13:59 01.12.2019
Հունական ANT1 հեռուստաալիքով հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել «Բարի լույս Հունաստան» հաղորդաշարի ընթացքում: Ուղիղ միացման ժամանակ լրագրողը ստիպված է եղել փախչել իր վրա հարձակվող մեծ խոզից: Այսպիսով, հաղորդման հաղորդավարները փորձել են ուղիղ հեռարձակում սկսել Ատտիկայի Կինետ քաղաքից, որտեղ լայնածավալ ջրհեղեղները մեծ վնաս էին պատճառել, բայց լրագրող Լազոս Մանտիկոսը եթեր դուրս չի եկել: Մի քանի վայրկյան […]
13:31 01.12.2019
Վենետիկում զբոսաշրջիկը համարյա խեղդվել է՝ փորձելով սելֆի անել: Միջադեպը տեսագրվել է և հայտնվել Twitter-ում: Կադրում երևում է, թե ինչպես է Ձմեռ պապի գլխարկով տղամարդը հեռախոսով և սելֆիի փայտիկով շրջում Վենետիկի ջրի մեջ վերջին ջրհեղեղի ժամանակ: Տղամարդը վստահորեն քայլում է առաջ՝ չնայելով ոտքերի տակ: Մի պահ նրա ոտքերի տակ գտնվող մայթը անհետանում է, իսկ զբոսաշրջիկը հայտնվում […]
13:04 01.12.2019
Խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում։ Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կամրջից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսում եղել է շուրջ 43 մարդ, առնվազն 19-ը զոհվել է: Փրկարարները ստիպված են աշխատել շատ զգուշությամբ, քանի որ ավտոբուսը գլխիվայր շրջված է գետի սառույցի վրա, և այն ամեն վայրկյան կարող է կոտրվել։
13:00 01.12.2019
Հնդկական Մահարաշտրա նահանգում ջրամբարի կողքին տեղադրված տեսախցիկը ֆիքսել է պիթոնի թակարդն ընկած եղնիկի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Չորս եղնիկ, որ եկել էին ջուր խմելու, չեն նկատում հսկա պիթոնին, որ թաքնված էր ջրի տակ: Երբ եղնիկներից մեկը արդեն հասանելի է դառնում պիթոնին, վերջինս անսպասելիորեն հարձակվում է եղնիկի վրա, ատամներով բռնում գլուխը, հետո փորձում խեղդել: Դրանից […]
12:30 01.12.2019
ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհի Լորել Լի Լյուիսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր դպրոցական առաջադրանքը, որտեղ առաջարկվում է ընտրել՝ 2 նկարված աղջիկներից որին կարելի է համարել գեր: «Մենք երեխաներին դպրոց ենք տանում հույսով, որ նրանց չեն ծաղրի: Բայց երբ երեխան տուն է բերում նման բան, դա ստիպում է մտածել՝ ինչ են նրանց սովորեցնում դպրոցում»,- ասված […]
12:00 01.12.2019
Մեծ կետերը կարող են փրկել մարդկությունը գլոբալ տաքացումից: Այս մասին հաղորդվել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների զեկույցում: Բնապահպան Ռալֆ Չամին և նրա գործընկերները պնդում են, որ կետերը կարողանում են հսկայական քանակությամբ ածխաթթու գազ կապել: Եվ հնարավոր լինի վերականգնել կետերի քանակը, ապա կետերը կօգնեն հեռացնել ջերմոցային գազերի ավելցուկը մթնոլորտից: Գիտնականները կոչ են անում ավելացնել կենդանիների քանակն […]
11:00 01.12.2019
Ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելը պատմել է, թե նախաճաշին ինչ մթերքներ չպետք է ուտել: Նրա խոսքերը մեջբերում է 7news-ը: Մասնագետի կարծիքով՝ նախաճաշի համար ամենավատ տարբերակը պիտան է. այս հացը պարունակում է չափազանց շատ ածխաջրեր, ինչը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ է դառնում: Այսպիսով՝ արտադրանքի 100 գրամի մեջ մոտ 60-80 գրամ ածխաջրեր կան: Նախաճաշի մեկ այլ […]
10:45 01.12.2019
ԱՄՆ-ում թեթև շարժիչային ինքնաթիռի կործանումից հետո 12 մարդ է զոհվել, գրում է KSFY-ն: Pilatus PC-12 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Չեմբերլենից, ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո ընկել է: 12 ուղևորից ինը զոհվել են, իսկ ողջ մնացած երեք ուղևորները հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Վթարի նախորդ օրը հաղորդվել է վատ եղանակի մասին:
10:32 01.12.2019
Ուելսի անգլիական Բարրի քաղաքի բնակիչներից մեկը մահացել է մոր հետ ամբողջ գիշեր հեռուստացույց դիտելուց և ալկոհոլ ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է The Mirror-ը: Թեպետ Քեմերոն Չաթվելն իր պատանեկության տարիներին գերազանց առաջադիմություն ուներ, սակայն երբ ընդունվել է համալսարան, սկսել է սիրել երեկույթները, կախվածություն ձեռք բերել ալկոհոլից և թմրանյութերից, ինչի պատճառով հաճախ բաց է թողել դասերը: […]
23:57 30.11.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առաջին անգամ նշվել է տեղադրված գրառումը «Չճշտված տեղեկատվություն» գրությամբ: Այս մասին ասված է States Times Review-ն ընդդիմադիր խմբագրության միջոցով առցանց տեղադրված նյութի ծանոթագրության մեջ: Վերստուգող մարմինը պահանջել է, որ Times Times Review-ի հեղինակը փոփոխություն կատարի նյութում, որի մեջ, մասնավորապես, ասվում է, որ հասարակական գործիչներից մեկը, որը նախկինում խոսում էր երկրում իշխող կուսակցության […]
23:30 30.11.2019
Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում գրանցվել է բուբոնիկ ժանտախտի չորրորդ դեպքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմիններին: Նման ախտորոշում է տրվել Սիցզիվանում գտնվող գյուղական հովվին: Հիվանդը տեղի հիվանդանոցում բուժվելուց հետո գտնվում է կայուն վիճակում. ևս չորս մարդ վերցվել է կարանտինի տակ: Դրանից առաջ Ներքին Մոնղոլիայում թոքային ժանտախտ է ախտորոշվել 55-ամյա […]
23:28 30.11.2019
Տոկիոյում կայանալիք 2020 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի շինարարությունը, որի համար ծախսվել է 1,4 միլիարդ դոլար (1,2 միլիարդ եվրո), պաշտոնապես ավարտվել է: Հինգ հարկանի շենքի նախագիծը մշակվել է ճապոնական նշանավոր ճարտարապետ Կենգո Կումայի կողմից: Այն նախատեսված է 60 հազար հանդիսատեսի համար և համատեղում է ավանդական ճարտարապետության տարրերը մոդեռնիստական ձևերի հետ: Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից օգտագործվել է […]
22:56 30.11.2019
27 մեռած աստղ է գտնվում մեր գալատիկայի՝ Ծիր Կաթինի ամենասրտում։ Ընդ որում՝ դրանցից ամենաթարմի պայթյունը այնքան թարմ է, որ մարդկությունը, ամենայն հավանականությամբ, տեսել է դրա արձակած լույսը։ Այս եզրակացության են եկել Murchison Widefield Array ռադիոդիտակի գրանցած արդյունքները ուսումնասիրող գիտնականները։ Նրանց առջև բացվել է գալակտիկայի կենտրոնում գտնվող Սև խոռոչը, իսկ դրա շուրջ՝ պայթած աստղերը։ Նրանք ռադիոալիքներով […]
22:50 30.11.2019
Ռուսաստանում՝ Ռյազանում, կույր թոշակառուն իր մոր համար կառուցել է մեկհարկանի առանձնատուն՝ սեփական ձեռքերով։ Յութուբյան ForumHouse ալիքին նա պատմել է, որ ամբողջ շինանյութը հավաքել է թափոններից։ Շինարարը՝ Վլադիմիր Կռիսանովը, պատմել է, որ ի ծնե կույր է՝ նախկինում գոնե կարողանում էր ընկալել լույսն ու մութը, հիմա դա էլ չի կարողանում։ Տունը, ըստ իր խոսքերի, կառուցել է շոշափելով, […]
22:39 30.11.2019
Արկտիկայում նոյեմբերի կեսերին առաջին անգամ փորձարկվել է ռուսական МиГ-31К կործանիչը, որից արձակվել է գերձայնային «Կինժալ» հրթիռը: НТВ-ի փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է ցամաքային թիրախի ուղղությամբ: Դրա արագությունը հասել է 10 Մախի: «Կինժալ» գերձայնային հրթիռի ստեղծման մասին առաջին անգամ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2018-ի մարտին: Նա ընդգծել էր, որ «Կինժալները» ունակ են հաղթահարել գոյություն […]
21:59 30.11.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արջը փորձել է մեքենա առևանգել, գրում է HuffPost-ը: Արջը մոտեցել է մեքենային, բացել է դուռը, նստել մեքենան, ապա դուռը փակվել է: Դեպքը տեղի է ունեցել բնակելի տան առջև: Նշվում է, որ տեղացիներից մեկը մոտեցել է արջին, և բացել է մեքենայի դուռը՝ ազատելով կենդանուն:
21:23 30.11.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում երիկամը փոխպատվաստվել է այլ հիվանդի, քանի որ նրա անունը շփոթություն է առաջացրել: Այս մասին հայտնում է 6 ABC կայքը: Նոյեմբերի 18-ին 51-ամյա ամերիկացուն տեղադրել են դոնորային երիկամ: Ավելի ուշ բժիշկները հասկացել են, որ նրանք խառնել են հիվանդներին. օրգանը նախատեսված է եղել մեկ այլ անձի համար, որը նույն տարիքի էր և նույն […]
21:00 30.11.2019
Սիցիլիայի Բիվոնա փոքրիկ քաղաքում կարելի է մեկ եվրոյով տուն գնել: Այս ակցիայի օգնությամբ տեղական իշխանությունները ցանկանում են նոր քաղաքացիներ գրավել, գրում է The Sun-ը: Այսօր Բիվոնում ապրում է մոտ չորս հազար մարդ՝ երկու անգամ պակաս, քան 40 տարի առաջ: Վաճառքի հանված շենքերի մի մասը լավ վիճակում է, բայց կան վերակառուցման կարիք ունեցողներ: Նշվում է, որ […]
20:45 30.11.2019
Երեկ «Սև ուրբաթ» էր, ինչն ամեն տարի «նշանավորվում է» խցանումներով և խանութները գրոհող հազարավոր գնորդներով: CNN-ը ներկայացրել է օրվան բնորոշ խառնաշփոթը:
20:39 30.11.2019
Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ֆինլանդիայի հետ սահմանի ուղղությամբ, ռուսական բանակը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք երկիրը պետք է պաշտպանեն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կողմից եկող վտանգներից։ Ռուսական բանակի Հյուսիսային նավատորմի ստորաբաժանումները «Тор-М2ДТ» հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայել այդ հատվածում ու նույնիսկ հանդիսավոր արարողություն են անցկացրել այդ առիթով։ Սովորական քարտեզին սովոր աչքին թվում է, որ եթե Սառը պատերազմը […]
20:30 30.11.2019
Չինաստանում երկվորյակների միջազգային փառատոն է անցկացվել: Ամբողջ աշխարհից ավելի քան երկու հազար եղբայրներ և քույրեր եկել էին փողոցներով քայլելու և շոուին մասնակցելու: Այս տարի փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տվել հրաժարվել վառ գույներով հագուստից, իսկ փառատոնի գլխավոր պահերից է դարձել միմյանց ցեխով պատելու արարողությունը: Եվ հոգ չէ, որ զվարճանքից հետո, ամենայն հավանականությամբ, շատ իրեր ստիպված են […]
20:15 30.11.2019
Նախօրեին ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը հաստատվեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդպիսով վերջապես լուծում տրվեց մոտ երկու տարի տևած անորոշությանը: Սա կոնսենսո՞ւս է նշանակում, նաև այն, որ Հայաստանը դեմ չէր Ստանիսլավ Զասին: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի տաղավարում Արտյոմ Երկանյանի քննարկումը:
20:08 30.11.2019
Ռուսաստանը պատասխանատու է իր հարևանների` Վրաստանի և Ուկրաինայի դեմ իրականացրած ագրեսիայի համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով` դաշինքը չի տեսնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա անխուսափելի հարձակման վտանգ, սակայն Ռուսաստանը շարունակում է սպառազինման արդիականացումը, որին ի պատասխան` ՆԱՏՕ-ն պետք է շարունակի հզորացնել ինքնապաշտպանությունը: «Ռուսաստանը խախտում է […]
19:45 30.11.2019
«Զայրացած» որմզդեղնն ավտոմեքենաների «սպանդ» է իրականացրել: Կենդանին վնասել է առնվազն երկու ավտոմեքենա, որից հետո անհետացել է դեպքի վայրից: ՌԴ-ում` Տոլյատիի մայրուղու հարևանությամբ, ավտոմոբիլային երթևեկությունը որոշ ժամանակով փակ է եղել ճանապարհով «զբոսնող» որմզդեղնի պատճառով: Կենդանին տրանսպորտային միջոցների ցանկացած շարժի արձագանքել է ագրեսիվորեն: Առնվազն երկու վարորդ «պատժվել է» անցնելու փորձի համար: Կենդանին գրոհել է նրանց մեքենաները:
19:39 30.11.2019
«Սատանայի շրթունքներ», «ութոտնուկի շրթունքներ». ահա այսպիսի հեշթեգներով համացանցում տարածվել է մի նոր թրենդ: Դրա հեղինակը կոսմետոլոգ Էմելյան Բրաուդեն է: Նրա անձը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում են, որ այս «տաղանդավոր» կոսմետոլոգը և պլաստիկ վիրաբույժը չունի բժշկական կրթություն: Ոմանք կարծում են, որ նա այս ամենը անում է հայտնի դառնալու համար: Ինչպե՞ս են «ստեղծվում» […]
19:29 30.11.2019
Ուկրաինայում դատարանը «Մայդանի գործով» մեղավոր է ճանաչել 59 մարդու, իսկ 46-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազը, հայտնում է Интерфакс-ը: «Ընդհանուր առմամբ, ուկրաինական իրավապահ մարմինները կասկածներ են հայտնել 445 անձանց հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նրանց թվում են պաշտոնատար անձինք և իրավապահներ, ներառյալ` դատախազներ ու դատավորներ: Դատախազությունում նաև հաշվարկվել […]
19:07 30.11.2019
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը Գոհաբանության տոնի կապակցությամբ Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Հայաստան կատարած այցից և երեխաների մկրտության արարողությունից: Լուսանկարներին կից Քորթնին գրել է. «Անչափ շնորհակալ եմ, բառերով չեմ կարող արտահայտել»: https://www.instagram.com/p/B5bWlKDlTCv/
19:00 30.11.2019
Քաղաքակրթությունից հեռու ապրող յուրաքանչյուր ժողովուրդ ունի միայն իրեն հատուկ սովորույթներ, որոնք կարող են տարօրինակ թվալ քաղաքակիրթ ժողովուրդներին՝ սկսած կենցաղից, ավանդույթներից ու սովորություններից: Հեռավոր հյուսիսում բնակվող չուկչաներին, օրինակ` բնորոշ է խմբակային ամուսնությունը, ինչը քաղաքակիրթ աշխարհում, մեղմ ասած, զավեշտ է համարվում: Ավանդույթի համաձայն՝ չուկչաների մի քանի ընտանիք, ելնելով բնակլիմայական ու կենցաղային պայմաններից, միավորվում, կազմում էր մեկ ընտանիք`ընդհանուր […]
18:26 30.11.2019
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ավտոմեքենայի և բեռնատարի մասնակցությամբ պատահարից, որի հետևանքով զոհվել է երկու մեծահասակ և երեք երեխա, տեսանյութ է հրապարակվել: Տեսանյութում երևում է, որ մեքենան լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ թափքի առջևի մասը գրեթե ամբողջությամբ ջախջախված է: Պատահարի փաստով արդեն հարուցվել է քրեական գործ: