17:35 07.12.2024
Քնելուց առաջ տաք ցնցուղն օգնում է ավելի արագ քնել, ասում է վիրաբույժ Կարեն Ռաջը։ Մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Ռաջի խոսքով՝ երբ մարմնի ջերմաստիճանը նվազում է, ուղեղը ազդանշան է ստանում, որ քնի ժամանակն է։ Հետևաբար, արագ քնելու ամենահեշտ ձևը ջերմաստիճանի իջեցումն է։ «Պարադոքսալ է, որ տաք ցնցուղն օգնում է ձեր օրգանիզմին սառչել, այդպիսով դուք […]
17:18 07.12.2024
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ կառավարական ուժերը դիմադրում են գրոհայինների առաջխաղացմանը, անընդունելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Դոհայի ֆորումի նիստում։ «Անընդունելի է թույլ տալ ահաբեկչական խմբավորմանը վերահսկողության տակ առնել տարածքը՝ խախտելով գոյություն ունեցող պայմանավորվածությունները՝ սկսած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևից, որը վճռականորեն վերահաստատում է Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը […]
17:08 07.12.2024
Սուրճի ամենօրյա օգտագործումը երկարացնում է կյանքը, ասում է Անգլիայի Ռասկինի համալսարանի կենսաբժշկական գիտությունների պրոֆեսոր Ջասթին Ստեբինգը: Սուրճի անսպասելի օգուտների մասին նրա խոսքերը հայտնում է The Sun-ը։ 400,000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 12-13 տարի սուրճ խմելն առաջացնում է մահվան ավելի ցածր ռիսկ, ասել է Ստեբինգը: Ավելին, պրոֆեսորը նշել է, որ ամենաուժեղ ազդեցությունը […]
17:00 07.12.2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հանդիպման արդյունքներով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները կոչ են անում դադարեցնել բռնությունը Սիրիայում: «Մոսկվան, Անկարան և Թեհրանը կոչ են անում երկխոսություն սկսել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև: Մենք վճռականորեն վերահաստատեցինք Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կոչ արեցինք անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները»,-ասել […]
16:30 07.12.2024
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին շաբաթ օրը Դոհայի ֆորումի շրջանակում բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել են ֆորումի հիմնական թեմաները` ներառյալ իրավիճակը Սիրիայում և Պաղեստինում, հայտնում է Էմիրի գրասենյակը: «Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, դրանց ամրապնդման և զարգացման ուղիները, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք […]
15:57 07.12.2024
Դոհայում սկսվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը Սիրիայի հարցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Օրակարգի գլխավոր հարցը Սիրիայում իրավիճակի վերջին սրումն է։ Նախատեսվում է, որ ավելի ուշ նախարարներին կմիանա նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։
15:23 07.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին: ՄԻՊ-ը անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող գործընթացների` միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն, խոցելի խբերի իրավունքների պաշտպանությանը, այդ […]
15:08 07.12.2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում դեկտեմբերի 7-8-ը Կատարում ընթացող Դոհայի 22-րդ ֆորումի շրջանակում։ Ինչպես և սպասվում էր, շաբաթ օրը ավելի ուշ Դոհայում տեղի կունենա նաև Աստանայի ձևաչափին մասնակցող երկրների արտաքին գործերի նախարարների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հանդիպումը՝ կապված Սիրիայում կարգավորման […]
14:04 07.12.2024
Փարիզի Աստվածամոր տաճարն ավերիչ հրդեհից 5,5 տարի անց դեկտեմբերի 7-ին վերաբացում է իր դռները: Տաճարի բացման արարողությունը կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Հաջորդ օրը կլինի առաջին պատարագը, որին ներկա կլինի նախագահ Էմանուել Մակրոնը։ Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել […]
13:54 07.12.2024
Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի և համանուն նահանգի տարածքի մեծ մասի նկատմամբ։ ԱՄՆ-ը և Հորդանանը քաղաքացիներին կոչ են արել լքել Սիրիան։ Այս մասին շաբաթ՝ դեկտեմբերի 7-ին, հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին: Կազմակերպության տվյալներով՝ օրվա սկզբին իսլամիստական խմբավորումները գրավել են Հորդանանի հետ սահմանին գտնվող Նասիբ-Ջաբեր անցակետը։ Հորդանանի կողմից այս անցակետն […]
13:46 07.12.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կուժեղացնի պաշտպանությունը Գոլանի բարձունքներում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ և կբարձրացնի պատրաստվածությունը տարբեր սցենարների համար։ «Իրավիճակի գնահատման հիման վրա Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում պաշտպանական առաքելությունների համար Գոլանի բարձունքների շրջանում՝ իսրայելա-սիրիական սահմանին հարող տարածքում: Ուժեղացումը կամրապնդի պաշտպանությունը տարածաշրջանում և թույլ կտա պատրաստ լինել տարբեր սցենարների», – ասվում է […]
13:40 07.12.2024
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին նախազգուշացրել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին՝ ստեղծված իրավիճակի զարգացման հետևանքով, եթե քաղաքական լուծում չգտնվի։ «Իրավիճակը Սիրիայում զարգանում է և կարող է դառնալ ավելի վտանգավոր: Մենք զգուշացնում ենք քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին: Մտավախություն կա, որ քաղաքացիական պատերազմը կվտանգի Սիրիայի միասնությունը, եթե քաղաքական լուծում […]
13:06 07.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սլովենիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 6-ին մասնակցել է Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի անունից նախագահական պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ Սլովենիայի օմբուդսմանական հաստատության 30-ամյակի կապակցությամբ:
13:00 07.12.2024
Ճապոնական Chugoku Electric Power ընկերությունը վերագործարկել է «Սիմանե» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որը կանգնեցրել էր աշխատանքը դեռ 2012 թվականին։ Այս մասին հայտարարել է ճապոնական օպերատոր ընկերությունը։ Այս ռեակտորը, ինչպես վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի էներգաբլոկները, եռացող տիպի է։ 2011 թվականի վթարից մինչ այժմ Ճապոնիայում վերագործարկվել է նույն տիպի միայն մեկ ռեակտոր ՝ «Օնագավա» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը։ «Սիմանե» ատոմակայանը […]
12:50 07.12.2024
Իսրայելական բանակը շարունակում է պարբերաբար խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման հետ կնքված փխրուն հրադադարը։ Այս մասին հաղորդում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելի վերջին օդային հարձակումները Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա, ինչպես նաև ուրբաթ օրը երկրի հարավում գտնվող մի քանի քաղաքների վրա հարձակումները նոյեմբերի 27-ից ի վեր հրադադարի խախտումների ընդհանուր թիվը հասցրել […]
12:41 07.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ չունի Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Փիթ Հեգսեթի թեկնածությունն առաջադրելու իր որոշման մեջ։ Այդ մասին հանրապետականը հայտարարել է ուրբաթ օրը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այո, ես վստահ եմ: Նա շատ խելացի մարդ է: Նա զինվորական է իր բնույթով: Ամեն անգամ, երբ ես խոսում եմ նրա հետ, նա ցանկանում է խոսել միայն […]
12:33 07.12.2024
Դեկտեմբերի 6-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը խաղաղ է անցել, և ՆԳՆ-ն այն ցրելու պատճառ չի ունեցել։ Այս մասին ասված է Վրաստանի օմբուդսմեն Լեւան Իոսելիանիի հայտարարության մեջ։ «Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր, և այն ցրելու և հավաքների ազատությանը միջամտելու իրավական հիմքեր չկար», – ասվում է օմբուդսմենի կայքում […]
12:10 07.12.2024
Հորդանանի և Եգիպտոսի իշխանությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին առաջարկել են լքել երկիրը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները կոչ են արել Ասադին լքել երկիրը և ձևավորել ժամանակավոր խորհուրդ, որը կներառի ընդդիմությանը», – ասվում է նյութում: Վաշինգտոնում Հորդանանի դեսպանատունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։
11:18 07.12.2024
Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովը և Ռաջնաթ Սինգհը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ողջ շրջանակը։ Այս մասին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է նախարարությունում, Սինգհը դեկտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն։ Դեկտեմբերի 10-ին նա Մոսկվայում կմասնակցի ռազմական […]
10:29 07.12.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցյալ շաբաթ։ Այս մասին ուրբաթ հայտնել է NBC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը զանգահարել է Բայդենին մաղթելու նրան երջանիկ Գոհաբանության օրը, որը նշվել է ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ին։ Նրանց զրույցը եղել է կարճ և ոչ այնքան բովանդակալից, նշել են հեռուստաընկերության զրուցակիցները։ […]
08:17 07.12.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրավիճակը և կոչ է արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի բոլոր խաղացողներին, RIA-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ «ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Նախարար Ֆիդանը ընդգծել է […]
00:00 07.12.2024
Պարենի համաշխարհային գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,5%-ով, դրանց ցուցանիշը կազմել է 127,5 կետ՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2023 թվականի ապրիլից ի վեր, կարագի գները ռեկորդներ են սահմանել, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ամսական հաշվետվության մեջ։ 2023 թվականի նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 5,7%-ով, սակայն 20,4%-ով ցածր են եղել 2022 թվականի […]
23:50 06.12.2024
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները գրավել են Դեյր էզ Զոր նահանգի արևմտյան հատվածը և Իրաքին սահմանակից շրջանները, որոնք գտնվում էին կառավարական զորքերի վերահսկողության տակ։ Այս մասին ասված է SDF հրամանատարության հայտարարության մեջ, որը Էրբիլից հեռարձակել է Rudaw հեռուստաալիքը։ Դրանում նշվում է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ սիրիական զորքերը և նրանց […]
23:40 06.12.2024
Հարավային Կորեայի ոստիկանությունը և դատախազությունը ստեղծել են առանձին հետաքննական խմբեր՝ նախագահ Յուն Սեոկ Յոլի կողմից ռազմական դրության մասին կարճ հայտարարության հետ կապված մեղադրանքները քննելու համար, հայտնում է Yonhap-ը: Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը ստեղծել է մոտ 120 հոգուց բաղկացած հատուկ քննչական խումբ՝ Յուն Սեոկ Յոլին և մյուսներին դավաճանության, խռովության, իշխանության չարաշահման և ռազմական դրություն մտցնելու և այն […]
23:32 06.12.2024
Սիրիայում հակակառավարական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Էր-Ռաստան և Թել Բիսա քաղաքները, որոնք գտնվում են Հոմսից հյուսիս՝ Համայի հետ կապող ճանապարհին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով կառավարամետ լրատվամիջոցներին և սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրներին։ Հոմսը Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաքն է, որտեղ միանում են Դամասկոսից, ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգներից եկող երթուղիները։ Հոմս նահանգը ամենամեծն է […]
23:08 06.12.2024
Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների ընթացիկ գործընթացը, քանի որ անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուի քարոզարշավը «անօրինական աջակցություն է ստացել Ռումինիայից դուրս»։ Այս մասին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ասել է ռումինական հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի հայտարարության մեջ։ «Մեկ թեկնածու ապօրինի կերպով օգտվել է զանգվածային ընտրական քարոզչությունից այն երկու օրերին, երբ դա արգելված է օրենքով՝ ընտրություններին […]
23:00 06.12.2024
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները օգնում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը պարզելու անհայտ հիվանդության պատճառը, որը 30 մարդու կյանք է խլել Կվանգո նահանգում: Ախտանիշները ներառում են գլխացավ, հազ և անեմիա, հայտնում են Ժնևի ԱՀԿ կենտրոնակայանից: «Կազմակերպությունը տեղակայում է փորձագետներ՝ աջակցելու ԿԴՀ-ի առողջապահական մարմիններին հետագա հետազոտություններում՝ պարզելու դեռևս չախտորոշված հիվանդության պատճառը, որը գրանցվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող […]
22:51 06.12.2024
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի կենտրոնական հատվածում գտնվող Հոմս քաղաքից և նրա շրջակայքից Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունը։ Հայտարարության համաձայն՝ նրանք պատրաստ են դիմակայել ցանկացած ահաբեկչության։ «Ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված որոշ լրատվամիջոցների և ռեսուրսների տարածած տեղեկատվությունը Հոմս քաղաքից և նրա շրջակայքից մեր զինված ուժերի որևէ ստորաբաժանումների դուրսբերման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը», – […]
22:42 06.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Ջորջիայի նախկին հանրապետական սենատոր Դեյվիդ Պերդյուի թեկնածությունը։ Պերդյուն կօգնի իրականացնել Թրամփի ռազմավարությունը՝ «տարածաշրջանում խաղաղություն պահպանելու և Չինաստանի առաջնորդների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու համար»։ «Դեյվիդը եղել է հավատարիմ աջակից և ընկեր, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելու իր նոր պաշտոնում»,-ասել է Ամերիկայի ապագա […]