23:52 02.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլին ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ուժեղացված ազդեցությունը, հայտնում է ԱՄՆ դիվանագիտական ծառայությունը։
«Ռուբիոն նախագահին տեղեկացրել է, որ Թրամփը նախնական որոշում է կայացրել, որ Պանամայի ջրանցքի տարածքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ազդեցության և վերահսկողության ներկա իրավիճակը վտանգ է ներկայացնում ջրանցքի համար և խախտում է Մշտական չեզոքության և գործողության պայմանագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պետքարտուղարն անընդունելի է անվանել ստատուս քվոն։ Նա նախազգուշացրել է, որ եթե անհապաղ փոփոխություններ չկատարվեն, Վաշինգտոնը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի պայմանագրով նախատեսված իր իրավունքները պաշտպանելու համար:
16:40 17.05.2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետՄայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թ.-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և […] ...
16:30 17.05.2025
ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...
16:14 17.05.2025
Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան ՆեյմարըԲրազիլացի հարձակվող Նեյմարը կերկարաձգի «Սանթոսի» հետ իր պայմանագրի ժամկետը, հաղորդում է TNT Sports Brasil-ը, փոխանցում է armsport.am-ը: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Նա վերադարձավ ակումբ 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին թիմի կազմում անցկացրել է ինը […] ...
16:00 17.05.2025
Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանըՄայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...
15:57 17.05.2025
Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռԵրկու ուղղաթիռ է բախվել Ֆինլանդիայի արևմտյան Eura օդանավակայանում և ընկել գետնին, հայտնում է Yle-ն՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ «Eura օդանավակայանում բախվել է երկու ուղղաթիռ և ընկել գետնին: Տարածաշրջանային փրկարար ծառայության իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրում այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնում է հեռարձակողը։ Ինչպես նշվում է, դեպքի մասին հաղորդումը փրկարար ծառայությունը ստացել է […] ...
15:40 17.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...