14:00 26.12.2019
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին տեղեկանում ենք robertkocharyan.am պաշտոնական կայքից: «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշված է ուղերձում։ Շնորհավորելով Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան […]
11:18 26.12.2019
Թուրքիայի արևելքում՝ Վանա լճում (պատմական Հայաստանի արևմտյան հատվածում) ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Արտակարգ պատահարի հետևանքով կա 7 զոհ: 64 ներգաղթյալներ փրկվել են: Վանի նահանգը Աֆղանստանից ու Պակիստանից տեղափոխվող ներգաղթյալների համար տարանցիկ գոտի է: Ներգաղթյալները գալիս են Իրանից և Թուրքիայի տարածքով ուղևորվում Եվրոպա:
11:04 26.12.2019
Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության հրահանգով աշխարհի 30 երկրներում գտնվող բրիտանական դեսպանատներն անցում են կատարում էլեկտրամոբիլների։ Դիվանագիտական ներկայացուցչություններին տրվելու են բրիտանական արտադրության այդպիսի մեքենաներ։ Թագավորությունը սրանով ցույց է տալիս իր համերաշխությունը վերականգնվող էներգետիկայի օգտագործման ու բնության պահպանության հարցերում։ Մեքենաներից բացի, իրականացվելու են նաև այլ քայլեր։ Հենց մեքենաների համար տեղադրվելու են արագ լիցքավորման կետեր, իսկ դեսպանատների տանիքներին […]
09:53 26.12.2019
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոսո քաղաքի իշխանությունները որոշել են վերացնել ձնագնդի խաղալու՝ ավելի քան 50 տարի առաջ սահմանված արգելքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում քաղաքային պաշտոնյաներն ու ոստիկանները ձնագնդի են խաղում՝ հաստատելու համար, որ արգելքը կհանվի։ Արտասովոր արգելքը քաղաքում գործում է 1962 թվականից։ Օրենքը ձնագնդին դասում է նույն կատեգորիային, ինչ […]
09:40 26.12.2019
Աֆղանստանի արևմուտքում արմատական իսլամիստական «Թալիբան» խմբավորումն առևանգել է խաղաղության շարժման 26 ակտիվիստի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ գրոհայինները պաշարել են ակտիվիստների՝ 6 մեքենայից կազմված շարասյունը և առևանգել ակտիվիստներին։ Դեպքը տեղի է ունեցել Ֆարահ նահանգի Բալա Բուլուկ շրջանում։ Ոստիկանությունը փնտրում է ակտիվիստներին։
09:20 26.12.2019
Առնվազն 16 մարդ է զոհվել Ֆիլիպիններին պատուհասած «Ֆանֆոն» թայֆունի պատճառով, հայտնում է AFP-ն։ Ավելի քան 4000 մարդ ստիպված է եղել տարհանվել Արևելյան Վիզայաներ տարածաշրջանից։ Տարերային աղետի պատճառով առնվազն 60 ներքին ավիաչվերթ է չեղարկվել, 157 նավեր չեն կարողանում ծով դուրս գալ, ավելի քան 20 հազար ուղևորներ մնում են նավահանգիստներում։ Անցած գիշեր թայֆունը հողին է հավասարեցրել մոտ […]
09:07 26.12.2019
Ֆրանսիական Բեզանսոն քաղաքում մի խումբ զինված, դիմակավորված անձինք հրաձգություն են իրականացրել փողոցում։ France Bleu-ն հայտնում է 3 վիրավորի մասին։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել Պլանուազ շրջանում։ Ականատեսների վկայությամբ՝ չարագործները 4-ն են եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 15 փամփուշտ և նռնակ։ Իրավապահները փնտրում են հանցագործներին։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
08:45 26.12.2019
Սաուդյան Արաբիայում վաղ ամուսնությունների արգելք է սահմանվել։ Նոր օրենքով սահմանվել է ամուսնության նվազագույն շեմ՝ 18 տարեկանը։ Այս մասին հայտնում է Saudi Gazette-ը։ Նշվում է, որ 18 տարին չլրացած անչափահասը, ով ցանկանում է ամուսնանալ, պետք է հատուկ թույլտվություն ստանա։ Համապատասխան դիմումները պետք է ուղարկել հատուկ մասնագիտացած դատարան, որը կորոշի՝ վաղ ամուսնությունը կարո՞ղ է բացասաբար ազդել նորապսակի […]
08:32 26.12.2019
Սիրիան պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ԱՄՆ-ի։ Այս մասին al-Mayadeen հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ներկայում Սիրիայի իշխանություններն ուսումնասիրում են, թե ինչպիսի միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել միջազգային մակարդակով՝ ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնելու համար։ Նշվում է, որ Դամասկոսը պատրաստվում է սիրիական նավթի գողության ու երկրի ինքնիշխանության խախտման վերաբերյալ […]
08:21 26.12.2019
«Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության իսրայելական համակարգը դեկտեմբեր 25-ի որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռ։ Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Իսրայելի բնակիչների ուղղությամբ՝ Խանուկայի տոնակատարության ժամանակ։ Տագնապի ազդանշանը հնչել է երկրի հարավային Աշկելոն քաղաքում։ Այդ ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ էր ունենում «Լիկուդ» կուսակցության նախընտրական հանրահավաքում։ Քաղաքական գործիչը […]
23:33 25.12.2019
Բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստանալուց հետո տղամարդը գարեջուր է պահանջել: Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Օհայո նահանգի Մոսկոու քաղաքում: Տղամարդը 20 դոլարի համար նախ վիճաբանել է տաքսու վարորդի հետ, որից հետո վերջինս հանել է զենքը և մի քանի անգամ կրակել է նրա վրա: Այս ամենը տեղի է ունեցել բենզալցակայանի հարևանությամբ: Վիրավոր տղամարդուն առաջինը օգնության են հասել […]
23:20 25.12.2019
Արտակարգ դեպք է գրանցվել Մոսկվայում: Բաումանի փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկում անցկացվող Ամանորի կորպորատիվ երեկույթի ժամանակ 23 տարեկան կինը դուրս է նետվել պատուհանից: Այս դեպքն արձանագրել են անվտանգության տեսախցիկները: Twitter-ում տեղադրված տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոմանք մեղադրել են երիտասարդ կնոջը, մյուսները կարծիք են հայտնել, որ նման արարքի համար մարդը պետք է լուրջ պատճառներ […]
22:27 25.12.2019
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 20 տարի առաջ՝ իրենց ծանոթության պահին, ինչով է իրեն տպավորել: Ինչպես հաղորդում է Ռիա-Նովոստին, Նազարբաևը հիշել է՝ ինքը դեռ այն ժամանակ հասկացել է, որ «երիտասարդ այդ քաղաքական գործիչը կյանքում ամեն ինչի պատրաստ է, և որ նա կարող է հստակ և դիպուկ պատասխան տալ […]
21:53 25.12.2019
Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում տղամարդը բանկ է թալանել: Դրանից հետո նա դուրս է եկել փողոց և փողերը նետել այս ու այն կողմ՝ ասելով. «Ուրախ Սուրբ Ծնունդ»: Այս մասին հայտնում է The Hill-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի երեկոյան: Ականատեսը պատմել է, որ սուրբծննդյան բարեմաղթանքներից հետո կողոպտիչին ձերբակալել է ոստիկանությունը: Ձերբակալվածը 65-ամյա […]
19:30 25.12.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիսաբեթ II-ի ավագ որդին` արքայազն Չարլզը, ներկայացրել է իր Ամանորի բացիկը: Դրա վրա պատկերված են ինքն ու իր կինը՝ Կամիլլան: Լուսանկարն արվել է մարտի 26-ին՝ Կուբա կատարած այցի ընթացքում: Կոնկրետ այս կադրում Ուելսի արքայազը և հերցոգուհին մեքենայով ընթանում են Հավանայի կենտրոնով: Նշենք, որ շաբաթվա սկզբին իրենց բացիկներն էին ներկայացրել Քեյթ Միդլթոնը և […]
19:15 25.12.2019
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ազատել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բրիտանական «Բելմարշ» բանտից: Բացի դրանից՝ կազմակերպությունը ԱՄՆ իշխանություններին հորդորել է Ասանժի վրայից հանել լրտեսության մեղադրանքը: Ըստ կազմակերպության՝ Միացյալ Նահանգները կստեղծի վտանգավոր նախադեպ: Նոյեմբերի վերջին ավելի քան 60 բժիշկ հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրի կյանքին վտանգ է սպառնում, նա բժշկական և հոգեբանական օգնության […]
19:00 25.12.2019
Հայտնի ռուս երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան ծագումով հայ բլոգեր ու երգիչ Դավիթ Մանուկյանի հետ երգ է ձայնագրել: «Мандаринка» անվանումով երգի հոլովակը Բուզովան հրապարակել է Instagram-ի իր էջում: «Տարվա վերջը միշտ բարդ է բոլորի համար, այդ օրը շատերը տրամադրություն չունեն: Եվ մենք ցանկանում էինք ձեզ հիշեցնել, որ առջևում տոնական օրեր են, բարի, ուրախ «Мандаринка»-ն կարող […]
18:00 25.12.2019
Կեսգիշերային պատարագով Վատիկանում ազդարարվել է Սուրբծննդյան տոների մեկնարկը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ավանդույթի համաձայն, պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի տաճարում: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հազարավոր հավատացյալների առջև աղոթք է հղել առ Աստված՝ կաթոլիկ աշխարհի համար ավետելով Փրկչի սուրբ ծնունդը: Կեսգիշերային պատարագին թե´ Սուրբ Պետրոսի տաճարում, թե´ հրապարակում հազարավոր հավատացյալներ են հետևել Պապի խոսքին: Իսկ նա ասել է, […]
16:40 25.12.2019
Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ սկսել է դիտել լեգենդար «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմը: Դա նրան «հարկադրել է» ամուսինը՝ ծագումով հայ ամերիկացի ձեռներեց, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Ալեքսիսն իմ կամքին հակառակ ինձ ստիպում է դիտել «Աստղային պատերազմները»: Այդ պատճառով իմ առաջին հարցը հետևյալն է. «Արդյո՞ք կենդանի է Դարտ Վերդերը»,- գրել է Ուիլյամսն […]
14:50 25.12.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին կատակով հրավիրել է միանալու Բելառուսին՝ ասելով, որ ռուսներն ու բելառուսական ընդդիմությունը դեմ չեն լինի պետությունների նման միությանը, հայտնում է РИА Новости-ն: «Մեկ պետություն դառնալու շատ պարզ տարբերակ կա, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում. դուք (Ռուսաստան) մտնում եք Բելառուսի կազմ: Իսկ ի՞նչ, ռուսները դեմ կլինե՞ն: Ո՛չ: Բելառուսները, ովքեր այդքան […]
13:58 25.12.2019
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հաղորդում է Antara գործակալությունը՝ վկայակոչելով Բենտենգ Թելաուին՝ փրկարար ծառայության ղեկավարին: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսում եղել է 40 մարդ: Տուժածներին տեղավորել են մոտակա հիվանդանոցում: Ըստ Թելաուի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ տարհանման ընթացքի ժամանակ: […]
13:23 25.12.2019
Սանկտ Պետերբուրգ-Սևաստոպոլ ուղևորատար գնացքը դեկտեմբերի 25-ի գիշերն անցել է Ղրիմի կամրջի երկաթուղային մասով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Գնացքը (թիվ 7/8) դեկտեմբերի 23-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան կայարանից: Գնացքը կժամանի Սևաստոպոլ դեկտեմբերի 25-ին՝ Կիևի ժամանակով 08։25-ին:
13:00 25.12.2019
Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Խաչատուրյան քույրերի գործին՝ նշելով, որ այդ գործում նորությունների բացակայությունը թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել: «Մի քանի շաբաթ առաջ քույրերի գործը ՌԴ քննչական կոմիտեից ուղարկվել է գլխավոր դատախազություն: Դեկտեմբերի 28-ին աղջիկների խափանման միջոցի ժամկետը լրանում է: Միաժամանակ, ո´չ դատախազությունը, ո´չ էլ Քննչական կոմիտեն չեն դիմել […]
11:56 25.12.2019
Մոսկվայում 48 ժամով կալանավորել են ռեփ Գրիշա Զիրոյանին: Օրերս նա մոսկովյան Նոր Արբատ փողոցում մի քանի րոպեով դադարեցրել էր երթևեկությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Զիրոյանին տուգանել են: Նա ինքնակամ էր ներկայացել ոստիկանական բաժանմունք։ «Ես ընդունում եմ իմ մեղքը և խորհուրդ չեմ տալիս սկսնակ արտիստներին սկսել ճանապարհը վարչական իրավախախտմամբ, և ընդհանուր առմամբ պետք չէ […]
09:36 25.12.2019
ԱՄՆ-ում գիտնականները տեսանկարահանել են հազվագյուտ խորջրյա ձկան, որը լողակներն օգտագործում է որպես ոտքեր։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ձկանը տեսանկարահանել են ֆլորիդացի հետազոտողները, Մեքսիկական ծոցում՝ ավելի քան 900 մետր խորության վրա։ Խորջրյա այս ձկնատեսակը կարող է հասնել 1․5 մետր երկարության ու կշռել մոտ 50 կգ։ Այդ ձկները հեշտությամբ քողարկվում են ծովի ընդերքում, ինչը թույլ […]