TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը

22:31 01.12.2019

Մոտենում է 2020-ը, իսկ կանայք արդեն սկսում են մտածել, թե ինչ հագնել Ամանորի գիշերը: Գալիք տարին առնետի տարի է, չինական օրացույցի համաձայն, այն մետաղե առնետի տարի է, ուստի ցանկալի է հագնվել արծաթագույն կամ սպիտակ գույներով: Ամանորի գիշերը նախընտրելի գույներն են սպիտակը, մարմնագույնը, բաց դեղինը, արծաթագույնը: Դրանից բացի՝ խորհուրդ է տրվում տոնական տեսքի մեջ օգտագործել փայլեր: […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է մեքենան մխրճվում ասֆալտի մեջ

22:13 01.12.2019

Բրազիլիայում մեքենան մխրճվել է ասֆալտի մեջ, գրում է РЕН ТВ-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է անցնում բեռնատարը, իսկ ճանապարհին փոս է առաջանում: Բեռնատարից հետո մեծ արագությամբ եկող մեքենան ամբողջովին մխրճվում է ասֆալտի տակ: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ասֆալտի տակ տեղակայված կոյուղու հետևանքով:

̰
Բալիում մերկ զբոսաշրջիկները սկուտերով լողավազանն են ընկել

22:00 01.12.2019

Բալիում 2 մերկ զբոսաշրջիկ սկուտեր են քշել և ընկել լողավազանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ սկուտերով ընկնում լողավազանի մեջ: Հայտնի է, որ տեսանյութն ի սկզբանե հայտնվել է օգատերերից մեկի ինստագրամյան էջում, որտեղ օգտատերը նշել է, որ դա իր սկուտերն է, և այն դեպքի հետևանքով չի վնասվել: Մարդկանց վատ մեկնաբանություններին ավստրալացի Պերտը արձագանքել է, […]

̰
Նշվել են ամանորյա սեզոնին դեպի ծով ամենաէժան շրջագայությունները

21:28 01.12.2019

Փորձագետները նշել են ամանորյա սեզոնին երկու հոգու համար ծովային ամենաէժան շրջագայությունների տասնյակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային: Ձմռանն ամենապահանջված ուղղություններն են Հնդկաստանը (Գոա), ԱՄԷ-ն, Թուրքիան, Հորդանանը (Աքաբա), Իսրայելը (Էյլաթ), Չինաստանը (Հայնան), Դոմինիկյան Հանրապետությունը, Վիետնամը, Շրի Լանկան, Ճամայկան, Թաիլանդը, Ինդոնեզիան (Բալի), Մալդիվները, Կուբան, Մեքսիկան, Բահրեյնը, Տանզանիան (Զանզիբար): Այսպիսով, դեպի Թուրքիա […]

̰
Գիտնականները պարզել են՝ ինչ պետք է օգտագործել խումհարից դուրս գալու համար

21:13 01.12.2019

Հնդկական Մումբայ քաղաքի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կոկոսի հյութը, տանձը, լայմը, պանիրը, լոլիկը և վարունգն օգնում են օրգանիզմին ավելի արագ դուրս գալ խումհարից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Current Research in Food Science» ամսագրում: Ինչպես բացատրել են մասնագետները, խումհարի պատճառը էթանոլի փոխակերպումն է ացետալդեգիդի, որը կուտակվում է օրգանիզմում: Այն մարսելու համար […]

̰
Մալիշևան թվարկել է ուղեղում քաղցկեղի առկայության տեսանելի ախտանիշները

21:01 01.12.2019

Հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան անվանել է տեսանելի ախտանիշներ, որոնք կօգնեն հիվանդին ինքնուրույն որոշել իր ուղեղում ուռուցքի առկայությունը: Այդ մասին հայտնում է Teleprogramma– ն: Ըստ նրա՝ ուռուցքի ամենավտանգավոր տիպը գլիոբլաստոման է, քանի որ այն չի արձագանքում կանխարգելիչ բուժմանը: Այնուամենայնիվ, հիվանդ լինելու ախտանիշ է այն, որ մարդու մոտ առաջանում են քիթշրթունքային ծալքերի տեսողական դեֆորմացիաներ: Որոշ դեպքերում դա վկայում […]

̰
Եգիպտոսում եկեղեցու պատը փլուզվել է․ 3 զոհերից մեկը  4-ամյա երեխա է

20:47 01.12.2019

Եգիպտոսի Մալավի քաղաքում եկեղեցու պատը փլուզվել է, որի հետևանքով 3 հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ զոհերից մեկը 4-ամյա երեխա է: Եվս չորս մարդ վնասվածքներ են ստացել: Էլ-Մինյայի նահանգապետը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և կարգադրել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել կատարվածի պատճառները պարզելու համար:

̰
ՌԴ-ում կրկեսի դերասանը ընկել է մոտոցիկլետի վրայից 4 մ բարձրությունից

20:43 01.12.2019

ՌԴ-ում կրկեսի դերասան Սթիվեն Սալլոն ընկել է չորս մետր բարձրությունից, գրում է Ռեն Թվ-ն: Տեսանյութում երևում է, որ կրկեսի դերասանը հնարքի ժամանակ մոտոցիկլից ընկնում է։ Նշվում է, որ դերասանը բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է:

̰
Գերմանացին մահացել է իր շան հետ «համբուրվելուց» հետո

20:30 01.12.2019

Բրեմեն քաղաքից 63-ամյա գերմանացի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ վարակված շունը «համբուրել» էր իրեն: Այդ մասին հայտնում է Daily Mail– ը: Նշվում է, որ բակտերիալ պաթոգեն Capnocytophaga canimorsus-ը մտել է տղամարդու օրգանիզմ: Նրա մարմնի վրա ցան էր: Հետագայում ավելացան ախտանիշներ, ինչպիսիք են կապտուկը և նևրոտիկ ցավը: Որոշ ժամանակ անց նրա երիկամները, լյարդը և […]

̰
Գտնվել է ռոբոտների պատճառով աշխարհի վերջը կանխելու միջոցը

20:20 01.12.2019

Մասսաչուսեթսի համալսարանի գիտնականները մշակել են ալգորիթմներ ստեղծելու հարթակ, որոնք պետք է կանխեն արհեստական ​​ինտելեկտով մեքենաների վտանգավոր պահվածքը, և թույլ չտան մարդկանց վնաս պատճառել: Այս մասին հաղորդել է Science Alert-ը: Հետազոտողներն անվանել են ալգորիթմները սելդոնյան՝ ի պատիվ Այզեկ Ազիմովի գիտաֆանտաստիկ Основание վեպերի շարքի պերսոնաժի: Թեպետ նրանք արհեստական ինտելեկտին չեն տալիս բարոյական չափանիշների հասկացողություն, այնուամենայնիվ, թույլ են […]

̰
Ինչպե՞ս վարվել, երբ Ձեզ վրա շուն է հարձակվում

20:06 01.12.2019

ՌԴ կինոլոգիական կազմակերպությունների նախագահ Վլադիմիր Ուրաժևսկին պատմել է, թե ինչ անել, երբ շունը հարձակվում է մարդու վրա, գրում է Говорит Москва-ն: Նրա խոսքերով՝ պետք չէ սադրել շանը: Եթե շունը հարձակվել է Ձեզ վրա, ապա հարկավոր է հենվել պատին և փորձել որևէ տեղ բարձրանալ: Դրանից բացի՝ կարելի է ձեռքերը բարձրացնել, քանի որ այդ ժամանակ շունը կմտածի, […]

̰
Չիխուախուան «առևանգել» է տերերի ավտոմեքենան ու գնացել լիցքավորման

19:45 01.12.2019

Ամերիկյան Լուիզիանա նահանգի Սլայդելլ քաղաքում չիխուախուան «առևանգել» է իր տերերի ավտոմեքենան այն պահին, երբ նրանք կանգ են առել, որպեսզի բենզինով լիցքավորեն մեքենան ու վճարեն վառելիքի համար: Գրում է WGNO-ն: Ամուսնական զույգը կանգ է առել բենզալցակայանի մոտ և դուրս է եկել ավտոմեքենայից՝ ղայնտեղ թողնելով չիխուխախուա ցեղատեսակի իրենց շանը: Փակ սրահում կենդանին կարողացել է միացնել հետևի փոխանցումը, […]

̰
Գեր ջրարջը «շրջագայում է» օդափոխման խողովակներով և հայտնվում բնակիչների տներում

19:30 01.12.2019

Վորկուտում բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչներին անսպասելիորեն հյուր է եկել ջրարջը: Նա հայտնվում է պատերի օդափոխման անցքերից: Ջրարջի (енот) մասնակցությամբ զվարճալի տեսանյութերն արագորեն տարածվել են համացանցում: Նա առաստաղի տակից՝ օդափոխման խողովակից դուրս է բերում գլուխը: Նախապես շենքի բնակիչները կարծում էին, թե իրենց հյուր է եկել աղավնին, բայց ավելի ուշ պարզ է դարձել, որ իրենց մոտ հյուրընկալվել […]

̰
Ինչ է նկարահանել 20-ամյա ամերիկուհին մահից վայրկյաններ առաջ

19:00 01.12.2019

Ինդիա Մակկին իր մահից ուղիղ մեկ օր առաջ նշել է 20-ամյակը և զվարճալի լուսանկարներ տեղադրել համացանցում: Իսկ իր կյանքի վերջին օրը նա եղել է 18- ամյա ընկերոջ` Քևին Դիքսոնի հետ: Հավանաբար, զույգը վիճաբանել է, որի ընթացքում էլ Ինդիանը հանել է հեռախոսը և սկսել է տեսանկարահանել բարկացած ընկերոջը: Այդ ընթացքում Քևինը լիցքավորել է ատրճանակը և սպառնացել […]

̰
ՌԴ-ի հիվանդանոցներից մեկից բոլոր բժիշկները ազատման դիմում են ներկայացրել

18:47 01.12.2019

ՌԴ-ի Նովոչերկասկայի ինֆեկցիոն հիվանդանոցը դադարել է հիվանդներին ընդունել, քանի որ դրա բոլոր բժիշկները ազատման դիմում են ներակայացրել, գրում է kp.ru-ն: Կայքի փոխանցմամբ՝ այնտեղ աշխատում էր 3 բժիշկ, որոնց տարիքը 70-ից բարձր էր: Նոյեմբերին նրանք ազատման դիմում են ներկայացրել, և հիվանդանոցը մնացել է առանց բժիշկների։ Տեղական գերատեսչությունները նշում են, որ այս պահին հիվանդներին ուղորդում են հարակից […]

̰
Քարդաշյանը բացել է M&M’s «պատրաստելու» գաղտնիքը

18:31 01.12.2019

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես կարելի է լավացնել հայտնի M&M’s շոկալադի համը: Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ  է հրապարակել, որտեղ տաքացնում է շոկոլադները միկրոալիքային վառարանում: «Ահա թե ինչպես պետք է ուտել M&M’s-ը: Դրեք դրանք միկրոալիքային վառարանում 30 վայրկյան, ապա վայելեք հալված մոգությունը»,- տեսանյութին կից գրել […]

̰
«Բեթմենի դիմակով» աղջկա մայրիկն առաջին անգամ ցույց է տվել երեխայի տեսքը վիրահատությունից հետո

18:12 01.12.2019

Ամերիկացի «Բեթմենի դիմակ»-ով հայտնի փոքրիկ Լունայի մայրը ցույց է տվել առաջին երկու վիրահատությունների արդյունքը, որոնք կատարել են Կրասնոդարում: Երեխայի մայրն Instagram-ում տարածել է լուսանկարներ և տեսանյութեր: Կադրերում երևում է, որ մուգ հետքերը հաջողվել է հեռացնել ճակատի վրայից:Կինը Daily Mail-ին ասել է, որ աղջնակը ցավ չի զգացել: «Արդյունքը գերազանց է, ես 100% -ով վստահ եմ, որ […]

̰
Օպտիկական հնարքի շնորհիվ բլոգերը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում

18:00 01.12.2019

Բլոգեր Տորի Պարենոն ցույց է տվել զարմանալի հնարք, որն օգտատերերին ստիպել է հավատալ կախարդանքի ուժին: Օպտիկական խաբկանքով տեսանյութը հայտնվել է բլոգերի թվիթերյան էջում: Տեսանյութում աղջիկը ձեռքի մի ափը դնում է մյուս ձեռքի վրա և կատարում տարբեր հնարքներ: Ինչ-որ պահի թվում է, թե աղջկա ձեռքերը սահում են մեկը մյուսի միջով: Մի քանի օրում տեսանյութը հազարավոր դիտումներ […]

̰
Վիճակախաղում հաղթելու մասին երազը տղամարդուն կարողություն է բերել

17:44 01.12.2019

Ամերիկացին որոշել է չանտեսել վիճակախաղի շահող տոմսի մասին երազն ու իսկապես ձեռք է բերել այն: Մարգարեական երազը ամերիկացուն վիճակախաղում քառորդ միլիոն դոլար է բերել: Այդ մասին հայտնում է AJC պորտալը: Ամերիկյան Նորթ-Չարլսթոն քաղաքի բնակիչ Քևին Միլլերը երազ է տեսել, որում նա վիճախախաղի տոմս է գնել և շահել: Մի քանի օր անց, տղամարդը որոշել է իսկապես […]

̰
Գիտնականները պարզել են՝ հղիության ընթացքում ասթման վտանգավոր է

17:27 01.12.2019

Հղիության ընթացքում ասթմայի նոպաները մեծացնում են պրեէկլամպսիա զարգացնելու և թերություններ ունեցող երեխաներ ունենալու վտանգը, պարզել են Օհայոյի մանկական հիվանդանոցի կանադացի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է European Respiratory Journal-ում: Հետազոտողները նշում են, որ ասթման ամենատարածված քրոնիկ հիվանդությունն է հղի կանանց մոտ. աշխարհում ապագա մայրերի 13%-ի մոտ դա առկա է: Միևնույն ժամանակ, նրանց գրեթե կեսը դադարում է դեղեր […]

̰
Ուկրաինայում սպան սպանել է իր ենթակային, որը չի ցանկացել կռվել Դոնբասում

17:13 01.12.2019

Ուկրաինայում զինվորականը սպանել է է իր ենթակային, քանի որ վերջինս ցանկացել է լքել Դոնբասի ռազմական գործողությունների տարածքը, գրում է Донецкое агентство новостей-ը: Նշվում է, որ վիճաբանության պահին զինվորականները գինովցած են եղել: Զինվորականին դուր չեն եկել իր ղեկավարի գործողությունները, և նա որոշել է լքել տարածքը, դրանից հետո սպան կրակել է նրա վրա:    

̰
Հիվանդ տղամարդը ամիսներ շարունակ սխտորը պահել է ականջի մեջ՝ հավատալով դրա ուժին

17:00 01.12.2019

Չինաստանի բնակիչը որոշել է ժողովրդական միջոցներով ազատվել ականջի վարակից և ականջի մեջ սխտոր է դրել: Այս մասին հաղորդվել է Fox News Channel հեռուստաալիքի կայքում: Քան ազգանունով մի քաղաքացի հիվանդանոց է գնացել ականջի ցավի բողոքով: Օտոլարինգոլոգ Չժուն Իցզյունը հետազոտել է հիվանդին և ձախ ականջում հայտնաբերել է սպիտակ օտար մարմին: Ենթադրելով, որ դա բորբոքման հետևանք է, բժիշկը […]

̰
Ինչպես վատ երազում. բանկ թալանելուց հետո գողը երեք անգամ ընկել է

16:49 01.12.2019

Տեսանյութը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Թեպետ գողը հայտնի է դարձել, սակայն հազիվ թե դա նրա օգտին է, քանի որ վերջինիս փնտրում են իրավապահները: ԱՄՆ Շրիվպորտ քաղաքում մի տղա փորձել է բանկ թալանել: Նա արճանակով զինված, սև հագուստով և դիմակով ներս է վազել: Բայց փողը վերցնելուց հետո նրա բախտը չի բերել. հանցագործության վայրից հեռանալով՝ […]

̰
31 մատ ունեցող կնոջը կախարդ են համարում

16:30 01.12.2019

Հնդկաստանի բնակչուհուն 31 մատ ունենալու պատճառով կախարդ են համարում, գրում է Daily Mail-ը: 63-ամյա կինը ի ծնե ունի 31 մատ, նա ունի պոլիդատիլիա հիվանդություն, որի հետևանքով մարդը ունի ավելի շատ մատներ: Կինը ձեռքի վրա ունի 12 մատ, իսկ ոտքին՝ 19: Նրա խոսքերով՝ մարդիկ նրան կախարդ են համարում և հեռու են մնում նրանից: Նա օրվա մեծ […]

̰
ՌԴ-ում խանդոտ տղամարդը կրակել է իր սիրելիի և նրա սիրեկանի վրա

16:15 01.12.2019

ՌԴ-ում խանդոտ տղամարդը կրակել է իր սիրելիի և նրա սիրեկանի վրա, գրում է Лайф -ը: Դեպքը տեղի է ունեցել սրճարանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում սեղանին, հանում իր ատրճանակը և աղջկա վրա կրակում, իսկ մեկ այլ տղամարդ կրծքով ծածկում է աղջկան: Այդ ամենից հետո փոխհրաձգություն է սկսվում: Վիրավորները հոսպիտալացվել են, իսկ կրակողը […]

̰
Ռուս մարզուհին նոկաուտի է ենթարկել իր կողակցին և մահացել

15:26 01.12.2019

Օրենբուրգի ոստիկանության բաժնում մահացած 28-ամյա աղջիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է եղել: Այս մասին հաղորդել է Московский комсомолец թերթի քննչական մարմիններում գտնվող աղբյուրը: Նրա խոսքերով՝ մարզուհուն տեղափոխել են ոստիկանություն կողակցին ծեծի ենթարկելու համար: Վիճաբանության ընթացքում նա նրան նոկաուտի է ենթարկել, և վերջինս հայտնվել է հիվանդանոցում: Ոստիկաններն աղջկան բերման են ենթարկել։ Աղջկա նկատմամբ իրավախախտման ստուգում է սկսվել առողջությանը […]

̰
«Իսլամական պետությունը» ակտիվ ռեսուրսներ ունի Ադրբեջանում. արաբագետ

15:13 01.12.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է «Իսլամական պետության» կողմից սկսված հավատարմության երդումերի շարքին և նշել, որ այս շարքի մեջ հրապարակվում են տարբեր տեսանյութեր իրենց վիլայեթներից, որտեղ զինյալները նոր երդում են տալիս իրենց նոր խալիֆին՝ Աբու Իբրահիմին. «Ադրբեջանից էլ տեսանյութը չուշացավ, և դա շարունակություն էր այն տեսանյութի, որ արդեն կար: Ակնհայտ է, […]

̰
Վայրի խոզերը հարձակվել և սպանել են բուժքրոջը

15:00 01.12.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Անաուակ քաղաքի բուժքույրը մահացել է տարեց զույգի բակում վայրի խոզերի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 59-ամյա Քրիստին Ռոլինսը շուրջ մեկ տարի հոգ է տարել տարեց ամուսինների մասին: Նոյեմբերի 24-ին կինը կրկին պետք է գնար նրանց մոտ, բայց նշանակված պահին չի հայտնվել: Այդ ժամանակ 84-ամյա տանտերը դուրս է […]

̰
Անտուն շունը կատուներին փրկել է մահից՝ դառնալով հանրաճանաչ

14:30 01.12.2019

Թափառական շունը ցրտին իր ջերմությամբ փողոցում տաքացրել է փոքրիկ կատուների: Բոլոր կենդանիներին տեղափոխել են ապաստարան: Հիմա նրանց համար տերեր են փնտրում, իսկ շան արարքը համացանցում հիացրել է բոլորին: Կանադական Օնտարիո գավառում անօթևան շունը փողոցում տաքացրել է հինգ կատվի և դարձել համացանցի աստղ, գրում է CTV News-ը: Անցորդը փողոցում տեսել է շանը, որը տաքացրել է կատուներին: […]

̰
Արջը թաթով ուղղել է զբոսաշրջիկի սանրվածքը

14:14 01.12.2019

Համացանցում լայն տարածում է ստացել Մեքսիկայից մի տեսանյութ, որում արջը զգուշորեն դիպչում է զբոսաշրջիկի սանրվածքին: Գրում է korrespondent-ը: Մեքսիկական Մոնտերեյ քաղաքի Չիպինկա Էկոպարկում հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել արջի և զբոսաշրջիկներից մեկի հետ: Կենդանին մոտեցել է կնոջը և, կանգնելով՝ թաթով դիպչել է նրա սանրվածքին: Զվարճալի տեսանյութը հայտնվել է համացանցում: Երկու արջերը նախ հանգիստ քայլում էին […]

̰
BACK_TO_TOP