12:22 19.02.2019
Թումանյանի 150-ամյակի առիթով Դսեղում է գտնվում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերի միջոցով փոխանցել է, թե ինչ տոնական տրամադրություն է տիրում Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում: «Ամբողջ գյուղում մեծ տոնախմբություն է, տարբեր անկյուններում բեմականացումներ են, մարդիկ գալիս են այս ուղղությամբ, շուտով վարչապետը կժամանի, մենք կշրջենք գյուղում, այնուհետև մեծ համերգ ենք նախատեսել […]
11:26 19.02.2019
Այսօր Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է: Այս կապակցությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհավորել է Ամենայն հայոց բանաստեղծի ծնունդը և կարդացել հայտնի քառյակներից մեկը: https://www.facebook.com/LilitMakuntspage/videos/2060196934071323/
23:55 18.02.2019
Համացանցում տարածվել է Թբիլիսիում տեղի ունեցած մի միջադեպի տեսագրություն, որում տեղացի ադրբեջանցին վանդալիզմի դրսևորում է իրականացնում ՀՀ պետական դրոշի ու եկեղեցու նկատմամբ: Նախ՝ նա ծիսակատարության ժամանակ հայտնվում է Թբիլիսիի հայկական եկեղեցիներից մեկում, որտեղ եկեղեցական ծառայության ժամանակ տեսանյութ է նկարում՝ ադրբեջաներենով վիրավորելով հայերին ու հայկական եկեղեցին: Այնուհետև եկեղեցու բակում այրում է Հայաստանի պետական դրոշը՝ միաժամանակ վիրավորական […]
23:42 18.02.2019
Ինչպես հայտնի է, երեկ կայացած ընտրությունների արդյունքում Ուրցաձորի՝ հրաժարականը տված համայնքապետը վերընտրվել է: ԿԸՀ-ից ստացված նախնական արդյունքներով՝ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն: SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե ինչպես է իրեն զգում՝ ստացած ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած, Ուրցաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը: Սակայն […]
21:42 18.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր զրուցել է Ուրցաձորի նորընտիր համայնքապետի հետ: Միայն թե նա համայնքապետարանում չէր: Տանն է սպասում ԿԸՀ-ի որոշմանը: Հույս ունի, որ երբ լինի այդ որոշումը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իրեն կվերադարձնի աշխատասենյակի բանալին: «Սպրինտերային բնավորություն ունեմ, բայց սենց գործերում չեմ շտապում»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ իր համար սպասելի է […]
20:15 18.02.2019
Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կարապետյանը տանն ապօրինի զենք-զինամթերք ու թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 8-ին Կարապետյանի տան ու հարակից տարածքում խուզարկություն են իրականացրել: Նկուղում արկղի մեջ հայտնաբերել են սվին դանակ, ինքնաձիգի 90-ից ավելի տարբեր դետալներ ու մեկ զրահաբաճկոն: Ռուստամ Կարապետյանը հայտնել է , […]
20:01 18.02.2019
Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի համաձայն՝ 13 միլիոն դոլարի դիմաց անօդաչու թռչող սարքերը նորոգելու և սպասարկելու ծառայություններ է մատուցելու ադրբեջանական բանակին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Հավանական է, սակայն, որ այս գործարքը չի արտահայտում ամբողջ համագործակցությունը, և կան […]
18:40 18.02.2019
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ողջույնի ելույթ են ունեցել Հայաստանի զինված ուժերի զինվորական նվագախումբն ու պատվո պահակախումբը։ Հանդիսավոր ելույթին հետևել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, որ Աբու Դաբի է ժամանել ցուցահանդեսին ու զուգահեռ ընթացող համաժողովին մասնակցելու։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/293739664633000 Ցուցահանդեսին, հիշեցնենք, մասնակցում են նաև հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները։ Հայաստանի պաշտպանության նախարարության միասնական տաղավարում նրանք ներկայացնում են 10 […]
18:30 18.02.2019
Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն: Սիգ ձկան բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում: Արդյունքում շաբաթվա […]
18:21 18.02.2019
Արմեն Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում ամենախոշոր ընկերությունները ոչ թե նավթային ընկերություններն են, հանքարդյունաբերական ընկերություններն են, այլ «startup» ընկերությունները:
16:44 18.02.2019
Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավիթում նոր խցիկ է տեղադրվել: Այս փաստը մտահոգության ալիք է բարձրացրել: Սանահինի և Հաղպատի վանքերն, իբրև մեկ միավոր, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սանահինի վանական համալիրը կառուցվել է 10-12-րդ դարերում: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը համալիրի ամենամեծ կառույցն է, կառուցվել է 1966թ.: Հենց այս համալիրում էլ զբոսավարներից մեկը նկատել […]
16:31 18.02.2019
Հարկային նոր հնարավորություններ բիզնես սկսել ցանկացողների, ընտանեկան բիզնեսով զբաղվողների և ինքնազբաղված անձանց համար: Տարեկան 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքերով` տվյալ չափանիշով հարկերից ազատվածների մոտ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից եկամտահարկը հաշվարկվելու է ոչ թե ընդհանուր սահմանված […]
15:40 18.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այսօր դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ դատարանը որոշեց բավարարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը՝ դատապարտյալ Խաչատուր Պողոսյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ՝ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի: Դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, կա նաև միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն այդ մասին: Հիշեցնենք, որ Պողոսյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման […]
15:20 18.02.2019
Ամերիկացի սցենարիստների գիլդիան անցկացրել է Guild Awards 2018 մրցանակաբաշխությունն ու հրապարակել հաղթողների անունները: Այդ մրցանակն ամենամյա է: «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «8-րդ դասարան» ֆիլմը, որը ռեժիսոր, սցենարիստ Բո Բերնեմի առաջին աշխատանքն էր: Ֆիլմը ներկայացնում է դեռահաս աղջկա կյանքը ամերիկյան սովորական դպրոցում: Այս նույն անվանակարգում առաջադրված էին նաև Ադամ Մաքքեյի «Իշխանություն», Փիթեր Ֆարելլիի «Կանաչ […]
14:36 18.02.2019
Թբիլիսիի ոստիկանական բաժանմունքներից մեկում կողոպուտի մեջ կասկածվողների հարցաքննությունը վերածվել է խոշոր սկանդալի այն բանից հետո, երբ «Ռուսթավի 2» ՀԸ-ի «Կուրիեր» լրատվական հաղորդման անոնսում ասվել է, որ Թբիլիսիի Գլդանի-Նաձալադեբի շրջանի ոստիկանները կողոպուտի մեջ կասկածվող 4 կասկածյալների ձեռնաշղթաներն ամրացրել են ջեռուցման ռադիատորներին և դաժան ծեծի ենթարկել նրանց: ՆԳՆ-ն ստիպված էր հերքել դեռ եթեր չհեռարձակված սկանդալային նյութը և […]
14:27 18.02.2019
ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև տնտեսական աճի խնդրին՝ հետևյալ որակումը տալով կառավարության 5 տոկոսանոց աճ ապահովելու ձգտումներին: «Մնալ նույն վիճակում հետընթաց է, մենք չենք կարող մնալ նույն վիճակում, իրավունք չունենք: Այն թեզը, որ ընդդիմությունն ուզում է ձախողել, հին ընդդիմության գծի մեջ է: Եթե ձախողվի կառավարությունը, ի՞նչ է նշանակում, որ […]
14:20 18.02.2019
«Մենք չպետք է վարչապետին համոզենք մի բան, որն ի սկզբանե իր համոզմունքն է եղել»,- ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսքը վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ը նախարարություններ դարձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ընդդիմությունը դրա համար անհրաժեշտ արգումենտներ կներկայացնի, ինքը որևէ խնդիր չի տեսնում: «Ես համոզելու բան չունեմ, իսկ […]
13:00 18.02.2019
«Բնականաբար, հարգում ենք գործընկերների նախաձեռնությունը, բայց չենք պաշտպանում»,- ԱԺ-ում ասաց Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի՝ կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու առաջարկությանը: «ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ չի սկսել: Ընդունվեց Սահմանադրությունը՝ սահմանադրական և ոչ սահմանադրական օրենքներով, ինչ ուզեցին, արեցին, ապականեցին խորհրդարանական կառավարման էությունը: Այսօր անցնում է սահմանադրական կառավարման, եթե իմ ձեռքի տակ եղած փաթեթներն […]
12:54 18.02.2019
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին հարց է ուղղվել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես, փետրվարի 17-ին հանրապետության մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն թեկնածու չէր առաջադրել, բայց ինքնառաջադրվածներ եղել են: Այն հարցին, թե ինչպե՞ս է, որ Վայոց ձորի մարզի Ուրցաձոր համայնքում ընտրվել է այն համայնքապետը, որին իշխանությունները հեռացրել էին, Լենա Նազարյանը պատասխանել է, […]
12:44 18.02.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարց ուղղվեց այն մասին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե իշխանության կողմից եղել է սպառնալիք: Լենա Նազարյանը հերքում է դա և ասում, որ անհանդուրժողականությունը բացակայում է, ընդդիմությունը կարողանում է ազատորեն հարցեր ուղղել և դեմ քվեարկել նախագծերին: Ի պատասխան` Մարուքյանն ասաց. «Բնականաբար, իշխանության ներկայացուցիչները պետք է […]
12:40 18.02.2019
«Մենք բաց քաղաքականության կողմնակիցներ են, բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվում Ազգային ժողովի լիագումար նիստի դահլիճում , եթե ԲՀԿ-ն ունի առաջարկներ, ապա հնարավորություն ունի նաև առաջիկայում գործողությունների քննարկման ժամանակ այդ առաջարկները ներկայացնել: Եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ կառավարությունը կներառի»,- խոսելով կառավարության ծրագրին դեմ քվերակած խմբակցությունների՝ մասնավորապես ԲՀԿ դիրքորոշման մասին, ասել է ԱԺ փոխնախագահ Լենա […]
12:12 18.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կառավարության ծրագրի քննարկումն իրենց համար անակնկալ էր, ընդդիմադիր խոսքը վերածվել էր թրոլլինգի, «ձեռ առնելու» «մուննաթի» և նաև սպառնալիքների։ «Դեռ խոսքով է ամեն ինչ տեղի ունեցել։ Նիստից հետո կուսակցությունը լուրջ ատելության և խոսքի հարձակման տակ է։ Մեդիա մանիպուլյացիաների և կեղծ լուրերի տարածման հարձակման տակ է։ Իշխանական լրատվամիջոցներն […]
11:37 18.02.2019
ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ կառավարության ծրագրում բացակայում են ռիսկերն ու երաշխիքները, ժամանակացույցն ու գործիքակազմը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ SHANTNEWS.am-ը հիշեցրեց, որ երբ առաջարկությունները ներկայացրին, կառավարությունը տեղեկացրեց, որ չկա իրավական կարգավորումը, որը թույլ կտա փոփոխություններ իրականացնել այդ փաստաթղթում, փոխարենը խոստացավ հընթացս իրականացնել դրանք։ Արդյունքում ԲՀԿ-ն դեմ […]
23:14 17.02.2019
Այսօր արտասահմանում միջմրցաշրջանային հավաք անցկացնող մի շարք հայկական ակումբներ ընկերական հանդիպումներ են անցկացրել: Երևանի «Փյունիկ»-ը Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ՖԱԼ գավաթի փլեյ-օֆֆ փուլում 1։4 հաշվով զիջել է լատվիական «Ռիգա»-ին: Փյունիկցիներից գոլի հեղինակ է դարձել Արթուր Միրանյանը: Կիպրոսում հավաք անցկացնող հայկական ակումբներից մյուսը՝ «Արարատ-Արմենիա»-ն, ոչ մի շանս չտվեց Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմին: Վարդան Մինասյանի սաները առավելության հասան […]
23:23 16.02.2019
Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի իր գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: Հանդիպման օրակարգում էին փոխադարձ բարձաստիճան այցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվեց առևտրատնտեսական և գործարար կապերի աշխուժացման, ինչպես նաև մշակութային համագործակցության խթանման կարևորությունը։ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ կառավարության զարգացման օրակարգի […]
23:18 16.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]
23:00 16.02.2019
Մյունխենում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մինչ Մյունխեն Մեկնելը չէր բացառվում Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպումը: Բացի դրանից՝ վերջին օրերին Ադրբեջանի նախագահը հայտարարություն էր արել՝ ընդգծված ռազմատենչ հռետորաբանությամբ: Այս և այլ հարցերի մասին ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանություն է տվել Մյունխենում՝ պատասխանելով նաև «Շանթ» ՀԸ-ի թղթակցի հարցերին: Մանրամասները՝ […]
21:59 16.02.2019
Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ: Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ: