18:11 30.11.2019
Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման […]
18:00 30.11.2019
2013թ. Ռուսաստանի բանկը հավանություն է տվել խորհրդային ռուբլու պաշտոնական նշանին. այն ռուսական մեծատառ Р-ն է միայն տառի «ոտիկին» գիծ է տարված: Ռուբլու նշանի պաշտոնական հաստատումից առաջ և հետո այն շատ հաճախ համեմատում են հայերեն այբուբենի 36-րդ տառի՝ Ք-ի հետ: 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Յունիկոդ»-ը խնդրել է չօգտագործել համակարգում 0554-րդ Ք տառը որպես ռուբլու նշան: «Յունիկոդը» […]
17:50 30.11.2019
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է` ուրախ է, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն. «Շատ ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն, ում հետ մի քանի ամիս առաջ խոսել ենք Արցախի և Ուրուգվայի միջև համագործակցության […]
17:25 30.11.2019
Քարտեզում ներկայացված են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ երկրների ՀՆԱ ծավալների համեմատությամբ՝ ըստ տարիների։ 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կազմել են 4,8 տոկոս։ Այս մասին տեղեկությունները այսօր տարածվում են Համաշխարհային բանկի տվյալներին հղումով։ Այս ցուցանիշով Հայաստանը առաջ է բոլոր եվրոպական երկրներից։ Նույնատիպ ցուցանիշներ Մերձավոր Արևելքում ունեն․ Քուվեյթ – 5,1 տոկոս, Լիբանան – 5,0 […]
17:00 30.11.2019
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Հրաչիկ Պետրոսյանը նշանակվել է նոր պաշտոնի: «Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 2840-р հրամանով Հրաչիկ Աշոտի Պետրոսյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա «Ռոստեխ» պետական կորպորացիայում նշանակվել է թվային փոխակերպման գծով տնօրեն»,- ասված է «Ռոստեխի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: […]
16:28 30.11.2019
Ալբանիայում փրկարար ծառայություններն ավարտել են նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկվածներին որոնելու գործողությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հայտարարությունը: Ինչպես նշվում է, երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50 -ի: Փրկարարները կարծում են, որ նրանց հաջողվել է փլատակներից դուրս բերել բոլոր զոհերի մարմինները: Հայտնի է, որ տուժել […]
15:29 30.11.2019
Կիևի Դնեպրովսկի թաղամասում անհայտ անձինք պայթեցրել են բանկերից մեկի մասնաճյուղը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով քանդվել է բանկի մի հատվածը: Համաձայն իրավապահ մարմինների՝ հանցագործությունը կատարել է երկու տղամարդ: Նախնական տվյալներով՝ հանցագործների թիրախը եղել է բանկոմատը, սակայն պայթյունը այնքան ուժգին է եղել, որ քանդվել է բանկի մի մասը: Հանցագործները դիմել […]
15:23 30.11.2019
Ռուսաստանի իրավապահները պարզել են Ռուսաստանում քաղաքացիական ուղղաթիռի անկման պատճառով մահացած օդաչուի ինքնությունը։ Նա հենց ուղղաթիռային ընկերության ղեկավարն է եղել։ «Աբրաուի օդային տրանսպորտ» ընկերությունից հայտնել են, որ ուղղաթիռում իրենց գործընկեր Յուրի Կորոլյովը մենակ է եղել։ Հիշեցնենք, որ ուղղաթիռ ընկել է այսօր՝ առավոտյան։ Պատահարի պատճառներն առայժմ անհայտ են։ Ուղղաթիռն ընկել է Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքի մոտ գտնվող լեռնային […]
15:07 30.11.2019
Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել «Imagine Armenia» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը՝ ներկայացնելով հանդիպման […]
15:00 30.11.2019
Հակադոպինգային համաշխարհային գործակալության՝ Ռուսաստանի նկատմամբ սկսած գործընթացը ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անվանել է «կռիվ առանց կանոնների», նույնիսկ՝ պատերազմ: Եթե հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին կարգավիճակից զրկելու որոշում կայացնի, ապա ռուս մարզիկները կարող են զրկվել միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից: Հակադոպինագային համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանի նկատմամբ վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերի 9-ին: Համաշխարհային հակադոպինգային գործակալության, այսպես ասած, համապատասխանության կոմիտեն նոյեմբերի […]
14:51 30.11.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում արդեն 7 շաբաթ է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դրանց ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկանությունը, ի պատասխան, ջրցան մեքենաներ է գործի դրել: Ցուցարարները դատապարտել են ոստիկանների գործողությունները` նշելով, որ դրանց հետևանքով ավելի քան […]
14:43 30.11.2019
Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» շոուի «մենամարտեր» փուլը Իննա Սայադյանի համար չավարտվեց հաղթանակով: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը գրել էր, որ «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրիի ուշադրությունը գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Առաջինը պտտվել էր հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, հետո Սերգեյ Շնուրովը և ժյուրիի […]
14:17 30.11.2019
Կանադական Վիննիպեգ քաղաքում տղամարդն առևանգել է հրշեջ մեքենա և փորձել մարդկանց վրաերթի ենթարկել քաղաքի բանուկ այգում, հաղորդում է CBC-ը: Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում աշխատանքներ իրականացնելիս բաց են թողել բեռնատարի դուռը: Աշխատողներից մեկը նկատել է քաղաքացիական հագուստով մի տղամարդու, որը նստել է ղեկին, և դիմել է ոստիկանություն: Ըստ ոստիկանության տվյալների՝ առևանգելուց հետո անհայտ անձն ուղևորվել է այգի: […]
13:44 30.11.2019
Ռուսաստանի հարավում՝ Սևծովյան ավազանի Աբրաու-Դյուրսո բնակավայրի մոտ, ընկել է քաղաքացիական ուղղաթիռ։ Պատահարի մասին տեղեկությունները հաստատել են Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմից։ Նովոռոսիյսկի մոտ գտնվող բնակավայրից դուրս գալուց հետո քաղաքացիական ուղղաթիռն ընկել է լեռնային տեղանքում՝լեռան լանջին ու պայթել։ Ուղղաթիռի օդաչուն մահացել է։
13:39 30.11.2019
Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ընդունել է իրեն ուղղված «մարտահրավերը»: Հիշեցնենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակներչում նրան մարտահրավեր էին ուղղել, թե´ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը, թե´ «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Պրոդյուսերը պատասխանել է Սերժ Թանկյանին` ասելով, որ ինքն իր հերթին մարտահրավեր է նետում երգչուհի Շերին, ինչպես նաև […]
13:20 30.11.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ բողոքել են, որ «արդեն զզվել և հոգնել են» նախագահ Թրամփի պահվածքից: Այս մասին հայտնել է CNN-ը: Հանրապետական նախկին կոնգրեսական Չառլի Դենտը հայտարարել է, որ մի քանի կոնգրեսականներ իրեն ասել են, որ իրենց զայրացնում է Թրամփի հետ կապված «գլխացավանքը», մասնավորապես, «մեկ կոռուպցիոն գործողությունից մյուսին անցնելը»: Նախկին կոնգրեսականը հայտարարել է, որ […]
12:40 30.11.2019
Փարիզի աճուրդում Նապոլեոն Բոնապարտին պատկանող երկարաճիտ կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով, նշված է Drouot-ի իր թվիթերյան էջում: Բոնապարտի կոշիկները վաճառվել են 117 հազար 208 եվրոյով: Նշվում է, որ Նապոլեոնը 40 համարի կոշիկները հագել է Սուրբ Հեղինե կղզում, որտեղ էլ մահացել է 1821թ.: L’empereur a toujours la botte, euh, la cote. Les fameuses bottes de […]
11:43 30.11.2019
Եթե Ձեզ որևէ մեկը հարցնի Իտալիայի ամենառոմանտիկ վայրի մասին, ապա կմատնանշեք Վենետիկը, Ֆլորենցիան կամ Հռոմը, գրում է Euronews-ը: Հավանաբար դուք չէիք նշիր, որ դա Իտալիայի խորհրդարանն է: Հինգշաբթի օրը Իտալիայի պատգամավորներից մեկը հենց խորհրդարանի դահլիճում ամուսնության առաջարկ է արել գործընկերուհուն: Պատգամավորները ծափահարել են նրանց: Չի հաղորդվում՝ կնոջ պատասխանը դրակա՞ն է եղել, թե՞ ոչ:
11:16 30.11.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հաջորդ շաբաթ կայցելի Օսվենցիմ, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեհական համակենտրոնացման և մահվան Աուշվից-Բիրկենաու մահվան ճամբարը: Մերկելը կդառնա Գերմանիայի կառավարության՝ վերջին 24 տարիների առաջին ղեկավարը, որ նման այց կկատարի: Գերմանիայի կանցլերը Օսվենցիմ կայցելի դեկտեմբերի 6-ին: Այս այցը կկայանա Օսվենցիմի դատապարտյալների ազատագրման 75-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների […]
09:26 30.11.2019
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղադրել է հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին հասարակական կազմակերպություններին հովանավորելու մեջ, որոնք ենթադրաբար հրկիզում են Ամազոնի անտառները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Որպես ապացույց նա ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են ՀԿ անդամների մասնակցությունը հրկիզումներին։ Այսպիսով՝ անցած երկուշաբթի ձերբակալվել են մի քանի անձինք, ովքեր փորձել են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին(WWF) […]
09:08 30.11.2019
Աֆղանստան կատարած չհայտարարված այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև նրան ուղեկցող լրագրողներին, զրկել էին հեռախոսից։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Այդուհանդերձ, Թրամփի աշխատողները շարունակել են նրա թվիթերյան միկրոբլոգում գրառումներ անել, որպեսզի հանրությունը չնկատի սոցցանցերում ակտիվ նախագահի բացակայությունը։ Նախագահին ուղեկցել է 13 լրագրող։ Թռիչքի ուղղության մասին նրանց տեղեկացվել է ժամանումից 2 ժամ առաջ։ Հիշեցնենք՝ […]
08:59 30.11.2019
Փարիզի Հյուսիսային կայարանում տարհանում է իրականացվել՝ պայուսակներից մեկում հայտնաբերված ռումբի պատճառով։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Frum News Report-ը։ Տարհանումը տևել է մոտ 40 րոպե։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ #BREAKING: #Paris‘ #GareduNord has been evacuated following the discovery of an explosive device hidden […]
08:50 30.11.2019
Հաագայում դանակով զինված անհայտ անձը՝ մոտ 45-50 տարեկան, հարձակվել է մարդկանց վրա։ Հաղորդվում է առնվազն 3 տուժածի մասին։ Իրավապահները դեռևս չեն բռնել կասկածյալին, սակայն քաղաքի կենտրոնում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել Գրոտե Մարկտստրատի փողոցի վրա տեղակայված առևտրի կենտրոններից մեկում։ Տուժածների վիճակի և հարձակման շարժառիթների մասին […]
08:37 30.11.2019
Լոնդոնի կենտրոնում դանակով զինված տղամարդը կամրջի վրա հարձակվել է անցորդների վրա։ Զինված հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է առնվազն 5 մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ նշելով, որ իրավապահները կրակոցով սպանել են հարձակվողին, որի մարմնին ամրացված է եղել պայթուցիկ սարք։ Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հարձակումն իշխանությունները ճանաչել են որպես […]
23:56 29.11.2019
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, նախնական տվյալներով, հավաքվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։ Այս անգամ հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի երեք մարզում։ Հեռուստամարաթոնի տաղավարում հյուրընկալվել է վարչապետը և իր դիտարկումները ներկայացրել հիմնադրամի գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:58 29.11.2019
Եվրոպայի ֆինանսապես ամենահարուստ երկրների վարկանիշային աղյուսակում առաջին տեղ են զբաղեցրել Գերմանիան և Ավստրիան, գրում է Bloomberg-ը: Դրանցից առավել քիչ բարեկարգ երկրներ են համարվում Հունաստանը և Լիտվան: Հատազոտությունն անցկացվել է հաշվի առնելով եվրոպական երկրներում ապրող քաղաքացիների ֆինանսական իրավիճակը, վարկային պատմությունները, ֆինանսական գրագիտության աստիճանը: Տվյալների համաձայն՝ Գերմանիայում և Դանիայում ապրող մարդիկ ավելի ժամանակակից են, իսկ էստոնացիները, չեխերն […]
22:54 29.11.2019
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտն են տվել լեգենդար խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանին: Արարողությանը մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Մոսկվայից պատմում է SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 29.11.2019
Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան և գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն որդու դեմ սպառնալիքներից հետո ուժեղացրել են անվտանգությունը, հայտնում է Дни.ру-ն: «Համոզված եմ, որ այդ սպառնալիքները գրում են բացարձակապես հիվանդ մարդիկ, այնպես որ, երբեք չգիտես, թե ինչ պետք է ակնկալել նրանցից»,- ասել է Ռուդկովսկայան իր՝ «ЯнаСупер» ռեալիթի շոուի եթերում: «Ես խնդրեցի ուժեղացնել իմ ակադեմիայի անվտանգությունը: Ապահովագրվելը կարևոր է»,- ավելացրել […]
22:27 29.11.2019
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ կին սուզորդը լողում է մարդակեր շնաձկի հետ: Տեսանյութը հայտնվել է թվիթերում: Դրանում երևում է, թե ինչպես է կինը առանց թթվածնային բալոնի տեսախցիկի առջև լողում մարդակեր շնաձկան հետ: Նրան նկարահանում է մեկ այլ սուզորդ: https://twitter.com/LennonBenacia/status/1198812892130398208 https://www.instagram.com/p/B4xwSVIgS2c/?utm_source=ig_web_copy_link