18:37 20.11.2019
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, դերասաններ Անժելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) մարդու իրավունքների «Խոստում» կենտրոնի միջոցառմանը, գրում է The Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնել էինք` Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի պատկերով: Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար էր հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության […]
18:00 20.11.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ֆորումի ընթացքում հայտարարել է, որ ոչ մի հարաբերություն չունի իր ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հետ, տեղեկացնում է «Газеты.Ru»-ի թղթակիցը: «Ոչ մի հարաբերություն չկա»,- ասել է Պուտինը: Պուտինի խոսքերով` նրանք խոսել են միայն հեռախոսով: «Ինձ թվում է՝ նա համակրելի մարդ է, անկեղծ»,- ասել է Պուտինը: Ռուսաստանի նախագահն ավելացրել է, […]
17:47 20.11.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել է բանտի հետ և աջակցություն է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա: Քահանայապետի և ապագա փեսացուի միջև խոսակցությունը կայացել է Թաիլանդ մեկնելու ճանապարհին, որտեղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նոյեմբերի 20-ին ժամանել է առաքելական այցով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ե՞րբ ես բանտ գնալու»,- հարցրել է Ֆրանցիսկոսը ֆրանսիացի […]
17:35 20.11.2019
ՀՀ ՊՆ կայքի հրապարակումների համաձայն՝ պաշտպանության նախարարության և զինված ուժերի միանգամից երեք պատվիրակություն այս օրերին մեկնել է Ռուսաստան՝ ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում հանդիպումներ ունենալու։ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին: Ի կատարումն Միջպետական ավիացիոն կոմիտեի 2019թ. աշխատանքային […]
17:34 20.11.2019
Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
17:27 20.11.2019
ԱՊՀ երկրների հարկային ծառայության ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին: Ըստ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի, համագործակցության երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի XXVI նիստում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել տեղեկատվության փոխանակման չափորոշիչների մասին, որի ներդրումները նախատեսվում է մոտ ժամանակներում: Միշուստինը նշել է, որ […]
17:13 20.11.2019
ՀՀ վարչապետի պատվիրակության ինքնաթիռը Վենետիկից հետո վայրէջք է կատարել Միլանում։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը և պատվիրակությունը եղել են Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում։ Միլանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանը հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում։ Միլանից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ավելի ուշ ՀՀ վարչապետը կլինի Միջազգային […]
17:00 20.11.2019
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, մազապուրծ եղած և Հայաստանում ապրող փոքրաթիվ մարդկանցից ևս մեկը։ 109 տարեկանում կյանքից հեռացել է Գույնա Մարկոսյանը։ Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին։ Կենդանության օրոք ծեր կինը պատմել էր, որ 1915-ին ընտանիքը որոշել է տեղափոխվել Թուրքիայում կոտորածից խուսափելու համար։ Մակույկով անցել են Ախուրյան գետն ու […]
16:55 20.11.2019
Ուկրաինայի Գերագույն դատարանը օրինական է համարել Սաակաշվիլիի` 2018 թվականին Լեհաստան վտարումը՝ չբավարարելով նրա հայտը` ուղղված Ուկրաինայի ՆԳՆ-ի, սահմանային ու միգրացիոն ծառայությունների գործողությունների դեմ: «Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Որոշումը կայացվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին կայացած դատական նիստի ընթացքում»,- ասված է Գերագույն դատարանի տարածած հայտարարության մեջ: Սաակաշվիլին […]
16:50 20.11.2019
Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական զրույց են ունեցել էմիրի նստավայրում՝ դիվանում, հայտնում է The Peninsula-ն: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նոր հորիզոններ, հատկապես տնտեսության, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, տուրիզմի և սննդի անվտանգության ոլորտներում: Կողմերը նաև տեսակետներ են փոխանակել երկկողմ մտահոգություն ներկայացնող […]
16:20 20.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իմփիչմենթի գործով Կոնգրեսի լսումներն անվանել է «մեծ օր երկրի համար»: Այս մասին նա գրել է Twitter-ում: «Մեծ օր՝ հանրապետականների համար, մեծ օր՝ մեր երկրի համար»,- գրել է Թրամփը, երբ երեքշաբթի երեկոյան երկու լսումներից երկրորդը ավարտվել է: Երկու առանձին հանրային լսումների ժամանակ, որոնք ընդհանուր առմամբ տևել են գրեթե 11 ժամ, չորս վկա […]
13:42 20.11.2019
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ` Պրիսցիլլա Չանի հետ լուսանկար է հրապարակել: «Գեղեցիկ հանգստյան օրեր դրսում: Ես սիրում եմ մեր ազգային այգիները: Թեպետ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է սրա վրա մագլցել»,- գրել է նա` նկատի ունենալով իրենց հետևում գտնվող ժայռերը:
13:38 20.11.2019
Վենետիկի օդանավակայանից Սուրբ Ղազար կղզի հայկական պատվիրակության անդամները ջրային տրանսպորտով են մեկնում: Հայկական պատվիրակության անդամները, հաշվի առնելով եղանակային վատ պայմանները, պատրաստված են մեկնել Իտալիա: Այս մասին Վենետիկից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում, սպասվում է այց Մխիթարյան միաբանություն: Մանրամասները` տեսանյութում:
13:30 20.11.2019
Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որը վերացնում է բոլոր արտոնությունները իշխանության բոլոր ճյուղերի պաշտոնատար անձանց համար, հայտնում է Baghdad Al Youm-ը: Օրենքը վերաբերում է նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավարներին: Մասնավորապես, փաստաթուղթը նրանց համար կասեցնում է անձնական պաշտպանությունը, պետական ծախսերով բուժօգնությունը, ինչպես նաև որոշ առավելություններ: Խորհրդարանում կարծում են, որ նման միջոցառումները հնարավորություն կտան նվազեցնելու […]
13:16 20.11.2019
Աֆրիկայի ավելի քան 30 երկրներ, ինչպես նաև Ասիայի և կղզու որոշ պետություններ, հայտնվել են աշխարհի չզարգացած երկրների շարքում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում, որը ներկայացվել է նոյեմբերի 19-ին: Զեկույցի հեղինակները վերլուծել են բոլոր երկրները երեք չափանիշների հիման վրա՝ մեկ շնչի հաշվով եկամուտ, մարդկային ռեսուրսներ և տնտեսական խոցելիություն: Ցանկում ներառված է […]
12:50 20.11.2019
Ինչպես հայտնի է, 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը, հայտնում է style.news.am-ը: Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց և այս ոլորտում կրթության առաջավոր օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը […]
11:09 20.11.2019
Ռուս Ագինա Ալթինբաևային, ով իր 6-ամյա որդուն նստացրել էր մեքենայի ղեկին, տուգանել են 35 հազար ռուբլու չափով: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: ՃՈ տեսուչները կնոջ նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Նա ստիպված կլինի վճարել տուգանք՝ երեխայի կողմից մեքենա վարելու, արագություն գերազանցելու, անվտանգ երթևեկության կանոնները խախտելու համար: Ոստիկանների խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ […]
09:00 20.11.2019
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության շենքում, որը տեղակայված է մայրաքաղաք Տոկիոյում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Փրկարարներն իրականացրել են աշխատակիցների շտապ տարհանում։Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։ Նշվում է, որ հրդեհը սկիզբ է առել ստորգետնյա ավտոկայանատեղիի երկրորդ հարկում։
23:58 19.11.2019
Ռուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունն ուսումնասիրություն է կատարել և հրապարակել այն մարդկանց անունները, որոնք առավել հաճախ պատասխանատու են Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների համար: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն: Ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորների ամենատարածված անունների շարքում են հայ տղամարդկանց անունները: «Առավել հաճախ ավտովթարների մեղավոր են եղել հետևյալ անուններով վարորդենրը. Դանիել (այս անունով ապահովագրված մեքենաների վարորդների 17.7 %-ը վթար են […]
23:26 19.11.2019
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները զուգարանակոնքերի համար հատուկ ծածկույթ են ստեղծել, որոնք մաքուր կպահեն կոնքամանները առանց ջրի օգտագործումից հետո: Խոսքը տեֆլոն նյութի մասին է, որը թույլ չի տալիս մարդու կենսագործունեության մնացորդներին կպնել զուգարանակոնքին: Հատուկ ծածկույթը զուգարանակոնքի ներքին հատվածում կառաջացնի միկրոմասնիկներ, որոնց հպվելով՝ մարդու կենսագործունեության մնացորդները կսահեն ջուրը՝ առանց մակերեսն աղտոտելու: Ժամանակ առ ժամանակ սակայն կարիք կլինի փոխել […]
23:13 19.11.2019
Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը և դերասան Թիմոթի Շալամեն դարձել են 2019 թվականի նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից: Այս մասին հայտնել է Lyst.com-ը: Աղբյուրը նշում է, որ արքայազն Հարիի կնոջ և ամերիկացի դերասանի զգեստապահարանի դետալները համացանցում առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել: Օգտատերերը փնտրում էին նմանատիպ հագուստներ, իսկ իրենց ընտրած ապրանքանիշերի վաճառքն ավելանում էր հաշված ժամերի ընթացքում։ Օրինակ՝ The […]
22:59 19.11.2019
Չինացի բժիշկները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում մահացած տղամարդու թոքերն են ցուցադրվում: 52-ամյա տղամարդը, որը դիմել է բժիշկներին, հաշվառված է եղել որպես օրգանների դոնոր: Դրա համար նրան առանց մանրակրկիտ զննման ուղարկել են վիրահատության, սակայն երբ բացել են կրծքավանդակը, հասկացել են, որ պետք է անհապաղ հրաժարվել դոնորի ծառայություններից: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Մեզ սխալ չհասկանաք: […]
22:39 19.11.2019
Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել դատարան: Նրանք պնդում են, որ բուն դատավարությունը կայանա երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Պաշտպանական խմբից Ալեքսանդր Լիպցերը հայտնել է, որ երդվյալ ատենակալնրի դատարանը շատ ավելի օբյեկտիվ դատաքննություն կիրականացնի: Նաև Լիպցերը նշել է, որ պաշտպանական կողմը դիմելու է դատարան քույրերի նկատմամբ քրեական գործը կարճելու միջնորդությամբ: Ըստ վերջին […]
21:35 19.11.2019
Միացյալ Նահանգներում մեկնարկել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հանրային լսումների երրորդ օրը: Այսօր ցուցմունք են տալու բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը և փոխնախագահ Մայք Փենսի խորհրդական Ջենիֆեր Վիլյամսը: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը մեղադրվում է իր իշխանությունը չարաշահելու և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայի կառավարության քաղաքական աջակցությունը փնտրելու մեջ: Դեմոկրատները պնդում են, որ հուլիսին կայացած […]
21:10 19.11.2019
55 տարվա ընթացքում Boeing 737-ը դարձել էր պատմության մեջ ամենավաճառվող ինքնաթիռը, բայց այժմ այն կորցրել է այդ կարգավիճակը: Այս մասին հաղորդում է Business Insider-ը: Ինչպես հայտնի դարձավ, այժմ A320-ը, որն արտադրվում է Airbus կոնսորցիումի կողմից, դարձել է ամենաշատ գնված ինքնաթիռը: Այսպիսով՝ 2019 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Boeing-ը կնքել է 5 136 ինքնաթիռի մատակարարման պայմանագրեր՝ 737 […]
20:55 19.11.2019
Հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցնում էր պարբերական բժշկական զննում Մերիլանդիայի Վալտեր Ռիդ հիվանդանոցում: Այս մասին ասված է Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլիի զեկույցում, որը տարածվել է երկուշաբթի, նոյեմբերի 18-ին, ըստ USA Today-ի: «Նախագահը կրծքավանդակի որևէ ցավ չի ունեցել, և որևէ քննություն կամ բուժում չի իրականացվել` կապված հրատապ առողջական խնդիրների հետ»,- ասում է […]
20:43 19.11.2019
Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները խոսել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Իր Instagram-ում պատասխանելով հայ օգտատիրոջ հարցին՝ Պոզները նշել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը քաղաքական ենթատեքստ ունի: «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 1915-ի կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն: Ինչո՞ւ հենց հիմա: Հենց […]
20:16 19.11.2019
Հրապարակվել են ՌԴ Պենզա քաղաքում այսօր տեղի ունեցած արտակարգ պատահարի զոհերի անունները: Մահացածները 1966 և 1970 թվականներին ծնված տղամարդիկ են: Արտակարգ պատահարը գրանցվել էր այսօր առավոտյան՝ Պենզայի խանութներից մեկի հարևանությամբ գտնվող ավտոկանգառի տարածքում: Տեղի էր ունեցել ասֆալտաշերտի փլուզում, ինչի հետևանքով կայանած Lada Largus մակնիշի մեքենան հայտնվել է փոսում, որը լցված է եղել գրեթե եռման ջրով: […]
20:02 19.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն […]