10:33 20.12.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Բոլորի շահերից է բխում, որ իրավիճակը չհանգեցնի նման ելքի, Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է մնացել ուղիղ առճակատման կանխարգելման քաղաքականությանը։ Ամփոփելով, ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Ռազմական անվտանգության ամրապնդման մեր առաջարկները մերժվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ ՆԱՏՕ-ի ագրեսիվ պահվածքը և դրա հետ կապված ուղղակի անվտանգության ռիսկերը Ռուսաստանի համար հաշվի են առնվում մեր ռազմական դիրքորոշման և պաշտպանության պլանավորման գործընթացում»,- ասել է նա։
13:52 17.05.2025
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական […] ...
13:40 17.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԲելառուսՄայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։ ...
13:26 17.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ […] ...
13:17 17.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, […] ...
13:00 17.05.2025
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրըՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը: Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: 62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»: ...
12:50 17.05.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետՄայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...