19:30 08.12.2024
Իրանական կողմը Սիրիայում իշխանափոխության ֆոնին ակնկալում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն: «Իրանի և Սիրիայի հարաբերությունները երկար պատմություն ունեն և միշտ եղել են բարեկամական։ Մենք ակնկալում ենք, որ Դամասկոսի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն երկու երկրների խելամիտ և հեռատես մոտեցմամբ՝ […]
19:14 08.12.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը կարծում է, որ «գործելու ժամանակն է», որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցի Ուկրաինայի հարցով։ «Ես լավ գիտեմ Վլադիմիրին (Պուտինին – խմբ.): Հիմա նրա ժամանակն է գործելու: Չինաստանը կարող է օգնել: Աշխարհը սպասում է»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ Թրամփը նախկինում ասել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը երբեք […]
18:42 08.12.2024
Դամասկոսում Բաշար ալ-Ասադի պալատի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է France-Presse գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է, «իսկ մեկ այլ թաղամասում գտնվող ընդունելությունների սրահը՝ հրկիզվել»։ Ականատեսների խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև բուն պալատում, սակայն այն արագ մարվել է։
18:35 08.12.2024
Վաշինգտոնում իշխանափոխությունից հետո Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք, NBC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թրամփը նշել է, որ Ուկրաինան «հավանաբար» պետք է ակնկալի, որ ԱՄՆ աջակցությունը կնվազի։ Միաժամանակ Թրամփը հայտնել է հակամարտությունը կարգավորելու իր մտադրության մասին: […]
18:30 08.12.2024
Ռազմական գործողությունների վարչությունը, որը դեկտեմբերի 8-ին հայտարարել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վերահսկողության և Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին, պարետային ժամ կսահմանի մայրաքաղաքում։ Պարետային ժամը կգործի տեղական ժամանակով 16։00-ից մինչև 05։00-ն։
18:00 08.12.2024
Սիրիայում քաոսային իրավիճակը կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հնարավորություն ընձեռել ակտիվանալու ուղի գտնել, կարծում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Դանիել Շապիրոն։ «Մենք գիտենք, որ Սիրիայում տիրող քաոսային և դինամիկ հանգամանքները կարող են հնարավորություն ընձեռել ԴԱԻՇ-ին ուժեղանալու, արտաքին գործողություններ պլանավորելու ուղի գտնելու, և մենք պարտավոր ենք աշխատել գործընկերների հետ՝ շարունակելու խաթարել ահաբեկիչների գործողությունները»,-ասել է նա՝ ելույթ […]
17:49 08.12.2024
Կիրակի օրը հյուսիսային Կուրիլյան կղզիների ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։ «6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21.24-ին (Մոսկվայի ժամանակով 13.24-ին): Օջախի խորությունը՝ 291 կիլոմետր»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Երկրաշարժը զգացվել է Պարամուշիր կղզու Սևերո-Կուրիլսկ քաղաքում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։
17:43 08.12.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն […]
17:38 08.12.2024
Վրաստանի իշխանությունները օրենք կընդունեն, որը կարգելի բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին ծածկել դեմքը դիմակներով և այլ միջոցներով, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք օրենք ենք ընդունելու, ըստ որի հավաքի մասնակիցներին կարգելվի տարբեր միջոցներով փակել դեմքը»,- ճեպազրույցում ասել է վարչապետը։ Նրա խոսքով, ակնկալվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի ամսվա վերջին։
17:09 08.12.2024
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրիայի և սիրիացի ժողովրդի համար այս պատմական օրը Ֆրանսիան ողջունում է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը սեփական ժողովրդի դեմ ավելի քան 13 տարվա դաժան բռնաճնշումներից հետո։ Սիրիացիները շատ երկար են տուժել. Բաշար ալ-Ասադը երկիրը լքեց ավերված և հյուծված՝ կորցնելով բնակչության մեծ մասը, որոնք կա՛մ աքսորվեցին, կա՛մ սպանվեցին, […]
16:50 08.12.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը շաբաթ օրը դուրս է բերել իր բոլոր ուժերը Սիրիայից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան աղբյուրներին։ ««Հեզբոլլահը» շաբաթ օրը դուրս է բերել իր բոլոր ուժերը Սիրիայից, երբ ապստամբ խմբավորումները մոտենում էին մայրաքաղաք Դամասկոսին»,-փոխանցում է գործակալությունը:
16:30 08.12.2024
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր Սիրիայի պատմության մեջ նոր էջ է բացվում ազգային համաձայնություն կնքելու համար, որը կմիավորի սիրիացի ժողովրդին, այլ ոչ թե կբաժանի: Մենք պետք է աշխատենք մեկ հայրենիք կառուցելու համար, որտեղ կգերիշխի արդարությունն ու հավասարությունը և որտեղ բոլորը կունենան իրավունքներ և պարտականություններ: Արտգործնախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն աշխատանքը»:
16:14 08.12.2024
Բաշար ալ Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև երկիրը՝ ցուցումներ տալով իշխանության փոխանցումը իրականացնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: «Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։ Միևնույն ժամանակ, համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության […]
16:00 08.12.2024
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև […]
15:00 08.12.2024
Իսրայելի Պաշտպանության բանակը Գոլանի բարձունքների մի քանի շրջան հայտարարել է փակ ռազմական գոտի, կիրակի օրը հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ըստ իրավիճակային գնահատականի՝ Գոլանի բարձունքների մի քանի շրջան հայտարարել է փակ ռազմական գոտի: Հյուսիսային հրամանատարության կողմից իրականացված իրավիճակի գնահատման համաձայն՝ որոշվել է, որ հյուսիսային Գոլանի բարձունքների չորս դրուզական համայնքի դպրոցները կրթական […]
14:34 08.12.2024
Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ Միացյալ Նահանգները կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայի արևելքում, ու նաև կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել միջազգային նորմերը, հայտնում է Reuters-ը։ «Մենք կշարունակենք աջակցել մեր (ռազմական – խմբ.) ներկայությանը Արևելյան Սիրիայում, որն ուղղված է բացառապես Իսլամական պետության ռազմական պարտության ապահովմանը։ Սիրիայի հակամարտող կողմերին մենք կոչ […]
13:30 08.12.2024
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ շեյխ Խալիֆա Ալ-Հարսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Հայաստանի և Օմանի փոխնախարարները դիտարկել են ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է հատկապես զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի բացահայտման կարևորությունը, որի […]
12:37 08.12.2024
Սիրիական Syrian Air ավիաընկերության Իլ-76 օդանավը, որը ռադարների վրա հայտնվել է Դամասկոսի տարածքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 2:00-ին, անհետացել է ռադարներից մոտ 40 րոպե թռիչքից հետո՝ Հոմս քաղաքի մոտակայքում, նրա գտնվելու վայրը դեռևս անհայտ է, հայտնում է Flightradar24 պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես հայտնում է Flightradar24-ը, սիրիական Իլ-76 ինքնաթիռը՝ YK-ATA գրանցման համարով, ռադարներից անհետացել […]
12:16 08.12.2024
Սիրիայի կառավարությունը անվտանգության երաշխիքներ է ստացել հանրապետությունում իշխանությունը զավթած զինյալներից։ Այդ մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է երկրի կապի նախարար Իյադ ալ Խաթիբը։ «Մենք երաշխիքներ ենք ստացել ռազմական գործողությունների ղեկավարությունից, որը խոստացել է ապահովել կառավարության անվտանգ գործունեությունը»,-ասել է նա: Ալ-Խաթիբն ընդգծել է, որ Դամասկոսում մնացած նախարարները չգիտեն, թե որտեղ է գտնվում արտաքին քաղաքականության վարչության ղեկավար […]
11:17 08.12.2024
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։ Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ […]
11:12 08.12.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատում է ուժերի տեղակայումը Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում՝ «զինյալների ներթափանցման սպառնալիքի պատճառով», հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ Իսրայելի պաշտպանության բանակը ուժեր տեղակայեց բուֆերային գոտում և պաշտպանության համար անհրաժեշտ մի քանի վայրում։ Սա արվել է Գոլանի բարձունքներում գտնվող բնակավայրերի և Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասված […]
10:55 08.12.2024
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին Al-Arabiya հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ասել է, որ Սիրիայի պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվում։ «Սիրիայի պատմության մեջ նոր փուլ է սկսվում, մենք հուսով ենք, որ գալիս է բազմակարծության դարաշրջան», – ասել է ալ-Ջալալին: Ավելի վաղ Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալները եթեր էին դուրս եկել՝ պնդելով, որ իրենք վերահսկողություն են հաստատել […]
10:46 08.12.2024
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ տեղյակ չէ երկրի նախագահի և պաշտպանության նախարարի գտնվելու վայրից։ «Ես տեղեկություն չունեմ, թե այժմ որտեղ են նախագահ Բաշար ալ-Ասադը և պաշտպանության նախարար Ալի Աբբասը», – Al-Arabiya հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ասել է ալ-Ջալալին:
10:29 08.12.2024
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին։ Հայտարարությունը հրապարակվել է կիրակի առավոտյան՝ զինված խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումից և Բաշար ալ-Ասադի՝ երկրից հեռանալուց հետո, հայտնում է IRNA-ն։ Արևմտյան և արաբական լրատվամիջոցներն այսօր առավոտյան հրապարակել են Սիրիայից Բաշար Ասադի փախուստի և երկրի մայրաքաղաք Դամասկոս զինված խմբավորումների մուտքի մասին հաղորդումները։ Al Jazeera հեռուստաալիքն […]
10:14 08.12.2024
Սիրիացի զինվորականները լքել են Դամասկոսի կենտրոնը, իսկ կենտրոնական հեռուստատեսության շենքերը, իբր, գրավված են կողմնակի անձանց կողմից, հաստատում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Աղբյուրները հայտնում են, որ սիրիական զինված ընդդիմությունը մտել է Դամասկոս, և այդ ֆոնին կառավարական բանակն իր ուժերը դուրս է բերում մայրաքաղաքից»,- ասվում է հաղորդագրությունում: Իր հերթին սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնում է, որ Դամասկոսում […]
10:05 08.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց: Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա […]
10:00 08.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ: Միջոցառման […]
00:00 08.12.2024
Սանկտ Պետերբուրգի մասնագետները կասեցրել են Սիրիայում Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնման նախագիծը, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։ «Կան համակարգչային մոդելներ, աշխատանքներ են սկսվել Հաղթական կամարի վերականգնման համար տարածքի պատրաստման ուղղությամբ, մենք վերջերս քննարկել ենք ֆինանսավորման հետ կապված հարցեր, սակայն այժմ Սիրիայում իրավիճակն այնպիսին է, որ հենց Պալմիրայի տարածքն է ռմբակոծվել: Այսպիսով, […]
23:55 07.12.2024
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փորձել է միջնորդների միջոցով կապ հաստատել ամերիկյան ներկայիս վարչակազմի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ հրատարակության, Սիրայի նախագահը Սաուդյան Արաբիայի միջոցով փորձել է կապ հաստատել Վաշինգտոնի հետ՝ առաջարկելով խզել կապերը զինյալ խմբավորումների հետ, որոնց, իբր, աջակցում է Իրանը, երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար […]