15:41 21.02.2019
«Ես որևէ բան անգիր ասել չեմ սիրում»,- ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսպես է պատասխանել իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ Թումանյանի ամենահայտնի քառատողը կարդացել է թղթից և ոչ թե անգիր ասել: Նախարարը նաև նշեց, որ իր համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ միայն թերթից կարդալն է խնդիր առաջացրել: Կան մարդիկ, […]
15:32 21.02.2019
«Կմասնակցի՞ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, համալսարանի որոշելիքն է»,- փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ իր հորդորը եղել է այն, որ 100-ամյակով հստակ ուղերձներ են հղելու ներքին և արտաքին լսարաններին՝ ԵՊՀ առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և քանի […]
15:14 21.02.2019
Պետական վերահսկողական ծառայությանը նկատմամբ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի մեղադրանքները Դավիթ Սանասարյանը համարում է անհիմն, ասում, որ իրենք իրենց ուսումնասիրություններն են կատարում, իսկ տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները համարում է այսպես կոչված՝ «պատի տակի խոսակցություններ»: «Ուսումնասիրությունից հետո հանրությունը կիմանա` մենք օրենքով մեզ լիազորված աշխատանքներն ենք իրականացնում, որևէ մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ, նայում ենք օրենքի տառը […]
14:51 21.02.2019
Արցախյան շարժման սկիզբը դրվեց Միխայիլ Գորբաչովի հռչակած գաղափարներից՝ վերակառուցում, հրապարակայնություն և ժողովրդավարություն: Դրանցից ոգևորվելով՝ հայ ժողովուրդը, Ստեփանակերտից սկսած, պայքար սկսեց այդ երեք դրույթները իրագործելու համար: SHANTNEWS-ի եթերում փետրվարի 20-ին այս մասին հայտարարել է հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը՝ անդրադառնալով Արցախյան շարժման արմատներին: Հրապարակախոսի կարծիքով՝ Արցախյան շարժման սկիզբը ոչ միայն 1980-ականների վերջն էր, այլև դեռևս 1960-ականներից եկող հայտարարությունները, […]
14:24 21.02.2019
Կառավարությունը հավելյալ քննարկումներից հետո այսօր կրկին անդրադարձել է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրման հարցին: Հիշեցնենք` նախորդ քննարկմանը հետաձգվեց հարցը, քանի որ նախնական համաձայնությունից շեղումներ էին եղել: Վարչապետը մաքսակետում վարորդների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել ներմուծել այն մեքենաները, որոնք տվյալ պահին գտնվում էին մաքսակետում, մոտավորապես 400 մեքենայի մասին էր խոսքը, իսկ որոշման նախագծով նշված […]
13:48 21.02.2019
«Ասպար Արմս» հրաձգարանում ընթանում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: Նախագահի, կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերը, նախարարությունները, կառավարությանը ենթակա մարմինները և մարզպետարանները ներկայացնող 32 թիմի 217 մասնակից կմրցի անհատական և թիմային պայքարում: Երկօրյա մրցույթի հաղթողները կստանան նվերներ՝ օդամղիչ հրացաններ, հավաստագրեր և հուշանվերներ:
13:38 21.02.2019
Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ԶՈՒ պարենավորման գործընթացում փոփոխություն մտցնել: «Մինչ օրս ԶՈւ պարենավորման գործընթացը կազմակերպվում էր հենց ԶՈւ միջոցով: Ամբողջ շղթան՝ ձեռքբերումներից մինչև բուն պատրաստում և մատուցում, իրականացվում էր ԶՈւ միջոցով, սակայն տարբեր օղակներում տարբեր խնդիրներ և խոչընդոտներ էին ի հայտ գալիս, արդյունքում […]
13:30 21.02.2019
Դատավորներին սոցիալական երաշխիքներ տալով՝ մենք հնարավորություն ենք տալիս հասարակությանն օգտվել անկախ դատական համակարգի ծառայություններից. այսպիսի միտք արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչին է միտված դատավորներին սոցփաթեթում ներառելու մասին որոշումը: Մանրամասնեց. «Զեյնալյանը ճիշտ նշեց, որ առնչվում է ոչ միայն ՀՀ դատավորներին, այլև քաղաքացիների անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքից, մենք համոզված ենք, որ պետության զարգացման համար […]
13:12 21.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը: Ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի Հանրապետությանն է հատկացվում 31 մլն 250 եվրո ընդհանուր արժեքով դրամաշնորհ: Ծրագիրն […]
12:42 21.02.2019
Կառավարություն այսօրվա նիստի օրակարգում էր դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու, մասնավորապես սոցիալական փաթեթում ներառելու վերաբերյալ հարցը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ասելով. «Անկախ դատական համակարգի գոյության նախապայմաններից է սոցիալական ապահովության ուղղված երաշխիքների ապահովումը, նախատեսվում է դատավորներին, այդ թվում ՍԴ և ԲԴԽ դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը: Նա մանրամասնեց, թե որ ծառայություններից կարող են […]
12:34 21.02.2019
«Հայաստանը 2017թ. մարտից միջազգային կազմակերպության «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության Ի-Այ-Թի-ԱՅ-ի թեկնածու երկիր է, որին անդամակցելով ստանձնել ենք որոշ պարտավորություններ և դրանց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման»,- փետրվարի 21-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում […]
10:03 21.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթի»-ն դրամատիկ խաղում հաղթել է «Շալկե-04»-ին: Պեպ Գվարդիոլայի սաները մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով առավելության են հասել գելզենկիրխենցիների նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո «Շալկե-04»-ը հաղթում էր 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացել էր Ագուերոն: 38-րդ և 45-րդ րոպեներին Բենտալեբը 11 մետրանոց հարվածներով առաջ է մղել իր թիմին: Երկրորդ խաղակեսում անգլիացիները մնացել են […]
00:31 21.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Օրվա բոցը» ժանրի հարց, որ լսել եմ այսօր. «Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»: Մտածում եմ պատասխանի վրա:))))»։
00:21 21.02.2019
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտ»-ը հերթական ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայաստանի գործող չեմպիոնների կազմը համալրել է ճանաչված ռուս հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստը ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում` Մոսկվայի «Սպարտակ»-ում, «Անժի»-ում, «Ռուբին»-ում, «Դինամո»-ում, «Ալանիա»-ում, «Օրենբուրգ»-ում, «Ամկար»-ում: […]
23:53 20.02.2019
Ասում են՝ նա իր տեսակով էր թելադրում ապրել հայրենիքի սիրով, ցավով ու ուրախությամբ: Լուիզ Մանուկյան-Սիմոն` բարեգործության հետ ասոցացվող անուն: Իսկ բարեգործությունը Մանուկյանների ընտանիքում ուղղակի ապրելակերպ է եղել: Ոմանք, գուցե, չիմանան, որ Լուիզ Մանուկյան-Սիմոնը հայ հասարակական գործիչ, ճարտարագետ, արդյունաբերող, […]
23:39 20.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում իսպանական «Սևիլյա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիո»-ին և երկու խաղերում, ընդհանուր 3:0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, դուրս եկավ հաջորդ փուլ:
23:38 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ցուցմունք է տվել ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանը: Նա 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահ է եղել: «Հարվածի ձայն լսեցի, մտածեցի՝ վթար է: Եկան, ձեռքերս կապեցին, տարան հանգստի սենյակ: Մյուս ոստիկաններին էլ բերեցին: Ճնշումս բարձրացավ, ես սրտի խնդիր ունեի: Երկար ժամանակ մնացել եմ շտապօգնության […]
23:23 20.02.2019
Վանաձորի «Լոռի»-ն Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: Արթուր Պետրոսյանի սաները ուժերը չափել են ղազախական «Կայրաթ»-ի հետ և պարտվել 2:4 հաշվով: Խաղը դադարեցվել է 77-րդ րոպեին բախումների պատճառով: Վանաձորցիների կազմում գոլի հեղինակ են դարձել Դեու Դոսան և Ջոնել Դեսիրեն: «Լոռի»-«Կայրաթ» հանդիպման գոլերի տեսությունը։
22:18 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ ուշագրավ երկխոսություն էր սկսվել պաշտպան Զարուհի Փոստանջյանի, դատավոր Մեսրոպ Մակյանի և տուժող ոստիկան Վիգեն Մարտիրոսյանի միջև: Տուժողը պատմեց, որ գնդի տարածքում 2016 թվականի հուլիսի 17-ի դեպքերի ժամանակ հոգեբանական ճնշման է ենթարկվել, սահմանափակվել է իր ազատ տեղաշարժը, ինչին ի պատասխան պաշտպան Զարուհի Փոստանջյանը փորձեց ճշտել, թե կոնկրետ ինչպիսի՞ […]
20:30 20.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Բորիսովի ԲԱՏԷ-ին: «Զինագործներ»-ը առաջին խաղում անակնկալ պարտություն են կրել 1:0 հաշվով: Բելառուսական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Դրագունը: Չնայած առաջին խաղում կրած պարտությանը՝ բուքմեյքերական ընկերությունները շարունակում են «Արսենալ»-ԲԱՏԷ զույգի ֆավորիտ համարել լոնդոնցիներին, որոնց երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ դուրս […]
19:20 20.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: Առաջին խաղում բելառուսցիները սեփական հարկի տակ անակնկալ հաղթանակ են տարել 1:0 հաշվով: SHANTNEWS.am-ը կազմել է «զինագործներ»-ի հավանական մեկնարկային կազմը՝ ԲԱՏԷ-ի հետ խաղում: «Արսենալ»-ԲԱՏԷ հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում փետրվարի 21-ին՝ ժամը 21:50-ին:
19:01 20.02.2019
Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ՀՀ ԱԳ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի […]
18:09 20.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է մարզումների ժամանակ երիտասարդ աղջիկը կորցնում գիտակցությունը: Պարզվել է, որ այդ պահին նա սրտի կաթված է ստացել: Այս մասին հաղորդել է Tribuna պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել ավստրալական Քվինսլենդում: 21-ամյա Էմիլի Քաունթերին, գիտակցությունը կորցնելուց հետո անմիջապես օգնության են հասել մարզադահլիճի աշխատակիցները: Երբ աղջիկը սկսել է կապտել, […]
17:04 20.02.2019
Huffpost-ն անդրադարձել է վերջերս համացանցում հայտնված պինգվինների մասնակցությամբ տեսանյութին: Այստեղ պատկերված է եղել սև պինգվինների առանձնյակ, որը գրավել է մասնագետների ուշադրությունը: Աղբյուրը հայտնել է, որ պինգվինների այս տեսակը մարդուն գրեթե չի հանդիպել պատմության մեջ: «Սա, ամենայն հավանականությամբ, այս տեսակի պինգվինների ողջ մնացած միակ առանձնյակն է»,- ասվում է տեսանյութում: Մասնագետները մանրամասնում են, որ կենդանիների այս տեսակն […]
16:34 20.02.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է օրհներգի մասին: «Մեր հայրենիք» երգը մեզ հոգեհարազատ է, շատ կարևոր է մեզ համար: Բայց չեմ համարում, որ մեր հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է, այն նաև Նախիջևանն է, Արցախը, Դվինը, Վանը և այլն: Ես որևէ դեմ բան չունեմ երգի դեմ, ես շարունակելու եմ ոտքի կանգնել, հարգանքով […]
14:59 20.02.2019
«Ի՞նչ կարգի ներդրում է սպասվում քաղաքապետարանի կողմից բակերում ավտոտնակների վիճակը կարգավորելու, ստորգետնյա ավտոտնակներ ստեղծելու, վերգետնյա մասերում ազատ գոտիներ ունենալու, խաղահրապարակներ ստեղծելու համար»,- փետրվարի 20-ին քաղաքապետարանում Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների հանրային բաց քննարկումների ժամանակ նման հարց բարձրացրեց քաղաքացի Արթուր Կարապետյանը: Բարձրացված հարցին արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը` նշելով, որ բակային […]
14:33 20.02.2019
Քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվեց Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկումներին մասնակցում էին նաև երեք քաղաքացիներ: Նրանցից մեկը հարց բարձրացրեց թեքահարթակների անհարմարության և շինարարական աշխատանքների անփութության մասին: «Աշխատանքները, որոնք կատարվում են քաղաքապետարանի կողմից, նկատելի են, հաճելի է, բայց ես կփորձեի մի փոքր ճշգրտում մտցնել աշխատանքների մեջ: […]
13:25 20.02.2019
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվել է Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումը: Օրակարգում երկու հարց էր՝ 2015-2018թթ. Երևանի զարգացման տարեկան ծրագիրը հաստատել և հավանություն տալ ավագանու ներկայացմանը և 2018-ի տարեկան բյուջեի կատարողականը՝ նույն ընթացակարգն ապահովելու համար: Օրակարգային առաջին հարցով տարեկան ծրագրի կատարողականի մասը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի […]