09:01 27.11.2019
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի։ Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը։ Վերջին տվյալներով՝ փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու։ Փրկարարական օպերացիան շարունակվում է Դուրեսում և Տումանում։ Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունաստանը, Չեռնոգորիան այնտեղ են ուղարկել փրկարարներ, բժիշկներ, հրշեջ բրիգադներ և տեխնիկա։ Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) […]
08:34 27.11.2019
Սպիտակ տան տարածքը փակվել է, իսկ Կոնգրեսը տարհանվել՝ օդային տարածքի հնարավոր խախտման պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի առավոտյան, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունից նշել են, որ ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռներն ուղարկվել են հետաքննություն անցկացնելու, երբ ռադարի էկրանին չճանաչված օբյեկտ է նկատվել։ Դրա պատճառով Սպիտակ տան տարածքն ու Կապիտոլիումի շենքը […]
00:00 27.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ ուղևորներին տեղափոխելու համար ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է […]
23:59 26.11.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, որոշել է աճուրդի հանել իր կիտրոնագույն զգեստը, որը համացանցում լայն քննարկումների տեղիք էր տվել: Ելենա Զելենսկայայի զգեստը քննադատել էին՝ նշելով, որ դա անհարգալից վերաբերմունք է ճապոնական կայսեր նկատմամբ: Զգեստն աճուրդի դնելու իր որոշման մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում: Ելենա Զելենսկայան նշել է, որ «աղմուկ հանած» զգեստն […]
23:46 26.11.2019
Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը The Cut հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այլևս չի հրապարակի մերկ լուսանկարներ: «Չգիտեմ, միգուցե, հնարավոր է, որ ամուսինս ասել է, որ երբեմն նա անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով: Ես միշտ լսում եմ նրան և հասկանում: Բայց ամեն ինչից զատ, նա միշտ տալիս է ինձ ազատություն՝ […]
23:30 26.11.2019
Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել է քաղաքի «Կանաչ կամար» կոչվող թանգարանի կողոպուտի տեսանյութը, որտեղ երևում է, որ կողոպտիչներն իրենց հետ վերցրել էին լապտերներ և կացիններ, որոնցով կոտրել են թանգարանի ցուցափեղկերը: Այս քայլով ոստիկանությունը փորձում է տեղեկություններ ստանալ գողերի մասին: Կողոպուտը տեղի է ունեցել երեկ: Գողերը տարել են ադամանդներ ու այլ թանկարժեք իրեր: Թանգարանի կրած վնասը կազմում է […]
23:24 26.11.2019
Շախմատային ամենահին խաղաքարը մոտ 1300 տարեկան է: Այս եզրակացության է եկել կանադացի հնագետների խումբը, որը գտել է խաղաքարը Հորդանանում կատարած պեղումների ժամանակ: Մասնագետները կարծում են, որ խաղաքարը նավակ է: Այն ուղղանկյուն մարմին է, որի վերևի հատվածում կլորավուն փոսիկ է: Գտածոն արդեն տեղափոխվել է Կանադա և պահվում է Վիկտորիայի համալսարանում:
23:00 26.11.2019
ՌԴ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար գործելու է վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման հատուկ կարգ: «Հայաստանի քաղաքացիների համար գործելու է հատուկ կարգ: Մենք պետք է վերապատրաստման պայմաններ ստեղծենք և հնարավորություններ, որպեսզի հայաստանցի վարորդները կարողանան հաստատել, որ Ռուսաստանում կարող են օգտվել Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականներով»,- ասել է […]
22:29 26.11.2019
Ստանիսլավ Սմագինը, որ նոյեմբերի 19-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կիսվել է իր տպավորություններով Հայաստան գործուղման վերաբերյալ: ForPost. Новости Севастополя-ում հրապարակված հոդվածում Սմագինը խոսել է Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի, Փաշինյանի հետ հանդիպման և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ ընթրիքի մասին: Խոսելով Արցախ կատարած իր ուղևորության մասին՝ Սմագինը նշում է, […]
21:37 26.11.2019
Հնդկաստանում մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը և մեծ արագությամբ դուրս թռել էստակադայից, հայտնում է India Today-ը: Մեքենան անցել է արգելապատնեշը և ընկավ ներքևում անցնող մարդկանց վրա: Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս վեցը վիրավորվել են: Մեքենայի վարորդը ողջ է մնացել և հոսպիտալացվել: Տեղի ոստիկանությունը պարզում է ողբերգության պատճառներն ու հանգամանքները:
21:17 26.11.2019
Ռուսաստանն ամերիկացի տեսուչներին առաջին անգամ ցուցադրել է «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ընդգծել, որ սպառազինության ցուցադրությունն իրականացվում է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ «Ավանգարդ» համալիրը մարտական հերթապահության կանցնի դեկտեմբերին:
21:08 26.11.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկություններ հայտնելով Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի մասին: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:
20:22 26.11.2019
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հետաքրքիր նվերներ է մատուցել: Այս մասին հաղորդում է RT-ն: Զելենսկին մեկօրյա այցով ժամանել է Թալլին: Վերջինս Էստոնիայի իր պաշտոնակցից նվեր է ստացել էլեկտրահեծանիվ և մեղր: Զելենսկին իր հերթին նվեր է պատրաստել Կալյուլայդի համար. վերջինիս նա նվիրել է ասեղնագործ վերնաշապիկ: Էստոնիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Զելենսկին բանակցություններ է […]
20:15 26.11.2019
Ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել Բրազիլիայում: Այն ֆիքսել են խանութներից մեկի անվտանգության տեսախցիկները: Կադրերում 31-ամյա էտյեմերսոն դե Սոուզա Մուրան է, ով կանգնած է դրամարկղի մոտ, որտեղ աշխատում է իր կինը: Նա մի քանի վայրկյան անց գրպանից հանում է ատրճանակը ու շատ մոտ տարածությունից սկսում է կրակել կնոջ գլխին: Ձգանը սեղմելուց հետո, սակայն, կրակոցի ձայն […]
20:09 26.11.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել դոլարից` հօգուտ ազգային արժույթի: «Բոլոր նրանք, ովքեր վստահում են մեր երկրին, ովքեր ներդրումներ են կատարում մեր երկրում. շահել են և շարունակում են շահել: Դեն նետեք դոլարներ, եկեք անցում կատարենք թուրքական լիրային, եկեք ցուցադրենք մեր ինքնատիպությունը, ինքնիշխանությունը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում իշխող «Արդարություն […]
20:00 26.11.2019
Լեհաստանի ազգային բանկը մասշտաբային գործողություն է իրականացրել Մեծ Բրիտանիայից 100 տոննա ոսկի տեղափոխելու համար: Ամբողջն այնտեղ էր ուղարկվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1939 թվականին: Գործողությունը տեղի է ունեցել գաղտնի: Այս մասին հայտնում է RMF24-ը: Նշվում է, որ տեղափոխման գործընթացում ներգրավված է եղել մի քանի հազար մարդ՝ բանկային անվտանգության ծառայությունից: Ընդհանուր առմամբ իրագործվել է 8 թռիչք: […]
19:38 26.11.2019
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Նա երկրի նախագահ Միշել Աունին կոչ է արել նշանակել խորհրդարանական խորհրդակցություններ Լիբանանի նոր կառավարության ձևավորմանը հարմար թեկնածու որոշելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Լիբանանցիներին հայտարարում եմ, որ հավատարիմ եմ «ոչ ես, այլ մեկ ուրիշը» կարգախոսին կառավարության ձևավորման […]
19:30 26.11.2019
«Ռոսավիացիան» «Ազիմուտ» ավիաընկերությանը թույլատրել է շաբաթական երեք անգամ հաճախականությամբ Ուֆայից Երևան միջազգային թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության մասնագետների խոսքերով՝ այդ ուղղությունը հեռանկարային է, և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Թռիչքները Բաշկորտոստանի մայրաքաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Շրջանի զբոսաշրջության ճյուղի ներկայացուցիչները, UfacityNews.ru-ի հարցումներին ի պատասխան, հաստատել են այդ ուղղության հեռանկարային լինելը: Փորձագետների կարծիքով՝ թռիչքը […]
19:15 26.11.2019
Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին: «Սպիտակ» ֆիլմը պատմում է Գոռի մասին, որը, լքելով Հայաստանը ավելի լավ կյանքի որոնման նպատակով, վերադառնում է երկրաշարժից […]
19:00 26.11.2019
Եգիպտացի հնագետները հայտնաբերել են փայտե և բրոնզե հին արձանիկներով գանձարան: Պահոցում ընդհանուր առմամբ եղել է 75 արձան, նաև կենդանիների մումիաներ՝ զարդարված հիերոգլիֆներով: Այս մասին հայտնում է Curiosmos-ը: Արձանները մարմնավորում են սուրբ ցլին` Ապիսին, մահացածների աստված Օսիրսին, պատերազմի աստված Սեհմետին, նաև բազեների, բորենիների: Գիտնականներն արդեն պարզել են, որ այդ արձանները Ք.ծ.ա. VII դարի են: Նշվում է, […]
18:59 26.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար հանդիսանում է կարևոր գործընկեր ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը […]
18:50 26.11.2019
«Վրաստանը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար ռեկորդային ֆինանսական աջակցություն կստանա ԱՄՆ-ից»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում: Պատգամավորը կարևորել է ԱՄՆ աջակցությունը. «Մենք մեր հակառակորդներից հաճախ ենք լսում Վրաստանի` միջազգային ասպարեզից անհետանալու մասին, և որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգված է: Այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Մեր […]
18:45 26.11.2019
Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է սրճարանում մի երեխա մերսում Ազնավուրին: Լուսանկարին կից նկարագրության մեջ Սեդան գրել է. «Ռաֆիկի մերսումը: Նա սիրում էր նրան հաճելին մատուցել: Մշտաժպիտ պարոն Մոն և ամբողջ խումբը: Ինչ վերաբերում է ինձ, ինչպես միշտ՝ տարված հեռախոսով: Հիվանդություն, որը վերաբերում […]
18:38 26.11.2019
Թուրքիայի զինված ուժերում սկսվել են Ռուսաստանից ստացած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի փորձարկումները։ Դրանց մարտունակությունը ստուգելու համար դրանցով որսում են սեփական զինված ուժերի F-16 կործանիչ ինքնաթիռները։ Ինքնաթիռներով թուրքական բանակի զինծառայողները թռչում են ցածր բարձրությունների վրա, իսկ Ս-400 համակարգերով մյուս զինծառայողները փորձում են ֆիքսել դրանց թռիչքները։ Այս վարժանքներից բացի, անցկացվել են նաև հրթիռների արձակումներ՝ ոչ ինքնաթիռների […]
18:30 26.11.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համառուսական մասնագիտական կողմնորոշման «Проектория» ֆորումի շրջանակներում մասնակիցների հետ կիսվել է մասնագիտություն ընտրելու իր փորձով: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Պուտինը հեռուստակամրջի ընթացքում մասնակիցներին պատմել է, որ մանուկ հասակում երազում էր դառնալ նավաստի կամ օդաչու: «Ամենասկզբում ես ունեի շատ տարբեր ցանկություններ, բոլոր երիտասարդների նման ցանկանում էի դառնալ նավաստի կամ […]
18:02 26.11.2019
Գերմանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել ֆերմերները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք դժգոհում են կառավարության վարած գյուղատնտեսական քաղաքականությունից, համաձայն որի` հողատարածքները պարարտացնելու համար պետք է կրճատվի նիտրատների և հեղուկ գոմաղբի օգտագործումը: Ի նշան բողոքի՝ նրանք տրակտորներով փակել են մի շարք փողոցներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցում են ավելի քան […]
17:58 26.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է եղել […]
17:44 26.11.2019
Մոսկվայի «Речной» առևտրի կենտրոնից տարհանել են ավելի քան 200 մարդու ականի ահազանգի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը` հղում անելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին: «Տարհանվել է ավելի քան 200 մարդ»,- ասել է ներկայացուցիչը:
17:39 26.11.2019
ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների մասին իր պատկերացումներն է այսօր ներկայացրել նախկին վարչապետ, «Ելք» խմբակցությունից ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Մենք սովորաբար սիրում ենք աշխատել պետության առաջին դեմքերի հետ: Դա տարածված սխալ է, որովհետև ցանկացած երկրի հետ աշխատանքի հաջողության ու անհաջողության հիմքում այդ երկրի դեսպանն ու նրա ծառայողական գրագրությունն է հայրենիքի հետ: Ուստի, եթե ուզում […]
17:34 26.11.2019
Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մամուլի ասուլիսում՝ նվիրված նույն համաձայնագրի ստորագրման 2-ամյակին: «Համաձայնագիրն արդեն վավերացրել է 16 երկիր, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: Իսկ րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ […]