TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մեհրիբան Ալիևան Մոսկվայում է

09:52 22.11.2019

Ադրբեջանի առաջին տիկին ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Մոսկվայում է: Երեկ նա հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Մեդվեդևը նրա այցը համարել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության ու բարեկամության անմիջական հաստատում: Մեդևեդևը հիշել է իր այցն Ադրբեջան, որը տեղի է ունեցել 2016 թ-ին: Ալիևան էլ իր հերթին ասել է, թե Մոսկվան իր համար […]

̰
Ցույցեր և անկարգություններ Կոլումբիայի մի շարք քաղաքներում

09:03 22.11.2019

200 հազարից ավելի մարդ է մասնակցում Կոլումբիայում բողոքի ակցիաներին։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում անկարգություններ են սկսվել։ Նախագահն ու կառավարությունը քաղաքացիներին հանդարտվելու կոչ են արել։ Ոստիկանությունը հայտնում է, որ հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 22 մարդ։ Հաղորդվում է 28 վիրավոր ոստիկանի մասին։ Բոգոտայում ցուցարարները հարձակվել են Կոնգրեսի և քաղաքապետարանի շենքերի վրա, կենտրոնում պարեկում են […]

̰
ԱՄՆ-ում ընդունվել է ժամանակավոր՝ մեկամսյա բյուջե

08:42 22.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մինչև դեկտեմբերի 20-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին բանաձևը, հայտնում է The Washington Post-ը։ Երեկ փաստաթուղթը հաստատվել էր Սենատի կողմից, հաջակցություն նախաձեռնությանը քվեարկել էր 74 օրենսդիր, դեմ էին արտահայտվել 20-ը։ Եթե ժամանակավոր ֆինանսավորմանը հավանություն չտրվեր, կառավարությանը կսպառնար նոր շաթդաուն, որը կսկսվեր նոյեմբերի 22-ի կեսգիշերին։ Անցած անգամ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել […]

̰
Grammy-2020-ի մրցանակակիրները հայտարարված են

23:45 21.11.2019

Մրցանակաբաշխության կոմիտեն հրապարակել է Grammy-2020թ-ի մրցանակակիրների ցանկը:  Անվանակարգերում ներկայացված լինելու թվով առաջատարն այս տարի 31-ամյա ամերիկացի երգչուհի Լիզզոն է: Նա ներկայացված է 8 անվանակարգերում, գրում է  Billboard-ը: «Նոր լավագույն կատարող» անվանակարգում հավակնորդների թվում են հայտնվել ամերիկացի երգչուհիներ Բիլի Այլիշը, Մեգի Ռոջերսը և Լիզզոն (Մելիսա Վիվիան Ջեֆերսոն), ռեփեր Lil Nas X-ը, Black Pumas և Tank խմբերը, իսպանացի […]

̰
Փոշու փոթորիկը Ավստրալիայի քաղաքներից մեկը նարնջագույն է դարձրել

22:53 21.11.2019

Փոշու փոթորկին նպաստել են այն նույն եղանակային պայմանները, որոնք երկրում ուժգին հրդեհների պատճառ են դարձել:

̰
Լուկաշենկոն սիրավեպ ունի 22-ամյա պատգամավորի հետ

22:40 21.11.2019

Մարիա Վասիլևիչը, որ Բելառուսի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է, ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է The Times-ը: Նշվում է, որ Մարիա Վասիլևիչը չունի քաղաքական փորձ, սակայն Ներկայացուցիչների պալատում զբաղվելու է երիտասարդական քաղաքականության հարցերով: Նա 2018-ին նվաճել է «Мисс Беларусь» տիտղոսը, դրանից 2 ամիս հետո նրան առաջին անգամ նկատել են Լուկաշենկոյի կողքին: Պարբերականը նշում […]

̰
«Երիտասարդ» Ալլա Պուգաչովան Կրեմլում ելույթ է ունեցել

21:26 21.11.2019

Ալլա Պուգաչովան ելույթ է ունեցել ռուսական Цветы խմբի 50-ամյա հոբելյանին, գրում է Дни.ру-ն: Երգչուհին կատարել է «Мы желаем счастья вам» երգը և այլ հիթեր: Համերգից հետո լրագրողներից մեկը Պուգաչովային հարցրել է` արդյո՞ք նա հիշել է իր երիտասարդությունը, ինչին Պուգաչովան պատասխանել է, որ նա հիշելու բան չունի, քանի որ դեռ երիտասարդ է: Երգչուհին 2019-ին նշել է […]

̰
Օքսֆորդ բառարանն անվանել է 2019-ի տարվա բառը

21:13 21.11.2019

Ի դեպ, 2018թ.-ի տարվա բառն էր դարձել «toxic»-ը (թունավոր):

̰
Անհետ կորած Սաշան հայտնաբերվել է հինգ տարի անց և վերադարձվել տիրոջը

21:00 21.11.2019

Պորտլենդում անհետացած Սաշա կատուն 5 տարի անց գտնվել է 1200 մղոն (1930 կմ) հեռու գտնվող մի վայրում՝ Նյու Մեխիկոյում. նրան արդեն վերադարձվել է տերերին: Այդ մասին հայտնում է CNN-ը: Հստակեցվում է, որ կատուն Նյու Մեխիկոյի փողոցներում թափառել է: Նրան տեղափոխել են տեղական ապաստարան, որտեղ սկանավորվել են միկրոչիպի առկայությունը: Արդյունքում հայտնաբերվել է միկրոչիպ, այն պարունակում էր […]

̰
Ավիացիային սիրահարված զույգը հարսանիքն անցկացրել է ինքնաթիռում

20:47 21.11.2019

Ավիացիայի վերաբերյալ առցանց խաղի ժամանակ ծանոթացած զույգը որոշել է հարսանիքն անցկացնել ինքնաթիռում, 10,3 կմ բարձրության վրա: Ավստրալացի Դեվիդ Վելիենտը և նորզելանդուհի Քետի Ռոլֆին ամուսնացել են  Jetstar ընկերության ինքնաթիռում, իրենց հարազատ Սիդնեից Օքլենդ թռիչքի ժամանակ: «Մենք ցանկանում ենք, որ մեր այս յուրատեսակ հարսանիքը խորհրդանշի մեր սերը դեպի ավիացիան, մեր սերը մեր երկրների նկատմամբ և մեր փոխադարձ […]

̰
Ագրեսիվ կարապը գրեթե խեղդել է շանը տիրուհու աչքի առջև

20:15 21.11.2019

Չինաստանի զբոսայգիներից մեկում կարապը հարձակվել է շան վրա և գրեթե խեղդել նրան լճի մեջ: Այդ մասին հայտնում է Daily Star-ը: Նոյեմբերի 15-ին Չինաստանի մի բնակչուհի Չժան ազգանունով, իր ոսկեգույն ռետրիվեր Xishi-ի հետ քայլելիս է եղել Չենդու լճի մոտակայքով: Կինը տեսանկարահանել է ջրի մեջ լողացող իր կենդանուն, երբ ագրեսիվ կարապը հարձակվել է նրա վրա: Կադրերում երևում […]

̰
ԱՄՆ-ում բժիշկներն առաջին անգամ մարդուն անկենդան վիճակի են բերել

19:30 21.11.2019

Միացյալ Նահանգներում բժիշկներն առաջին անգամ մարդուն փորձի ընթացքում անկենդան վիճակի (անաբիոզ) են բերել, նոյեմբերի 20-ին հայտնել է New Scientist պարբերականը: Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետից Սամուել Թիշերը պատմել է, որ իրեն և գործընկերներին հաջողվել է առնվազն մեկ հիվանդի բերել անկենդան վիճակի: Միևնույն ժամանակ նա չի մանրամասնել, թե քանի հիվանդ է ողջ մնացել նման միջամտության արդյունքում: Նոր […]

̰
Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները

19:26 21.11.2019

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ներդրումային համագործակցության և համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ անդրադառնալով էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացման […]

̰
Սերբիայում սկանդալ է պայթել ռուս հետախույզի կողմից սերբ հետախույզին կաշառելու տեսանյութի առնչությամբ

19:25 21.11.2019

Սերբիայի նախագահը հանձնարարել է ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

̰
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության աշխատակցի են ձերբակալել

18:50 21.11.2019

Թուրքիայում ձերբակալել են Գերմանիայի դեսպանության միջնորդությամբ այնտեղ աշխատող մի իրավաբանի, որը ուսումնասիրում էր հնարավոր քաղհալածյալների գործերը։ Իրավաբանը պետք է եզրակացություն տար, թե Գերմանիան կարող է քաղաքական ապաստան տալ այդ մարդկանց, որոնք դիմել են գերմանական իշխանություններին նման խնդրանքով։ Թուրքական իշխանությունները հենց այս աշխատանքների համար էլ ձերբակալել են իրավաբանին։ Կալանավորումը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերին, սակայն կողմերից […]

̰
Լին Թրեյսին վերահաստատել է Երևանի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը

18:21 21.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Միացյալ Նահանգների դեսպանության միջև առկա կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության […]

̰
Բրազիլիայում տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը

18:18 21.11.2019

Բրազիլիայում տղամարդը սպանել է անտուն թափառաշրջիկին, որը խնդրում էր իրեն 1 ռեալ տալ, հաղորդում է Unilad-ը: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում անտուն կինը մոտենում տղամարդուն և նրանից խնդրում է 1 ռեալ: Տղամարդուն դուր չի գալիս խնդրանքը, ինչի պատճառով որոշում է պատժել նրան: Մարդասպանն առնվազն երկու կրակոց է արձակում: Կինն ընկնում […]

̰
Արարատ Միրզոյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

18:00 21.11.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ […]

̰
Վարչապետը մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումին

17:21 21.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, մասնակցում է  հայ-իտալական բիզնես ֆորումին։ Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Իտալիայից:

̰
Ո՞վ է Միլանի հայկական եկեղեցի ներխուժած ադրբեջանցին. մանրամասներ

16:06 21.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միլանում՝ հայկական եկեղեցում տեղի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձնավորությունը` Աթա Աբդուլաևը, փորձել է սադրանք հրահրել։ Նա մտել է հայկական եկեղեցի և այնտեղ ադրբեջանական կեղծ քարոզչական ելույթ ունեցել: Ընկերոջ հետ միասին նա ներխուժել է եկեղեցի և սկսել սադրիչ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պատասխանի ընթացքում անընդհատ […]

̰
Նոր մանրամասներ. Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի «օգնությանը»

15:15 21.11.2019

Քույրերի սպանված հայրը՝ Խաչատուրյան Միխայիլը, բազմիցս դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալին, ինչպես նաև Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազին՝ խնդրելով օգնել խուսափելու իր որոշ հանցագործությունների համար պատժից: Լրատվամիջոցների ձեռքն է անցել նամակագրությունը վերահսկող մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հետաքրքիր է, որ Խաչատուրյանի հետ զրույցը վարում է անցած տարի մահացած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: […]

̰
Փաշինյանն այցելել է Միլանի կաթոլիկ տաճար՝ ծանոթանալու համաշխարհային պատմամշակութային կառույցին

14:25 21.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այցելում են Միլանի կաթոլիկ տաճար՝ ծանոթանալու համաշխարհային պատմամշակութային կառույցին։

̰
Հայեր ջան, դուխով. Հայաստանն ու հայկական խոհանոցը՝ նիդեռլանդական հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում

14:07 21.11.2019

Նիդեռլանդական հայտնի SBS6 հեռուստաալիքի հերթական հաղորդումներից մեկը նվիրված է եղել Հայաստանին ու հայկական խոհանոցին: Հաղորդման հենց սկզբում հաղորդավարները նախ անդրադառնում են Հայաստանին` այն բնութագրելով որպես ամենահին և ամենահյուրասեր պետություններից մեկը: Ի՞նչ է սովորաբար լինում հայկական սեղաններին, և որոնք են հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մի քանիսը: Հայկական լավաշ, պանիր, վարունգ, լոլիկ և, իհարկե, խորոված: Այս ամենը, […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհների ծուխը ծածկել է որոշ քաղաքներ

13:24 21.11.2019

Անտառային հրդեհներն արդեն 6 մարդու կյանք են խլել:

̰
Գրետա Թունբերգը երեխաների խաղաղության միջազգային մրցանակ է ստացել

13:20 21.11.2019

Նոյեմբերի 20-ին Հաագայում տեղի է ունեցել երեխաների խաղաղության միջազգային մրցանակի հանձնումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ դափնեկիրներ են դարձել երկու դեռահաս՝ շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը և կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը: Ինքը՝ Թունբերգը, չի կարողացել անձամբ ներկա գտնվել արարողությանը, քանի որ ներկայումս ուղևորվում է Իսպանիա՝ ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին մասնակցելու համար: […]

̰
Ուկրաինան ՌԴ-ից կպահանջի վերադարձնել նավերից պակասող տեխնիկան

13:06 21.11.2019

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանում կալանված նավերը և դրանցում գտնվող 24 նավաստիները հայրենիք են վերադարձվել՝ առանց որևէ նախապայմանի:

̰
Կրեմլ մտնել փորձող Պուտինի «ուկրաինուհի կինը» տեղափոխվել է հոգեբուժարան

12:57 21.11.2019

Կարմիր հրապարակում Ուկրաինայի մի քաղաքացի փորձել է մտնել Կրեմլ, հայտնում է Московский комсомолец-ը: 36-ամյա կինը բղավել է, թե ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կինն է և ցանկացել է տեսնել նրան: Անվտանգության դաշնային ծառայություն աշխատակիցները ձերբակալել են կնոջը: Ոստիկանությունում կասկածել են, որ նա շիզոֆրենիա ունի և կնոջը տեղափոխել են Ալեքսեևի անվան հոգեբուժարան:

̰
Չիլիում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև

12:51 21.11.2019

Չիլիում բողոքի ակցիաներ են սկսվել հոկտեմբերից:

̰
Տիեզերքը դարձել է ՆԱՏՕ-ի գործողությունների հինգերորդ ոլորտը

12:42 21.11.2019

ՆԱՏՕ-ն տիեզերքը հայտարարել է գործողությունների անցկացման առանձին ոլորտ: Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները տիեզերքը ճանաչել են որպես առանձին տարածություն՝ ցամաքի, օդի, ջրի և կիբերտարածքի հետ միասին: «Տիեզերքն անհրաժեշտ է դաշինքի կողմից պաշտպանության և զսպիչ միջոցառումների համար»,- հավելել է Ստոլտենբերգը: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն իր զենքը […]

̰
Լին Թրեյսին այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

12:39 21.11.2019

Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող […]

̰
BACK_TO_TOP