19:29 28.12.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը անցել է մարտական հերթապահության: «Ավանագարդը» կարող է իրականացնել բարդ մանևրներ՝ գերձայնային արագությամբ: Հրթիռը գերազանցում է ձայնի արագությունը 20-30 անգամ: Դրա արձակած հրթիռներն իրենց արագությամբ կարող են հաղթահարել գոյություն ունեցող բոլոր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե […]
19:06 28.12.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են այս տարվա վերջին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները […]
19:01 28.12.2019
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի յուրահատուկ հատկանիշը: Ինչպես հայտնում է Life.ru-ն, Դոդոնը հայտնել է. «Պուտինի բնավորության առանձնահատուկ գծերից է, իր իսկ արտահայտությամբ, այն, որ նա որևէ մեկին չի պատժում, միևնույն ժամանակ, ընդգծում է՝ ոչինչ չի մոռանում»: Մոլդովայի նախագահը նաև հավելել է, որ կարող է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել ցանկացած […]
18:50 28.12.2019
Ամենահարուստ 500 անձանց ընդհանուր կարողությունը 2019 թվականի ընթացքում աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ ամփոփելով աշխարհի հարուստների իր ցանկը։ Միլիարդատերերի այդ ցանկի ընդհանուր կարողությունը հասել է 5,9 տրիլիոն դոլարի։ Ամենամեծ աճը գրանցել է Բեռնար Առնոն․ նրա կարողությունը աճել է 36,5 միլիարդ դոլարով, ինչի շնորհիվ Առնոն հայտնվել է […]
18:28 28.12.2019
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը կազմել է խորհրդային և ռուսական ֆիլմագրության տարբեր շրջանների հայտնի ֆիլմերի տոնական մենյուն: Դիտարկվել են «Կառնավալային գիշեր», «Ճակատագրի հեգնանքը», «Հին Նոր տարի», ««Շնորհավոր նոր տարի» օպերացիա» ֆիլմերի տոնական կերակրացանկի պարունակությունը: Դիտարկված ֆիլմերում տոնական սեղանի ամենից թանկ «բաղադրիչը» համարվել է հայկական կոնյակը` ««Շնորհավոր նոր տարի» օպերացիա» ֆիլմում, որի տոնական սեղանի համար ծախսվել է […]
17:50 28.12.2019
Դեկտեմբերի 25-ին Լոնդոնում` սեփական բնակարանում, մահացած է հայտնաբերվել երգիչ Ջորջ Մայքլի փոքր քույրը` Մելանի Պանայոտուն: Դեպքը տեղի է ունեցել երգչի մահվան տարելիցի օրը, գրում է Mirror-ը: Ինչպես նշվում է, 55-ամյա կնոջ դին հայտնաբերել է նրա քույրը` Յոդա Հարիս-Պանայոտուն: Մելանիի հարազատները Լոնդոնի ոստիկանության հետ զրույցում հաստատել են կնոջ մահը: Պարբերականի տեղեկություններով` նրա մահվան պատճառի մասին ավելի […]
17:43 28.12.2019
Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Անհայտ անձինք մեքենայով անցնելիս կրակ են բացել հոլովակի նկարահանման հրապարակի ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 6 մարդ վիրավորվել է։ Հարձակման հեղինակները անհայտ են։ «Լատինամերիկացիների խումբը տեսահոլովակ էր նկարում ավտոկայանատեղիում, երբ անհայտ անձինք մեքենայով անցել են այդտեղով ու կրակել նրանց ուղղությամբ»,- միջադեպը […]
17:32 28.12.2019
Նովոսիբիրսկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտում նոր տարրական մասնիկ են հայտնաբերել։ Այս ստացվել է էլեկտրոնի ու դրական լիցքով պոզիտորնի բախումից, որն իրականացվել է հատուկ պայմաններում։ Այս մասին հայտնել են ռուսական ինստիտուտի կայքում։ «ВЭПП-2000» կոլայդերում իրականացված բախման արդյունքում ստացվել է պսևդովեկտորային f1 մասնիկը։ Բախումից հետո էլեկտրոնն ու պոզիտրոնը վերացել են՝ արձակելով հսկայական էներգիա ու «ծնունդ տալով» նոր մասնիկների, […]
17:28 28.12.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել է, որ «Ս-500» զենիթահրթիռային համակարգերի նախնական փորձարկումները սկսվելու են արդեն 2020 թվականին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ «Դրա առաջին սերիական օրինակը նախատեսված է մատակարարել 2025 թվականին»,- ասել է փոխնախարարը։ «Ս-500» համակարգերը «Ս-300» ու «Ս-400» համակարգերի հիման վրա կատարելագործման նոր զինատեսակն է, որ լինելու է առավել հեռահար ու […]
17:19 28.12.2019
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ստորագրել է հրամանագիր հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսին Հունաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: 63-ամյա աստղը հաճախ է անցկացնում իր ամառային արձակուրդները հունական Անդիպարոս կղզում, իսկ նրա կինը՝ դերասանուհի և պրոդյուսեր Ռիտա Ուիլսոնը, ունի հունական և բուլղարական արմատներ: Համաձայն Հունաստանի օրենքների՝ պատվավոր քաղաքացիություն են ստանում այն մարդիկ, […]
17:00 28.12.2019
Երևանը դասվել է ամանորյա և տոնական տոնավաճառների այցելությունների առումով ԱՊՀ լավագույն քաղաքների շարքին: Այս մասին հայտնում է TourStat-ը: Վարկանշային աղյուսակում է հայտնվել նաև Բաքուն: 3-րդ տեղում Մինսկն է: Իսկ ցուցակի առաջին 2 տեղերում են Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան:
16:13 28.12.2019
Համացանցում հայտնվել են Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքում կործանված ինքնաթիռի կադրերը: Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է ոստիկանը տանում փոքրիկ երեխային շտապօգնության մեքենայի մոտ: Հիշեցնենք, Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալիս, օդանավակայանի տարածքից դուրս գալիս կորցրել էր բարձրությունն ու հարվածել բետոնե պատնեշի, որից հետո բախվել երկհարկանի շինության։ Ավելի վաղ հայտնել էինք` Ալմաթիի ավիավթարի […]
16:00 28.12.2019
73 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Սյու Լայոնը: Նա խաղացել էր Լոլիտայի դերը նույնանուն ֆիլմում՝ նկարահանված Վլադիմիր Նաբոկովի վեպի հիման վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով դերասանուհու ընկերոջը՝ Ֆիլվ Սիրակոպուլոսին: Հայտնի է, որ Լայոնը մահացել է երկարատև հիվանդության հետևանքով: Հիշեցնենք, որ Լոլիտայի դերի համար դերասանուհին ստացել է «Ոսկե գլոբուս»: Դրանից […]
15:26 28.12.2019
30 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Էնդրյու Դանբարը, որը «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալում կատարել է Տեոն Գրեյջոյի դերը։ Դերասանը մահացել է Բելֆաստում գտնվող իր սեփական տանը։ Դանբարը հայտնի սերիալում պահեստային դերասան է եղել Գրեյջոյի դերի համար, ինչպես նաև մի շարք ֆոնային դերեր է մարմնավորել։
14:44 28.12.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 90 մարդ: Այս մասին հայտնել է Սոմալիի խորհրդարանի պատգամավորներից մեկը: Պատգամավորի խոսքով՝ զոհերի շարքում կա 17 ոստիկան, 73 քաղաքացի և 4 օտարերկրացի: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Հայտնի է, որ Սոմալում գործում է իսլամական «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը, որը սերտորեն կապված է […]
14:14 28.12.2019
Ֆրանսիայում գրեթե մեկ ամիս է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը և գործադուլները: Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդեմ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների: Այս մասին հայտնել է Euronews-ը: Երկրում հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ խափանումներով: Հազարավոր գնացքներ հետաձգել կամ չեղարկել են իրենց չվերթները: Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ […]
13:12 28.12.2019
Ամերիկյան Ուիչիտո քաղաքում՝ Beechcraft ավիագործարանում, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է CNN-ը: Միջադեպի հետևանքով գործարանի տանիքի մի մասը քանդվել է: Պայթյունի պատճառը հեղուկ ազոտի թափանցումն էր արտադրական մաս: Թե ինչու է նման բան տեղի ունեցել, առայժմ հայտնի չէ: Տեղի բուժծառայության ղեկավարն ասել է, որ միջադեպից հետո 11 մարդու տեղափոխել են հիվանդանոց, իսկ 4-ին […]
11:54 28.12.2019
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել իր երկրին, սակայն մերժում է ստացել: «Ռազմական օգնության վերաբերյալ մեր խնդրանքը, ցավոք, մերժվել է: Հույս ունեմ, որ Բեռլինը կվերանայի այդ դիրքորոշումը և ամեն դեպքում կգնա Ուկրաինայի պաշտպանական հնարավորություններն ուժեղացնելու քայլին»,-ասել է նախարարը: Պրիստայկոն տեսակետ է հայտնել, որ Գերմանիան և Եվրամիությունը շատ […]
11:33 28.12.2019
Ամերիկյան «People» ամսագիրն ընտրել է անցնող տարվա լավագույն ալբոմները: Հատկանշական է, որ բոլորը պատկանում են կին կատարողների: Լավագույնների շարքում են Արիանա Գրանդեի «Thank U»-ն, « Next»-ը, Թեյլոր Սվիֆթի «Lover»-ը և այլն: Խմբագրությունը չի անտեսել 17-ամյա աստղ Բիլլի Այլիշին, Կառլի Ռեյ Ջեփսենին և Բրիթանի Հովարդին: Ավելի վաղ Live-ը հրապարակել էր 2019 թվականի YouTube-ի ամենահայտնի հոլովակները: Լիդերների […]
10:58 28.12.2019
Կիևն ու Դոնբասը գերիների փոխանակում կկատարեն «87-ը 55-ի դիմաց» ձևաչափով: Այս մասին հայտնում է НТВ-ն: Գերիների փոխանակումը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ գերիների փոխանակման ժամանակ նախատեսվում է ավելի քան 200 անձի փոխանակում: Մինչ այդ հայտարարել էին, որ Կիևը մի շարք անձանց բացառել է փոխանակման ցանկից:
09:10 28.12.2019
Արգենտինայում պատգամավորների աշխատավարձերը կես տարով սառեցվել են։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերխիո Մասսան իր թվիթերյան էջում։ Համապատասխան որոշումը ստորագրվել է երկրի օրենսդիր մարմնի վերին և ստորին պալատների ղեկավարների կողմից։ Որոշման հիմքում ընկած է Արգենտինայում թափ առնող տնտեսական ճգնաժամը։ «Արտակարգ դրությունը պահանջում է գործողություններ բոլոր ոլորտներից։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք […]
09:00 28.12.2019
Միջազգային ասպարեզում հաջորդ տարին կանցնի ԱՄՆ նախագահի ընտրությունների հովանու ներքո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Россия 24» հեռուստաալիքի «Международное обозрение» հաղորդման ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից հնարավոր են «վառ PR-ակցիաներ» և գրավիչ առաջարկներ, որոնք անհրաժեշտ են ամերիկացի քաղաքական գործիչներին՝ ներքին քաղաքական պայքարի համար։ Բացի այդ, նա նշել է, որ […]
08:49 28.12.2019
Չեռնոգորիայում ձերբակալված մոտ 20 ընդդիմադիր պատգամավորները հացադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են դավանանքի ազատության մասին օրենքի ընդունման դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ընդդիմությունն առաջարկել էր նոր օրինագծին առնչվող 150 ուղղում, սակայն դրանք հաշվի չէին առնվել։ Երեկ նրանք խնդրել էին խոսնակին հետաձգել քվեարկությունը, սակայն մերժում ստանալով, անկարգություններ հրահրել խորհրդարանում։ Արցունքաբեր գազ էր կիրառվել, որից հետո միջամտել […]
08:39 28.12.2019
Իրաքյան Քիրկուկ քաղաքի մոտ գտնվող ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծման։ Զոհվել է 1, տուժել՝ մի քանի զինվորական, ովքեր ԱՄՆ-ի և Իրաքի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ռազմական օբյեկտի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել, բազայի մոտ հայտնաբերվել է արձակման կայանք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարձակում է կատարվել իրաքյան բազայի վրա, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորած […]
23:00 27.12.2019
Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում ամուսնու և երեխաների հետ լուսանկար է հրապարակել: «Սուրբ ծննդյան նախօրեին»,- գրել է նա:
20:03 27.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
17:46 27.12.2019
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Այսպիսով Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը»:
16:24 27.12.2019
Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը հայտնել է, որ «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի ինքնագիր սարքերը հայտնաբերվել են Ալմաթիի մերձակայքում գտնվող վթարի վայրում: Այս մասին գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ դրանք առգրավվել են հետաքննության համար: Փոխվարչապետը նաև հայտնել է, որ ինքնաթիռի գլխավոր օդաչուն մահացել է ավիավթարի հետևանքով, իսկ երկրորդ օդաչուն այժմ գտնվում է հիվանդանոցում՝ լուրջ […]
16:16 27.12.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրապարակել է արտաքին գործերի նախարարության Ամանորի հավաքույթի ժամանակ իր մասնակցությամբ պարը: Իր տեղակալի՝ Արտյոմ Կոժինի հետ Զախարովան պարել է երաժիշտների`դաշնակահար Դենիս Մաժուկովի և նվագախմբի արտիստների նվագակցությամբ: «Ցնցող կերպով աշխատում ենք, ցնցող հանգիստ ունենում»,- գրել է Զախարովան Instagram- ում: Мария Захарова показала #ВИДЕО с танцами на новогоднем корпоративе МИД. Вместе […]