13:30 01.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երրորդ իսրայելցի պատանդը հանձնվել է Գազայում Կարմիր Խաչին: «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրանց է հանձնվել ևս մեկ պատանդ…»,- ասվում է հաղորդագրությունում։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել երկու քաղաքացիական պատանդի:
13:14 01.02.2025
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում […]
12:57 01.02.2025
ԵՄ-ն «սարսափելի և ողբերգական» ռազմավարություն է ընտրել Ուկրաինայի հակամարտության նկատմամբ, իսկ եվրոպական պատժամիջոցները ոչնչացրել են ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հարյուր միլիարդավոր եվրոներ են վճարվել ուկրաինացիներին, հարյուր միլիարդավոր եվրոյի զենք է ուղարկվել ուկրաինացիներին։ Եվ ո՞րն է արդյունքը. Ռուսաստանը առաջ է շարժվում, իսկ […]
12:36 01.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը պնդում է, որ ամերիկացի առաջնորդի թիմը «հուսալի ծրագիր» ունի Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար։ «Կարծում եմ՝ մենք լավ, ամուր ծրագիր ունենք՝ առաջ շարժվելու և սկսելու խոսել ու աշխատել դրա վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Քելլոգի խոսքով՝ Թրամփը գիտակցում է, որ ուկրաինական հակամարտությունը […]
11:42 01.02.2025
ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։
11:29 01.02.2025
ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […]
10:40 01.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […]
10:25 01.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։ «Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով, և հանդիպելու է […]
10:00 01.02.2025
Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոն Վադիմ Նաումովի մարմինը, ով գտնվում էր Վաշինգտոնի մերձակայքում կործանված ինքնաթիռում, դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մարզիկի մայրը՝ Իյա Նաումովան։ «Տղայիս դեռ դուրս չեն բերել, մարմինը դեռ չեն գտել։ Ես չեմ կարող գնալ այնտեղ, ամուսինս շատ հիվանդ է, ես չեմ կարող նրան մենակ թողնել: Ես 82 տարեկան […]
09:30 01.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ցավակցությունն է հայտնել Ֆիլադելֆիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ «Այնքան տխուր էր տեսնել ինքնաթիռի կործանումը: Ավելի շատ անմեղ հոգի զոհվեց», – գրել է նա Truth Social-ում: Learjet 55-ը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում Ֆիլադելֆիայի Հյուսիսարևելյան օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ։
09:12 01.02.2025
Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում ավիավթարի հետևանքով զոհված աղջիկը թռել էր ԱՄՆ՝ կենսական բուժման նպատակով, և վերադառնում էր Մեքսիկա, հայտնում է Jet Rescue Air Ambulance ինքնաթիռի սեփականատեր ընկերության ներկայացուցիչ Շայ Գոլդը։ Ընկերությունն ավելի վաղ հաստատել էր, որ օդանավը բժշկական է և հայտնել էր անձնակազմի չորս անդամի, մեկ երեխայի և ուղեկցող անձի մասին։ Ինչպես Գոլդը պատմել է հեռուստաալիքին, […]
08:57 01.02.2025
Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման պահը ֆիքսել են ականատեսները։ Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը ընկնում մեծ արագությամբ և պայթում՝ ստեղծելով հսկայական հրե գնդակ: Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել ՝ ընկնելով բնակելի շենքերի վրա, որոնք հրդեհվել են։ Ինչպես հայտնում է Fox News-ը, դա Lear 55 ինքնաթիռն […]
08:42 01.02.2025
Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել՝ ընկնելով բնակելի տների վրա, որոնք հրդեհվել են, հայտնում է CBS-ը։ «Արտակարգ իրավիճակների բրիգադները արձագանքում են Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունին այն բանից հետո, երբ փոքր ինքնաթիռը կործանվել է Ռուզվելտ բուլվարի և Քոթման պողոտայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Fox News-ի տվյալներով՝ խոսքը Lear 55 բժշկական ինքնաթիռի մասին է, […]
22:07 31.01.2025
Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […]
21:55 31.01.2025
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […]
21:44 31.01.2025
Ուռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […]
21:09 31.01.2025
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր նոր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի համաձայն՝ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հեռուստաալիքը վկայակոչում է երկու աղբյուրների խոսքերը, որոնք հաստատել են, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունն արդեն կայացել է, թեև այդ մասին դեռ […]
21:00 31.01.2025
Ստամոքս-աղիքային հիվանդություններ և ալերգիա ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզ, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում որոշ մարդկանց զգուշացրել է այն օգտագործելու մասին։ «Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, և աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը, գաստրիտը, պանկրեատիտը, պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզներ: Ռիսկերը նվազեցնելու համար ընկույզը կարելի է […]
20:42 31.01.2025
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) անորոշ ժամանակով փակել է ուղղաթիռի ցածր բարձրության վրա գտնվող երթուղին Վաշինգտոնի օդանավակայանի մոտ, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով FAA-ի պաշտոնյային։ «Ցածր բարձրության վրա գտնվող ուղղաթիռների միջանցքը, որն օգտագործվեց այս շաբաթվա մահացու օդային բախման ժամանակ, անորոշ ժամանակով փակվել է Դաշնային ավիացիոն վարչության կողմից»,-ասվում է կայանի հայտարարության մեջ: […]
20:34 31.01.2025
Մի շարք պարենային ապրանքներ կարող են կախվածություն առաջացնել, Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Մասնավորապես, նա նշել է սուրճը, շաքարավազը և արագ սնունդը։ «Սուրճը և կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք, բացառությամբ կանաչ թեյի, կարող են կախվածություն առաջացնել: Կոֆեինը ադենոզինի «հակառակորդն» է։ Կոֆեինը գրգռում է նյարդային համակարգը, իսկ ադենոզինը, ընդհակառակը, հանգստացնում է այն։ Տեսնելով մեծ […]
20:27 31.01.2025
Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, Պանամայի ջրանցքը համարում է «ռազմավարական ակտիվ», որը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ՝ «ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե»։ Այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն։ «Սա առանցքային հարց է: Որովհետև հիմնականն այն է, որ մենք խոսում ենք առանցքային, կարևոր, ռազմավարական ակտիվի մասին: Հյուսիսային […]
19:14 31.01.2025
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […]
18:49 31.01.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի հետ արդյունավետ համագործակցության հիմնական ուղղություններին՝ կարևորելով հատկապես հարկային ոլորտում իրականացված բարեփոխումները: […]
18:12 31.01.2025
Ստրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի’ գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե’ւ մշտապես արդիական է, ե’ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: […]
17:36 31.01.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է […]
17:18 31.01.2025
Հայաստանում Եվրամիությանն անդամակցության որոշակի գործընթացների հետ կապված Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունից հետո ՌԴ նախագահի հետ զրույցից մանրամասների վերաբերյալ հարցին: Փաշինյանի խոսքով՝ զրույցի ընթացքում եղել է խոսակցություն ոչ միայն այդ թեմայով, այլ նաև […]
16:59 31.01.2025
Օտարերկրյա կառավարության պաշտոնյաները, մասնավորապես ուկրաինացի պաշտոնյաները, ճնշում են գործադրում Վրաստանի վրա՝ 2022 թվականից ի վեր Կիևին օգնություն ցուցաբերելու համար, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: «Հենց սկսվեց Ուկրաինայում հակամարտությունը, օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները մեզանից պահանջեցին Ռուսաստանի դեմ լինել։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները մեզանից պահանջեցին կամավորներ ուղարկել։ Մենք պետք է մասնակցեինք նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին և նույնիսկ […]
16:34 31.01.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից (Սումատրա կղզի) 103 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 15 հազար մարդ։ Օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
15:52 31.01.2025
Նոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնի մոտ Sikorsky H-60 ռազմական ուղղաթիռի և American Airlines Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռի բախումից։ Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ հինգշաբթի գիշերը բախվել են քաղաքացիական ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ անձնակազմի երեք անդամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանումից […]
15:05 31.01.2025
Եվրամիությունը ուրբաթ օրը առաքելություն է տեղակայում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը։ «Եվրոպան այստեղ է օգնելու նպատակով։ Եվրամիության քաղաքացիական սահմանային առաքելությունն այսօր ուղարկվում է Ռաֆահի անցակետ՝ պաղեստինցիների և իսրայելցիների խնդրանքով: Այն կաջակցի պաղեստինյան սահմանապահ անձնակազմին և թույլ կտա մարդկանց տեղափոխել Գազայից, այդ թվում՝ բժշկական օգնության կարիք ունեցողներին», […]