TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հրապարակվել են կադրեր Տեխասի եկեղեցում կատարված հրաձգությունից

08:53 30.12.2019

Դեկտեմբերի 29-ին հրաձգություն է կատարվել ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթ-Սեթլմենթ քաղաքի եկեղեցում։ Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել։ Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ, այդ թվում հրաձիգը։ Նշվում  է, որ եկեղեցին համացանցով իրականացրել է պատարագի ուղիղ հեռարձակում։ Կադրերում երևում է, որ հրաձիգը եղել է ծխականների շարքում, այնուհետև ոտքի կանգնել, հանել ինձնաձիգն ու սկսել կրակել։ Կրակոցներից մահացել է […]

̰
Ալպերում ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառով մոտ 100 մարդ 2 ժամ կախված է մնացել օդում

08:32 30.12.2019

Ֆրանսիայում ճոպանուղու աշխատանքում ի հայտ եկած խոտանի պատճառով 97 մարդ ավելի քան 2 ժամ կախված է մնացել ճոպաններից կախված նստարանների վրա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Դեպքը տեղի է ունեցել Սեր-Շեվալյե լեռնային առողջարանում, որը գտնվում է Վերին Ալպեր դեպարտամենտում՝ ծովի մակարդակից 2200-2500 մետր բարձրության վրա։ Փրկարար ծառայությունը դահուկորդներին ցած իջեցնելու համար գործի է դրել […]

̰
Կիևն ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները գերիների փոխանակություն են կատարել

08:20 30.12.2019

Դեկտեմբերի 29-ին Դոնբասի և Ուկրաինայի իշխանությունների միջև կատարվել է գերիների փոխանակություն։ Անջատողականներին է հանձնվել 124 մարդ։ Փոխանակությունը կատարվել է «124-ը 76-ի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։ Իրականում ազատ է արձակվել ոչ թե 76, այլ 81 մարդ, սակայն նրանցից միայն 76-ն են վերադարձել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ մյուսները մնացել են Դոնբասում, քանի […]

̰
ՌԴ-ում տղամարդը կտրել է զոքանչի ոտքերը և պահել անտառում

23:30 29.12.2019

ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Բալախնա քաղաքում ձերբակալված տղամարդը կասկածվում է դաժան սպանության մեջ: Քննչական կոմիտեի տվյալներով՝  քաղաքի արվարձանային հատվածի անտառածածկ տարածքում տեղի բնակիչներից մեկը տոպրակներ է գտել, որոնցում մարդու երկու ոտք է եղել: Ավելի ուշ  պարզվել է, որ այդ ոտքերը պատկանել են նույն քաղաքի 96-ամյա մի բնակչուհու: Ըստ նախաքննության վարկածի՝ տեղաբնակներից մեկը վիճաբանել է իր զոքանչի […]

̰
NASA-ն տիեզերքում ցուցադրել է Ամանորի տոնածառը

22:47 29.12.2019

NASA-ն լուսանկար է տեղադրել, որն արվել է Սպիտցեր աստղադիտակով։ Այն կոչվում է «Ամանորյա տոնածառ»: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: Լուսանկարում կարող եք տեսնել աստղերից կազմված պատկեր: Գիտնականներն այն անվանել են «Ձյունիկ»:

̰
Ամերիկացին որդու սանրվածքի պատճառով կրակել է վարսահարդարի վրա

22:17 29.12.2019

Ամերիկլյան Տեխաս նահանգի Կեյթի քաղաքի բնակիչը մի քանի անգամ կրակել է վարսահարդարի վրա, այն պատճառով, որ նրան դուր չի եկել որդու մազերի կտրվածքը: Վարսահարդարի աշխատանքը դուր չի եկել տղայի հորը: Սևամորթ ամերիկացին նախ վիճաբանել է վարսահարդարի հետ ապա հանել է զենքն ու մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ:  Վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, […]

̰
Ապացույցներ, որ կատուն չի կարող ուղղակի անցնել տոնածառի կողքով

21:46 29.12.2019

Փորձառու կատու պահողները գիտեն՝ Ամանորը մեծ փորձությունների ժամանակաշրջան է: Անհրաժեշտ է գլուխ կոտրել, թե որտեղ և ինչպես ամրացնել տոնածառը, որպեսզի փափլիկ չարագործը դրան չհասնի: Եվ, այնուամենայնիվ, ամեն տարի հազարավոր տներում հզոր դիմակայություն է. կատուն ընդդեմ տոնածառի: Որպես կանոն, հաղթում է կենդանին:   Նրա ամենամյա ծիսակարգը   Ամանորի առթիվ կծել տոնածառը   Նա հասկացել է, որ […]

̰
Տղամարդը 4 տարեկան որդուն փրկել է պիթոնից

21:34 29.12.2019

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Էրլի Բիչ քաղաքի բնակիչներից մեկը փրկել է իր փոքրիկ որդուն, որը կարող էր չորս մետր երկարությամբ պիթոնի զոհ դառնալ, գրում է News.com.au-ն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը տոնել է նորամուտը: Հարևան սենյակում տղամարդը լսել է չորս տարեկան որդու աղաղակը և տեսել, որ երեխան ամբողջ ուժով բռնվել է ճաղերից, իսկ […]

̰
Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում

21:17 29.12.2019

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։ «Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ […]

̰
Միայնակ միլիոնատերը փնտրում է «դրախտում» իր հետ ապրել ցանկացողների

20:47 29.12.2019

Գերմանացի միլիոնատեր Կարլ Ռայպենը թերթում հայտարարություն է տվել, որտեղ խնդրում է արձագանքել այն 10 մարդկանց, ովքեր կցանկանային իր հետ կիսել «դրախտային կյանք» Նոր Զելանդիայի իր ֆերմայում, գրում է New Zealand Herald-ը: 70-ամյա Ռայպենը սպասում է 70 տարեկանից ոչ մեծ տղամարդկանց և կանանց: Էքսցենտրիկ մարդը խոստանում է, որ յուրաքանչյուր երկու հոգու կտրամադրվի առանձին տուն: «Նոր Զելանդիայի […]

̰
Ինչպիսի՞ տեսք ունի ՌԴ-ի ամենաթանկ առանձնատունը

20:18 29.12.2019

Պալատը (դա, իրոք, կարելի է այդպես անվանել) գտնվում է Ռուբլյովկայում: Դրա արժեքը կազմում է մոտ 12 միլիարդ ռուբլի, և նա գերազանցել է երկրի բոլոր տներին՝ գների և ներդրումների առումով դառնալով առաջինը: Հայտնի է, թե ինչ է ներսում, և ամենակարևորը`ում է պատկանում: 7000 քմ, երեք հարկ և նկուղ. XXI-րդ դարի «պալատականների» տունը չի կարող փոքր լինել: […]

̰
Վլադիվոստոկի կրկեսում մարզուհին շոուի ընթացքում ընկել է բարձրությունից

18:48 29.12.2019

Վլադիվոստոկում կրկեսային մարզուհին շոուի ընթացքում ընկել է բարձրությունից: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Պրիմորսկի երկրամասի առողջապահության վարչությանը: Նշվում է, որ աղջիկը Ամանորի շոուի ընթացքում ակրոբատիկ համար կատարելիս ընկել է պարանից: Առողջապահության վարչությունից հայտնում են, որ աղջիկը վիրավորվել է. նա հոսպիտալացվել է:  

̰
Մինսկում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ

17:34 29.12.2019

Դեկտեմբերի 29-ին Մինսկում տեղի է ունենում վերջին ամսվա ընթացքում հինգերորդ ակցիան ընդդեմ Բելառուսի՝ Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրման: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ կեսօրին Հոկտեմբերյան հրապարակում հավաքվել են տասնյակ մարդիկ, այդ թվում ՝ Համերաշխության շարժման առաջնորդ Վյաչեսլավ Սիվչիկը, բելառուսական քրիստոնեական ժողովրդավարության համանախագահ Օլգա Կովալկովան, Միավորված քաղաքացիական կուսակցության ղեկավար Նիկոլայ Կոզլովը: Ցուցարարները հրապարակ […]

̰
Մարդը շան ընկերն է. փրկարարները օգնել են շանը դուրս գալ սառցե ծուղակից

16:51 29.12.2019

Մարդը շան ընկերն է: Ամերիկայում փրկարարները օգնել են շանը դուրս գալ սառցե ծուղակից: Ճիշտ է՝ ստիպված են եղել լողալ սառցե ջրերում: pic.twitter.com/EmaH5u8H1j — НТВ (@ntvru) December 23, 2019

̰
Համացանցում հայտնվել են Լուգանսկում գերությունից ազատվածների լուսանկարները

16:37 29.12.2019

Համացանցում հայտնվել են Լուգանսկում գերությունից ազատված առաջին 25 ուկրաինացիների լուսանկարները: Դեկտեմբերի 29-ին դրանք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից: «Առաջին 25 ազատագրված ուկրաինացիները շուտով տանը կլինեն», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նրանց շարքում է նաև Էդուարդ Ալոյան անունով քաղաքացի:  

̰
Հայտնի են տասնամյակի լավագույն դարպասապահները

15:18 29.12.2019

Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի 100 լավագույն ֆուբոլիստների ցուցակը, որտեղ, դարպասապահներից լավագույնը ճանաչվել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը, հայտնում է armsport.am-ը: Նրան հաջորդում են Մանուել Նոյերը «Բավարիայից», իսկ լավագույն եռյակը եզրափափակում է Իկեր Կասիլյասը։ Ցուցակում են նաև Դավիդ դե Խեան, Տիբո Կուրտուան, Պետր Չեխը, Հուգո Լորիսը, Ալիսոնը, Յան Օբլակը […]

̰
Դոնբասում մեկնարկել է գերիների փոխանակման գործընթաց

14:48 29.12.2019

Դոնբասում սկսվել է Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացը, հայտնում է РИА Новости-ն: Լուգանսկում և Կիևում փոխանակմանը մասնակցող մարդկանց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Ավելի վաղ Լուգանսկից հայտարարել էին, որ պատրաստ են հանձնել մինչև 30 մարդու: Միևնույն ժամանակ, Դոնեցկը հայտնել է 55 հոգու ուկրաինական կողմին հանձնելու և իրենց համակիրներից 87-ին ետ […]

̰
Իսրայելում գտել են հնագույն ամբարտակ

14:32 29.12.2019

Միջերկրական ծովի ափերին՝ Իսրայելի մոտ, հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է անսովոր կառույց` ձեռակերտ ծովային ամբարտակ: Այսօր այն նման կառույցներից ամենահինն է, գրում է The Times of Israel-ը: Ըստ երևույթին, ամբարտակը կառուցել են Թել-Խրեյց մոտ յոթ հազար տարեկան բնակավայրի բնակիչները: Այժմ այն ջրի տակ է, բայց նեոլիթյան դարաշրջանում այն ​​հարմար է եղել կյանքի համար: Այնտեղ մարդիկ […]

̰
Կոտրել արձանի քիթը հետևորդների համար. Instagram-ի մոդելը հարվածներ է հասցրել հրեշտակի արձանին

13:32 29.12.2019

Կոտրել արձանի քիթը հետևորդների համար. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Instagram-ի մոդելը մուրճով հարվածներ է հասցրել 200 տարեկան հրեշտակի արձանին: Աղջկա արարքը անչափ բարկացրել է օգտատերերին: «Շիկահեր ԻՊ գրոհային»,-արձագանքելով տեսանյութին՝ գրել է նրանցից մեկը: Օգտատերերերի մեծ մասը նշել է, որ աղջկան անհրաժեշտ է պատժել՝ անգամ ցմահ ազատազրկել: Destroy for followers! Polish #Instagram model smashes a reportedly 200yo […]

̰
Սախալինում կիսամերկ կնոջը քարշ են տվել աստիճաններով

13:15 29.12.2019

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ տղամարդը միայն ներքնազգեստով կնոջը քարշ է տալիս դեպի շքամուտք տանող աստիճաններով: Այդ մասին հայտնում է sakhalin.info- ն: Կադրերում երևում է, որ կինն անգիտակից վիճակում է: Նա կնոջ մի ձեռքից բռնած տանում է աստիճաններով. միաժամանակ մեկ այլ տղամարդ պահում է մուտքի դուռը: Ոչ ոք չի փորձում միջամտել: Աղբյուրի համաձայն, դեպքը […]

̰
Ովքե՞ր են տասնամյակի լավագույն ֆուտբոլիստները

12:57 29.12.2019

Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին և լավագույնը ճանաչվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Լեոնել Մեսսին: Այդ մասին հայտնում է armsport.am-ը: Արգենտինացուն հաջորդել է Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Տասնյակում են նաև Խավին, Նեյմարը, […]

̰
ԱՄՆ-ում 2019 թվականը ռեկորդային է եղել զանգվածային սպանությունների քանակով

12:22 29.12.2019

Associated Press-ի, USA Today-ի և «Հյուսիսարևելյան համալսարանի» համատեղ ուսումնասիրության համաձայն՝ սկսած 1970-ականներից ԱՄՆ-ում ամենաշատ զանգվածային սպանությունները կատարվել են 2019-ին: Ըստ նրանց տվյալների՝ միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ն իրականացվել է 41 զանգվածային սպանություն (4 կամ ավելի մարդու սպանություն): Հարձակումների հետևանքով սպանվել է 211 մարդ: Նշվում է, որ շատ դեպքերում հանցագործները և զոհերը ծանոթ են եղել. զանգվածային […]

̰
Nirvana-ի տեսահոլովակը YouTube-ում միլիարդ դիտում է հավաքել

12:07 29.12.2019

Nirvana խմբի Smells Like Teen Spirit երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դիտում: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում գրել են երաժիշտները: Այն դարձել է 90-ականների ամենադիտված տեսահոլովակներից մեկը: Տեսահոլովակը տեղադրվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր այն դիտվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ: Smells Like Teen Spirit երգը […]

̰
Ռոնալդուն հանդիպել է առանց ոտքերի ծնված տղայի հետ

11:37 29.12.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Ալի Տուրգանբեկովի հետ Նուր Սուլթանից (Ղազախստան), հայտնում է armsport.am-ը: Ալին ծնվել է առանց ոտքերի, բայց դա չի խանգարում նրան սիրել ֆուտբոլը: Նա նախկինում հանդիպել էր Լիոնել Մեսիի, Նեյմարի, Կիլիան Մբապեի և Մոհամեդ Սալահի հետ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն ֆուտբոլ խաղում տղայի հետ:   View this post […]

̰
Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերվել է մայաների հազարամյա պալատ

11:05 29.12.2019

Հնագետները Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերել են մայաների հսկայական պալատ: Այս մասին հայտնում են Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի մամուլի ծառայությունից: Գտածոն հայտնաբերվել է Մեքսիկայի Յուկատան թերակղզում գտնվող Կուլուբայի այսպես կոչված հնագիտական ​​գոտում: Մայաների տաճարը տպավորիչ չափեր ունի՝ 55 մետր երկարություն, 15 մետր լայնություն և 6 մետր բարձրություն: Տաճարի շինանյութերը ուսումնասիրելուց հետո հնագետները եկել են այն եզրակացության, […]

̰
Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ հավաքվել է ավելի քան չորս հազար մարդ

10:51 29.12.2019

Շաբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցերին մասնակցողների թիվը հասել է 4,5 հազարի, նրանցից վեցը ձերբակալվել են իրավապահների հետ բախման ժամանակ: Այս մասին հայտնում է BFM- ը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության տվյալները: «Չորս ու կես հազար ցուցարարներ երթով շարժվել են Փարիզի փողոցներով, որոնց թվում՝ 800 «դեղին բաճկոնավոր», – մեջբերում է հեռուստաալիքը: Փարիզի ցույցը Ֆրանսիայում այս շաբաթ օրը դարձել […]

̰
Շերոն Սթոունին պապարացիները լուսանկարել են առանց շպարի

23:25 28.12.2019

Ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունին պապարացիները լուսանկարել են գեղեցկության սրահ գնալիս՝ առանց շպարի և սպորտային հագուստով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լուսանկարներում 61-ամյա Սթոունն այցելում է գեղեցկության սրահ: Կոսմետիկ պրոցեդուրաների գնալու համար աստղը ընտրել է սովորական սպորտային տաբատ և ազատ ոճի բլուզ:  

̰
Ավստրալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի

23:01 28.12.2019

Ավստարալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի: Ավստրալիայում հիմա սաստիկ շոգ է և կենդանիները ստիպված են լինում գնալ ծայրահեղ քայլերի, որպեսզի գոյատևեն: Այս մասին հայտնել է НТВ-ն: Բացի շոգ եղանակից, Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտար տարածք, այդ թվում` կոալաների խիտ բնակեցված տարածքները: Koala Conservation Australia-ի գնահատմամբ՝ […]

̰
Հակակառավարական ակցիաներ Հոնկոնգում. կան տուժածներ և ձերբակալվածներ

20:15 28.12.2019

Հոնկոնգում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները:Այս անգամ դրանք տեղափոխվել են առևտրի կենտրոններ:Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Ակցիաերի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել են պղպեղով գազ և մահակներ: Կան տուժածներ և տասնյակ ձերբակալվածներ:

̰
Դմիտրի Պեսկովը խոստովանել է՝ ավելի քան մեկ ամիս կնոջը չի տեսել

20:00 28.12.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ ավելի քան մեկ ամիս է՝ կնոջը չի տեսել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Պեսկովը հայտնել է՝ իր և կնոջ՝ Տատյանա Նավկայի «չհանդիպելու պատճառը» երկուսի աշխատանքային զբաղվածությունն է: Դեկտեմբերի 27-ին Պեսկովը ներկա է եղել «Քնած գեղեցկուհին» շոուի առաջնախաղին, որի ժամանակ սահադաշտ են դուրս եկել իր […]

̰
BACK_TO_TOP