19:18 31.03.2023
Մարտի 30-ին Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններն իրացրին պարեկային ծառայության Երևանի գնդի և Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ։ Նրանք նույն օրը երեկոյան մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին 46-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ պայուսակում հայտնաբերվեցին թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ […]
18:57 31.03.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի աշխատակիցները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել վարորդին և երեք ուղևորին՝ բոլորն էլ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի բնակիչ: Անձնական խուզարկությամբ 30-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: 27-ամյա ուղևորը հայտնել է, որ կոկաինն իրենն […]
18:42 31.03.2023
Մարտի 30-ին Տավուշի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի Նավուրի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացնում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները արագ արձագանքեցին։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերեցին շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 48-ամյա […]
18:33 31.03.2023
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը 75 տարեկան է: Լրացել է նաև նրա գիտական գործունեության 55-ամյակը: Մարտի 29-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անվանի սեյսմաբանին շնորհավորել են ընկերներն ու գործընկերները: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Հոբելյարին նախարար Արմեն Փամբուխչյանի անունից հանձնվել է պատվոգիր:
18:50 30.03.2023
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, պետական դրոշի պահանջների խախտումները պատժելի կլինեն բոլոր դեպքերում, ապրիլի 1-ից էլ Հայաստանը կանցնի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին. այս և այլ որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:24 30.03.2023
Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի ու Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով: Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն […]
21:30 29.03.2023
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև շարժական հեռախոսային կապի ռոումինգը կարող է վերացվել արդեն 1,5 տարի հետո: Մոսկավյան «Վեդոմաստի» թերթին հասանելի է դարձել ներքին մի փաստաթուղթ, որը շրջանառվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից: Ըստ այդ փաստաթղթի` բջջային օպերատորների հետ արդեն սկսվել է համապատասխան աշխատանքը: Կոնկրետ ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել և ինչ սպառնալիք կա: Թեմային […]
19:15 29.03.2023
Արդեն 108 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում: Այս մասին այսօր ասվել է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում: Այսպիսով, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով, ֆինանսատնտեսական կորուստները կազմում […]
14:37 29.03.2023
Մարտի 28-30-ը տեղի կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է գագաթնաժողովին։ Սա լինելու է երկրորդը: Գագաթնաժողովը կանցկացվի առցանց: Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:
22:19 28.03.2023
Վրաստանի մաս կազմող Սևծովյան Աջարիայի ինքնավար հանրապետությունում ուժգին փոթորիկ է սկսվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է Interpressnews-ը։ «Ըստ տեղի բնակիչների՝ քամուց քշվել են տների տանիքները, տապալվել են ծառեր, վնասվել են ենթակառուցվածքները։ Քոբուլեթիում ծառ է ընկել, շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ մարդու դի։ Բաթումում՝ երեք մարդ վիրավորվել է եղանակային վատ պայմանների […]
17:39 28.03.2023
Մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները, նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք […]
16:16 28.03.2023
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա): Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման […]
19:31 27.03.2023
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդներից այսօր մրցահարթակ է դուրս եկել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը: 16-ամյա հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր մոտեցումները և հաջորդաբար սանձել է 120, 125 և 128 կգ կշռող ծանրաձողերը: Առաջին վարժությունից հետո Սերյոժան առաջատարն է և արդեն իր ակտիվում ունի […]
17:44 27.03.2023
Անօրինական թմրաշրջանառությամբ զբաղվողներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում համացանցի հնարավորությունները: Ոստիկանությունն էլ, որ 2023 թվականը հռչակել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի, հատուկ ուշադրություն է դարձնում համացանցի կամ փոստային առաքումների միջոցով իրականացվող թմրաշրջանառությանը: Ի դեպ, անցած տարի Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվեց թմրաշրջանառության դեմ պայքարի նման բաժին: Եվ արդյունքը երկար սպասել չտվեց. այդպիսի […]
17:40 27.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է: «Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում […]
17:36 27.03.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 20-ից 27-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1050 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 19 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 11-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 58-ը՝ ոչ […]
17:07 27.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է մենք ավելի […]
16:27 27.03.2023
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը, որն այսուհետ հիմնականում անցկացնելու է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ հաջորդ երկուշաբթի արդեն կհայտարարվի գիծ մտնող 237 նոր ավտոբուսների ուղղությունները: Ավինյանը Արմեն Բեգոյանին խնդրել է նաև անդրադառնալ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկին, թե ինչու Սարյան փողոցում հատվեցին ծառեր, այդ թվում՝ թեղիներ, և ինչու դրանց փոխարինման […]
20:08 26.03.2023
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում վարչապետի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում Փաշինյանը մեքենա է վարում, որում երաժշտություն է հնչում:
20:46 25.03.2023
ՌԴ ՊՆ-ն արձանագրել է մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում շփման գծի խախտումը և դիրքային առաջխաղացումը: Այս մասին նշված է Արցախում ՌԴ խաղաղապահների ամենօրյա ամփոփագրում։ «2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը […]
19:47 25.03.2023
Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ […]
16:38 25.03.2023
Ավելի քան 100 օր Արցախը շրջափակված է: Ընդհանուր առմամբ բարձր է լարվածության աստիճանը: Այս ամենի ֆոնին շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Միրզոյան-Լավրով հանդիպումը, իսկ շաբաթվա վերջին Սենատում հայկական թեմաներին էր անդրադառնում ԱՄՆ պետքարտուղարը: Այս ամենի համատեքստը վերլուծել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
16:34 25.03.2023
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։ ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ: Պաշտպանական գերատեսչության […]
16:30 25.03.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչպես պետք է երկրպագուները «Հանրապետական» մարզադաշտ մուտք գործեն Հայաստան – Թուրքիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի […]
16:20 25.03.2023
Միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին: Այդ քաղաքականությունը Բաքուն իրականացնում է՝ անտեսելով միջազգային դատարանների որոշումներն ու միաժամանակ տարածելով նաև ակնհայտ ապատեղեկատվություն: ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից հիմա էլ ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:23 25.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացնում ակադեմիական քաղաքի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:15 24.03.2023
Թուրքիայում նախագահի թեկնածու առաջադրված հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի Ղրիմն ու Դոմբասը Ռուսաստանի մաս ու կսկսի Թուրքիայի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը: Ի՞նչ շանսեր ունի Փերինչեքը: Այնուամենայնիվ, ունենալով հետևորդների մի ստվար զանգված՝ նա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նրա այս խոսքերում նորություն […]
18:58 24.03.2023
Մարտի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը ուժեղացված ծառայություն էր կազմակերպել Արտաշատ քաղաքում։ Միջոցառմանը, բացի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողներից, մասնակցել են նաև ՃՈ հատուկ սպայական վաշտի ծառայողները։ Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների երեք տասնյակից ավելի խախտում։ Մասնավորապես, մեկ անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային […]
18:17 24.03.2023
Մարտի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան […]
17:22 24.03.2023
Անչափահասներին թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից զերծ պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը, ինչպես նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը, համագործակցելով ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ, մարտի 15-ից մայրաքաղաքի ավագ դպրոցներում անցկացնում են հանդիպում-քննարկումներ։ Հերթական այցը մարտի 22-ին էր՝ Արաբկիրի թիվ 54 ավագ դպրոցում։ Ոստիկանները դպրոցի տնօրինության, մանկավարժների […]