18:50 30.01.2025
Ֆրանսիան չեղարկել է իրանական AirTour ավիաընկերության ինքնաթիռի հունվարի 31-ի Փարիզ թռչելու թույլտվությունը՝ առանց բացատրության։ Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Սեյեդ Ռազի Մուսավին։
«Ֆրանսիական ավիացիոն կարգավորող մարմինը անհեթեթորեն և առանց բացատրության չեղարկել է AirTour-ի առաջիկա չվերթը դեպի Փարիզ»,- ասել է նա ILNA գործակալությանը տված հարցազրույցում։
Մուսավիի խոսքերով ներկայումս ավիաընկերությունը բանակցություններ է վարում ֆրանսիական կողմի հետ: Նա ընդգծել է, որ AirTour-ը մասնավոր ընկերություն է և որևէ կերպ կապված չէ քաղաքականության հետ։
AirTour-ի ղեկավարը նաև ներողություն է խնդրել ուղևորներից։ Նա հայտնել է, որ բոլոր տոմսերը ետ կվերադարձվեն, չնայած այն հանգամանքին, որ չվերթի չեղարկումը ընկերության մեղքով չի եղել։
Հունվարի 13-ին Սեյեդ Ռազի Մուսավին հայտարարել էր իրանական ավիաընկերությունների թռիչքները եվրոպական երկրներ սկսելու մասին։ Առաջին թռիչքը նախատեսված էր հունվարի 31-ին դեպի Փարիզ։ Ինչպես այն ժամանակ հայտնել էր տնօրենը, քննարկվում էր նաև այլ ուղղություններ բացելու հարցը, այդ թվում՝ Ավստրիա, Գերմանիա և Իսպանիա։
2024 թվականի հոկտեմբերի 14-ին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Իրանի ազգային ավիափոխադրողի՝ Iran Air-ի, իրանական խոշորագույն մասնավոր ավիաընկերության՝ Mahan Air-ի և բանակին պատկանող Saha Airlines-ի դեմ՝ Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր մատակարարելու համար:
11:54 14.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ըԲացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի […] ...
11:48 14.05.2025
Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...
11:43 14.05.2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al ArabiyaԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...
11:39 14.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...
11:27 14.05.2025
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմանԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...