14:07 21.11.2019
Նիդեռլանդական հայտնի SBS6 հեռուստաալիքի հերթական հաղորդումներից մեկը նվիրված է եղել Հայաստանին ու հայկական խոհանոցին: Հաղորդման հենց սկզբում հաղորդավարները նախ անդրադառնում են Հայաստանին` այն բնութագրելով որպես ամենահին և ամենահյուրասեր պետություններից մեկը: Ի՞նչ է սովորաբար լինում հայկական սեղաններին, և որոնք են հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մի քանիսը: Հայկական լավաշ, պանիր, վարունգ, լոլիկ և, իհարկե, խորոված: Այս ամենը, […]
13:20 21.11.2019
Նոյեմբերի 20-ին Հաագայում տեղի է ունեցել երեխաների խաղաղության միջազգային մրցանակի հանձնումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ դափնեկիրներ են դարձել երկու դեռահաս՝ շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը և կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը: Ինքը՝ Թունբերգը, չի կարողացել անձամբ ներկա գտնվել արարողությանը, քանի որ ներկայումս ուղևորվում է Իսպանիա՝ ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին մասնակցելու համար: […]
13:06 21.11.2019
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանում կալանված նավերը և դրանցում գտնվող 24 նավաստիները հայրենիք են վերադարձվել՝ առանց որևէ նախապայմանի:
12:57 21.11.2019
Կարմիր հրապարակում Ուկրաինայի մի քաղաքացի փորձել է մտնել Կրեմլ, հայտնում է Московский комсомолец-ը: 36-ամյա կինը բղավել է, թե ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կինն է և ցանկացել է տեսնել նրան: Անվտանգության դաշնային ծառայություն աշխատակիցները ձերբակալել են կնոջը: Ոստիկանությունում կասկածել են, որ նա շիզոֆրենիա ունի և կնոջը տեղափոխել են Ալեքսեևի անվան հոգեբուժարան:
12:42 21.11.2019
ՆԱՏՕ-ն տիեզերքը հայտարարել է գործողությունների անցկացման առանձին ոլորտ: Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները տիեզերքը ճանաչել են որպես առանձին տարածություն՝ ցամաքի, օդի, ջրի և կիբերտարածքի հետ միասին: «Տիեզերքն անհրաժեշտ է դաշինքի կողմից պաշտպանության և զսպիչ միջոցառումների համար»,- հավելել է Ստոլտենբերգը: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն իր զենքը […]
12:39 21.11.2019
Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող […]
12:25 21.11.2019
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 օրինագիծ է ընդունել Հոնկոնգի ցուցարարներին աջակցություն ցուցաբերելու և մարդու իրավունքների հարցով Չինաստանին նախազգուշացում ուղարկելու մասին:
12:10 21.11.2019
Հակադրությունների միասնությունը դարձավ Իրանի և Արևմուտքի, այդ թվում` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հիմնական բնորոշիչը: Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլևիի նախաձեռնած Սպիտակ հեղափոխությունը այլ բան չէր նշանակում, քան երկիրը տանել արևմտականացման ճանապարհով: Բայց ժամանակին Արևմուտքի հետ սերտ համագործակցող շահական Իրանը ամեն դեպքում սկսեց ինքնուրույն խաղալ՝ դուրս գալով Արեւմուտքի վերահսկողությունից: 1979թ. Իսլամական հեղափոխությունը տապալեց շահական ռեժիմը: Հեղափոխությունը […]
11:01 21.11.2019
ԱՄՆ Կոնգրեսում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննության կարևոր վկաներից մեկը՝ Եվրոպական Միությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը, հայտարարել է, որ Թրամփն իրեն հրահանգել է ճնշում գործադրել Կիևի վրա և հետաքննել ընտրություններում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնում է BBC-ն: Սոնդլենդի խոսքով՝ Թրամփի հրահանգն իրեն փոխանցել է նրա անձնական փաստաբան […]
10:56 21.11.2019
Վրաստանի Կազբեկ լեռան ստորոտում գտնվող Ցցխեթա Մթիանեթի շրջանի Ստեփանծմինդա քաղաքավանն ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ բնակավայրերի ցանկում, որը կազմել է Thrillist.com-ը: Հրապարակման մեջ նշվել են շրջանի յուրահատուկ ճարտարապետությունն ու բնական հմայքը, ինչպես նաև Կազբեկ լեռան ստորոտում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու հազվագյուտ գեղեցկությունը։ Ստեփանծմինդա թարգմանաբար նշանակում է Սուրբ Ստեփան: Գյուղը 1921-2007 թվականներին կոչվում էր Կազբեկի: Այն գտնվում […]
09:32 21.11.2019
Էստոնիայում առնետների հարձակման պատճառով ծառայությունների մատուցման համացանցային գործառույթները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է Postimees-ը։ Առնետները կրծել են մալուխները Տալինից ոչ հեռու գտնվող վայրում։ Դրա հեռտևանքով մեծապես տուժել են հիվանդ էստոնացիները, ովքեր չեն կարողացել դեղատոմսով դեղեր ստանալ համացանցի միջոցով։ Նշվում է, որ կրծած մալուխներն արդեն փոխարինվել են, և համացանցային կապը վերականգնվել է։
08:57 21.11.2019
Սիցիլիա կղզու վրա գտնվող Մեսինա նահանգի հրավառելիքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է 4 մարդ, ևս 2-ն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ զոհերի թվում է գործարանի սեփականատիրոջ 71-ամյա կինը։ Տուժածները հոսպիտալացվել են։ Փրկարարները մարել են կրակն ու սկսել տարածքից հեռացնել փլատակները։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել […]
08:29 21.11.2019
Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Զագրեբում ընթացող 24-րդ համագումարի պատվիրակները ձայների ճնշող մեծամասնությամբ նոր նախագահ են ընտրել։ Այդ պաշտոնում ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացած Դոնալդ Տուսկը։ Նա լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջոզեֆ Դոյլին։ Այս մասին հայտնում է ԵԺԿ մամուլի ծառայությունը։ Տուսկի օգտին է քվեարկել 491 պատվիրակ (գրանցված պատվիրակների 93 տոկոսը), դեմ են […]
23:55 20.11.2019
Երկրի ամենասեքսուալ կինը, ըստ Maxim ամսագրի, մոդել և դերասանուհի Իրինա Շեյքն է: Նա նախկինում եղել է Բրեդլի Կուպերի և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, ու ահա հերթական անգամ հայտնվել է ամենասեքսուալ կանանց ցուցակում, ավելին՝ գլխավորել է այդ ցուցակը: Երկրորդ տեղում է դերասանուհի Լյուբով Ակսյոնովան: Երրորդ տեղում է երգչուհի Օլգա Սերյաբկինան: Հաջորդում են մոդել Վիկոտրյա Օդինցովան ու Յանա […]
23:21 20.11.2019
ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքում անհայտ մի քաղաքացի որոշել է զբոսանքի հանել իր շանը, սակայն լավ տարբերակ չի ընտրել: Նա նստել է մեքենան, իսկ շանը կապել է մեքենայից ու դանդաղ սկսել է վարել: Տեսանյութը նկարահանել են հետևից ընթացող մի մեքենայից և տեղադրել համացանցում: Օգտատերերին շան տիրոջ այս որոշումը դուր չի եկել: Շատերը քննադատել են նրան: Զայրույթ է […]
23:04 20.11.2019
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում Քննչական կոմիտեի քննիչը պատանդ է վերցրել իր կնոջը, որն ի դեպ, հղի է: Ընտանեկան դրաման տեղի է ունեցել Կրասնոարմեյսկայա փողոցի բնակարաններից մեկում: Առավոտից ամուսինը արգելափակվել է սեփական բնակարանում և սպառնացել է սպանել փոքրիկի սպասող կնոջը: Կոնֆլիկտի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում: Հայտнի է միայն, որ քննչական կոմիտեի քննիչը նախկինում աշխատել […]
22:27 20.11.2019
ՌԴ Վորոնեժի շրջանի Սեմիլուկի քաղաքի հիվանդանոցի բժիշկ-ռենտգենոլոգը աշխատանքի է եկել հարբած վիճակում: Նրա մոտ հիվանդ երեխա են բերել, սակայն բժիշկը չի կարողացել հետազոտել նրան, նա անկարող է եղել նույնիսկ շարժվել կամ խոսել: Հարբած բժշկուհուն նկարահանել են ձեռքը կոտրած երեխայի վրդովված ծնողները, և տեսանյութը տարածել են համացանցում: Միջադեպին անմիջապես արձագանքել է հիվանդանոցի տնօրենը` նշելով, որ նույն […]
22:13 20.11.2019
Լուսանկարում, որը գրեթե 120 տարեկան է, պատկերված է մի աղջկա, որը, ինչպես ջրի երկու կաթիլ, նման է շվեդացի աշակերտուհի Գրետա Թունբերգին: Այն գտնվել է Վաշինգտոնի համալսարանի արխիվում, գրում է The Sun- ը: Արխիվային լուսանկարներում ներկայացված են Կանադայում ոսկու հանքերում աշխատող երեխաներ: Աղջիկներից մեկը շատ նման է 16-ամյա սկանդալային Շվեդիայից էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին: Շատ օգտվողներ կատակով […]
22:00 20.11.2019
Կրասնոդարի երկրամասի Տուապսեի 60-ամյա բնակիչ Նազիկ Մանուկյանը սկսել է ուսումնասիրել հայերենը, որպեսզի կարդա սկեսրայրի նամակները, որոնք ուղղված են եղել սկեսրոջը: Մանուկյանն ասում է, որ սկեսուրը չի ցանկացել, որ իր մահից հետո նամակներն անհետանան, ցանկացել է, որ իր երեխաներն ու թոռները նույնպես իմանան դրանց բովանդակության մասին: «Օր չկար, որ սկեսուրս չհիշեր իմ ամուսնու հորը՝ իր «թանկագին […]
21:06 20.11.2019
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն: Միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ՀՀ վարչապետը կհանդիպի Միլանի քաղաքապետ Զուզեպպե Սալայի հետ։ Ինստիտուտում ՀՀ վարչապետը մասնակցելու է նաև Ապագայի երկխոսություն խորագրով քննարկմանը։
20:04 20.11.2019
Ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման մանրամասներ է պատմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուս լրագրողների երևանյան հանդիպման մասին: «Փաշինյանը պատմեց առաջիկա օրենքի մասին («Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման մասին»): Համաձայն որի՝ պաշտոնյաների գույքը կարող է բռնագրավվել առանց դատական մեղադրական վճռի, եթե նրանք չկարողանան ապացուցել իրենց ունեցվածքի օրինականությունը»,- գրել է լրագրողը իր Twitter-ում: Մի քանի […]
19:24 20.11.2019
2019 թվականի դեկտեմբերի 0,98 Ցելսիուսի աստիճանով ավելի տաք է, քան 140 տարվա ընթացքում գրանցված դիտարկումների միջին ջերմաստիճանը։ Այս ջերմաստիճանը գրանցվել է ցամաքի և Համաշխարհային օվկիանոսի տարբեր մասերում գրանցված արդյունքների միջինացմամբ։ Ընդ որում՝ առաջին տեղում ևս «թարմ» հոկտեմբերներից մեկն է՝ 2015 թվականին։ Այդ տարի ջերմաստիճանը ռեկորդային է եղել, թեև ընդամենը 0,06 աստիճանով է բարձր այս տարվա […]
19:22 20.11.2019
«Ժամանել եմ Միլան. Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հանդիպում եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2567267090033671/
19:15 20.11.2019
Մադոննան երկրպագուներին շոկի է ենթարկել՝ խմելով սեփական մեզը: Դա տեսանկարահանել և ներբեռնել է իր ինստագրամյան էջ: Աստղը հայտարարել է, որ դա օգնում է վերականգնել ուժերը համերգից հետո: Սկզբում նա պառկում է սառույցով լի լոգարանի մեջ, հետո խմում հեղուկը: «Շատ լավ է խմել մեկ բաժակ մեզ սառույցով լոգանք ընդունելուց հետո»,- հայտարարել է Մադոննան ու ավելացրել, որ […]
19:00 20.11.2019
Մեքսիկացի ֆիթնես մոդել և մարզիչ Ալոնդրա Վիլյասենոն մահացած է հայտնաբերվել Տիխուանա քաղաքում գտնվող իր տանը, գրում է Mirror-ը: 23-ամյա աղջկա դին հայտնաբերել է մայրը: Կինը որոշ ժամանակ չի կարողացել հեռախոսով կապ հաստատել դստեր հետ և անհանգստանալով` գնացել է նրա տուն: Տեղի ոստիկանության տվյալներով՝ մոդելի մարմնի վրա հայտնաբերվել են դանակահարության հետքեր, և նա, ըստ երևույթին, մահացել […]
18:56 20.11.2019
Վայրի բնությունը կենդանիների համար լի է անակնկալներով, և երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե որտեղից կարող է գալ վտանգը: Երիտասարդ առյուծն անզգուշության հետևանքով կարող էր կոկորդիլոսի ճաշը դառնալ, սակայն աչալուրջ «եղբայրը» միջամտել է և իր վրա վերցրել կոկորդիլոսի հարձակումը` հրաշքով փրկվելով: Ըստ տեսանյութի հեղինակի` առյուծները հագեցնում էին իրենց ծարավը Լինյանտի գետի ափին, որը տեղակայված է Արևմտյան […]
18:37 20.11.2019
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, դերասաններ Անժելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) մարդու իրավունքների «Խոստում» կենտրոնի միջոցառմանը, գրում է The Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնել էինք` Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի պատկերով: Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար էր հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության […]