TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սա ֆենոմենալ է. փոքրիկ հայուհիներն իրենց վարպետությամբ ապշեցրել են Գալկինին

20:28 25.11.2019

Երկու հայ աղջիկներ՝ 7-ամյա Էվելինա Մուսայելյանը Պյատիգորսկից և 13-ամյա երևանցի Աիդա Ավանեսյանը մասնակցել են Ռուսաստանի առաջին ալիքի «Բոլորից լավը» շոուին: Էվելինան կարողացել է զարմացնել հաղորդավար Մաքսիմ Գալկինին՝ պատրաստելով քեյք փոփ: Ինչպես ինքն է բացատրել, դա տորթ է փայտի վրա: «Այսինքն` դա կարելի է անվանել Պյատիգորսկից քաղցր խորոված»,- կատակել է շոուի հաղորդավարը: Երգչուհի Աննա Պլետնևան օգնել […]

̰
Բեյրութում գիշերը երիտասարդները կոտրել են ցուցարարների մեքենաները

20:27 25.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծրագրի ընթացքում մեկնաբան Սագօ Արեանը խոսել է երեկ գիշեր Բեյրութում ցուցարարների և երիտասարդների միջև բախումներից: Երիտասարդները կոտրել են ցուցարարների մեքենաները՝ պատճառելով մեծ վնաս: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եվգենի Պետրոսյանը պատմել է, թե Հայաստանի որ վայրում է վերերկրային զգացողություններ ունեցել

20:00 25.11.2019

Հայտնի ռուս երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր Instagram-ում պատմել է Հայաստանում Խոր Վիրապի վանք այցելության մասին: Պետրոսյանը պատմել է 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման և այդ գործընթացում Խոր Վիրապի դերի մասին պատմությունը, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը: «Ամեն անգամ, երբ ես գալիս եմ Հայաստան, այցելում եմ Խոր Վիրապի զարմանահրաշ վանք: Ինչու է ամբողջ աշխարհը պետական […]

̰
Չինուհին հազալիս կոտրել է 10 կողոսկրերը

18:30 25.11.2019

Չինաստանի բնակչուհին հազի նոպայի ընթացքում կոտրել է 10 ողերը, գրում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգում: 20-ամյա աղջիկը, որն ունի ասթմա, դիմել է բժիշկներին և ասել, որ կրծքավանդակի ձախ հատվածում ցավեր ունի: Ռենտգենից հետո պարզվել է, որ չինուհին հազալիս կոտրել է 10 կողոսկրերը: Այդ ամենի պատճառը եղել է նրա օրգանիզմում վիտամին D-ի, […]

̰
Լավրովը վտանգված է համարում Սիրիայի սահմանադրական խորհրդի աշխատանքները

18:15 25.11.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ Արևմուտքում կան այնպիսի ուժեր, որոնք շահագրգռված են տապալել Սիրիայի Սահմանադրության ստեղծման կոմիտեի երկրորդ նիստը, որը նախաձեռնելուն ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։ Սրանով, ըստ Սերգեյ Լավրովի, նրանք փորձելու են արդարացնել Սիրիայի ռազմական ուժի կիրառումը։ Նախարարը հիշեցրել է, որ այս հանդիպումը պետք է տեղի ունենար դեռ մեկ տարի առաջ։ Սակայն, ըստ նրա, Արևմուտքը […]

̰
Ինչո՞ւ է աճուրդում գնված Ադոլֆ Հիտլերի գլխարկը հանձնվել հրեաներին

17:52 25.11.2019

Շվեյցարիայում բնակվող ազգությամբ լիբանանցի բարերար Աբդուլլա Շատիլյան աճուրդում գնել է Ադոլֆ Հիտլերի գլխարկը և այն նվիրաբերել Իսրայելում գործող մի հիմնադրամի: Շատիլյան խոշոր գործարար է, Ժնևում նա ադամանդագործության բիզնես ունի: Իր այս քայլը բարերարը բացատրել է այսպես. գնել է գլխարկը, որպեսզի այն չհայտնվի նեոնացիստների ձեռքում: «Ինձ համար շատ կարևոր է, որ պատմության այդ ցավոտ և հակասական […]

̰
Կրեմլում հայտարարել են Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին

17:25 25.11.2019

Նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Թուրքիա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հայտնել է, որ վերջին հեռախոսային զրույցներից մեկի ընթացքում Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են, որ 2020-ի հունվարին պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածը: «Խոսք էր գնում նաև այն մասին, որ գուցե տեղի ունենա Պուտինի այցը Թուրքիա»,- ասել […]

̰
Ազնավուրը՝ ծովում. մեծ շանսոնյեի դուստրը նոր լուսանկար է հրապարակել

16:40 25.11.2019

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հոր՝ նախկինում չհրապարակված լուսանկարները: Լինում են նաև ուշագրավ տեսանյութեր: Ցուրտ նոյեմբերին օրվա լուսանկարը ծովային է: Այնտեղ Շառլ Ազնավուրն է երիտասարդ տարիներին: Նա լողում է ծովում ու փորձում մոտենալ ափին, հենց այդ պահին ֆոտոխցիկն անմահացրել է նրան:

̰
Սողանքներ Քենիայում. կան տասնյակ զոհեր և անհետ կորածներ

16:32 25.11.2019

Քենիայում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն: Նշվում է, որ դեռ շատերին են փնտրում, և անհետ կորածների թիվն ավելանում է: Երկրի նախագահ Ուգուրու Քենիաթան արդեն հայտնել է, որ տուժած շրջանին հատկացնելու են ֆինանսական աջակցություն: Առաջիկա 4-6 շաբաթվա ընթացքում անձրևներ են կանխատեսվում Սոմալիում, Հարավային Սուդանում և Քենիայում։ Ջրհեղեղների […]

̰
Ստամբուլում բացվել է Կոմիտասի արձանը

16:29 25.11.2019

Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքության տարածքում տեղադրվել է ականավոր հայ երաժիշտ, մեծն Կոիտասի արձանը: Արձանի հեղինակը պոլսեցի հայազգի քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ բարերարը՝ Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի 150-ամյակին նվիրված արձանի բացման արարողությանը մասնակցել են  Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:    

̰
Իրանի ԱԳՆ-ն բողոքի ցույցերին աջակցելը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին

16:15 25.11.2019

Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին աջակցելը միջամտություն է համարում երկրի ներքին գործերին: Հաղորդում է ТАСС-ը՝ նշելով, որ այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Բողոքի ցույցերին աջակցությունը միջամտություն է Իրանի ներքին գործերին»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը: Մուսավին […]

̰
Հանդիպումը շատ արդյունավետ էր. նախարարը Փարիզում հանդիպել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ

15:42 25.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ տեղեկացնելով. «Այսօր Փարիզում հանդիպել եմ մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների, որոնք պատրաստ են աջակցել մեր մշակույթի զարգացմանը: Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով ու շնորհակալ եմ իրենց պատրաստակամության համար: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»:

̰
Ռիո դե Ժանեյրոյում ֆուտբոլային թիմի երկրպագուների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

15:12 25.11.2019

Բրազիլական «Ֆլամենգո» ակումբը 2:1 հաշվով հաղթել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթին»:

̰
ՀՀ-ի և Չինաստանի միջև կնքված համաձայնագիրը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը

14:54 25.11.2019

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության և Չինաստանի կառավարության միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ռումինիայի գործող նախագահը վճռական հաղթանակ է տարել ընտրություններում

14:41 25.11.2019

Իր ընտրարշավում Յոհաննիսը խոստացել էր վերանայել Ռումինիայի անդամագրումը եվրոյի և Շենգենյան գոտուն:

̰
ՌԴ-ում հայ է սպանվել. բացառիկ կադրեր դեպքի վայրից

14:31 25.11.2019

Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին տեսանյութ է հրապարակել է իր էջում և գրել. «Ընկերներ, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Դուբնա քաղաքում… Մի քանի երիտասարդներ՝ ՀՀ քաղաքացիներ, հանգստանում էին Դուբնայի Դաչնայա փողոցի «Լիմոնադ» գիշերային ակումբում: Ակումբում նրանք հանդիպել են ծանոթ ընկերախմբի, որի շարքում էր նաև Դուբնա քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները […]

̰
Կինը թիրախի տակ է իր տանը. Ֆեդերիկա Մոգերինի

14:29 25.11.2019

Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ, Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է՝ ուղղված ողջ մարդկության դեմ, և այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ, բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառության՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան […]

̰
Աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ

13:43 25.11.2019

Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին: Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը: […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

13:40 25.11.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։  «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ, օգտագործելով առկա ողջ ներուժը, հայ-լատվիական […]

̰
«Երազող»-ը երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին

13:26 25.11.2019

Նոյեմբերի 24-ին պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում՝ Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ, անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս՝ տիեզերագնացների մասնակցությամբ: Ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, […]

̰
ՌԴ-ում կրկեսում մարմնամարզուհին ընկել է մեծ բարձրությունից

13:04 25.11.2019

Բելգորոդում Սանկտ Պետերբուրգի կրկեսի ներկայացման ժամանակ օդային մարմնամարզուհին մեծ բարձրությունից ընկել է: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ մարմնամարզուհին հոսպիտալացվել է: Հիվանդանոցում նրան ախտորոշել են ոտքի կոտրվածք: Հրապարակման համաձայն՝ պոկվել է անվտանգության պարանը: Ներկայումս Բելգորոդում հյուրախաղերով հանդես է գալիս Սանկտ Պետերբուրգից Империал կրկեսը:

̰
Մանրամասներ՝ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից

12:58 25.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի […]

̰
ՌԴ քաղաքացիություն ստացածների թվում ՀՀ քաղաքացիներն առաջատար են

12:55 25.11.2019

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ամփոփել է այս տարվա միգրացիոն հոսքերը ու հայտնել, որ այս տարի ՌԴ քաղաքացիություն ստացածները 1,5 անգամ ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեծ թիվ այդ հոսքում կազմել են հայերը։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 285 հազարից 17 հազարը եղել է Հայաստանից, այսինքն` շուրջ 6 տոկոսը։ Առաջատարն Ուկրաինան է, որի արևելքի՝ Դոնբասի բնակիչներին […]

̰
Թրամփը սպառնալիք է ներկայացնում մեր երկրի համար. բիզնես մագնատ Բլումբերգն առաջադրվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին

12:45 25.11.2019

Մայք Բլումբերգը «Բլումբերգ» համաշխարհային ֆինանսական և մեդիա ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը:

̰
ՀՀ ՍԴ պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

12:29 25.11.2019

Ս.թ. նոյեմբերի 21-22-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արաիկ Թունյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի հրավերով աշխատանքային այցով գտնվում էին Վարշավայում, որտեղ տեղի էր ունենում Լեհաստանի Հանրապետության օրենսդրության կոդիֆիկացման հանձնաժողովի քրեական իրավունքի բաժնի հիմնադրման հարյուրամյակին նվիրված «Քրեականացում. գաղափարներ և սահմանափակումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին երկու տասնյակից […]

̰
Բեյրութում հակակառավարական ցույցի մասնակիցների և «Հզբոլլահ»-ի աջակիցների միջև բախումներ են եղել

12:24 25.11.2019

Իրավապահները բախումներին վերջ դնելու համար արցունքաբեր գազ են արձակել:

̰
Հոնկոնգի ընտրություններում հաղթել են ժողովրդավարության կողմնակիցները

10:35 25.11.2019

Քվեարկել է ընտրողների 71%-ը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է քաղաքի պատմության մեջ:

̰
Ֆրանսիայում և Իտալիայում հեղեղներ են. կան զոհեր

10:10 25.11.2019

Ֆրանսիայի հարավում և Իտալիայի հյուսիս-արևմտյան շրջաններում արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևները հեղեղների և սողանքների պատճառ են դարձել: Korrespondent պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում եղանակային պայմանների հետևանքով 3 մարդ է մահացել, 1 հոգի անհետ կորած է: Գետերը դուրս են եկել ափերից, ճանապարհները ջրածածկ են: Euronews-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Լիգուրիա շրջանում սողանքի հետևանքով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Հազարավոր […]

̰
Հանուն ԱՄՆ-ի՝ Չինաստանը խստացնում է պատիժը տեխնոլոգիաների գողության համար

09:00 25.11.2019

Չինաստանի իշխանությունները մտադիր են խստացնել պատասխանատվությունը մտավոր սեփականության իրավունքի խախտման համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Չինաստանի կառավարության կողմից կիրակի տարածված հրամանագրին։Այն պարտավորեցնում է տարածաշրջանային վարչակազմերին խստացնել մտավոր սեփականության իրավունքի պահպանումը։ Իշխանություններն ակնկալում են, որ մտավոր սեփականության ոլորտում հանցագործությունների թիվը 2022 թվականին կնվազվի։ Նշվում է նաև, որ վերոնշյալ իրավունքի պաշտպանության ամրապնդումը կօգնի բարձրացնել […]

̰
Ավիավթար Կոնգոյում․ զոհերի թիվը հասնում է 30-ի

08:50 25.11.2019

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում` Հյուսիսային Կիվու նահանգում Busy Bee մասնավոր ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 29 մարդ։ Այս մասին հայտնում է Actualite պորտալը։ Զոհերից 2-ն ինքնաթիռի անձնակազմի անդամներ են, մյուսները՝ ուղևորներ և շրջանի բնակիչներ, որտեղ ընկել է ինքնաթիռը։ Զոհերից 7-ը նույն ընտանիքի անդամներ են, ովքեր վթարի պահին գտնվել են տանը։ 16 տուժածները հոսպիտալացվել […]

̰
BACK_TO_TOP