառնալով Երևանի տրանսպորտի խնդրին` այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաջորդ տարվանից 450 ավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն ավարտվում են: «Դուք գիտեք, որ օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում, ավել իրավունք չունեն, և մյուս տարի միայն 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ […]

̰
Տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտվել է. ծրագրի իրագործման հստակ ժամկետ չի նշվում

16:44 15.02.2019

Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրության արդյունքները Մեծ Բրիտանիայից օրեր առաջ են ստացվել: Հիմա քաղաքապետարանի աշխատակազմն ուսումնասիրում է վերջնական արդյունքները: Ծրագիրը պահանջում է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որն, ըստ քաղաքապետի, միայն քաղաքապետարանի միջոցներով հնարավոր չէ լուծել: […]

̰
Ջրային համակարգի վրա 10,5 մլրդ պարտք կա․ գյուղացին վճարել է, բայց գումարը չի արձանագրվել

16:00 15.02.2019

«Ջրային համակարգի վրա 10,5 միլիարդ դրամի պարտք կա։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է գոյացել, որովհետև մենք հիմա ինչքան քննարկում ենք, քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, և էստեղ մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել»,- կառավարության այսօրվա նիստում ոռոգման շրջանի մեկնարկի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պետական […]

̰
Մեկ մլն դոլարանոց ծրագրով տեղադրված ճանապարհային նշանները դառնում են թոնրի կափարիչ

15:46 15.02.2019

Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը բարձրացրեց ճանապարհային նշանների գողության հարցը: Կառավարությունը Երևանից Իրան ճանապարհահատվածը ժամանակակից ճանապարհային  նշաններով համալրելու ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում շուրջ 4000 նշան պետք է տեղադրվի: Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե տարբեր վայրերից ահազանգեր են ստանում այն մասին, թե այդ նշանները գողանում են: «Որ հիմա թվարկեմ՝ […]

̰
Պետական համակարգի աշխատավարձը պետք է մրցակցային լինի մասնավորի աշխատավարձերի հետ. Աղաջանյան

15:14 15.02.2019

Գործադիրի նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրած մարդկանց տվյալները կգույքագրվեն, ինչպես նաև նրանք կտեղեկացվեն երկրում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Աղաջանյանը համոզմունք է հայտնել` այս քայլերն ուղղված են գործազրկության հարցը լուծելուն: «Մենք այսօր խնդիր ունենք պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակների բարձրացման: Պետական համակարգի աշխատավարձը […]

̰
Սկզբից ես էլ եմ ինձ ակտիվիստի պես պահել. Դավիթ Սանասարյան

15:00 15.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, որ որոշ պաշտոնյաներ շարունակում են իրենց ակտիվիստի պես պահել: «Սկզբից ես էլ եմ այդպես ինձ պահել, մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի հագուստից ու լինել պետական պաշտոնյա: Դժվար էր սկզբից, ես էլ եմ նկատել, որ քննադատություններ են հնչել, իներցիայով գնացել […]

̰
Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

14:56 15.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Tree crews are out again today in San Francisco for fallen trees. This one is near Davis St. A parked truck is in there. @nbcbayarea #AtmosphericRiver pic.twitter.com/gWuaqRjEkw — Christie Smith (@christies_nbc) February […]

̰
BACK_TO_TOP