12:30 27.12.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև: «Այ սա երազանք էր, այ սա նվեր էր ծննդյան օրվա կապակցությամբ։ Պարոն նախարար շնորհավոր ձեր ծննդյան օրը»,- նշված է գրառման մեջ։
12:10 27.12.2019
Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալության որոշմամբ, Ռուսաստանի Լիպեցկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիները, ովքեր թեթև վնասվածք են ստացել, կտեղափոխվեն Վրաստան, հայտնում է «Ալիք մեդիան»: Գերատեսչության տեղեկատվությամբ, առաջին հնարավորության դեպքում, Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան վրացական հատվածի աշխատակիցները կգնան դեպքի վայր և կտեսակցեն վիրավորներին: Հիշեցնենք՝ երեկ դեկտեմբերի 26-ին Մոսկվայից Թբիլիսի երթևեկող ավտոբուսը Լիպեցկի մարզում շրջվել էր, ինչի […]
12:01 27.12.2019
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2019-ի դեկտեմբերի 28-ը հայտարարել է համազգային սգո օր՝ Ալմաթիի մերձակայքում «Ֆոկկեր -100» ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այդ մասին գրել է նախագահի խոսնակը: Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի՝ Ալմաթիից Նուր-Սուլթան թռիչքի ժամանակ: Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Օդանավը թռիչքի ժամանակ կտրուկ կորցրել է […]
11:51 27.12.2019
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքներին: ««Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով՝ տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- հայտնում են դեսպանությունից:
10:29 27.12.2019
Ալմաթիում այսօր առավոտյան տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 15-ի։ Քաղաքի առողջապահական վարչության պետ Տլեուհան Աբիլդաևի փոխանցմամբ՝ մահացել է վնասվածքներով հոսպտալացվածներից մեկը։ Ավելի վաղ հաղորդել էր 14 զոհի (մահացել են տեղում) և 35 վիրավորի մասին, որոնց թվում կան երեխաներ։ Վթարի պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Նշվում է, որ Bek Air ղազախական ավիաընկերության […]
09:47 27.12.2019
Ալմաթիում այսօր վաղ առավոտյան հոլանդական Fokker 100 ինքնաթիռի վթարից հետո Ղազախստանում այդ մոդելի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի Արդյունաբերության ու ենթակառուցվածքային զարգացման հարցերով նախարարությանը։ Վթարը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով 07.22-ին (Երևանի ժամանակով 05․22-ին)։ Bek Air ավիաընկերության №Z2100 չվերթի ինքնաթիռն Ալմաթիից պետք է ուղևորվեր Նուր-Սուլթան։ Օդանավակայանից […]
09:31 27.12.2019
Դեկտեմբերի 25-ին Չեռնոգորիայի խորհրդարանում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ խոսնակ Իվան Բրայովիչը հրաժարվել է հետաձգել կրոնական միությունների մասին վիճելի օրինագծի քվեարկությունը։ Դավանանքի մասին օրինագիծը բողոքի ալիք է բարձրացրել ողջ երկրում։ Ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատի» պատգամավորներն առաջարկել էին «Դավանանքի ազատության և կրոնական համայնքների իրավական կարգավիճակի մասին» օրինագծում ավելի քան 150 ուղղում, որոնցից միայն 100-ն […]
09:03 27.12.2019
ՌԴ Լիպեցկի մարզում Մոսկվա-Թբիլիսի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Կա 2 զոհ, 9 վիրավոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Ավտոբուսում եղել է 19 մարդ, որից 2-ը՝ վարորդ։ Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են։ Նշվում է, որ ճանապարհի սայթաքուն լինելու պատճառով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջված վիճակում հայտնվել […]
08:42 27.12.2019
Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով կա 14 զոհ, 35 վիրավոր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքապետարանին։ Տուժածներից 8-ը երեխաներ են։ Վիրավորների մեծ մասի վիճակը ծանր է։ Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալիս, օդանավակայանի տարածքից դուրս, կորցրել է բարձրությունն […]
23:45 26.12.2019
Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը և Sunday Service-ը թողարկել են նոր՝ 19 ստեղծագործությունից բաղկացած հոգևոր երաժշտության ալբոմ՝ վերնագրված Jesus Is Born, հայտնում է Daily Mail-ը։ Ալբոմը թողարկվել է դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդի օրը: Ստեղծագործությունների շարքում ներառված են. Count Your Blessings, Excellent, Balm in Gilead, Ultralight Beam, Weak and That’s How the Good Lord Works-ը: Հոկտեմբերին թողարկվել […]
23:30 26.12.2019
Իսպանական «RTVE» հեռուստաընկերության աշխատակցուհին ուղիղ եթերում հեռուստադիտողներին հաղորդել է, որ այլևս աշխատանքի դուրս չի գա, որովհետև այժմ արդեն հարուստ է: Նատալյա Էսկուդերոն «El Gordo» ամանորյա վիճակահանության ռեպորտաժն է պատրաստել, մեկ էլ հանկարծ հաղթողների ցանկում տեսել է իր համարը: Այսպես, նա մտածել է, թե շահել է 4 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Mirror-ը: Այդ պահին […]
23:09 26.12.2019
«Ֆորբս» ամսագիրը կազմել է ռուս միլիարդատերերի վարկանիշը, որոնք մյուսներից շատ են հարստացել 2019-ին: Ցանկը գլխավորում է «Норникель»-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը: Տարվա ընթացքում նրա կարողությունը հասել է 8 մլրդ դոլարի: Դեկտեմբերի 24-ի դրությամբ նրա հարստությունը գնահատվում է 23.8 մլրդ դոլար: Առաջնորդների հնգյակում ներառվել են նաև «Новатэк»-ի ղեկավարը՝ Լեոնիդ Միխելսոնը (պլյուս 5,9 մլրդ. դոլարից մինչև 27 մլրդ. […]
22:25 26.12.2019
87 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր և դերասանուհի Գալինա Վոլչեկը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հանրահայտ արվեստագետին հոսպիտալացրել էին դեկտեմբերի 24-ին՝ թոքաբորբ ախտորոշմամբ: Նախնական տվյալներով՝ նա մահացել է գլխուղեղի և թոքերի այտուցից։ Գալինա Վոլչեկը ծնվել է 1933-ին, Մոսկվայում: 1971-ին դարձել է «Սովրեմեննիկ»-ի ռեժիսոր, այնուհետև գեղարվեստական ղեկավար: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, […]
22:10 26.12.2019
ՌԴ Պրիմորյան շրջանի թաղամասերից մեկում մանկահասակ երեխան որսորդական հրացանով հանկարծ կրակել է 4-ամյա մի երեխայի վրա: Այս մասին հաղորդվում է ՌԴ քննչական կոմիտեի կայքում: Նշվում է, որ երեխայի մարմինը որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է բնակարաններից մեկում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննության տվյալներով՝ մեծահասակների բացակայության ժամանակ երեխաներից մեկը վերցրել է զենքը և պատահաբար […]
21:32 26.12.2019
Սիբիրյան գործարարը բացատրել է, թե ինչու է Վասիլևկա գյուղն իր բնակիչների հետ վաճառել: Կրասնոյարսկի երկրամասում տեղակայված տներ, հողատարածքներ, անասնաբուծական համալիր, նավթի բազա, սագերի ֆերմա և այլ ենթակառուցվածքներ ունեցող բնակավայրի դիմաց Վադիմ Ֆեդյաևը պահանջել է 20 միլիոն ռուբլի: «Վասիլևկայի սեփականատերը» ասում է, թե վաճառում է գյուղական կոմբինատի կապիտալը, որի գլխավոր տնօրենն ինքն է: Նրա խոսքով ՝ […]
20:53 26.12.2019
Ֆրանսիայում արդեն 4 շաբաթ է՝ շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերն ու գործադուլները: Հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ խափանումներով: France 24 լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամբողջ երկրում հազարավոր գնացքներ հետաձգել կամ չեղարկել են իրենց չվերթները: Սուրբ Ծննդյան օրը Փարիզի Մետրոյի 16 գծերից աշխատել են միայն 2-ը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել էր գոնե սուրբծննդյան տոներին ընդմիջել գործադուլը, […]
20:28 26.12.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է թուրքական կառավարության և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին հուշագիրը: Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում՝ երկու պետությունների ներկայացուցիչների կողմից: Հուշագիրը ենթադրում է զինծառայողների կրթություն և պատրաստվածություն, նաև Թուրքիայի և Լիբիայի միջև հարաբերությունների ամրապնդում:
20:12 26.12.2019
Մեքսիկայի Պոպոկատեպետլ (ծխացող լեռ) ակտիվ հրաբուխն արթնացել է ու սկսել մոխիր արտանետել, հայտնում է Volcano Time-Lapse-ը: Հրաբխային ժայթքման տարածքում հայտարարվել է տագնապի դեղին մակարդակ: Այն չի նախատեսում տարհանում կամ աշխատանքի դադարեցում: Ըստ փրկարարների՝ արտանետումները մինչև 1 կմ բարձրությամբ մոխրի և հրաբխային գազերի տեսքով են, նրանց ուղղությունը դեպի հարավ-արևելք է. 900 մետր շառավղով երևում են տաք […]
19:57 26.12.2019
Ըստ Aviasales որոնողական համակարգի՝ դեկտեմբերի 30-ը Մոսկվայի օդանավակայաններում ամենածանրաբեռնված օրը կլինի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Aviasales-ի վերլուծաբանները ուսումնասիրել են դեկտեմբերի 28-31-ն ընկած ժամանակահատվածում ավիաընկերությունների ամրագրումները: Պարզվել է, որ այս տարվա վերջին երկուշաբթի օրվան բաժին է ընկնում տոմսերի բոլոր գնումների գրեթե մեկ երրորդը: Ուսումնասիրել է 400 երթուղիներով կատարվող թռիչքները: Ըստ որոնողական համակարգի՝ ամանորյա օրերին ռուսների […]
19:35 26.12.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա: Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը […]
19:30 26.12.2019
Ամբողջ աշխարհի բրիտանացի դիվանագետները կանցնեն էլեկտրական մեքենաների: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 26-ին: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է շրջակա միջավայրը պաշտպանելու նպատակով: Ընդհանուր առմամբ, բրիտանական արտադրողի էլեկտրամոբիլները կուղարկվեն Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, կլինեն արագ լիցքավորման կետեր և […]
19:15 26.12.2019
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզայի նախկին ամուսինը՝ գրող Արի Բենը, ինքնասպան է եղել, հայտնում է NRK հեռուստատեսությունը: Մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել թագավոր Հարալդը և Սոնյա թագուհին, թագավորական ընտանիքի մյուս անդամները և Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։ Բենի վերջին գիրքը Inferno վեպն է: Ըստ հեղինակի ՝ աշխատանքը «վերջին շրջանում եղել է իր ներքին վիճակի կոշտ արտացոլումը»: Մարթա […]
18:23 26.12.2019
BBC-ի սպորտային ծառայությունն առանձնացրել է վերջին տասնամյակի ընթացքում դեկտեմբերի 26-ին ավանդաբար անցկացվող ֆուտբոլային խաղերի ամենահիշարժան պահերը:
17:36 26.12.2019
Դեպքը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգում՝ Ադրբեջանի հետ սահմանին մոտ:
15:50 26.12.2019
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև «Նորմանդական ձևաչափով» բանակցությունների վերաբերյալ առաջարկը ոչ տեղին է, հաղորդում է gazeta.ru-ն: Նա հիշեցրել է, որ «Նորմանդական ձևաչափն» ի սկզբանե ձևավորվել է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար: «Այստեղ մենք խոսում ենք Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների մասին, որոնց վերաբերյալ խոսելիս, ցավոք, […]
15:10 26.12.2019
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գրասենյակում խուզարկություն են կատարել: Իրավապահները գրասենյակ մուտք գործելու համար կոտրել են դուռը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանները կարճ ժամանակով ձերբակալել են Նավալնիին, այնուհետև բաց թողել: Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշն ավելի ուշ հստակեցրել է, որ Նավալնիին չեն ձերբակալել, այլ խուզարկության ընթացքում դուրս են հանել […]
14:48 26.12.2019
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սուրբ Ծննդյան ուղերձը։ «Որպես երախտապարտ երկիր մենք գովերգում ենք ընտանիքի պարգևած բերկրանքը, ազատության բարիքները և Սուրբ Ծննդյան հրաշքները»,- ասել է ԱՄՆ նախագահը։
14:40 26.12.2019
ԵԱՏՄ-ն ինտեգրման խորությամբ երկրորդ տեղն է գրավում Եվրամիությունից հետո, հետևում է «Ինտեգրման ցուցանիշների համակարգը որպես վերլուծության գործիք» վերլուծական զեկույցից: Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնում է, որ 2010-2018թթ. ԵԱՏՄ-ն միակ ինտեգրացիոն միավորումն է, որի համար ինտեգրման ցուցանիշների արժեքներն աճել են բոլոր ուղղություններով: Ինտեգրման ցուցանիշներն արտացոլում են ինտեգրման միավորումների երկրների միջև ինտեգրման խորությունը: ԵԱՏՀ-ը ցուցանիշները հաշվարկում […]