TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է փորձարկել

15:39 28.11.2019

Հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ:

̰
Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական առասպելների ամազոնուհիներից լինել

15:05 28.11.2019

Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը: Հնագետները մնացորդները […]

̰
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

15:02 28.11.2019

Նոյեմբերի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:

̰
«Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառվի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությանը

14:42 28.11.2019

«ՌուսՀիդրո»-ն «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության կառույցներին: Այս մասին հայտնում է Kommersant-ը: Ցածր սակագների պատճառով երկիրն արդեն լքել է մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 մլն ռուբլի, գնորդը պարտավորվում է մարել վարկերը: Փորձագետները կարծում են, որ գործարքը շահավետ է երկու կողմի համար էլ, քանի որ «ՌուսՀիդրո»-ն ազատվում […]

̰
Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը

14:42 28.11.2019

ՌԴ Պյատիգորսկ քաղաքի գարեջրի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինություն է փլուզվել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով: Պայթյունից զոհվել է նաև Կարապետյանի քեռին: Հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի […]

̰
Քենիայում ջրհեղեղները և սողանքները 120 մարդու կյանք են խլել

14:38 28.11.2019

Ընդհանուր առմամբ, տուժել է 160 հազար մարդ, 18 հազար մարդ տեղահանվել է:

̰
Նիկոլ Փաշինյանը «ստորագրաշատ» լուսանկար է հրապարակել

14:21 28.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ երկրի ղեկավարների ստորագրությունները ընդունված փաստաթղթի տակ և գրել է. «Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:  

̰
Հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը

13:44 28.11.2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից նշանակելու հարցը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում: «Այսօր պետությունների ղեկավարները շնորհավորել են Ստանիսլավ Զասին 2020 թվականի հունվարի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- […]

̰
Պուտինը ՀԱՊԿ ղեկավարներին հրավիրել է մասնակցելու Հաղթանակի շքերթին

13:28 28.11.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, որը տեղի կունենա 2020 թվականին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նա դա ասել է Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, […]

̰
ԱՄՆ-ում համացանցում վաճառքի է հանվել նորածին երեխա

13:18 28.11.2019

Ամերիկյան Craiglist կայքում հայտնվել է նորածին երեխայի վաճառքի հայտարարություն: Առաջարկվել է գնել երեխային 500 դոլարով, գրում է The Sun-ը: Հայտարարության տեքստում ասվում է. «Նորածին երեխան վաճառվում է 500 դոլարով: Երեխան երկու շաբաթական է: Նա քնում է, գիշերները աղմուկ չի բարձրացնում: Նորածնի կաթնային խառնուրդը և հագուստը ներառված են: Կարող եք որպես նվեր վերցնել նաև նրա 4 […]

̰
Վատ եղանակը կարող է ազդել Գոհաբանության տոնին ճանապարհորդող միլիոնավոր ամերիկացիների վրա

13:10 28.11.2019

Գոհաբանության տոնի շաբաթը համարվում է ճանապարհորդության տեսանկյունից տարվա ամենազբաղված շաբաթներից մեկը:

̰
Խախտվել են խմիչք արտադրող ընկերության հեղինակային իրավունքները. ՊԵԿ

13:09 28.11.2019

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք: Այս մասին հայտնում են […]

̰
Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդն է

12:44 28.11.2019

Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի  «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը, հայտնում է ermenihaber.am-ը: Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի  մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա՝ Թամարայի  հանդեպ ունեցած սիրո պատճառով  իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ: Հովվի` Վանա լճի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի հետ

12:27 28.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Հանդիպում ունեցա Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի հետ»:  

̰
Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրաքում իրենց երկրի հյուպատոսարանի հրդեհման կապակցությամբ

12:20 28.11.2019

Իրաքում ցուցարարները կրակի էին մատնել Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը:

̰
Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Փաշինյան–Պուտին հարաբերություններին. Պեսկով

12:05 28.11.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ […]

̰
Բիշքեկում ընթանում է ՀԱՊԿ նեղ կազմով հանդիպում

11:57 28.11.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը նեղ կազմով հանդիպում են անցկացնում Բիշքեկում: Այնուհետև բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների անդամների, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և կազմակերպության անդամ […]

̰
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

09:41 28.11.2019

Ալբանիայի իշխանությունների կողմից հրապարակված վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի։ Հաղորդվում է ավելի քան 650 վիրավորի մասին։ Այս մասին փոխանցում է Albanian Daily News-ը։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել մոտ 45 մարդու։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Տիրանայից մի […]

̰
Թրամփը ստորագրել է օրենք՝ ընդդեմ Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման․ Պեկինի արձագանքը չի ուշացել

09:31 28.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք՝ Հոնկոնգում մարդու իրավունքների պաշտպանության  և ժողովրդավարության մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Օրենքը նախատեսում է Հոնկոնգի հետ առևտրային հարաբերությունների ամենամյա վերանայում, ինչպես նաև պատժամիջոցներ անձանց դեմ, ովքեր պատասխանու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման համար։ Բացի այդ, Թրամփն օրենք է ստորագրել  ոստիկանական որոշ հանդերձանքի՝ Հոնկոնգ մատակարարման […]

̰
Ալբանիայի պաշտպանության նախարարը երկրաշարժի զոհերի անունները կարդալիս արտասվել է

23:59 27.11.2019

Ալբանիայի պաշտպանության նախարարը երկրաշարժի զոհերի անունները կարդալիս չի կարողացել զսպել արցունքները։ Ելույթի տեսանյութը հրապարակվել է  Facebook-ում։ Նա ընդգծել է, որ դա իր կյանքի ամենադժվար ելույթն էր։ «Մենք կարող ենք վերակառուցել քանդված շինությունները, բայց չենք կարող հետ բերել մահացած քաղաքացիներին»,- ասել է նա։ Վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ Ալբանական դրոշի օրվան նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվում […]

̰
Քարդաշյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

23:56 27.11.2019

Հայկական ծագումով ամերիկացի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեսյբուքյան իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել: Օգտատերերը նշել են, որ նա հրաշալի մայրիկ է:

̰
Շուրջ 32 800 կին Գերմանիայում պաշտոնապես զբաղվում է մարմնավաճառությամբ

23:41 27.11.2019

Շուրջ 32800 կին Գերմանիայում պաշտոնապես զբաղվում է մարմնավաճառությամբ: Այս թվերը հրապարակվել են ֆեդերալ վիճակագրական գերատեսչությունում: Եթե հավատանք վիճակագրությանը, ապա ամեն 5-րդ մարմնավաճառ ունի գերմանական անձնագիր: Ամբողջ Գերմանիայում նրանց թիվը 6200-ն է: Շուրջ 3200 կին էլ, ով աշխատում է այդ ոլորտում, ունի բուլղարական անձնագիր, 2400-ն էլ՝ հունգարական: Մարմնավաճառների թվով առաջատար է Հյուսիսային Ռեյնը, երկրորդ տեղում է […]

̰
Ես հասկացա, որ նախկին հետախույզ չի լինում. Աղաբաբյանը՝ հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մասին

23:30 27.11.2019

Գրող Աշոտ Աղաբաբյանը շփվել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հետ, նրան հարցեր ուղղել, օրինակ, Մեծ եռյակի գործից բացի այլ նշանավոր, այդ մասշտաբի գործեր եղե՞լ են: «Իմ հարցին ի պատասխան՝ նա ձեռքով ցույց տվեց՝ 3: Քանի որ հետախուզությունում կան նախորդ գործերը, գրիֆի տակ են՝ պահպանել, 30-40, 50 տարի: Բայց կան նաև գործեր, որոնց տակ գրված է՝ […]

̰
Կատվի սափրված պոչը զվարճացրել է բոլորին և մեմ դարձել

23:13 27.11.2019

Կանադայի բնակիչ Դոն Սադերլենդը տեսանյութ է հրապարակել Ասլան անունով կատվի հետ և հայտնի է դարձրել իր ընտանի կենդանուն: Ըստ Daily Mail-ի՝ պատճառն կենդանու պոչն է: Ըստ 22-ամյա կանադացու՝ պոչի մի մասը ստիպված են եղել հեռացնել, բայց վիրահատությունից առաջ կատվի պոչի մորթին սափրվել է: Twitter-ի իր էջում տղամարդը գրառում է կատարել. «Իմ կատուն վիրահատվել է, նայեք […]

̰
Սիրիայում մեր հայրենակիցները հացի խիստ կարիք ունեն․ Կրասնոդարի հայ գործարարները 100 տոննա ալյուր են ուղարկում

22:52 27.11.2019

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայ գործարարները Սիրիայի հայ համայնքին օգնելու բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել: Կապ հաստատելով Սիրիայի հայկական եկեղեցու հետ` նրանք պարզել են, որ այնտեղ այժմ հացի խիստ կարիք կա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գտնվել են UFC մարտիկի խորթ աղջկա մարմնի մնացոդները

22:43 27.11.2019

ԱՄՆ-ի Մեյկոն քաղաքի շրջակայքում  գտնվել են մարդու մարմնի մնացորդներ, որոնք ըստ ամենայնի, պատկանում են UFC առաջնության  մարտիկ Ուոլտ Հարրիսի խորթ աղջկան՝ Անյա Բլանշարդին: Այս մասին տեղեկացրել է տեղի դատախազությունը` նշելով, որ այդպիսի ենթադրությունների համար լուրջ փաստեր կան: Անյա Հեյլի Բլանշարդը անհետացել էր հոկտեմբերի 24-ի գիշերը: Այս դեպքը շատ ծանր է ազդել Հարրիսի վրա: Նա հրաժարվել […]

̰
Ռուս նկարչի որդին չի կարողացել ինքնուրույն վեր կենալ օդանավի զուգարանակոնքից

22:13 27.11.2019

Ռուս նկարիչ Նիկաս Սաֆրոնովի որդին՝ դաշնակահար Լուկա Զատրավկինը, մտել է օդանավի զուգարան, սակայն չի կարողացել ինքնուրույն այնտեղից դուրս գալ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ Կազան-Մոսկվա չվերթի ժամանակ։ Տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, որ 29-ամյա տղամարդը, որն ավելորդ քաշի խնդիր ունի, նստել է օդանավի զուգարանակոնքին ու չի կարողանում ինքնուրույն վեր կենալ։ «Ես չեմ մահանա […]

̰
Ինչո՞ւ Գոհար Վարդանյանը չի հավանել «Թեհրան-43» ֆիլմը

21:59 27.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում գրող Աշոտ Աղաբաբյանը պատմել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մասին: «Առաջին վեպն առիթ էր հանդիպման: Երբ «Ռեզիդենտ» վեպը տպագրվեց ռուսերեն, Գոհար Լևոնովնան կարդացել էր: Գոհար Լևոնովնան հյուրընկալեց մեզ իր բնակարանում: Պայմանավորվեցինք, որ հենց առաջին հանդիպմանը հարցազրույց տա մեզ, և ես իմ լրագրողի հետ (այն ժամանակ թերթի խմբագիր էի) այցելեցինք, ճաշեցինք […]

̰
Ժիրինովսկին կողմ է «հայկական ոճով» ինքնապաշտպանությանը

20:54 27.11.2019

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նախօրեին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի լիարժեք պաշտպանել իրենց և իրենց ընտանիքին՝ նշելով, որ համապատասխան օրինագիծը շուտով կներկայացվի խորհրդարան: Հրապարակման համաձայն՝ խոսքը Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի փոփոխության մասին է, որն առաջարկվում է լրացնել ևս մեկ պարբերությամբ այն մասին, […]

̰
Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին

20:21 27.11.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ կատարած այցի շրջանակում այսօր մասնակցել է  ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին: Ողջունելով գործընկեր երկրների արդարադատության նախարարներին՝ Ռուստամ Բադասյանը կարևորել է Խորհրդի հերթական հանդիպումը և անդրադարձել օրենքի գերակայությանը, հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ու կոռուպցիային և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի: Խոսելով Հայաստանում բնակչությանը […]

̰
BACK_TO_TOP