16:12 26.11.2019
Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին: ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Արլեմ Դեզիրին, որը Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, նախարար Մնացականյանը գոհունակությամբ հայտնել է, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի […]
15:39 26.11.2019
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ սենատորների կողմից վետոյի կիրառմանը։ «Այն բանից հետո, երբ Լինդսի Գրեհեմը հանեց իր վետոն Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ, այն արգելափակեց սենատոր Փերդյուն` ասելով, որ ճանաչումը կվտանգի Թուրքիայի հետ նուրբ բանակցությունները։ Սա սխալ է: Իրականում Միացյալ […]
15:10 26.11.2019
Աֆրիկյան Մալիում 13 ֆրանսիացի զինծառայող է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների բախման հետևանքով: Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը նոյեմբերի 26-ին: «Նախագահը ցավով հայտնում է երկուշաբթի երեկոյան 13 ֆրանսիացի զինվորների մահվան մասին, որը տեղի է ունեցել ծայրահեղականների դեմ գործողության ընթացքում երկու ուղղաթիռների բախման հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ:
14:41 26.11.2019
Рособороэкспорт ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի С-400-ների երկրորդ խմբաքանակը, պայմանագիրը կստորագրվի 2020 թվականին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Հուսով ենք, որ 2020 թվականի առաջին կեսին մենք կհասնենք պայմանագրային փաստաթղթերի ստորագրմանը»,- ասել է նա: Ըստ Միխեևի՝ աշխատանքի երրորդ փուլի՝ С-400-ի երրորդ խմբաքանակի համար Մոսկվան Անկարային փոխանցել է տեխնիկական առաջադրանք: […]
14:35 26.11.2019
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ես համոզված եմ, որ այս փուլում մեզ պետք չի Սենատի բանաձև ցեղասպանության մասին, մեկ է՝ Թրամփը չի վավերացնելու, որ Էրդողանին լրիվ Պուտինի գիրկը չգցի, մեզ պետք է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը: Դա է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ և ամենալուրջ […]
14:15 26.11.2019
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն ընթացող իրադարձությունների մասին որևէ մեկնաբանություն չի արել: Ոստիկանության աշխատակիցները տեղակայված են օրենսդիր մարմնի բոլոր մուտքերի մոտ: Իրավապահների հսկողության շնորհիվ է, որ օրենսդիրները կարողանում են խորհրդարան մտնել, քանի որ բոլոր մուտքերի մոտ հավաքված են ընդդիմության անդամներն ու ցուցարարները: Լուսադեմին ոստիկանական ուժերը, հատուկ ուժ կիրառելով, ցրել էին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին:
14:00 26.11.2019
ԱԱԾ աշխատակիցները ցավակցական խոսք են հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Տեքստում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացանք հայազգի մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին։ Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։ Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերծված չեն։ Գոհար […]
13:29 26.11.2019
Նոյեմբերի 26-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում վերսկսված հանրահավաքը ցրելու ընթացքում հոսպիտալացվել է 4 մարդ, նրանցից մեկը լրատվամիջոցի ներկայացուցիչ է: Այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։ «Ցույցը ցրելիս, երբ գործի դրվեցին ջրցան մեքենաները, Զազայի աչքը դուրս եկավ ջրի հուժկու շփումից, որից հետո ինքն անմիջապես տեղը գցեց դուրս եկած աչքը»,- մեջբերելով ականատեսի խոսքը՝ հաղորդում է «Մթավարի արխի»-ն: […]
13:13 26.11.2019
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական […]
12:45 26.11.2019
Ալբանիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանիայից 30կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումները նաև զգացվել են երկրի այլ քաղաքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 150-ը: Ցնցումների հետևանքով ավերվել են բնակելի տներ և շինություններ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են բազմաթիվ փրկարարներ: Այս մասին […]
11:21 26.11.2019
Նոյեմբերի 25-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի […]
09:13 26.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին Սպիտակ տանն ընդունել է զինվորականներին, ովքեր մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիային: Զինծառայողներն իրենց հետ բերել էին նաև Քոնան անունով շանը, որը նույնպես մասնակցել էր օպերացիային և վնասվածք ստացել: Թրամփը գործողությունն անվանել է անթերի: Նա գովել է շանը՝ հայտարարելով, որ Քոնանը շատ խելացի […]
08:30 26.11.2019
Սուրբծննդյան եղևնին արդեն Սպիտակ տանն է։ Այն ԱՄՆ նախագահի նստավայր են տարել 2 ձիեր։ Փենսիլվանիա նահանգում աճեցված ծառն ունի ավելի քան 5․5 մետր բարձրություն։ Այն կզարդարեն կամավորները, որից հետո տոնածառը կտեղավորվի Սպիտակ տան երկնագույն սենյակում։
23:55 25.11.2019
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որի տեսքը նախկինում իդեալական էր ճանաչվել, ներքնազգեստով լուսանկարել է իրեն հայելու մեջ: Լուսանկարը հայտնվել է Instagram-ի նրա էջում: Լուսանկարում 23-ամյա մոդելը կրում է սև կրծկալ և ժանյակից գուլպաներ: Մի ձեռքում նա հեռախոսն է պահում, մյուսում`մի բաժակ՝ հեղուկով լի: Հրապարակումը ուղեկցվել է գրությամբ. «Դուք գիտեք, որ ես սիրում եմ մաքուր բուրբոն»: Հադիդի […]
23:50 25.11.2019
Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն բաց տիեզերք է գցել վերանորոգման ընթացքում հանված մասնիկ, գրում է Daily Mail-ը: Տեսանյութը NASA-ն հրապարակել է ինստագրամյան էջում. «Արդյո՞ք այս աղբի կտորը ուրախություն էր բերում. երբեմն հարկավոր է ազատվել այն ամենից, ինչ Ձեզ չի ծառայում»: Այդպիսով՝ NASA-ն հորդորում է կարգուկանոն հաստատել տանը և ձերբազատվել անպետք իրերից։ https://www.instagram.com/p/B5JQqSmJyjQ/?utm_source=ig_web_copy_link
23:38 25.11.2019
Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում՝ պատասխանելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին: «Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը […]
23:05 25.11.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Էսկամբիա նահանգում բուժքույրը օղի և վիսկի է խմել և դուրս է եկել չորրորդ հարկ՝ փորձելով բացել ննջասենյակի պատուհանը: Այս մասին հայտնում է Daily Mail- ը: 22-ամյա Մեգան Հեյդերդը Չեյշեր նահանգից վայրէջք է կատարել բետոնե հատակի վրա: Ընկնելու հետևանքով նա ստացել է աջ ոտքի մի քանի կոտրվածքներ, ձախ ոտքի և գլխի վնասվածքի բաց […]
22:50 25.11.2019
Ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ վեց մրցանակ ստացավ՝ գերազանցելով երգիչ Մայքլ Ջեքսոնի ռեկորդը: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Այս տարի երգչուհին հինգ մրցանակ է ստացել հետևյալ անվանակարգերում ՝ տարվա տեսահոլովակ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք կատարող, ժամանակակից մեծահասակ սիրված կատարող, տարվա կատարող: Այդ ամենից բացի, նրա արժանացել է […]
22:40 25.11.2019
Պակիստանի ղեկավարներն ու հասարակությունը վրդովվել են այն բանից հետո, երբ նորվեգացի ակտիվիստը հրապարակում այրել է Ղուրանը՝ մահմեդականների սուրբ գիրքը: Այդ մասին հողորդում է Gulf News՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը: Պակիստանի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ անցած հանգստյան օրերին իր մոտ է կանչել Նորվեգիայի դեսպանին: «Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Պակիստանը դատապարտում […]
22:20 25.11.2019
Կյանքը զարմանալի ու տարօրինակ բան է: Այդ փաստը հերթական անգամ ապացուցել է արխիվային լուսանկարը՝ արված 1962 թվականին: Այդ ժամանակ Ելիզավետա 2-րդի ամուսինը ու արքայազն Ուիլյամի պապը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, գնացել էր Հարավային Աֆրիկա՝ շրջագայության: 2 ամիս տևած ճամփորդության ընթացքում դուքսն իրագործել է 49 թռիչք: Ամբողջ ճանապարհին նրան ուղեկցել է Քեյթ Միդլթոնի պապիկը: Բանն այն […]
22:08 25.11.2019
38-ամյա երգիչ Ջասթին Թիմբերլեյքը 30-ամյա Ալիշա Բեյնրայնտի հետ նկարահանվում է ֆիլմում, որտեղ խաղում են որպես սիրահար զույգ: Բայց կարծես թե սցենարը նմանվում է իրական կյանքի: Դերասաններին գաղտնի լուսանկարել են Նոր Օռլեանի «The Absinthe House» բարում: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: Նրանք նստել էին միմյանց շատ մոտ և իրար ձեռք էին բռնել: Հետո աղջկա ձեռքը […]
22:00 25.11.2019
«Կանաչ կամար» թանգարանում պահվում է Եվրոպայի թանկարժեք իրերի ամենախոշոր հավաքածուն:
21:52 25.11.2019
Մեծ Բրիտանիան Մալայզիայից արտահանելու է երկիր ապօրինի բերված պլաստիկ թափոնների 42 բեռնարկղ: Այդ մասին հայտնում է մալայզիական «Բեռնամա» գործակալությունը: Նրա խոսքերով ՝ Կուալա Լումպուրում բրիտանական դիվանագիտական առաքելությունը և Մալայզիայի էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարությունը (MESTECC) համատեղ հայտարարության մեջ նշել են, որ իշխանությունները ներկայումս աշխատում են տրանսպորտային գործակալությունների հետ ՝ աղբը տեղափոխելու […]
21:51 25.11.2019
Ֆուտբոլիստը ոտքով հարվածել է մրցակցի դեմքին և նոկաուտի ենթարկել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի «Լիոն»-«Նիցցա» հանդիպման ժամանակ: «Լիոն»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Մարսիալը 34-րդ րոպեին ոտքի հուժկու հարված է հասցրել Հիշամու Բուդաուի գլխին: Վերջինս լուրջ վնասվածք է ստացել ու նույն պահին հայտնվել է խոտածածկին: Խաղի մրցավարն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել Մարսալին: […]
21:38 25.11.2019
Մալայզիական Կալիմանտան կղզում սատկել է սումատրանյան ռնգեղջյուրը, որի անունը Իման էր: Կենդանին տառապում էր քաղցկեղով: Ռնգեղջյուրը 25 տարեկան էր, վերջին տարիներին մի քանի անգամ Իմամի կյանքը փրկել են, սակայն այս անգամ չի հաջողվել: Իմամը կշռում էր 700 կգ, նա իր ցեղատեսակի վերջին ռնգեղջյուրն էր Մալայզիայում: We're losing Iman – our last Sumatran rhino https://t.co/Cfd0AaKBki — […]
21:26 25.11.2019
Prada և adidas ընկերությունները համատեղ հավաքածու են թողարկել, գրում է esquire-ը: Համատեղ հավաքածուի կոշիկը և պայուսակը վաճառքի մեջ կլինեն դեկտեմբերի 4-ից: Կոշիկները պատրաստվել են Իտալիայում և թողարկվել են սահմանափակ քանաով՝ 700 հատ: Դրանցից յուրաքանչյուրն ունի անհատական համար, դրանք յունիսեքս են: Պայուսակը պատրաստված է կաշվից, այն Prada Bowling մոդելի փոփոխված տարբերակն է: Դրա վրա տպված են […]
21:13 25.11.2019
Յանա անունով Ուֆայի բնակչուհուն Մագնիտոգորսկում հրաժարվել են աշխատանքի ընդունել արտաքին տեսքի փոքրիկ թերության համար: Աղջիկը ցանկացել էր աշխատել հաճախորդների սպասարկման կենտրոնում: «Իմ դուստրն առողջական խնդիր ունի, նրա վերին շրթունքը դեֆորմացվում է: Ինձ համար բացարձակ աբսուրդ է այն, որ մարդուն կարող են աշխատանքի չվերցնել արտաքին տեսքի պատճառով: Կարևոր է ոչ թե մերժելը, այլ դա ձևակերպելը»,- գրել […]
20:52 25.11.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցություն ծավալելու Հայաստանի հանձնառությունը՝ նշելով, որ այս այցը լավ հնարավորություն է՝ ուղենշելու հետագա ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակները: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների լայն […]