23:52 07.12.2024
Սիրիայի կառավարական ուժերին հակադրվող զինված ուժերը մոտեցել են Դամասկոսի արվարձաններին։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ սիրիական բանակի ստորաբաժանումները դուրս են բերվել մայրաքաղաքի որոշ արվարձաններից։ Մասնավորապես, սիրիական զորքերը լքել են Արևելյան Ղուտան, որի վրա կառավարական ուժերը վերահսկողություն էին հաստատել 2018 թվականին լայնածավալ գործողության ընթացքում։
23:48 07.12.2024
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել է կուսակցության համանախագահ Ալիս Վայդելին որպես կանցլերի թեկնածու։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են փետրվարի վերջին, հաղորդում է EFE-ն։ «Ըստ հարցումների՝ մենք դաշնային մակարդակով երկրորդ ուժն ենք, ուստի ակնկալում ենք, որ կկարողանանք միանալ կառավարությանը»,-մեջբերում է գործակալությունը Վայդելի խոսքերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Գերմանիայի քաղաքական կուսակցություններից ոչ մեկը համաձայն չէ […]
23:40 07.12.2024
Սիրիական բանակը շաբաթ օրը հաղորդել է Դամասկոսի նահանգում իր դիրքերն ամրապնդելու մասին, հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով բանակի ներկայացուցչին: «Զինված ուժերի ստորաբաժանումներն ուժեղացնում են տեղակայման գծերը ողջ Դամասկոսում և երկրի հարավային շրջաններում՝ կանխելու միջադեպերը, որոնք կարող են տեղի ունենալ քաոսի պատճառով, որը փորձում են ստեղծել ահաբեկիչները»,-ասել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ սիրիացի զինվորականները շարունակում են «գործողություններ […]
23:32 07.12.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ՝ ավելի քան 35 միլիարդ եվրո արժողությամբ COVID-19-ի չփորձարկված պատվաստանյութերի ձեռքբերման մեջ կոռուպցիայի մեղադրանքով դատավարության մասնակիցների թիվը հասել է հազար մարդու։ Այս մասին Լիեժում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է այս հայցի նախաձեռնող, բելգիացի լոբբիստ Ֆրեդերիկ Բալդանը։ Ֆոն դեր Լայենի փաստաբանները լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չեն տվել։ «Ֆոն դեր Լայենի դեմ […]
23:24 07.12.2024
Թուրքիայի և Իրաքի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ֆուադ Մուհամեդ Հուսեյնը պայմանավորվել են սերտ համագործակցության շուրջ Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։ «Նախարար Ֆիդանը այսօր Դոհայի 22-րդ ֆորումի շրջանակներում հանդիպել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Հուսեյնի հետ։ Կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցության մասին՝ Սիրիայի հետ կապված հարցերի շուրջ»,-նշել […]
23:08 07.12.2024
Հարավային Կորեայի իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Չո Գյուն Հոն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթի քվեարկության տապալումից հետո։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Իշխող կուսակցության նախագահ Հան Դոնգ Հունը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում իշխանությունից հեռացնել նախագահ Յուն Սեոկ Յոլին, սակայն կուսակցությունը բոյկոտել է […]
22:50 07.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տիկնոջ հետ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հրավերով Փարիզում է՝ մասնակցելու վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել։
22:32 07.12.2024
Սիրիայի զինված ուժերը շարունակում են ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնել Հոմս, Հալեպ և Համա նահանգներում։ Այս մասին ասվում է բարձր հրամանատարության տեսաուղերձում, որը հրապարակվել է ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Մեր քաջարի բանակը շարունակում է գործողություններ իրականացնել Հոմսում, Հալեպում և Համայում՝ կորուստներ պատճառելով ահաբեկիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Համայում, Հոմսում և Դերաայում իրականացված գործողությունների […]
22:24 07.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ Վաշինգտոնը չպետք է միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերսկսմանը։ Թրամփը պնդում է, որ ընդդիմությունը կարողացել է հասնել իր վերջին նվաճումներին, քանի որ Ռուսաստանը «խիստ ներգրավված է Ուկրաինայի հետ հակամարտությանը» և «չի կարող դադարեցնել այս երթը Սիրիայում, մի երկիր, որը նա պաշտպանել […]
21:50 07.12.2024
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը կոչ է արել Ժնևում կազմակերպել բանակցություններ Սիրիայում քաղաքական կարգավորման շուրջ: «Հենց նոր հանդիպեցի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախարարների հետ, խորհրդակցություններ ունեցանք նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Դոհայում Աստանայի ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) արտգործնախարարների մակարդակով հանդիպում է […]
21:24 07.12.2024
Մեծ Բրիտանիային է հարվածել Դարրա փոթորիկը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ ավելի քան 100 000 տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, շաբաթ օրը հաղորդել է Sky News-ը: Մասնավորապես, Հյուսիսային Իռլանդիայում էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել է մոտ 46 հազար բաժանորդ։ Ուելսում մոտ 55 հազար տնային տնտեսություններ են հոսանքազրկվել։ Անգլիայի իշխանությունները դեղին եղանակային նախազգուշացում են տվել: […]
21:16 07.12.2024
Ռումինիայի կառավարությունը հաջորդ տարվա սկզբին կհայտարարի նախագահական ընտրությունների նոր ամսաթիվը, շաբաթ օրը հաղորդել է Ռումինական ռադիոն։ «Ռումինիայի սահմանադրական դատարանը պարզել է, որ ընտրական գործընթացն անցել է իրավական խախտումներով, ինչի պատճառով ամբողջ ընթացակարգն ամբողջությամբ կկրկնվի զրոյից, և կառավարությունը կորոշի նոր քվեարկության օրը հաջորդ տարվա սկզբին»,- ասվում է ռադիոհաղորդման մեջ։ Ռումինիայի Սահմանադրական դատարանի դատավորները ուրբաթ օրը միաձայն […]
21:00 07.12.2024
Սիրիական կառավարական ուժերը նահանջել են Պալմիրայից, որը գտնվում է Հոմս նահանգի կենտրոնական հատվածում, և, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումները մտել են քաղաք։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Գրոհայիններին հաջողվել է գրավել զենքի պահեստներ, որոնք օգտագործվում էին զինվորականների կողմից։ Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, զինյալները վերահսկողություն են հաստատել Հոմս նահանգի հարավում գտնվող Ջեբել […]
20:37 07.12.2024
Ֆրանսիան պետք է դուրս գա Եվրամիությունից, որպեսզի փրկի ֆրանսիական գյուղատնտեսությունը: Այս մասին հայտարարել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն Փարիզում իր կողմնակիցների հանրահավաքում, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ֆրանսիական գյուղատնտեսությունը և ամբողջ Ֆրանսիան փրկելու միակ ճանապարհը Եվրամիությունից դուրս գալն է»,- ընդգծել է Ֆիլիպոն։ Նրա կարծիքով՝ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը կօգնի ավելի մոտենալ այս […]
20:08 07.12.2024
Վրացական ընդդիմության կողմնակիցները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան Թբիլիսիի կենտրոնում, դա տեղի է ունենում արդեն տասներորդ երեկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Այժմ այնտեղ մոտ հազար մարդ կա, նրանցից շատերը վրացական դրոշներով են։ Ցուցարարները կեսօրին սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ, նրանք, երկու ժամ անընդմեջ, քարեր են նետել խորհրդարանի մետաղական ցանկապատին։ Ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցողին, […]
19:52 07.12.2024
Կիևի Անկախության հրապարակում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով սահմանել բանակում ծառայության հստակ ժամկետներ և ապահովել առաջնագծում զինվորների զորացրման գործընթացը։ Այս մասին հայտնել է ուկրաինական Espreso հեռուստաալիքը: Հեռուստաալիքը նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է մինչև դեկտեմբերի 18-ը ավարտել զինծառայողներին ծառայությունից ազատելու կարգն ու պայմանները սահմանելու […]
19:32 07.12.2024
Իրաքը շաբաթ օրը ընդունել է ավելի քան հազար սիրիացի զինվորների, ովքեր թույլտվություն են խնդրել հատել սահմանը, հայտնում է իրաքյան INA գործակալությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրին։ «Սիրիական բանակի հազարից ավելի զինվորականներ խնդրել են Իրաք մտնել Ալ-Քաիմ սահմանային անցակետով։ Զինվորներին ընդունել են, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն»,- ասել է գործակալության աղբյուրը։ Ահաբեկչական Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորումը, այսպես […]
19:21 07.12.2024
Թուրքիան միայն խաղաղություն է ցանկանում Սիրիային և չի ներխուժել դրա տարածք, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք ոչ մեկի տարածքը չենք ներխուժել, մենք հուսով ենք, որ շուտով կտեսնենք, որ մեր հարևան Սիրիան 13 տարվա տառապանքներից հետո կվերադառնա խաղաղության, կայունության և հանգստության»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Գազիանթեփում, որը Սիրիային սահմանակից գավառի […]
19:10 07.12.2024
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը շաբաթ օրը հայտարարել է, որ Փարիզում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ նա պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել Ուկրաինայի հարցով ապագա խաղաղ բանակցությունները Վիեննայում: «Մենք խոսել ենք համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու համար համատեղ ջանքերի ավելացման մասին, որպես չեզոք երկրի մայրաքաղաք՝ Վիեննան միշտ պատրաստ է հյուրընկալել ապագա խաղաղության բանակցությունները», -գրել է Նեհամմերը […]
19:00 07.12.2024
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է Դամասկոսում։ Տեղեկություններն այն մասին, որ սիրիացի առաջնորդը լքել է երկիրը, իրականությանը չեն համապատասխանում, ասվում է Սիրիայի նախագահական պալատի հաղորդագրության մեջ։ «Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ հաղորդում են կեղծ լուրեր այն մասին, որ նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը։ Նախագահի գրասենյակը հերքում է այս բոլոր լուրերը»,-գրված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնել […]
18:52 07.12.2024
Ուկրաինայի կառավարությունը Սիրիայում ահաբեկիչներին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և պետք է պատասխանատվություն կրի դրա համար, ասել է Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի խոսնակ Իբրահիմ Ռեզաին։ «Լիբանանում հրադադարի հաստատումից անմիջապես հետո մենք ականատես եղանք ահաբեկչական խմբավորումների ակտիվացմանն ու հարձակումներին Սիրիայի մի շարք քաղաքների վրա։ Ահաբեկիչները դառնում են ավելի հագեցած, քան նախկինում, […]
18:45 07.12.2024
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է Վիեննայի պատրաստակամության մասին՝ հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։ «Վիեննան՝ որպես չեզոք պետության մայրաքաղաք, միշտ պատրաստ է հարթակ դառնալ ապագա խաղաղ բանակցությունների համար»,- գրել է նա X-ում Փարիզում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո։ Կանցլերը նշել է, որ երկխոսության ընթացքում քննարկվել են «համատեղ, արդար և կայուն խաղաղության հասնելու համատեղ ջանքերը»։
18:35 07.12.2024
Առնվազն ինը մարդ վիրավորվել է երեկ երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ տուժածները ստացել են կրծքավանդակի և վերին վերջույթների վնասվածքներ։ Նրանցից ոմանց մոտ ախտորոշվել են նաև վերին վերջույթների կոտրվածքներ, մակերեսային վնասվածքներ և թունավորում։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկու հիվանդ դեռևս […]
18:24 07.12.2024
Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում այժմ գլխավոր խնդիրը ռազմական բախումների դադարեցումն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ, այս փուլում, գլխավոր խնդիրն է դադարեցնել մարտերը»,- ասել է Լավրովը Դոհա կատարած այցից հետո։ Ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկին «Ջաբհաթ ան-Նուսրա») խմբավորումը, այսպես կոչված, սիրիական զինված ընդդիմության մաս կազմող մի շարք զինված խմբավորումների հետ, նոյեմբերի 29-ին […]
18:10 07.12.2024
Հարավային Կորեայի Միացյալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Ջե-Մյունը երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթի վերաբերյալ խորհրդարանում ձախողված քվեարկությունից հետո ասել է, որ ընդդիմությունն անպայման կհասնի նախագահի պաշտոնանկությանը։ «Մենք երբեք չենք հրաժարվի նախագահին պաշտոնանկ անելու փորձերից, մենք անպայման պատասխան կտանք իշխանության բռնի զավթման և զինված ապստամբության գործողությունների համար և կհաղթահարենք այս ամբողջ քաոսը»,- Լի Ջե-Մյունի խոսքը […]
17:53 07.12.2024
Թերապևտ Հիլարի Ջոնսը ծխելն անվանել է սրտի առողջության վատթարագույն սովորությունը։ Այս մասին նա հայտարարել է Instagram-ի Healthspan ընկերության էջում: Խոսելով սրտի աշխատանքի պահպանման մեթոդների մասին՝ Ջոնսը կոչ է արել թողնել ծխելը։ Նա հավելել է, որ իր սիրտը բառացիորեն ատում է այս սովորությունը։ Բժիշկը նաև նշել է, որ շատ կարևոր է պահպանել առողջ քաշը և կանոնավոր […]
17:44 07.12.2024
Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն, Ռուսաստանն ամեն ինչ կանի դա հեշտացնելու համար։ Այս մասին Դոհայի ֆորումի նիստում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես կասկած չունեմ, որ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն, և Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու համար»,-ասել է նա։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Թուրքիան «շատ ազդեցիկ […]
17:35 07.12.2024
Քնելուց առաջ տաք ցնցուղն օգնում է ավելի արագ քնել, ասում է վիրաբույժ Կարեն Ռաջը։ Մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Ռաջի խոսքով՝ երբ մարմնի ջերմաստիճանը նվազում է, ուղեղը ազդանշան է ստանում, որ քնի ժամանակն է։ Հետևաբար, արագ քնելու ամենահեշտ ձևը ջերմաստիճանի իջեցումն է։ «Պարադոքսալ է, որ տաք ցնցուղն օգնում է ձեր օրգանիզմին սառչել, այդպիսով դուք […]
17:18 07.12.2024
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ կառավարական ուժերը դիմադրում են գրոհայինների առաջխաղացմանը, անընդունելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Դոհայի ֆորումի նիստում։ «Անընդունելի է թույլ տալ ահաբեկչական խմբավորմանը վերահսկողության տակ առնել տարածքը՝ խախտելով գոյություն ունեցող պայմանավորվածությունները՝ սկսած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևից, որը վճռականորեն վերահաստատում է Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը […]
17:08 07.12.2024
Սուրճի ամենօրյա օգտագործումը երկարացնում է կյանքը, ասում է Անգլիայի Ռասկինի համալսարանի կենսաբժշկական գիտությունների պրոֆեսոր Ջասթին Ստեբինգը: Սուրճի անսպասելի օգուտների մասին նրա խոսքերը հայտնում է The Sun-ը։ 400,000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 12-13 տարի սուրճ խմելն առաջացնում է մահվան ավելի ցածր ռիսկ, ասել է Ստեբինգը: Ավելին, պրոֆեսորը նշել է, որ ամենաուժեղ ազդեցությունը […]