08:57 29.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այց է կատարել Աֆղանստանում գտնվող ամերիկյան Բագրամ ավիաբազա։ Ուղևորությունը նվիրված էր Գոհաբանության տոնին։ Թրամփը ճաշարանում սնունդ է բաժանել զինվորականներին, որից հետո միացել նրանց՝ ճաշակելով հնդկահավ, կարտոֆիլի խյուս և եգիպտացորենի հաց։ Բազայում գտնվելու 2․5 ժամվա ընթացքում նա հասցրել է ելույթ ունենալ զինծառայողների առջև և հանդիպել երկրի նախագահ Աշրաֆ Գանիին։ Թրամփը հայտնել […]
08:45 29.11.2019
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստադեբատի ժամանակ կիրառել է սառցե ֆիգուրներ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, ովքեր չեն ներկայացել ստուդիա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ֆիգուրները հաղորդման ժամանակ աստիճանաբար հալվել են։ Նշվում է, որ մյուս 5 կուսակցությունների (Լեյբորիստական, Լիբերալ-դեմոկրատների, Կանաչների, Ուելսի կուսակցության և Շոտլանդական ազգային […]
08:33 29.11.2019
Իրաքի տարբեր շրջաններում ցուցարարների ու ոստիկանների բախումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալության փոխանցմամբ՝ անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել երկրի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար, հաղորդվում է 245 վիրավորի մասին։ Եվս 4 ցուցարար զոհվել է Բաղդադում, երբ ուժայինները մարտական փամփուշտներով կրակել են ցուցարարների ուղղությամբ։ […]
00:00 29.11.2019
Ամերիկյան «FOX31» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգի մասին, որը Հայաստանից տղա երեխա է որդեգրել։ Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով տղային առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում։ Նրան որդեգրելու համար ամուսինները պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Հայաստանում սպասել դատարանի որոշմանը։ «Հիշում եմ, երբ առաջին անգամ ինձ մայրիկ ասաց, դա յուրահատուկ […]
23:23 28.11.2019
Գիտնականները փոփոխել են աղիքային ցուպիկի ԴՆԹ-ն և դրա մեջ ավելացրել են անհրաժեշտ ֆերմենտների գեներ:
23:08 28.11.2019
Բազմակողմ առևտրի և թվային ոլորտի անվտանգության հարցերով բեռլինյան կոնֆերանսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բեմ բարձրանալիս սայթաքել է և ընկել: Այնուհետև կանցլերը կատակել է, թե չի նկատել աստիճանները, սակայն խոստացել է հաջորդ անգամ օգտվել դրանցից: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
22:41 28.11.2019
Սպիտակ տանը Գոհաբանության օրվա առթիվ հնդկահավերին ներում շնորհելու արարողություն են իրականացրել, գրում է Настоящее Время-ն: Երկու հնդկահավերին բերել են Վաշինգտոնի լավագույն հյուրանոցներից մեկը, այդտեղ կենդանիները տարբեր սպա ծառայություններ են ընդունել, դրանից հետո ուղևորվել են թանգարան էքսկուրսիայի: Ծրագրի վերջին կետը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը: Նշվում է, որ այդ ամենին հնդկահավերը պատրաստվել են […]
22:31 28.11.2019
3 կանայք Սոնդլենդին մեղադրել են 2003-2009թթ.-ին իրենց հանդեպ ոտնձգությունների, իսկ մերժման դեպքում՝ վրեժի տարբեր եղանակներ կիրառելու մեջ:
22:10 28.11.2019
Անգլիայի բնակիչը շահել է 136 միլիոն դոլար և որոշել է հարստացնել իր գյուղը, գրում է Daily Mail-ը: Անգլիացի Սթիվ Թոմսոնը վիճակախաղ է խաղացել վերջին 25 տարին, երբ տղամարդը իմացել է, թե որքան գումար է շահել գրեթե սրտի կաթված է ստացել: Երեք երեխաների հայրը շահել է 136 միլիոն դոլար: Նա երկար ժամանակ ուշքի չէր գալիս, սակայն […]
21:43 28.11.2019
ԽՍՀՄ և Վրաստանի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ Գյումրիի մասին ֆիլմը դարձել է Մոսկվայի կինոփառատոնի դափնեկիր: Վրացի ռեժիսոր Վիկտորյա Մակսոևայի ֆիլմը կոչվում է «Յար, արի Գյումրի»: Այն պատմում է Գյումրիի, քաղաքի բնակիչների, կենցաղի, մշակությաին, ճարտարապետական և այլ առանձնահատկությունների մասին: Ֆիլմը նաև պատմում է Գյումրիի և Վրաստանի հասարակական ու մշակութային կապերի մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է […]
21:15 28.11.2019
Շվեդական Nordic Monitor կայքը գաղտնի նյութեր է հրապարակել, որոնք վկայում են Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ռազմական ղեկավարության ծրագրերի մասին: Կայքի տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայի գլխավոր շտաբում 2016 թվականի մայիսի 23-ի ներքին գրության մի օրինակ, որում նկարագրվում են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրին վերաբերող բացակայող էջերը: Նշված էր, որ նախատեսվում է օդային հարվածներ Oğuztürk անվան […]
21:04 28.11.2019
Renault-Nissan ավտոմոբիլային կոնցեռնը Հռոմի պապին է տրամադրել ամենագնացի հատուկ տարբերակ: Հռոմի Պապի նոր մեքենան դարձել է բացառիկ Dacia Duster քրոսովերը: Մեքենայի վրա աշխատել է Dacia-ի ռումինական հատուկ բաժինը՝ Romturingia-ի հետ համատեղ, գրում է Motor-ը: Մեքենան ունի ֆիրմային փղոսկրյա գույն, սրահը բեժ գույնի է: Հատուկ Հռոմի Պապի համար ետնամասում տեղադրել են կաշվե բազկաթոռ, հայտնվել են լրացուցիչ […]
20:30 28.11.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմը և աշխատակազմը երեկոյան տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կնվիրաբերեն 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային […]
20:26 28.11.2019
Հունգարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2020» միջազգային երաժշտական մրցույթին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Հունգարիայի Պետական հեռարձակողների կազմակերպության աղբյուրը հայտնել է, որ մերժման պատճառը Եվրատեսիլի սերտ կապն է ԼԳԲՏ համայնքի հետ: Այդ որոշումն ընդունվել է երկրում աճող հոմոֆոբ տրամադրությունների պայմաններում: Միևնույն ժամանակ, լրագրողներին պաշտոնական պատասխանում նշվել է, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու փոխարեն, […]
20:13 28.11.2019
Թուրքական Milliyet օրաթերթը հրապարակել է պատմաբան Բասկին Օրանի հոդվածը՝ բացահայտելով Անկարայում նախագահական պալատի հետ կապված որոշ տհաճ փաստեր: Պարոն Օրանը նշում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից առաջ պալատը Քասաբյանների հայկական ընտանիքի տունն է եղել: Այսպիսով, պատմաբանը պատասխանել է Անկարա թերթի «Նախագահի պալատը՝ ժողովրդի նվերն Աթաթուրքին» խորագրով քարոզչական հրապարակմանը: Բասկին Օրանը ապացուցում է, որ պալատն իրականում […]
20:00 28.11.2019
«Հայաստան» համահայկական հիմանդրամն այսօր 22-րդ անգամ հեռուստամարաթոն կանցկանցնի: Հիմնադրման օրվանից մինչ այժմ այդ կառույցն առողջապահության, սոցիալական ապահովության, ենթակառուցվածքների, արվեստի և սպորտի բնագավառներում 1300 խոշոր ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Ավելի քան քառորդդարյա պատմություն ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվեց այն դժվար տարիներին, երբ պետությունն օրախնդիր հարցեր էր լուծում: Հիմնադրամն առաջադրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ, որոնք […]
19:30 28.11.2019
Old Armenia ֆեյսբուքյան էջը արխիվային լուսանկար է հրապարակել և մակագրել. «Հայերը Չիկագոյում ծածանում են ԱՄՆ դրոշը Հայաստանի փախստականների համար դրամահավաքի ժամանակ, 1919թ.»:
19:21 28.11.2019
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
19:14 28.11.2019
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 16:23-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում՝ գարեջրի գործարանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Աշոտ Կ.-ն (ծնված 1970 թ.) և Տիգրան Թ.-ն (ծնված 1959 թ.): Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ […]
19:00 28.11.2019
«Հետաքննությունների պետական բյուրոն հետաքննում է ապօրինի գործողությունների հետևանքով քրեական գործի նյութերի կորուստը: Քննիչները կպարզեն հանգամանքները»,- LB.ua-ին տված հարցազրույցում ասել է Հետաքննությունների պետական բյուրոյի տնօրեն Ռոման Տրուբան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականում «Մայդանի գործի» նյութերից երկու հատոր բացակայո՞ւմ է: Ավելի վաղ, Ուկրաինայի ռազմական դատախազության ղեկավար Վիկտոր Չումակը հայտարարել էր, որ «Մայդանի» 455 մասնակիցներ կասկածվում են հանցագործություններ […]
18:43 28.11.2019
Զբոսաշրջության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 30-ից Rai1 իտալական հանրային հեռուստաալիքով կհեռարձակվի Հայաստանի մասին պատմող չորս ֆիլմերի շարքը: A Sua immagine հաղորդման վարող Մարկո Պոզան կպատմի յուրահատուկ ճանապարհոդրության մասին դեպի առաջին քրիստոնյա երկիր, որի պատմությունը անմիջականորեն կապված է բիբլիական Արարատ լեռան հետ: Rai1 և Opera Romana Pellegrinaggi նկարահանող խմբի այցը Հայաստան նախաձեռնել և […]
18:22 28.11.2019
Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է Սիրիայի հայերի անվտանգության հարցը։ Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Դրանից բացի, ըստ նախարարի, հայկական կողը պնդել է, որ անհրաժեշտ է միասնական դիրքորոշման հասնել ՀԱՊԿ առանցքային դրույթների վերաբերյալ։ «Մենք քննարկել ենք նաև Ղարաբաղյան կարգավորման շուրջ ընթացիկ […]
17:40 28.11.2019
Տիրանայից ոչ հեռու 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նոյեմբերի 26-ին: Վերջին տվյալներով՝ այն 40 մարդու կյանք է խլել:
17:21 28.11.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հումանիտար միջոցառումների շրջանակներում հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները: «Մենք այդ համատեղ միջոցառումը դիտարկում ենք իբրև կողմերի մտադրություն՝ հայերի ու ադրբեջանցիների միջև շփումները վերականգնելու: Կարծում ենք, որ նմանատիպ հումանիտար ակցիաները, որ ուղղված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, արժե շարունակել: Եվ մենք, […]
17:14 28.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերաբերյալ: «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ […]
17:10 28.11.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու, գրում է RT-ն: Այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Նշվում է, որ կողմերը քննարկելու են քաղաքական, տնտեսական, և մշակութային հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
16:41 28.11.2019
Թագուհին 18 ամսից կդառնա 95 տարեկան: Հենց այդ տարիքում է նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հրաժարվել հրապարակային միջոցառումներից:
16:00 28.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը նախատեսում է նվազեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է CNN-ը: Աղբյուրի համաձայն` առ այսօր ՆԱՏՕ-ի բյուջեի 22 տոկոսը հատկացնում էր Վաշինգտոնը: Այժմ նախատեսում է ֆինանսավորումը նվազեցնել մինչև 16 տոկոսի: Հեռուստաընկերության աղբյուրի համաձայն` ֆինանսավորման կրճատումից գոյացած գումարները ԱՄՆ-ն կհատկացնի Եվրոպայի առանձին երկրների անվտանգությանը, այդ թվում` Ուկրաինային ու Վրաստանին: