TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բասկովն ու Կրուտոյը «ծեծկռտուք» են սարքել օդանավակայանում

22:13 24.11.2019

Երգիչ Սերգեյ Լազարևը բացահայտել է գաղտնիքը, թե ինչպես են աստղերն իրենց ժամանակը անցկացնում լարված համերգներից հետո։ Կադրերում Նիկոլայ Բասկովի և Իգոր Կրուտոյի «ծեծկռտուքն» է։ «Մինսկում Իգոր Կրուտոյի հոբելյանական համերգի հաճելի ավարտը․ իրարանցման մասնակիցներ՝ Իգոր Կրուտոյ և Նիկոլայ Բասկով»,- գրել է պապարացին։  

̰
Էլիզաբեթ Թեյլորի 2 անոմալիաները

22:00 24.11.2019

Հոլիվուդի թագուհի, աշխարահռչակ դերասանուհի ու Կլեոպատրայի դերն առայժմ անկրկնելի մարմնավորած Էլիզաբեթ Թեյլորը երկու զարմանալի ու հրաշագեղ  անոմալիա ուներ: Ամբողջ աշխարհին հետաքրքրում էր նրա աչքերի գույնը, որը թվում էր` փոխվում էր  օրվա տարբեր ժամերի՝ կախված լույսից: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ դրանք աշխարհի ամենահայտնի ու քննարկված աչքերն են մինչև հիմա: Միլիոնավոր մարդիկ հմայված նայում էին […]

̰
10 պատճառ՝ ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը

21:51 24.11.2019

11-ամյա Տիմոֆեյ Դրոգինը «Վաղը անունով» դպրոցական համաժողովի ժամանակ պատմել է, թե ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը, կորցնում մոտիվացիան և փախչում դասերից: Նա 10 պատճառ է նշել: 1.Ուսուցիչները Առաջին պահից, երբ  երեխան մտնում է  դպրոց, նրան սկսում են  վախ ներշնչել: Առաջինը հենց վախն է ուսուցչից: 2.  Վախ՝ գնահատականից Դրանից հետո ուսուցիչները սկսում են զարգացնել վախը […]

̰
Հայտնի են 2020 թ.-ին ճանապարհորդության համար ամենավտանգավոր երկրները

21:39 24.11.2019

Հաջորդ տարի ճանապարհորդության ամենավտանգավոր ուղղությունները կլինեն Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Պարսից ծոցի երկրները: Այդ մասին են վկայում Travel Risk Map-ի տվյալները, որոնք նախազգուշացնում են արտերկրում անձնական անվտանգության, երթևեկության և բժշկության բնագավառներում հնարավոր վտանգների մասին, գրում է Daily Mail-ը: Ճանապարհորդների համար հատկապես անվստահելի երկրների թվում են Լիբիան, Սոմալին, Աֆղանստանը և Վենեսուելան: Փորձագետների կարծիքով, 2020 թվականին այդ […]

̰
«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում հաղթել է Վիկտորիա Գաբորը. Հայաստանը 9-րդ տեղում է

21:36 24.11.2019

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ավարտվել է «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, որի հաղթողը՝ 278 միավորով դարձել է Լեհաստանի ներկայացուցիչը։ Մրցույթի հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի օնլայն քվեարկության արդյունքում: Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Կարինա Իգնատյանը, որը «Colors of your dream» երգով զբաղեցրել է 9-րդ տեղը:  

̰
Ռոնալդուն անցկացրել է լիարժեք մարզում

21:31 24.11.2019

«Յուվենտուսը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղին: Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է լիարժեք մարզում, հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Պորտուգալացին բաց էր թողել Ա Սերիայի հանդիպումը «Ատալանտայի» հետ, քանի որ, ըստ մարզչի, ծնկի ցավն անհանգստացնում էր նրան:

̰
Հռոմի պապն ատոմային էներգիան ռազմական նպատակներով օգտագործելը հանցագործություն է համարում

21:24 24.11.2019

Ատոմային էներգիայի օգտագործումը ռազմական նպատակներով անբարոյական է և հանցագործություն է, ինչպես և միջուկային զենքի տիրապետելը: Նման կարծիք է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հիրոսիմայում Խաղաղության հուշահամալիր այցի ժամանակ, հայտնում է ТАСС գործակալությունը: «Վճռականությամբ ցանկանում եմ ընդգծել, որ ատոմային էներգիայի կիրառումը ռազմական նպատակներով այսօր, ինչպես երբևէ, հանցագործություն է ոչ միայն մարդկության, այլև մեր ողջ ընդհանուր ապագայի հանդեպ: […]

̰
Իսպանիայում բռնել են 2 տոննա կոկային տեղափոխող սուզանավ

21:16 24.11.2019

Իսպանիայի իրավապահ մարմինները կիրակի օրը սուզանավ են բռնել, որտեղ հայտնաբերվել է ավելի քան երկու տոննա կոկային: Այդ մասին հայտնում է El Pais-ը: Հրապարակման համաձայն՝ սուզանավը գտնվել է Գալիցիայի ինքնավար համայնքի ջրերում: Ըստ նախնական տվյալների՝ այն դուրս է եկել Կոլումբիայից: Նշվում է, որ առնվազն երկու մարդ է ձերբակալվել: Ներկայումս ոստիկանությունը զբաղվում է գործի բոլոր մանրամասների պարզմամբ:

̰
Արջը դարձել է համացանցի աստղ

21:07 24.11.2019

Կանադական նահանգ Բրիտանական Կոլումբիայի բնակիչ Անդրես Դինը մոր ավտոմեքենայում արջ է հայտնաբերել: Նրա արձագանքը ցնցել է ինտերնետ օգտատերերին: Վաղ առավոտյան մայրը զանգահարել է Դինին և խնդրել ստուգել իր ավտոմեքենան, քանի որ միացել է ազդանշանային համակարգը: Երբ որդին մոտեցել է մեքենային, տեսել է, որ հետնամասում նստած է հսկա արջ: Տղամարդն անմիջապես հանել է հեռախոսը և սկսեն […]

̰
Դերասան Անտոնիո Բանդերասը բացում է սեփական թատրոնը Իսպանիայի հայրենի քաղաքում

20:54 24.11.2019

Հայտնի իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը հիմնել է սեփական թատրոնը հայրենի Մալագա քաղաքում, հայտնում է France Info-ն: Սեփական թատրոն բացելը լեգենդար դերասանի վաղեմի երազանքն էր: Իսկ 2017 թվականին տեղի ունեցած սրտի կաթվածը ստիպեց Բանդերասին շտապել այդ ցանկության իրականացման հարցում: Այդ ժամանակից ի վեր նա ամեն տարի փոխանցում էր 200 հազար եվրո դրա իրագործման համար: Այսօր նոր […]

̰
Բորտուղեկցորդուհին ոստիկանություն է կանչել այն բանի համար, որ Black Eyed Peas խմբի ռեփեր will.i.am-ը անտեսել է նրան

20:42 24.11.2019

Black Eyed Peas խմբի սևամորթ ռեփեր will.i.am-ը (Ուիլյամ Ադամս) Twitter-ում բողոքել է բորտուղեկցորդուհուց, ում պահվածքը նա համարել է «չափազանց կոպիտ»: Դեպքը տեղի է ունեցել ավստրալական Բրիսբենից դեպի Սիդնեյ թռիչքի ժամանակ: Երգիչը հայտարարել է, որ բորտուղեկցորդուհին ոստիկանություն է հրավիրել այն բանից հետո, երբ ինքն անտեսել է նրա խնդրանքը: Իրավապահները հանդիպել են will.i.am-ին Սիդնեյի օդանավակայանում: Երաժշտի խոսքով՝ […]

̰
Ավտստրալիայում կիսամերկ տղամարդը 4 օր անցկացրել է կոկորդիլոսների մեջ

20:26 24.11.2019

Ավստրալիական Կովանիամա քաղաքի բնակիչը 4 օր անցկացրել է ջունգլիներում, գրում է Daily Mail-ը: Երբ 44-ամյա Ջերի Դեվիդը գիշերը գնում էր տուն, ճանապարհին նրա դիմաց կով է դուրս եկել և տեղի է ունեցել ՃՏՊ: Մեքենան ջարդոնի է վերածվել, և տղամարդը ստիպված է եղել 4 օր անցկացնել ջունգլիներում: Նրա հագին եղել է միայն կիսավարտիք: Ավստրալացին 4 օր […]

̰
Գիտնականները կբուժեն քաղցկեղը մագնիսի օգնությամբ

20:10 24.11.2019

Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտնաբերել են արյան մաքրման նոր մեթոդ, որի շնորհիվ հիվանդներին հնարավոր է բուժել բազմաթիվ հիվանդություններից, ներառյալ օնկոլոգիական, առանց թունավոր դեղամիջոցներ օգտագործելու, գրում է The Telegraph-ը: Արյան միջից օտար մարմիններ դուրս բերելու գործընթացը հիշեցնում է դիալիզ: Հետազոտողները կարծում են, որ այդ մեթոդն արդյունավետ կլինի, օրինակ, սեպսիսի, մալարիայի և քաղցկեղի բուժման մեջ: Այսպիսով, գիտնականները պատրաստվում […]

̰
Լեհաստանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը

19:45 24.11.2019

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը իր «Colours Of Your Dream» երգով ելույթ է ունենալու 15 համարի ներքո: Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից: Քվերակությունն ավարտվել է նոյեմբերի 24-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերում բոլոր կատարումների ավարտից հետո և կտևի 15 րոպե: […]

̰
Տղամարդն ապրել է կենդանի 7 սանտիմետրանոց որդն աչքի մեջ

19:28 24.11.2019

Հնդկաստանի բնակչի աչքից 7 սանտիմետրանոց կենդանի որդ են հանել: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Հնդկաստանի Գուջարաթ նահանգի բնակիչ 70-ամյա Ջասուբայ Պաթելը մի քանի տարի շարունակ բողոքել է աչքի ցավից և քորից: Տղամարդը բազմիցս դիմել է բժիշկներին, բայց նրանք չեն կարողացել հասկանալ պատճառը: Ակնաբույժ Միլան Պանչալը հիվանդի աչքում մակաբույծ է նկատել միայն 2019 թվականի հոկտեմբերին: Բժիշկը […]

̰
Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից

19:15 24.11.2019

Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից: Այս անհավանական գոլը գրանցվել  է «Գվադալախարա» — «Վերակրուս» հանդիպման  ժամանակ: Երբ հաշիվը եղել է 2-1 հոգուտ «Գվադալախարա»-ի, հաղթող թիմի դարպասապահ Խոսե Անտոնիո Ռոդրիգեսը հուժկու հարվածով գնդակը դուրս է մղել սեփական տուգանայինից: Սա տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյաններին, երբ պարտվող թիմը ամբողջ կազմով նետված է եղել գրոհի: […]

̰
Մի քանի տասնամյակում առաջին անգամ Ազովի ծովի ջուրը 100 մետրով ետ է քաշվել

19:12 24.11.2019

Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկ քաղաքի ափամերձ հատվածում Ազովի ծովի ջուրը մոտ 100 մետրով ետ է քաշվել, հայտնում է Кубань 24-ը: Ենթադրաբար, այս երևույթի պատճառը ուժեղ քամին է եղել: Նշվում է, որ տեղի բնակիչները կոչ են արել օգտվել այդ հնարավորությունից և մաքրել ծովի հատակի այդ 100 մ-ը՝ նախքան ջուրը նորից կվերադառնա:

̰
1 հաղթանակ, 2 ոչ-ոքի. Արոնյանի այսօրվա արդյունքը Tata Steel մրցաշարում

19:05 24.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակցիներն անցկացրեցին ևս 3-ական արագ շախմատի պարտիաներ: Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ, հետո կիսեց միավորը Յան Նեպոմնյաշչիի հետ, ապա առավելության հասավ Սանթոշ Գուջրաթիի նկատմամբ: 9-րդ տուրից հետո Արոնյանը 18 հնարավորից 9 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնականը: Իսկ միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոնն է: Մագնուս Կարլսենը […]

̰
Թրամփը նշել է, որ ամերիկացիների 75%-ը դեմ է իր իմպիչմենտին

18:56 24.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ ամերիկացիների երեք քառորդը չի պաշտպանում Դեմոկրատական կուսակցության կողմից պետության ղեկավարի դեմ սկսված իմպիչմենտի գործընթացը: «Այժմ հարցումները ցույց են տվել, որ շատ լուրջ տարաձայնություններ կան իմպիչմենտների հետ, հատկապես տատանվող նահանգներում: 75% -ը 25% -ի դիմաց: Շնորհակալություն»,- Twitter-ում գրել է նա: Polls have now turned very strongly against Impeachment, […]

̰
Տղամարդը փախել է իր կնոջից՝ հետը վերցնելով շահած վիճակախաղի տոմսը

18:39 24.11.2019

Թաիլանդում ամուսինը փախել է կնոջից՝ շահող վիճակախաղի տոմսն իր հետ վերցնելով, որպեսզի գումարը չկիսի նրա հետ, գրում է Asia One- ը: Պորնտինդա Չամնանվետը և նրա ամուսինը՝ Վիժակ Վաննապրասիտը ջեքփոթ են շահել: Զույգը վիճակախաղի տոմս է գնել, որը նրանց բերել է 270 հազար դոլարի շահում: Ամուսինները համաձայնել են շահումը հավասար կիսել: Այնուամենայնիվ, հաջորդ օրը զույգը վիճաբանել […]

̰
Իտալիայի առաջնություն. «Ռոմա»-«Բրեշիա». ուղիղ միացում

18:08 24.11.2019

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Բրեշիային»: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել «Ռոմայի» կազմում:  

̰
Հայտնի է «Ռոմա»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից

17:50 24.11.2019

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բրեշիային, հայտնում է armsport.am-ը: Հայտնի է հռոմեական ակումբի մեկնարկային կազմը: «Ռոմա»` Պաու Լոպես, Ֆլորենցի, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Վերետու, Դիավարա, Ձանիոլո, Կլյուվերտ, Պելեգրինի, Ջեկո: Մրցավեճին չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա բացակայում է հայտացուցակից:

̰
Ի՞նչ է ցույց տվել արտակարգ վայրէջքից հետո մահացած օդաչուի բուժզննումը

17:08 24.11.2019

Մոսկվա-Անապա ինքնաթիռի երկրորդ օդաչուն, որը մահացել է Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջքից հետո, թռիչքից առաջ ենթարկվել է բժշկական զննման: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ վկայակոչելով Аэрофлот-ի մամուլի ծառայությանը: Ըստ ավիաընկերության հայտարարության՝ բժիշկները չեն հայտնաբերել թռիչք իրականացնելու որևէ հակացուցում: Փորձագիտական հանձնաժողովը, որը օդաչուն անցել է 2018 և 2019 թվականներին, նրան պիտանի է ճանաչել է թռիչքային […]

̰
Ամերիկացի գիտնականը Մարսի վրա միջատներ է հայտնաբերել

16:51 24.11.2019

Օհայոյի համալսարանի ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում նա գտել է արարածների հետքեր, որոնք նման են երկրային միջատներին, գրում է Science Alert-ը: Ռոմոզերը, ուշադիր ուսումնասիրելով լուսանկարները, նշել է, որ Մարսի միջատներն ունեն թևեր, բեղիկներ: Նա պնդում է, որ լուսանկարում դրանք շարժվող և թռչող միջատին բնութագրող դիրքերով են: Ըստ միջատաբանի՝ […]

̰
Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարած օդաչուն մահացել է սրտի կաթվածից

16:36 24.11.2019

Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռի օդաչուն, որը թռչում էր Մոսկվայից Անապա, օդում վատ է զգացել և արտակարգ վայրէջքից հետո մահացել սրտի կաթվածից, կիրակի օրը Интерфакс-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ 1970-ին ծնված օդաչուն թռիչքի ժամանակ բողոքել է սրտի շրջանում ցավից: Նա նշել է, որ օդաչուն մահացել է շտապօգնության ժամանումից առաջ:  

̰
Չիլիում 300 ցուցարար աչքի վնասվածք է ստացել

16:22 24.11.2019

Չիլիում հակակառավարական ցույցերը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ռետինե գնդակներով փամփուշտներ, որոնց կիրառումը պաշտոնապես արգելված է, բացի ծայրահեղ դեպքերից։ Ոստիկանությունը, ըստ մամուլի հրապարակումների, դրանցով կրակել է ցուցարարների դեմքներին։ Սրա հետևանքով ավելի քան 280 ցուցարար աչքերի տարբեր վնասվածքներ է ստացել։ Չիլիի ցույցերը ամենադաժաններից են ընդհանուր առմամբ։ Ռետինե գնդակներով փամփուշտների կիրառման ծավալն այստեղ ռեկորդային է։ Իսկ ցույցերի […]

̰
ԱՄՆ-ն նախապայմաններ է դնում ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում

15:49 24.11.2019

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարել է, թե ինչ պայմանների բավարարման դեպքում են իրենք պատրաստ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա այդ պայմանները ձևակերպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը։ Ջոն Սալիվանը, որ ներկայում պետքարտուղարի տեղակալն է, իսկ առաջիկայում հավանաբար կնշանակվի Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, հարաբերությունների կարգավորումը կապել է Ուկրաինայի ճգնաժամի հետ։ Նրա խոսքով, կարգավորում կլինի այն դեպքում, եթե […]

̰
Լավրովը հիշեցրել է ՄԱԿ-ում թևավոր խոսք դարձած արտահայտությունը

15:16 24.11.2019

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է խորհրդային ​​դիվանագետ Օլեգ Տրոյանովսկու մի արտահայտության մասին, որը  ՄԱԿ-ի շրջանակներում մեմ էր դարձել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովներից մեկի շրջանակներում Տրոյանովսկիի և իր ամերիկացի գործընկերոջ վրա հարձակվել են չինական արմատական ​​հասարակական հասարակական կազմակերպության անդամներ, ինչի հետևանքով դիվանագետները ներկվել են կարմիր […]

̰
Ֆրանսիայում դատարանը բադերին թույլ է տվել կռկռալ

15:00 24.11.2019

Ֆրանսիական դատարանը որոշում է կայացրել, որով պաշտոնապես բադերին թույլատրվում է կռկռալ, գրում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել Դաքս քաղաքում ֆերմերի և նրա հարևանի միջև: Տղամարդը բողոքել է իր հարևանի բադերի պատճառով. նրա խոսքով՝ կենդանիները կռկռացել են թույլատրելիից ավելի մեծ չափաբաժնով: Նրանց ձայնի պատճառով նա չի կարողացել քնել բաց պատուհաններով: Պատճառված անհարմարությունների համար հայցվորը պահանջել […]

̰
Իրկուտսկում մացառախոզը փախել է շարժական կենդանաբանական այգուց

14:12 24.11.2019

Նոյեմբերի 21-ի առավոտյան Իրկուտսկի բնակիչները տեղական առևտրի կենտրոնի մոտակայքում նկատել են ձնաբքի մեջ վազող մացառախոզի: Կադրերը հայտնվել են YouTube-ի Наш город — Иркутск ալիքում: Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն, ականատեսները կանչել են ոստիկանության աշխատակիցներին և բռնել կենդանուն: Պարզվել է, որ նա փախել է տեղի շարժական կենդանաբանական այգուց, որը գտնվել է առևտրի կենտրոնում: Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի […]

̰
BACK_TO_TOP