Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում

21:17 29.12.2019

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։

«Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ բազմաթիվ կյանքեր փրկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները 2019-ը թվականի ընթացքում ականազերծման աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Կոռնիձոր բնակավայրերում։ Ամբողջ տարվա ընթացքում Ականների վտանգի իրազեկման մասնագետները Երևանի և մի շարք մարզերի դպրոցներում դասընթացներ են անցկացրել։

«11 հազարից ավելի աշակերտ արդեն տիրապետում է անվտանգ վարքագծի կանոններին։ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի գործընկերների միջև օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների և ականից տուժած ընտանիքների երեխաները 2020 թվականին կմեկնեն Խորվաթիա՝ ամառային հանգիստը համատեղելով ականների վտանգի իրազեկման դասընթացների հետ։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2020 թվականին  կշարունակի նաև ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ նախաձեռնությունը։ Եկող տարի նույնպես սիրիացի փոքրիկների համար նվերներ կուղարկվեն՝ այս անգամ հիմնականում գրենական պիտույքներ ու դպրոցական պայուսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:47 09.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

BACK_TO_TOP