TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ զոհվել է երկրի վարչապետի հարսնացուն

22:08 29.11.2019

Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է 50-ի, գրում է Koha-ն: Նշվում է, որ 24 մարմին հայտնաբերվել է Դուրեսսում, ևս 24 դի հայտնաբերվել է Թումանում, իսկ 2 մարմին Կուրբինում: Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է երկրի վարչապետի հարսնացուն: Այդ տեղեկությունը հաստատել են Ալբանիայի կառավարությունից: Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մի […]

̰
Հայտնաբերվել է Եղիսաբեթ I-ի դիմանկարը, որն արվել է փեսացուներին գայթակղելու համար

21:52 29.11.2019

Անհայտ կնոջ դիմանկարի տակ վերականգնող նկարիչները գտել են երիտասարդ Եղիսաբեթ Առաջինի հազվագյուտ պատկերը: Այս մասին հայտարարել է Bonhams աճուրդի տունը, հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ նկարի տերերը չգիտեին, թե ով է պատկերված կտավի վրա, քանի դեռ չէին ուղարկել այն փորձաքննության: Պարզվել է, որ ներկի հին շերտերի տակ, որոնք, ըստ գիտնականների, արվել են XIX […]

̰
Ալեքսիս Օհանյանն ընդունեց իմ մարտահրավերը․ Փաշինյան

21:43 29.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալեքսիս Օհանյանն ընդունել է իր մարտահրավերը և մարտահրավիրել երեք ուրիշ հայի: Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Մարտահրավերն ընդունել էր Սերժ Թանկյանը, որը փոխանցել է այն երեք այլ հայերի՝ պրոֆեսոր […]

̰
Բելառուսի իշխանություններն արգելել են հանրային սննդի կետերում մեկանգամյա պլաստիկի օգտագործումը

21:40 29.11.2019

Բելառուսի իշխանություններն արգելել են մեկանգամյա օգտագործման ափսեների օգտագործումը հանրային սննդի կետերում, գրում է Gazeta-ն: Արգելքը ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից: Այս տեղեկությունը հաստատել են Բելառուսի կառավարությունից: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ օրենսդրության լրացումներին, որոնք վերաբերում են 2021-ից ԵՄ տարածքում մեկանգամյա պլաստիկից պատրաստված իրերի արտադրության կասեցմանը:  

̰
Մելինե Դալուզյանը ժամանակին եղել է դոպինգային սկանդալի մեջ. Արեգ Հովհաննիսյան

20:56 29.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում հակադոպինգային ծառայության և սպորտային բժշկության հանրապետական կենտրոնի պետ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ կիրառվող դոպինգ քաղաքականությանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը քայլեր է անում համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին համապատասխանելու համար: Դրանից բացի՝ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձավ «Մել» ֆիլմին և Մելինե Դալուզյանի հետ կապված դոպինգ սկանդալին. «2012-ի օլիմպիական խաղերի ժամանակ էր, երբ Մելինե Դալուզյանը […]

̰
Մեկ տարի անվճար թռիչքներ. ռուսական ավիաընկերության նվերը հայուհուն

19:51 29.11.2019

Ռուսական Red Wings ավիաընկերությունը իր 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ 1 տարվա ընթացքում 3 միլիոն մարդ է տեղափոխել, գրում է Rusarminfo-ն: «Հոբելյանական 3 միլիոներորդ ուղևորը դարձել է Հռիփսիմե Ենոքյանը, որը Երևանի բնակիչ է: Նա 2019թ. նոյեմբերի 28-ին թռչում էր Մոսկվա-Երևան ինքնաթիռի WZ-323 չվերթով»,- ասվում է ավիափոխադրողի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Հռիփսիմեն […]

̰
ԱՄՆ-ում փափուկ խաղալիքը փրկել է երեխային փամփուշտից

19:30 29.11.2019

Ամերիկյան Մեդիսոն քաղաքում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով փամփուշտներից մեկը մտել է մոտակա տներից մեկում գտնվող երեխայի սենյակ, գրում է NBC15-ը: Դրանից բացի, փամփուշտները դիպչել են նաև այդ տարածքում կայանած մեքենաներին: Երեքամյա երեխան իր սենյակում քնած է եղել, երբ պատահական փամփուշտը հայտնվել է խաղալիք շնաձկան մեջ: Հատկանշական է, որ խաղալիքը դրված է եղել […]

̰
Սնուպ Դոգը երեխաների համար օրորոցայիններ կթողարկի

19:13 29.11.2019

Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգը իր հիթերը նոր գործիքավորմամբ կներկայացնի նոր ալբոմում, գրում է  Billboard-ը: Նրա երգերի գործիքավորումը հարմարեցված է օրորոցայինների մեղեդիներին: Ալբոմը կունենա Lullaby Renditions of Snoop Dogg («Սնուպ Դոգի օրորոցային կատարումներ») անվանումը: Նշվում է, որ նոր ալբոմի երգերը կթողարկվեն առանց բառերի:    

̰
Շունը մտել է որջը և մոլորվել ստորգետնյա թունելներում

19:07 29.11.2019

Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկում` Բաքհերսթ Հիլում, ջեք-ռասել-տերիեր ցեղատեսակի շունը` Միթսի անունով, զբոսանքի ժամանակ մտել է աղվեսի որջը և երեք օր անցկացրել գետնի տակ, գրում է Daily Mail-ը: Շան տերը՝ 49-ամյա Ալան Ուիթոնը, կենդանու հետ դուրս էր եկել զբոսանքի: Անտառում Միթսին վախեցել է խոշոր ցեղատեսակի շնից և փախել: Կենդանու տերը ողջ օրը փնտրել է շանը: Նա […]

̰
Բելառուսը Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկում ԵԱՏՀ-ի նախագահի պաշտոնում

19:04 29.11.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Բելառուսի ղեկավարը: «Իհարկե, մենք մտածում Էինք, թե ում առաջարկենք: Ճիշտ Է, ցանկացողներ Էլ կային,-նշել Է նա:-Բայց ես կարծում եմ, որ դուք դա կարող եք, միայն դուք: Որովհետեւ […]

̰
Ի՞նչ է Պուտինը պատրաստվում անել դեկտեմբերի 31-ին

18:51 29.11.2019

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի համար դեկտեմբերի 31-ը աշխատանքային օր կլինի, հայտնում է Gazeta.ru-ն: Պեսկովի խոսքերով՝ ժամանակի մեծ մասը Ռուսաստանի նախագահն անցկացնում է աշխատելով: «Վլադիմիր Պուտինը պարզապես չունի ազատ օրեր: Նույնիսկ այն դեպքում, երբ նա կարող է օրվա մի մասը նվիրել հանգստին, միևնույն է, օրվա մեծ մասը նա […]

̰
Ռուսաստանը ՀԱՊԿ գործընկերներին կներկայացնի ռազմական համագործակցության հնգամյա պլան

18:48 29.11.2019

Ռուսաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության շրջանում մտադիր է գործընկերներին առաջարկել ռազմական համագործակցության հնգամյա ռազմավարության պլանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ գործընկերների հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել Կազմակերպության օպերատիվ հնարավորությունները, բարելավել ՀԱՊԿ հավաքական ուժերի ռազմական պատրաստականությունը, համախմբվածությունն ու շարժունակությունը: Ես մտադիր եմ մշակել և իմ […]

̰
Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի` այս տարվա խոշորագույն նվիրատուները

18:18 29.11.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է այս տարվա մարաթոնի ժամանակ ամենամեծ նվիրատվությունները կատարող անձանց ու ընկերությունների ցանկը։ «Տաշիր Գրուպ», Սամվել Կարապետյան – 1,5 մլն դոլար, Սամվել Ալեքսանյան – 200 հազար դոլար, Վարդանյանների ընտանիք, «Գրանդ հոլդինգ» – 60 մլն դրամ, ՀՀ բանկային համակարգ – 56 միլիոն դրամ, «Արարատ» բանկ – 40 միլիոն դրամ, ՀՀ ոստիկանություն – 19,5 […]

̰
Էրդողանը Մակրոնին կոչ է արել ստուգել ուղեղի աշխատանքը

18:09 29.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած արտահայտությանը՝ ՆԱՏՕ-ի մասին: Այս մասին հայտնում է TASS-ը: Թուրքիայի նախագահին վրդովեցրել է Մակրոնի տեսակետը, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահվան» վիճակում է: «Ես դիմում եմ Ֆրանսիայի նախագահին և նույնը կասեմ նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Մակրոնն ինքը պետք է բժիշկի դիմի՝ ստուգելու համար՝ իր ուղեղը մեռա՞ծ […]

̰
Թբիլիսին հետևություն է արել հունիսյան իրադարձություններից հետո. ՌԴ ԱԳՆ

17:16 29.11.2019

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին Կարասին-Աբաշիձե հանդիպման մասին: Երկուստեք  պատրաստակամություն են հայտնել հաղթահարելու հունիսի իրադարձություններից հետո կողմերի միջև ստեղծված բարդ իրավիճակը: «Երկուստեք հայտնել են պատրաստակամություն, որ հաղթահարվի այն բարդ իրավիճակը, որը Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է Թբիլիսիում հունիսյան իրադարձություններից հետո»,- ասվում է հայտարարության մեջ: Մոսկվայում հայտարարել են, որ հանդիպմանը ռուսական կողմն ընդգծել է այն հարցի […]

̰
Իրաքի վարչապետը որոշեց հրաժարական տալ

16:55 29.11.2019

Իրաքում շարունակվող ցույցերի ֆոնին երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ուղարկելու խորհրդարանին։ Այս մասին րոպեներ առաջ հայտնեցին միջազգային լրատվամիջոցները։ #BREAKING Iraq PM says to submit resignation to parliament pic.twitter.com/SaorZ8bW4k — AFP News Agency (@AFP) November 29, 2019 Հրաժարականը ներկայացվել է այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի […]

̰
ՌԴ ԶՈւ զորամասում 8 մարդու սպանած զինծառայողի պաշտպանությունը կխնդրի փոխել նրա խափանման միջոցը

15:40 29.11.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի զորամասում 8 զինծառայողի սպանած Ռամիլ Շամսուտդինովի փաստաբան Ռավիլ Տուգուշևը Gazeta.ru-ին հայտնել է, որ պաշտպանությանը կխնդրի փոխել նրա խափանման միջոցը: Փաստաբանը նաև պատմել է, թե որ փուլում է գտնվում ութ զինծառայողի սպանության հետաքննությունը: «Նախաքննություն է ընթանում: Դեռևս չի իրականացվել հոգեբուժական փորձաքննություն: Կարծում եմ՝ բոլոր քննությունները կնշանակվեն դեկտեմբերի վերջին, ոչ շուտ: Ես […]

̰
Տուսկը Եվրոպական խորհրդի ղեկավարումը հանձնեց Շառլ Միշելին

15:33 29.11.2019

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը կարճատև արարողության ընթացքում իր լիազորությունները հանձնեց նոր ղեկավարին՝ Շառլ Միշելին: Նա մինչ այս զբաղեցրել է Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետի պաշտոնը: Եվրոպական խորհրդի նոր նախագահն իր պարտականությունների կատարմանը լիարժեք ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 1-ից։ Խորհրդանշական արարողությունը կայացել է Բրյուսելի «Եվրոպա» շենքի շքասրահում, որտեղ տեղի են ունենում եվրոպական գագաթնաժողովներն ու խոշոր միջազգային […]

̰
Հուսիթները հայտարարել են Apache ուղղաթիռի ոչնչացման մասին

15:05 29.11.2019

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբներն ասում են, որ նրանք հարվածել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցչին: «Սաուդյան Արաբիայի Apache ուղղաթիռին հարված է հասցվել հրթիռի միջոցով. երկու օդաչուները մահացել են, քանի որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է»: Դեպքը տեղի է ունեցել Եմենի թագավորության սահմանին: Սաուդյան Արաբիան […]

̰
Վրաստանի նախագահը հետաձգել է իր այցն Ուկրաինա

14:16 29.11.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուկրաինական կողմի խնդրանքով հետաձգել է իր այցը Ուկրաինա՝ մինչև 2020 թվականը: Գրում է apsny.ge-ն՝ հղում անելով Վրաստանի նախագահի աշխատակազմին: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է այցելել Վրաստան: «Ուկրաինայի նախագահի այց նախատեսված չի եղել: Ընթացիկ տարվա նոյեմբերին նախատեսված էր Վրաստանի նախագահի  այցը Կիև, բայց ուկրաինական գործընթացներով […]

̰
Հայտնի է ճանաչված շեֆ խոհարար և շոումեն Գարրի Ռոդսի մահվան պատճառը

14:00 29.11.2019

Շեֆ խոհարար և հաղորդավար Գարրի Ռոդսը մահացել է ուղեղի արյան զեղումի հետևանքով, գրում է  The Sun–ը: Ռոդսի հարազատները հայտարարել են, որ 59-ամյա հաղորդավարն իրեն վատ է զգացել կնոջ հետ ընթրելիս: Հիվանդանոցում հայտնաբերվել է, որ արնահոսության պատճառը սուբդուրալ հեմատոման է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ռոդսը կարող էր գլխի վնասվածք ստացած լիներ: Նշվում է, որ […]

̰
«Աղետ», որը սպառնում է Արևմուտքին. թուրքական թերթը` ՌԴ-ի մասին

13:44 29.11.2019

Թուրքական  Sabah թերթը գրում է, որ ՌԴ-ն, Չինաստանը և Թուրքիան համարվում են «տարերային աղետ, որը սպառնում է ԱՄՆ-ին և Արևմուտքին»: Պարբերականը Թուրքիայի քաղաքականությամբ իրականացվող ճնշումը համեմատում է ցունամիի հետ, Չինաստանինը՝ գլոբալ տաքացման, իսկ ՌԴ-ինը՝ փոթորկի հետ: Հեղինակի խոսքերով՝ Մոսկվան հայտնվել է ուշադրության կենտրոնում Թուրքիայի և Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու շնորհիվ: ՌԴ կառավարությունն իր ազդեցությունն […]

̰
Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

13:20 29.11.2019

Ալբանիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 46-ի: Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը: Մահացածներից 22-ը Դուրես և Կրուջե քաղաքների բնակիչներ են: Ավելի քան 750 մարդ վնասվածքներ է ստացել: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել մոտ 50 ողջ մարդու: Նշվում է, որ ողջ մնացած մարդկանց գտնելու շանսերը նվազում են: Փրկարարական գործողությունը, որը […]

̰
Մեխանիկը կոտրված ոտքի շնորհիվ միլիոնատեր է դարձել

12:58 29.11.2019

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաքից մի մեխանիկ ասել է, որ կոտրված ոտքի շնորհիվ վիճակախաղի տոմս է գնել, որը շահել է և նրան միլիոնատեր դարձրել, գրում է UPI-ն: 55-ամյա տղամարդը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, աշխատանքի ընթացքում կոտրել է ոտքը: «Կոտրված ոտքիս պատճառով ես չէի կարող աշխատել: Այդ ժամանակ սկսեցի վիճակախաղ խաղալ»,- պատմել է նա: […]

̰
Մոսկվայում վերջին հրաժեշտ են տալիս լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին

12:42 29.11.2019

Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտ են տալիս լեգենդար խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանին: Արարողությանը մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Հուղարկավորությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։

̰
Եղանակային պայմանները կարգավորվել են, չվերթներն իրականացվում են. «Զվարթնոց»

12:04 29.11.2019

Մառախուղի պատճառով չիրականացվող թռիչքները վերականգնվել են: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ տեղեկություններին, որ եղանակային պայմանների պատճառով չկայացող դեպի Երևան չվերթները չեն կայանում: «Առավոտյան մառախուղի պատճառով ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ, այս պահին եղանակային պայմաններն արդեն կարգավորվել են, չվերթներն իրականացվում են, ներկա պահին մի քանի չվերթի նստեցում է […]

̰
Քարդաշյանը երեխաների հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

11:54 29.11.2019

Քիմ Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում երեխաների հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Շատ շնորհակալ եմ իմ բոլոր երեխաների համար»:

̰
Դու ունե՛ս դա․ Ալեքսիս Օհանյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին

11:33 29.11.2019

Ամերիկյան Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ ամսական գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այդ մարտահրավերը Փաշինյանն ուղարկել էր Օհանյանին, Քիմ Քարդաշյանին և Սերժ Թանկյանին։ «Դու ունես դա, Նիկոլ Փաշինյան»,- իր թվիթերյան էջում գրել է Օհանյանը։ You got it, @NikolPashinyan https://t.co/I6REaf85Tc — Alexis Ohanian 🇦🇲 (@alexisohanian) November 28, 2019 Մինչ այդ […]

̰
Զելենսկու՝ Հայաստան կատարելիք այցը չեղարկվել է Վրաստանում ընթացող ակցիաների պատճառով

11:19 29.11.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թ. դեկտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: «Նախապես պլանավորված էր, որ Զելենսկին կայցելի նաև Հայաստան ու Վրաստան, բայց Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով որոշվել է այդ այցերը կրճատել և սահմանափակվել Ադրբեջան այցով»,- տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ Վլադիմիր Զելենսկու՝ Բաքու այցը տեղի կունենա դեկտեմբերի 16-17-ին:

̰
Apple-ի գլխավոր դիզայները լքել է ընկերությունը

09:12 29.11.2019

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը լքել է ընկերությունը։ Նա Apple-ում աշխատանքի է անցել 1992 թվականից, 4 տարի անց դարձել ընկերության գլխավոր դիզայները։ Այս մասին հայտնում է The Verge պարբերականը։ Դեռևս հունիսին ընկերության կայքում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Այվն ավարտում է իր աշխատանքը որպես ընկերության աշխատակից՝ կենտրանանալու համար սեփական դիզայներական ֆիրմայի՝ LoveForm-ի ստեղծման վրա, […]

̰
BACK_TO_TOP