10:34 03.12.2019
Royal Dutch Shell խոշոր նավթարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ 2020 թվականին դադարեցնելու է Brent տեսակի հայտնի էտալոնային նավթի արդյունահանումը։ Հանքավայրը, որտեղից արդյունահանվում է այդ տեսակի նավթը, դատարկվելու եզրին է։ Հյուսիսային ծովում՝ Շոտլանդիայի ափերից հյուսիս ընկած հանքավայրը շահագործվում է 1975 թվականից։ Այն այնքան հայտնի էր, որ այդտեղից արդյունահանվող նավթն էտալոնային էր դարձել՝ չափանիշ՝ նավթի այլ տեսակների […]
09:55 03.12.2019
Փարիզի Շաթլե թատրոնում անցկացված գալա-երեկույթի ժամանակ հայտարարվել է 2019 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակակրի անունը։ Նա «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին է։ 32-ամյա արգենտինացին ռեկորդային՝ 6-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին՝ առաջ անցնելով Ռոնալդուից, ով «Ոսկե գնդակ»-ի է արժանացել 5 անգամ: Մեսսին «Ոսկե գնդակ» է նվաճել 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։ Lionel Messi is the […]
09:42 03.12.2019
Դեկտեմբերի 1-ին Մեքսիկայի իշխանությունները երկրի տարբեր շրջաններում գրանցել են կանխամտածված սպանության 127 դեպք։ Դա օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է ընթացիկ տարում։ Այս մասին հայտնում է Noticias MVS ռադիոկայանը՝ հղում անելով դաշնային կառավարության զեկույցին։ Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերին օրական կատարվել է 79 սպանություն։ Այս տարի բռնության առավել բարձր մակարդակ է դիտվել Գուանահուատո, Ստորին Կալիֆոռնիա, Խալիսկո, Գերերո նահանգներում։ […]
09:29 03.12.2019
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2019» մրցույթին, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Ատլանտայում, գրում է Rusarminfo-ն: Դայանան 21 տարեկան է, ունի 1,72 սմ հասակ և կշռում է 52 կգ: Ատլանտայում կայանալիք մրցույթին կմասնակցեն ողջ աշխարհից 90 գեղեցկուհիներ: Հենց այդ օրերին անցկացվելու է նաև «Միսս Աշխարհ 2019»-ը, Հայաստանը մրցույթին կներկայացնի […]
08:56 03.12.2019
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի հայրը սպառնացել է սպանել դերասան Ջոնի Դեպին։ Այս մասին հայտնում է The Blast պարբերականը՝ հղում անելով Դևիդ Կիլակիի ցուցմունքներին, ով հանդիսանում է աստղային ամուսինների մեքենաները սպասարկած ընկերության ղեկավար։ Նա դատարանում պատմել է, որ ամուսնալուծությունից հետո Դեպն ասել է Հերդին, որ այժմ նա անձամբ պետք է վճարի՝ նախկին ամուսնու մենեջերների միջոցով վճարման […]
08:21 03.12.2019
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կրկին հոսպիտալացվել է։ Քարթերի կենտրոնի մամուլի քարտուղար Դինա Կոնգիլեոյի խոսքով՝ 95-ամյա քաղաքական գործիչն ընդունվել է Ջորջիա նահանգի Ամերիկուս քաղաքի Phoebe Sumter բժշկական կենտրոն՝ միզուղիների ինֆեկցիայի բուժման նպատակով։ Այս մասին փոխանցում է ABCNews-ը։ Վերջին մեկ տարում Քարթերն արդեն 2 անգամ հայտնվել է հիվանդանոցում․ առաջին անգամ ազդոսկրի կոտրվածքով, ենթարկվել է վիրահատության։ Նոյեմբերի […]
23:58 02.12.2019
ՌԴ Բուրյաթիայի Հանրապետությունում երեք տարեկան աղջիկն ամբողջ գիշերը ոտաբոբիկ վիճակում մնացել է դրսում՝ -20 աստիճանի տակ: Նրան դրսում է թողել 43-ամյա ազգականը, որը եղել է անսթափ վիճակում: Տղամարդը վերադառնալիս է եղել բարեկամների տնից և ճանապարհին մոռացել է, որ երեխայի հետ է ու թողել է նրան դրսում: Պատահական անցորդն է հայտնաբերել փոքրիկին հաջորդ առավոտյան: Երեխան գրեթե […]
23:43 02.12.2019
Ուկրաինայի Վիննիցայի շրջանում կատուն 9 ամսական երեխայի է խեղդել: Երեխան եղել է մանկասայլակի մեջ: Փոքրիկ աղջիկը քնած է եղել սայլակում, իսկ մարդը այդ ընթացքում զբաղված է եղել տնային գործերով: Երբ մայրը վերադարձել է սենյակ, տեսել է, որ կատուն նստած է սայլակում՝ փոքրիկի վրա, որն արդեն մահացած է եղել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխան […]
23:34 02.12.2019
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է մոլորակի 10 վայր, որոնք թերագնահատված են եղել զբոսաշրջիկների կողմից: Այդ վայրերի մեջ նաև ներառվել է Երևանը, գրում է Rusarminfo-ն: Հայաստանը հոդվածում ներկայացված է եղել որպես քրիստոնեական հնագույն երկիր, որն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիներ: Հոդվածում հատուկ անդրադարձ է կատարվել Երևանի վարդագույն տուֆին: 10 վայրերի մեջ են եղել […]
23:30 02.12.2019
ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները 1997-ից աճեցրել են խնձորի՝ Honeycrisp և Enterprise հիբրիդային տեսակները, գրում է incrussia.ru-ն: Նշվում է, որ վերջին 23 տարվա ընթացքում այս սորտի սելեկցիայի համար 23 տարվա ընթացքում ծախսվել է 10 միլիոն դոլար, տնկվել է 12 միլիոն ծառ: Նշվում է, որ այդ տեսակի խնձորը աճեցվել է 10 տարի, և այն կարելի է սառնարանում պահպանել […]
23:15 02.12.2019
Ամերիկյան Պորտլենդ քաղաքի բնակչուհի Մելիս դե լավ Մարը գտել է 1992-ին կորցրած ամուսնական մատանին, գրում է KGW8-ը: Ամուսնությունից 2 ամիս հետո կինը ամուսնու հետ գնացել էր դահուկ քշելու, այնտեղ էլ կորցրել էր մատանին, որը պատկանել է ամուսնու մորը: 30 տարի անց կինը գտել է մատանին, այն կնոջը բերել է Ալաբա նահանգի ոսկերիչներից մեկը: Նրա խոսքերով՝ […]
23:00 02.12.2019
Չինաստանի երկնաքերներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքը տեղի է ունեցել Լյաոնին պրովինցիայի Շենյան կենտրոնում: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Հաղորդվում է, որ հրդեհը ներքևի հատվածում է սկսվել և արտաքին ծածկի միջոցով շատ արագ դեպի վեր է տարածվել: 25 հարկանի բնակելի շենքի հրդեհը հանգցնելու համար տարածքում 235 հրշեջ և 50 միավոր տեխնիկա է աշխատում: […]
22:47 02.12.2019
ՌԴ-ում 7-ամյա աղջնակը իր կատվի հետ վայր է ընկել 9-րդ հարկից և ողջ մնացել, գրում է Вести Ямал-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին: Ենթադրվում է, որ աղջիկը սպասել է իր մորը և չի կարողացել պահել հավասարակշռությունը: Աղջկան նկատել են անցորդները և շտապօգնություն կանչել: Երեխայի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: […]
22:34 02.12.2019
Դեկտեմբերի 1-ից Չինաստանում դեմքի սքան է մտցվել բոլոր սմարթֆոն օգտագործողների համար: Այդ մասին հայտնում է ВВС-ն: Այժմ նոր բջջային ծառայություններ միացնելու համար անհրաժեշտ կլինի ոչ միայն լուսանկարով փաստաթուղթ տրամադրել, այլև երեսը սքանավորել: Տեղական իշխանությունները պնդում են, որ այդ միջոցները կիրառվում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի նպատակով: Փորձագետները նշում են, որ այսպես իշխանությունները կկարողանան հետևել, թե արդյոք […]
22:11 02.12.2019
Չինաստանի Հենան քաղաքի բնակչուհի 24-ամյա Չժան Չժիյունը դեռ չի գտել իր երկրորդ կեսին, բայց նրա հարազատները որոշել են արագացնել գործընթացը: Երեք տարի առաջ աղջիկն ավարտել է համալսարանը և վերադարձել հայրենի քաղաք՝ ծնողներին օգնելու համար: Նրա ընտանիքը խոզեր է բուծում: Առավոտյան նա շուկայում միս է վաճառում, այնուհետև մաքրում փարախները և կենդանիներին կերակրում, գրում է Sin Chew […]
21:40 02.12.2019
Օրենբուրգում կամուրջը փլվել է ճանապարհի վրա: Թեպետ կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա, սակայն ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքից դուրս տանող ճանապարհին: Դեպքի առթիվ կատարվում է քննություն
21:30 02.12.2019
Սևաստոպոլում ականատեսները նկարահանել են տեսանյութ, թե ինչպես է երեխան ոչ ադեկվատ կերպով ավտոմեքենա վարում: Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում: Ականատեսները նշում են, որ վարորդը նման տեսարանի է ականատես եղել առևտրի կենտրոնի կայանատեղիում: Երբ ավտոմեքենան անցել է, պարզվել է, որ դրա ղեկին նստած է փոքր տղա երեխա, իսկ մի տղամարդ նստած էր երեխայի կողքին: https://www.instagram.com/tv/B5iiA2UFQcq/?utm_source=ig_web_copy_link
21:19 02.12.2019
Ռուս հեռուստահաղորդավար Քսենյա Բորոդինայի նախկին սիրեցյալը՝ փաստաբան Միխայիլ Տերեխինը, պատմել է հեռուստահրաշքի հետ բաժանման մասին, ում հետ հանդիպել է 2011-2015թթ.: Տերեխինը մասնավորապես պատմել է Բորոդինայի՝ ազգությամբ հայ նախկին սիրելիի հետ հարաբերությունների մասին: «Երբ սկսեցինք հանդիպել, Քսենյան ասում էր, որ հայի հետ հարաբերություններում իրեն հարմարավետ չի զգացել: Բանն այն է, որ նա նրա առաջ շատ արգելքներ […]
19:43 02.12.2019
Ինը մարդ մահացել է փախուստի հետևանքով, որի կարիքն առաջացել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացվող երեկույթի ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ կիրակի՝ դեկտեմբերի 1-ին: Եվս 7-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ, baile funk երեկույթին մասնակցել է մոտ 5000 մարդ: Երկու հանցագործներ փախել են ոստիկանությունից և փորձել թաքնվել ամբոխի մեջ: Ի պատասխան՝ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, ինչը […]
19:30 02.12.2019
Մալայզիայի Բորնեո կղզում կոկորդիլոսը խժռել է տղամարդուն, որը գնացել է ջրային սպանախ որոնելու: Այս մասին հաղորդել է տեղական Astro Awani հեռուստաալիքը: Նրան ուղեկցող 37-ամյա Ասբուլ Դենգ Սիտուջան ականատես է եղել, թե ինչպես է խոշոր կոկորդիլոսը հարձակվել իր ընկերոջ վրա: Նա զանգահարել է ոստիկանություն, որը գետի ափին հայտնաբերել է տղամարդու ձեռքը: Հետագայում հայտնաբերվել են դժբախտ զոհի […]
19:07 02.12.2019
Համացանցում տեղադրվել է ծագումով պաղեստինցի ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդի մանկական` սև և սպիտակ լուսանկարը: Լուսանկարն Instagram-ի իր էջում հրապարակել է աստղի ավագ քույր՝ Ջիջին: Նկարն արվել է կոլաժի տեսքով. լուսանկարի աջ կողմում Բելլան է, իսկ ձախ կողմում՝ Ջիջին: Աղջիկները նայում են տեսախցիկին և լայն ժպտում: View this post on Instagram the cutest ?❤ […]
19:00 02.12.2019
Մերձմոսկովյան Պուշկինո քաղաքի մի բնակչուհի վարձել է մարդասպանին, որպեսզի նա սպանի իր ընկերոջ քրոջը, գրում է РЕН-ТВ–ն: Նշվում է, որ կինն իրավապահների կողմից բերման է ենթարկվել այն պահին, երբ փորձել է մարդասպանին փոխանցել 170 հազար ռուբլի: Նրա խոսքերով` ապագա տալը խանգարել է աղջկա և նրա ընկերոջ հարաբերություններին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
18:57 02.12.2019
Ջոնի Դեփի պրոդյուսերական Infinitum Nihil ընկերությունը կհովանավորի Մայքլ Ջեքսոնի ձեռնոցի մասին պատմող մյուզիքլը, գրում է Page Six-ը: Նշվում է, որ մյուզիքլի գլխավոր հերոսն է լինելու Ջեքսոնի՝ քարերով զարդարված հայտնի սպիտակ ձեռնոցը: Մյուզիքլը կկոչվի For The Love Of A Glove: An Unathorized Musical Fable About The Life Of Michael Jackson, As Told By His Glove: Դերասաններից […]
18:50 02.12.2019
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում խորհրդարանական լսումների ընթացքում քննադատել է Դաշնային խորհրդի կայքում ավելի վաղ հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Ըստ Ժիրինովսկու՝ նման օրենքը կարող է հանգեցնել երկրի բնակչության թվի կրճատմանը: «Բոլոր օրենքները, որոնք մեր վզին փաթաթվում են, կապված են մի բանի հետ՝ բնակչության կրճատման գործընթացի: Մենք միակ երկիրն ենք, որտեղ […]
18:49 02.12.2019
Սանկտ Պետերբուրգում 78 տարեկանում վախճանվել է Էրմիտաժի առաջատար ճարտարապետ Վալերի Լուկինը, հաղորդում է 78.ru-ն՝ հղում անելով թանգարանի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Բոգդանովին: Լուկինը Էրմիտաժում աշխատել է շուրջ 50 տարի: Հայտնի է դարձել, որ ճարտարապետը մահացել է նոյեմբերի 30-ին, սրտի խնդրի պատճառով: Բոգդանովի խոսքերով` Լուկինը մասնակից է եղել Էրմիտաժի գլխավոր շտաբի, Մենշիկովի պալատի կառուցման ու վերակառուցման աշխատանքներին: […]
18:27 02.12.2019
ԱՄՆ Մինեսոտա նահանգում ոստիկանները հետաքննում են հրաձգությունը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Այդ մասին տեղեկացնում է CBS Minnesota-ն: «Օրինապաները հետաքննում են հրաձգությունը: Դեպքի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ: Ոստիկանները կարծում են, որ տղամարդը նախ` գնդակահարել է կնոջն ու երկու երեխային, հետո ինքնասպանություն […]
18:04 02.12.2019
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI փեսան` Ուրդանգարինը, խնդրում է իրեն բանտից ազատ արձակել, որպեսզի Ամանորը և Սուրբ ծնունդը դիմավորի ընտանեկան միջավայրում: Նշվում է, որ նման կարգավորում է տալիս Պատժի կիրառման օրենսգրքի 154-րդ հոդվածը, գրում է El Pais-ը: Ինյանկի Ուրդանգարինը պատիժ է կրում խարդախության հոդվածով. վերջինս յուրացրել է մի քանի միլիոն եվրո: Նրան դատապարտել են 5 տարի […]
17:51 02.12.2019
Չիլիի հյուսիսում առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 21-ը վիրավորվել է գետաբերանն ընկած երկհարկանի ավտոբուսում: Այս մասին հայտնում է Bio-Bio ռադիոկայանը դեկտեմբերի 2-ին: Նշվում է, որ ավտոբուսը դուրս է եկել Անտոֆագաստա քաղաքից և ուղևորվել Չիլիի մայրաքաղաք Սանտյագո: Լեռնային մայրուղու հատվածում վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է գետը ավելի քան 20 մ բարձրությունից: […]