TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ջոլիի և Փիթի դուստրը հորմոններ է ընդունում սեռը փոխելու համար. ԶԼՄ-ներ

23:45 03.12.2019

Դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստր Շայլոն սկսել է հորմոններ ընդունել սեռափոխության համար, հայտնում է Marie Claire-ը: Նաև, ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա պաշտոնապես փոխել է իր անունը՝ դառնալով «Ջոն»: 13-ամյա աղջիկը մի քանի տարի է ինչ կրում է տղամարդու հագուստ և կարճ կտրում մազերը, իսկ այժմ, հրապարակման համաձայն, որոշել է ևս մեկ քայլ […]

̰
Ամուսնության 15-րդ տարում Դոնալդ ու Մելանյա Թրամփները քնում են տարբեր հարկերում

23:15 03.12.2019

ԱՄՆ նախագահի ընտանիքը ճգնաժամի մեջ է: Մինչ Ամերիկայի գլուխը քնում է երկրորդ հարկում, նրա կինը ապրում է մի հարկ վերևում: Այս մասին գրում է Մելանյա Թրամփի կենսագրության հեղինակ Քեյթ Բեննեթը: 73-ամյա Դոնալդ Թրամփի գործերն ակնհայտորեն այնքան էլ լավ չեն: Ամեն քայլափոխի ձախողումներ են՝ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ անձնական կյանքում: Սեպտեմբերին դեմոկրատները սկսել էին իմփիչմենտի գործընթաց […]

̰
Հայտնի նարկոբարոնի եղբայրը ծալվող սմարթֆոններ է սկսել արտադրել

23:05 03.12.2019

Կոլումբիացի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը ծալվող սմարթֆոնների արտադրություն է ծավալել, իսկ սմարթֆոնները անվանել է հենց եղբոր անունով: Իր մյուս` նման մոդելների համեմատ այս սմարթֆոնը բավականին էժան է: Ռոբերտ Էսկոբարը այն գնահատել է 349 դոլար: Նորույթը  ստացել է Pablo Escobar Fold 1 անունը: Աշխատում է ОС Android 9 համակարգով: Ունի երկու 16 Մպ տեսախցիկ հետևի […]

̰
Apple Music-ի հաղթողները հայտնի են

22:54 03.12.2019

Apple ընկերությունը ստեղծել է սեփական Apple Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Առաջին հաղթողների անունների հրապարակվել են ընկերության պաշտոնական կայքում: Մրցանակները կհանձնվեն արտիստներին 5 անվանակարգում: Հայտնի է, որ «Տարվա արտիստ», «Լավագույն երգի հեղինակ»,«Տարվա հայտնություն» անվանակարգերի հաղթողներին կորոշեն Apple Music-ի խմբագիրները: Նրանց շարքում կան երաժշտական քննադատներ և հայտնիներ: «Տարվա ալբոմ» և «Տարվա երգ» անվանակարգերում մրցանակը կհանձվի՝ ըստ […]

̰
Թրամփը «մոռացել է կնոջը» ուղղաթիռ նստելուց առաջ

22:41 03.12.2019

FOX 10 Phoenix հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան դիմաց նստում է ուղղաթիռ: Լրագրողների աչքից չի վրիպել այն, որ Թրամփը սկզբում մենակ է շարժվում դեպի ուղղաթիռը, ապա՝ ճանապարհի կեսին կանգնում է, որպեսզի սպասի իր տիկնոջը՝ Մելանյային: Վերջինս պետք է ուղևորվեր իր ամուսնու հետ: Տեսանյութի հեղինակները ենթադրել են, որ նախագահ […]

̰
Նշվել է գովազդում նկարահանվելու համար Քարդաշյանի ստացած հոնորարը

22:33 03.12.2019

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը վաստակել է երկու միլիոն դոլար Uber Eats սնունդ մատակարարող ընկերության գովազդում նկարահանվելու համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Քարդաշյանի հետ միասին, գովազդում նկարահանվել է ավստրալացի դերասանուհի Մագդա Շուբանսկին, որը հայտնի է Kath & Kim սերիալում Շարոնի դերով: Հրապարակման համաձայն՝ վերջինս ցնցված էր այն փաստից, որ Քարդաշյանը համաձայնել է նկարահանվել գովազդում: […]

̰
Ամերիկացին Գոհաբանության տոնին գնած վիճակախաղի տոմսով դարձել է մուլտիմիլիոնատեր

22:27 03.12.2019

Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչը որոշել է բաց չթողնել վիճակախաղի ոչ մի խաղարկություն ու ընդամենը ամիսներ անց դարձել է մուլտիմիլիոնատեր: Սկզբում նա շահել է 2,5 հազար դոլար, իսկ երկու ամիս անց՝ երկու միլիոն: 67- ամյա ամերիկացին չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Նա նշել է, որ միլիոնատեր է դարձել Գոհաբանության տոնին գնված տոմսով, նաև ասել է, […]

̰
Հայ ռեժիսոր Ստաս Նամինը խոսել է Անաստաս Միկոյանի հանդեպ տարվող ճնշումների մասին

21:59 03.12.2019

Հայտնի ռուս երաժիշտ ռեժիսոր Անաստաս Միկոյանը, ով այժմ ներկայանում է որպես Ստաս Նամին, հյուրընկալվել է «Պոզներ» հաղորդմանը, գրում է Rusarminfo-ն: Նամինը պատմել է Պոզներին, թե ինչու է փոխել իր հայկական ազգանունը: Նրա խոսքերով՝ Նամին ազգանունն ավելի մոտ է իր մասնագիտական գործունեությանը: Նամինը մեկնաբանել է իր պապ Անաստաս Միկոյանին ժամանակին ուղղված մեղադրանքները: Նրա խոսքերով՝ իր պապը […]

̰
Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել

21:39 03.12.2019

Միշտ հաճելի է քննարկել այն վայրերի ցանկը, որոնք կարելի է այցելել Նոր տարվա օրերին: 2020-ի համար ամենացանկալի վայրերի ցանկը որոշելու համար, դիմում ենք շատ ճանապարհորդող մեր ծանոթներին, ուսումնասիրում համացանցը: Ճանապարհորդություններին նվիրված cntraveler.com-ն այցելության արժանի երկրների ցանկում առաջինը նշել է Հայաստանը: Կայքը նշել է, որ Հայաստանը հաջորդ տարի լինելու է ամենաքննարկվող նպատակակետերից մեկը, և դա պայմանավորված […]

̰
Ստոլտենբերգը կատակել է Թրամփի հետ նախաճաշելու մասին

21:16 03.12.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, որ իրեն և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնում նախաճաշին մատուցել են ձվածեղ և նրբերշիկներ: «Ինչպես միշտ, հրաշալի նախաճաշ էր: Մենք կերել ենք ձվածեղ, նրբերշիկներ, տոստեր և նարնջի հյութ: Հրաշալի նախաճաշ էր, ինչպես միշտ՝ Միացյալ Նահանգների կողմից վճարված»,- ծիծաղելով պատմել է Ստոլտենբերգը: Հիշեցնենք, որ Լոնդոնում դեկտեմբերի 3-4 տեղի […]

̰
Թրամփը Մակրոնին մեղադրել է ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ

20:41 03.12.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին: «Սա կոշտ և ոչ այդքան հաճելի հայտարարություն է 28 երկրների համար: Դուք պարզապես չեք կարող այդպիսի խոսքեր ասել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, դա անհարգալից է: Ոչ մեկ […]

̰
Արդյո՞ք ՄԻԱՎ-ը 2021-ին կլինի բուժվող հիվանդություն

20:29 03.12.2019

Գիտնականները  խոստացել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ մշակել արդեն 2021 թվականին: Երեք պատվաստանյութերի՝ HVTN 702-ի, Imbokodo-ի և Mosaico-ի կլինիկական փորձարկումների աշխատանքները մոտ են ավարտին: Այս մասին ասել է Սան Ֆրանցիսկոյի առողջապահության դեպարտամենտի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի ղեկավար Սյուզան Բուխբինդերը: Պատվաստանյութերից HVTN 702-ը ստեղծված է RV144 պատվաստանյութի հիմքի վրա, որը հնարավորություն տվեց Հարավային Աֆրիկայում 30 տոկոսով նվազեցնել վարակի […]

̰
ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

19:30 03.12.2019

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին, գրում է Ermenihaber-ը: Դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների էլեկտրոնային փոստով ուղարկած նամակով զգուշացրել է, որ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին զուգահեռ, Թուրքիայում նույնպես շարունակվում է գոյություն ունենալ ահաբեկչական ակտերի ռիսկը: Նամակում նշվել է, որ ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայի զբոսաշրջային վայրերը, […]

̰
Խոշոր հրդեհ Սուդանի կերամիկական գործարանում. կան զոհեր և վիրավորներ

19:18 03.12.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Սուդանի կերամիկական գործարանում, ինչի հետևանքով 24 մարդ զոհվել է: Եվս 45 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Խարթումի արդյունաբերական գոտիներից մեկում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման պատճառը գազային բալոնների պայթյուններն են եղել: ﺃﻃﺒﺎﺀ ﺍﻟﺴﻮﺩﺍﻥ ﺍﻟﻤﺮﻛﺰﻳﺔﻧــــــــــﺪﺍﺀﻧﻬﻴﺐ ﺑﺠﻤﻴﻊ ﺍﻷﻃﺒﺎﺀ ﻭﺍﻟﻜﻮﺍﺩﺭ ﺍﻟﻄﺒﻴﺔ ﺍﻟﺘﻮﺟﻪ ﺇﻟﻰ ﻣﺴﺘﺸﻔﻰ ﺑﺤﺮﻱ […]

̰
Ռուսներին խորհուրդ են տվել Հայաստանում դիտել Պուտինի ամանորյա ուղերձը

19:15 03.12.2019

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որում խորհուրդ է տալիս Նոր տարին տոնել մի քանի երկրում: Նման երկրների շարքում մատնանշվում է Հայաստանը՝ նշելով, որ հետդարձով թռիչքի արժեքը կկազմի 15 հազար ռուբլի, իսկ հյուրանոցի 5 օրը երկուսի համար՝ 7000 ռուբլուց պակաս: Նշվում է նաև Հայաստանում Ամանորի գիշերվա մի առանձնահատկություն. հեռուստացույցով կարելի է դիտել երկու […]

̰
Մահացել է Ռուսաստանի ամենատարեց հայ վետերանը

18:50 03.12.2019

Երևանում կյանքի 109-րդ տարում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Բորիս Սիմոնյանը, գրում է Rusarminfo-ն: Նա բնակվում էր Մոսկվայում և համարվում էր ՌԴ-ում բնակվող ամենատարեց վետերանը: Նա ծնվել էր 1911-ին, ԼՂ Շահումյանի շրջանում, որտեղ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Սիմոնյանը պատերազմ է մեկնել 1942-ին, մասնակցել է Ռումինիայի, Հունգարիայի, Բուլղարիայի ազատագրմանը, որտեղ էլ դիմավորել է 1945թ. մայիսի […]

̰
Ֆինլանդիայի վարչապետը հրաժարական է տվել փոստային սկանդալի ֆոնին

18:44 03.12.2019

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ընդունել է երկրի վարչապետ Անտի Ռինենի հրաժարականը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նիինիստյոն հորդորել է նախարարների կաբինետին շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության կազմելը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆինլանդիայի վարչապետը, հնարավոր է, հրաժարական տա՝ փոստային սկանդալի հետ կապված: Ճգնաժամը սկսվել է նոյեմբերի 27-ին՝ փոստատարների գործադուլից հետո: Դրանից հետո […]

̰
Վրաստանը հավակնում է Հաագայի դատավորի պաշտոնին

18:20 03.12.2019

Վրաստանը Միջազգային քրեական դատարանի դատավորի իր թեկնածուին կառաջադրի 2020-ին: Այդ մասին ասված է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի ֆեյսբուքյան էջում: Վրաստանից բացի, Արևելյան Եվրոպայի քվոտայով Միջազգային քրեական դատարանի դատավորի թեկնածու կարող է առաջադրել ևս 16 եվրոպական երկիր: Հաագայի դատարանում վեց թափուր տեղի համար դատավորների ընտրությունը տեղի կունենա հաջորդ տարվա դեկտեմբերին: Դրանցից մեկը կներկայացնի Արևելյան Եվրոպան, […]

̰
Տիմոշենկոն Զելենսկու գործողությունները բնորոշել է որպես «դավադրություն»

17:05 03.12.2019

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր ելույթներից մեկի ընթացքում նշել է, որ միլիոնավոր ուկրաինացիներ հողի վաճառքը համարում են երկրին սպառնացող վտանգ, գրում է «Интерфакс»-ը: Նա անդրադարձել է «հողերի շուկայի» օրենքին և կոչ արել պատասխանատվության ենթարկել այդ նախաձեռնության հետևում կանգնած մարդկանց: Նա հիշել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով խոստացել է որոշումներ ընդունել հանրաքվեով, […]

̰
Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են

16:52 03.12.2019

«Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) կոչվող սիրիական հակակառավարական զինված խմբավորման հրամանատարները Թուրքիային իրենց հավատարմություն ցույց տալու համար հրամանատարական շտաբում փակցրել էին Էրդողանի նկարը: Սակայն վերջերս ՍԱԲ-ն ավելի առաջ է գնացել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի կողքին շտաբի պատին փակցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը, գրում է Ermenihaber-ը: Հաղորդվում է, որ Աթաթուրքի նկարը […]

̰
Արձաններ ներկելու «չելենջ». ի՞նչ ուղերձ են հղում Հայաստանում և Ռուսաստանում

16:48 03.12.2019

Երևանում երեկ ներկ է լցվել ռուս անվանի գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արարքի հեղինակ Շահեն Հարությունյանն ավելի ուշ հայտարարել է, որ դա պատասխան է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ նման քայլին: Հայ երիտասարդի կողմից ռուս գործչի արձանի նկատմամբ այս քայլը արագ արձագանքներ ստացավ հայկական ու ռուսական մեդիադաշտում ու հանրության շրջանում: Այնքան արագ, […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին

16:31 03.12.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Այման Սաֆադիին: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաև Հորդանանի […]

̰
Իրանը 130 միլիարդ դոլար է պահանջում ԱՄՆ-ից երկրում անկարգությունների մեջ ներգրավված լինելու մեղադրանքով

16:29 03.12.2019

Իրանի իշխանությունները պլանավորում են ԱՄՆ-ից պահանջել 130 միլիարդ դոլար՝ երկրում անկարգություններին և երկրին պատճառված այլ վնասներին ենթադրյալ ներգրավվածության համար: Այս մասին ասել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, հայտնում է Fars գործակալությունը դեկտեմբերի 3-ին: «ԱՄՆ-ի դեմ հարուցվել է ավելի քան 360 գործ, որոնք ենթադրում են Իրանի ժողովրդի օգտին պատճառված վնասի փոխհատուցում ընդհանուր […]

̰
Էրդողանը խոսել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների մասին

16:12 03.12.2019

«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է: Բայց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները այլընտրանք չեն այլ դաշնակիցների հետ հարաբերությունների համար, ընդհակառակը, դրանք լրացնում են միմյանց»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը նման հայտարարություն է արել Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նախքան Լոնդոն մեկնելը, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը:

̰
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետները ականազերծել են 123 000 քառակուսի մետր տարածք

15:51 03.12.2019

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-30-ը 2417 քառակուսի մետր տարածք են մաքրել: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Նույն ժամանակահատվածում […]

̰
Ֆրանսիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

15:15 03.12.2019

Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններում արդեն 10 օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևները և հեղեղումները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնել է Euronews-ը: Չդադարող անձրևների պատճառով բարձրացել է գետերի մակարդակը: Ֆրանսիայի հարավային շրջաններում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ:

̰
ԱՄԷ-ի հետ համատեղ ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված հավասար հնարավորությունների ստեղծմանը. Զարուհի Բաթոյան

15:00 03.12.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնին: «ԱՄԷ դեսպանատան մեր գործընկերների հետ համագործակցության բազմաշերտ և շատ դրական փորձառություն ունենք: Դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին դարձել է մեր երկրի և մեր նախարարության բարեկամը, ով մշտապես համագործակցության պատրաստակամություն […]

̰
Մհեր Մկրտումյանը Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան է նշանակվել

14:57 03.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մհեր Մկրտումյանին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու […]

̰
Բաքվում Լավրովին հարց տվեցին՝ Ռուսաստանը կհետևի՞ ՀՀ վարչապետի կոչին, կհրաժարվի՞ զենք վաճառել Բաքվին

14:46 03.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել զենք չվաճառել Ադրբեջանին: Այս մասին Բաքվում լրագրողները հիշեցրին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ միաժամանակ շեշտելով, որ դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, արդյո՞ք ՀԱՊԿ անդամ երկրներն այդ կոչին կհետևեն, Լավրովը պատասխանեց. «Ես կարող եմ միայն ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր […]

̰
ՀՀ նախագահը Թունիսի դեսպան Արշակ Փոլադյանին համատեղության կարգով նշանակել է Մարոկկոյում դեսպան

14:25 03.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արշակ Փոլադյանին Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նախագահի հրամանագրով  համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
BACK_TO_TOP