Ներկայացուցիչների պալատի նախագահը կառավարության ֆինանսավորման նոր նախագիծ կպատրաստի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Ներկայացուցիչների պալատի նախագահը կառավարության ֆինանսավորման նոր նախագիծ կպատրաստի

22:27 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ևս մեկ օրինագիծ կներկայացնի դաշնային կառավարությանը ֆինանսավորելու համար՝ փորձելով խուսափել կառավարության աշխատանքի դադարեցումից, ուրբաթ հաղորդում է The Hill-ը:

«Մենք ծրագիր ունենք: Մենք ակնկալում ենք, որ դրա վերաբերյալ քվեարկություն կանցկացվի առավոտյան, այնպես որ մնացեք մեզ հետ»,- ասել է Ջոնսոնը Կոնգրես ժամանելուն պես:

Ստորին պալատի խոսնակը օրինագծի մանրամասները չի չհրապարակել։ Սակայն անհասկանալի է, թե արդյոք դրանում ներառված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ պետական պարտքի առաստաղը բարձրացնելու պահանջը։ Նման պահանջը, ինչպես նշում է The Hill-ը, բարդացրել է բանակցությունները ֆինանսավորման թեմայի շուրջ՝ հանդիպելով դեմոկրատների և հանրապետականների առարկություններին։

Ջոնսոնի նոր առաջարկի վերաբերյալ ուրբաթ օրը հնարավոր քվեարկությունը կլինի ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի վերջին փորձը՝ փոխզիջման հասնելու համար, նախքան կառավարությունը կդադարեցնի աշխատանքը:

Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատը մերժել է Ջոնսոնի նախկինում առաջարկված կառավարության ֆինանսավորման օրինագիծը: Դեմոկրատները՝ փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսի գլխավորությամբ, օրինագիծը ծիծաղելի են անվանել:

Ջոնսոնը ներկայացրել է իր նախորդ օրինագիծը հինգշաբթի կեսօրին: Նրա առաջարկը թույլ կտար պահել կառավարության ֆինանսավորումը ներկայիս մակարդակի վրա մինչև մարտի 14-ը, երկու տարով կասեցնել պետական պարտքի սահմանաչափը, մոտ 100 միլիարդ դոլար հատկացնել աղետների հետևանքով տուժածներին և մոտ 10 միլիարդ դոլար՝ ֆերմերներին տնտեսական աջակցության համար, չեղարկելով մի շարք քաղաքական դրույթներ, որոնք պարունակվում էին նախնական 1,5 հազար էջանոց պայմանագրում։

Թրամփն իր հերթին արագորեն պաշտպանել է փաթեթը՝ այն անվանելով «շատ լավ գործարք ամերիկյան ժողովրդի համար» և օրենսդիրներին կոչ անելով քվեարկել դրա օգտին:
Ավելի վաղ Թրամփը դեմ է արտահայտվել փոխզիջումային նախագծին, որը համաձայնեցրել էին երկու պալատների ղեկավարները՝ դաշնային կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մինչև 2025 թվականի մարտի 14-ը: Նա կոչ է արել փոփոխություններ կատարել դրանում և բարձրացնել պետական պարտքի առաստաղը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

18:14 23.05.2025

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

18:03 23.05.2025

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:51 23.05.2025

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

17:40 23.05.2025

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

17:31 23.05.2025

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

17:20 23.05.2025

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...

BACK_TO_TOP