Սիրիայում իրավիճակի սրման պատճառով Պալմիրայի կամարի վերականգնման նախագիծը դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Սիրիայում իրավիճակի սրման պատճառով Պալմիրայի կամարի վերականգնման նախագիծը դադարեցվել է

00:00 08.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սանկտ Պետերբուրգի մասնագետները կասեցրել են Սիրիայում Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնման նախագիծը, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

«Կան համակարգչային մոդելներ, աշխատանքներ են սկսվել Հաղթական կամարի վերականգնման համար տարածքի պատրաստման ուղղությամբ, մենք վերջերս քննարկել ենք ֆինանսավորման հետ կապված հարցեր, սակայն այժմ Սիրիայում իրավիճակն այնպիսին է, որ հենց Պալմիրայի տարածքն է ռմբակոծվել: Այսպիսով, առայժմ դադարեցրել ենք: Հսկայական աշխատանք արդեն արվել է, նախագիծը ինքնին նորագույն է»,- ասել է նա:

Պիոտրովսկին մտահոգություն է հայտնել նաև Սիրիայի այլ հնագույն հուշարձանների ճակատագրի վերաբերյալ։

«Այժմ վտանգ կա Սիրիայում այլ հուշարձանների համար՝ ոչ միայն հեթանոսական, այլև քրիստոնեական։ Նյութական մշակույթի ինստիտուտի արշավախումբը արձանագրել է բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ, Սիրիան քրիստոնեության օրրանն է»,- նշել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը։

Օգոստոսին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի փրկարարական հնագիտության կենտրոնի տնօրեն Նատալյա Սոլովյովան հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի հնագետները նախատեսում են սկսել Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնումը այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Հաղթական կամարը թվագրվում է մ.թ. 3-րդ դարով, Սիրիայի խորհրդանիշն է և Պալմիրայի ամենահայտնի ճարտարապետական կառույցը։ Այն պայթեցվել է 2015 թվականի մայիսին «Իսլամական պետության» խմբավորման զինյալների կողմից։ Պայթյունից հետո 1800-ամյա Հաղթական կամարից մնացել են միայն քանդակազարդ սյուների արտաքին հենասյուները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

13:22 30.04.2025

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

13:18 30.04.2025

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...

Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի

13:12 30.04.2025

Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի ժամանի Մոսկվա Հաղթանակի օրվա առթիվ։ Երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հնդկաստանի առաջնորդը չի գա, Հնդկաստանը ներկայացված չի լինի ամենաբարձր մակարդակով», – ասել է Պեսկովը։ ...

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ Փաշինյան

13:07 30.04.2025

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների […] ...

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

13:00 30.04.2025

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

12:55 30.04.2025

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...

BACK_TO_TOP