Ռուս գեղասահորդ Վադիմ Նաումովի դին դեռ չի հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.88 oC

Ռուս գեղասահորդ Վադիմ Նաումովի դին դեռ չի հայտնաբերվել

10:00 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոն Վադիմ Նաումովի մարմինը, ով գտնվում էր Վաշինգտոնի մերձակայքում կործանված ինքնաթիռում, դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մարզիկի մայրը՝ Իյա Նաումովան։

«Տղայիս դեռ դուրս չեն բերել, մարմինը դեռ չեն գտել։ Ես չեմ կարող գնալ այնտեղ, ամուսինս շատ հիվանդ է, ես չեմ կարող նրան մենակ թողնել: Ես 82 տարեկան եմ»,- ՏԱՍՍ-ին ասել է Նաումովի մայրը։

Հունվարի 29-ի երեկոյան American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռը երկնքում բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան միջազգային օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռը թռչում էր Կանզասից, օդանավում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։ Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական է եղել։ Բախումից հետո ինքնաթիռն ու ուղղաթիռը ընկել են Պոտոմակ գետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

21:52 17.05.2025

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...

Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում է

21:39 17.05.2025

Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […] ...

Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:27 17.05.2025

Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 85 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր

21:15 17.05.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր

Մայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […] ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 17.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, 3ա շենքեր, Մաշտոցի պող. 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, […] ...

BACK_TO_TOP