TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

12:00 05.12.2019

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

̰
Մավրիտանիայի ափերի մոտ միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել․ կա 58 զոհ

11:53 05.12.2019

Մավրիտանիայի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում, փախստականների տեղափոխող նավ է խորտակվել: Զոհվել է 58 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ: Այդ մասին հայտնում է Aljazeera– ն: Եվս 83 փախստական հասել է ափ: Նշվում է, որ վերջին օրերին առնվազն 150 մարդ է տեղափոխվել Մավրիտանիա: Նրանք նոյեմբերի 27-ին լքել էին Գամբիան: Այս նավաբեկության պատճառը եղել է վառելիքի վերջանալը։ […]

̰
Ֆրանսիայում միլիոնավոր մարդիկ համընդհանուր գործադուլի դուրս կգան՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

10:37 05.12.2019

Մակրոնը ցանկանում է ստեղծել մեկ միասնական համակարգ՝ հիմնված վաստակած միավորների վրա:

̰
Սկրիպալների գործի շրջանակում ֆրանսիական Ալպերում լրտեսական բազա է հայտնաբերվել․ Le Monde

09:41 05.12.2019

Արևմտյան հատուկ ծառայությունները պարզել են, որ 15 ռուս լրտեսներ Ալպերի ֆրանսիական հատվածն օգտագործել են որպես բազա՝ Եվրոպայի ողջ տարածքում օպերացիաների իրականացման համար։ Նրանք եղել են ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության էլիտար ստորաբաժանման աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է ֆրանսական Le Monde-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ այդ լրտեսներից մեկն էլ, ըստ ամենայնի, մասնակից է եղել նախկին կրկնակի գործակալ […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի սկզբին․ Ադրբեջանի ԱԳՆ

09:20 05.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բրատիսլավայում նախարարներն ավելի քան 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» […]

̰
Հրաձգություն ԱՄՆ ռազմաբազայում․ կան զոհեր

09:10 05.12.2019

ԱՄՆ Հավայի նահանգում գտնվող ռազմածովային ուժերի Փերլ-Հարբոր բազայի նավաշինարանի տարածքում հրաձգություն է իրականացվել։ Նավաստին կրակ է բացել՝ վնասվածք հասցնելով 3 մարդու։ Նրանցից 2-ը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են։ Նշվում է, որ զոհերն ու վիրավորը քաղաքացիական անձինք են։ Չարագործն ինքնասպան է  եղել։ Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Մոտ 100 […]

̰
Ռուս-վրացական պատերազմի դատական գործը 2020 թվականի վերջին կարող է ավարտին մոտենալ

08:49 05.12.2019

Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Հաագայի միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների 18-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Հաագայի դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի հետ: Վրաստանի արդարադատության նախարարություն մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը Ծուլուկիանին խոսել է ռուս-վրացական պատերազմի հետաքննության մասին և նշել, որ բնակչությունը, որը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ դարձել է էթնիկ զտման, մարդկության դեմ կատարված հանցագործությունների […]

̰
Թրամփը ՌԴ-ի միջամտությամբ է դարձել նախագահ. դեմոկրատներ

08:30 05.12.2019

Դոնալդ Թրամփը 2016 թվականին ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունը՝ Թրամփի իմպիչմենտի շրջանակում կատարվող հետաքննության շրջանակներում։ Նշվում է, որ այդ ամենն արտացոլված է 300 էջ ունեցող փաստաթղթի մեջ: Դեմոկրատները կարծում են, որ 2020 թ-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ուկրաինային ներառելու ջանքերը ձեռնարկվել են  նախագահի կողմից, որը 2016 թ-ին […]

̰
Ո՞վ է աշխարհի ամենաոճային տղամարդը

23:57 04.12.2019

Ֆրանս-ամերիկյան դերասան Թիմոթի Շալամեն ճանաչվել է աշխարհի ամենաոճային տղամարդը: Այդ մասին են վկայում բրիտանական GQ-ի վարկանիշային արդյունքները՝ հրապարակված ամսագրի կայքում: Դերասանն այդպիսի կոչում է ստացել՝ շնորհիվ օրիգինալ նորաձև լուծումների, որոնք նա ցուցադրում է կարմիր գորգի վրա: Հրապարակման մեջ նշվում է, որ շատ հայտնի մարդիկ դիմում են այդ ռիսկին, բայց հաճախ «ձախողվում են»: «Բայց ոչ Շալամեն, […]

̰
Տղամարդը մահացել է լիցքավորվող սմարթֆոնով խաղալիս

23:44 04.12.2019

Թաիլանդի Չոնբուրի քաղաքում տղամարդը մահացել է լիցքավորիչին միացված բջջային հեռախոսով խաղալիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեկտեմբերի 2-ին 28-ամյա Քիթթիսակ Մունկիթին փակվել է իր սենյակում՝ սմարթֆոնով խաղալու համար: 57-ամյա մայրը մի քանի անգամ կանչել է նրան, որպեսզի նա իրեն օգնի տան մաքրման աշխատանքների ժամանակ, բայց նա անտեսել է նրա խնդրանքները: Աշխատանքի մեկնելուց առաջ կինը […]

̰
Վիետնամի անտառներում նկարահանել են 30 տարի անհետացած համարվող հազվագյուտ մուկ-եղնիկի

23:12 04.12.2019

Վիետնամի անտառներում նկարահանել են 30 տարի անհետացած համարվող հազվագյուտ մուկ-եղնիկի: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն՝ հղում անելով Global Wildlife Conservation (GWC)-ին։ Եղջերուների ընտանիքի Վիետնամական մուկ-եղնիկներն աշխարհի ամենափոքր կաթնասուններից են: Կշռում են 4.5 կիլոգրամից պակաս՝ կարելի է համեմատել կատվի կամ նապաստակի հետ, իսկ արտաքինից մկան և եղջերուի տարօրինակ խառնուրդ են հիշեցնում: 1990 թվականից ի վեր այս […]

̰
Մեկ տարեկան երեխան իր շնիկի ետևից վերադարձել է այրվող տուն և մահացել

22:59 04.12.2019

ԱՄՆ Արկանզաս նահանգում մեկ տարեկան երեխան վերադարձել է այրվող տուն՝ սիրելի շնիկին փրկելու համար, և մահացել է: Այդ մասին հայտնում է The Sun- ը: Նոյեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով  ժամը 17-ին, հրդեհ է բռնկվել ամուսիններ Քուրթիս և Քեյթլին Շարփերի տանը: Նրանք իրենց որդու՝ Լոքի Նիքոլի Մեյսոնի հետ միասին դուրս են եկել փողոց և սկսել օգնություն կանչել: […]

̰
Ես ճանապարհին հազվադեպ եմ հանդիպում հանճարների. փողոցում հայը Սուկաչովին երգ է նվիրել

22:44 04.12.2019

Հայտնի ռուս ռոք երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր Գարիկ Սուկաչևը, որ վերջերս նշել է իր ծննդյան 60-ամյակը, խոսել է իր մեջ ծնվող նոր երգերի հետ կապված հետաքրքիր դեպքերի մասին: Նման կոմպոզիցիաներից մեկը երգչի «246» նոր ալբոմից էր: Սուկաչևը այն ձայնագրել է հայերի հետ փողոցում պատահական հանդիպումից հետո: «Երգի մասին նշված է, որ հեղինակն անհայտ է: Իրոք […]

̰
Իլոն Մասկը դատարանում ներողություն է խնդրել

22:41 04.12.2019

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Լոս Անջելեսում կանգնել է դատարանի առջև, նրան դատի է տվել բրիտանացի սուզորդ Վերնոն Անսվորսը, որին Մասկը վիրավորել է Twitter-ում, գրում է BBC-ն: Մասկը նախորդ տարի Անսվորսին մանկապիղծ է կոչել, այն բանից հետո, երբ վերջինս չի ընդունել նրա առաջարկը միանալ Թաիլանդում 12 երեխաներին քարանձավից փրկելու օպերացիային: Մասկն իր հերթին […]

̰
Հայ համայնքի հումանիտար օգնությունը հասել է Հալեպ

20:28 04.12.2019

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն՝ ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր […]

̰
Բրատիսլավայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

19:12 04.12.2019

Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: On the margins of 26th #OSCE Ministerial in #Bratislava meeting of #Armenia FM @ZMnatsakanyan w/ @OSCE Minsk […]

̰
Դարձյալ` ձիով. Կիմ Չեն Ինը զարմացրել է իր նոր` տպավորիչ ֆոտոսեսիայով

19:00 04.12.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գնացել է Պեկտուսան լեռ, գրում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այդ վայրերում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ճամբարներն են տեղադրել ճապոնացի զինվորների դեմ պայքարող պարտիզանները: Իր այցի ընթացքում Կիմ Չեն Ինը կոչ է արել երիտասարդներին դաստիարակել Պեկտու ավանդույթներով, որպեսզի երկրի բնակչությունը քաջություն ունենա` հաղթահարելու ներկայիս դժվարությունները:  

̰
Հայտնի են լավագույն արկածային լուսանկարները

18:55 04.12.2019

Համացանցում հայտնվել են Red Bull Illume միջազգային լուսանկարչական մրցույթի լուսանկարները: 2019թ. մրցույթին մասնակցել է 5955 լուսանկար: Եզրափակիչ փուլին մասնակցել է 60 նկար, որոնք առաջադրվել են 11 անվանակարգերում: Մրցույթն ունեցել է ժյուրիի 50 անդամ: Հաղթող է ճանաչվել սերֆինգիստի «ճախրանքը» ֆիքսած ֆրանսիացի լուսանկարիչ Բենու Թուարան:    

̰
Մենք օգնում ենք Վրաստանին և Ուկրաինային ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին. Ստոլտենբերգ

18:38 04.12.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումն առ այն, որ Վրաստանն ու Ուկրաինան դաշինքի անդամ են դառնալու, մնում է վավեր: Այս մասին հայտարարել է Ստոլտենբերգը` պատասխանելով Լոնդոնում ՆԱՏՕ-ի համաժողովում հնչած հարցերից մեկին: Յենս Ստոլտենբերգը չի նշել ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշակի ամսաթիվ, ասում է, որ ՆԱՏՕ-ն միտված է օգնել Վրաստանին […]

̰
Իրաքում ձերբակալվել է ԻՊ-ի առաջնորդին փոխարինողը

15:30 04.12.2019

Իրաքի Քիրքուկ քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետության» նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ազգականն ու փոխարինողը: Այս մասին հաղորդում է Alsumaria-ն՝ հղում անելով Իրաքի ուժային կառույցներին: Հստակեցվում է, որ նրա ամբողջական անունն է Համեդ Շաքեր Սաբա ալ-Բադրի: Նա նաև հայտնի է  որպես Իբն Խալդուն: Համաձայն տվյալների` տղամարդը թաքնվել է բնակարանում: Նրա ձերբակալության ժամանակ տղամարդու մոտից հայտնաբերվել […]

̰
Ադրբեջանը փաստաթղթով ներկայացրել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականը

14:47 04.12.2019

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին, հայտնում է minval.az-ը: Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter-ում հրապարակված մի փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դեռևս հակված է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Azerbaijan presented its position with regard to the peaceful […]

̰
Արմավիրում հայերը թույլ չեն տվել ադրբեջանցիներին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման վերաբերյալ ռեպորտաժ պատրաստել

13:44 04.12.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ Ռուսաստանի Արմավիր քաղաքից, որտեղ տեղի հայերը զրուցում են Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման վերաբերյալ ռեպորտաժ պատրաստել փորձող ադրբեջանցիների հետ: Ինչպես նշվում է տեսանյութի նկարագրության մեջ, ադրբեջանցիները, որոնք նշել են, թե իրենք լրագրողներ են, ցանկացել են սադրիչ տեսահոլովակ նկարահանել հայկական եկեղեցու տարածքում, որտեղ նախկինում կանգնեցված էր հուշատախտակ, սակայն նրանց թույլ չեն տվել դա […]

̰
Հայկական նոր ավիաընկերությունը կղեկավարեն բրիտանացիները

12:37 04.12.2019

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե նախօրեին խորհրդարանում որ նոր ավիաընկերության մասին է հայտարարել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Հրապարակման համաձայն` հայկական նոր ավիաընկերությունը կոչվում է Fly Armenia Airways: Ընկերության ղեկավարները բրիտանացիներ են: Հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի Boeing ինքնաթիռ: Ավիաընկերությունը պլանավորում է թռիչքները սկսել մարտի վերջին և մտադիր է վարձել աշխատակիցների, որոնք […]

̰
Պերմում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. կա զոհ և վիրավոր

12:30 04.12.2019

ՌԴ Պերմ քաղաքում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է մի կին և վիրավորվել է ոստիկան, գրում է Пятый канал-ը: Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը նախ` կրակել է տան դռան վրա, ապա փողոց է դուրս եկել և սկսել է կրակել մեքենաների և մարդկանց ուղղությամբ: Զոհվել է պատահաբար այդ փողոցով անցնող մի կին: Դրանից հետո տղամարդը հրաձգություն […]

̰
ՌԴ քաղաքացին սահմանային կեղծ ցուցիչներով ներգաղթյալներին փորձել է տեղափոխել «Ֆինլանդիա»

09:52 04.12.2019

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի մի բնակիչ պատրաստակամություն է հայտնել համապատասխան վճարի դիմաց 4 հարավասիացու օգնել փախչել Ֆինլանդիա, որտեղից արդեն վերջիններս կկարողանային տեղափոխվել Եվրոպա: Հնարամիտ տղամարդը Վիբորսկի շրջանի անտառում տեղադրել է սահմանային կեղծ ցուցիչներ և համապատասխան վճարի մի մասը՝ 10 հազար եվրո ստանալով, փորձել ասիացիներին տեղափոխել «Ֆինլանդիա»։ «Սահմանը» հատել չի հաջողվել: […]

̰
Գոգենի կտավը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 9․5 մլն եվրոյով

09:27 04.12.2019

Ֆրանսիացի նկարիչ Փոլ Գոգենի Te Bourao II («Հաստաբուն ծառը» 73 × 92 սմ) կտավը Փարիզում կայացած աճուրդում 9․5 մլն եվրոյով գնորդ է գտել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Artcurial աճուրդի տան հայտարարությանը։ Մեկնարկային գինը կազմել է 5-7 մլն եվրո։ Այն գնել է միջազգային կոլեկցիոներ, ով խոստացել է, որ կտավը կմնա Ֆրանսիայում։ Գոգենը կտավը […]

̰
Ֆիլիպիններում թայֆունը 12 մարդու կյանք է խլել

09:01 04.12.2019

Ֆիլիպիններին պատուհասած «Տիսոյ» թայֆունը 12 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է CNN Philippines-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Մահվան դեպքերը գրանցվել են սողանքների, հեղեղաջրերում խեղդվելու և ծառերի տապալման հետևանքով։ Թայֆունը Ֆիլիպինների տարածքին հարվածել է երկուշաբթի երեկոյան՝ թիրախավորելով Սորսոգոն նահանգը, որից հետո իր ազդեցության գոտում ներառել ևս մի քանի նահանգ։ Տարհանվածների թիվը գերազանցում է 225 […]

̰
ԱՄՆ-ում բանաձև է ընդունվել ընդդեմ Ռուսաստանի՝ G7 վերադարձին

08:52 04.12.2019

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձևի՝ ընդդեմ G7-ի գագաթնաժողովներին Ռուսաստանի մասնակցության այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հարգել հարևանների տարածքային ամբողջականությունը։ Ավելի վաղ համապատասխան որոշում էր ընդունել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեն։ Նշվում է, որ փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ։ Բանաձևով կոչ է արվում G7-ի բոլոր առաջնորդներին դեմ հանդես գալ Ռուսաստանի վերադարձին այնքան […]

̰
Իրաքում ձերբակալել են ալ-Բաղդադիի տեղակալին

08:44 04.12.2019

Իրաքյան Քիրկուկ քաղաքում ձերբակալել են ԻՊ նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալին։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի ուժային կառույցներին։ Նրա ամբողջական անունն է Համեդ Շաքեր Սաբաա ալ-Բադրի, սակայն նա առավել հայտնի է որպես Իբն Խալդուն։ Նա թաքնվել է վարձակալած բնակարանում։ Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, որոնցում նա ներկայանում […]

̰
Pussycat Dolls-ին քննադատել են չափազանց անկեղծ հագուստի համար

23:59 03.12.2019

Pussycat Doll փոփ խումբը վերամիավորվելուց հետո ելույթ է ունեցել X-Factor տաղանդների շոուի ժամանակ` զարմացնելով հանդիսատեսին, գրում է  Radio Times-ը: Նշվում է, որ Ofcom հեռարձակողը ստացել է 419 բողոք, որոնք վերաբերել են խմբի անդամների՝ չափազանց անկեղծ հագուստներին և ոչ պատշաճ պարային շարժումներին: Այս պահին հեռարձակվողը ստիպված է հատ առ հատ կարդալ բողոքները և գործողություններ ձեռնարկել: Pussycat […]

̰
BACK_TO_TOP