TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Դուք ունեք ձեր մրցունակ մշակումները, մենք՝ մերը. Բելառուսի վարչապետը` նախագահին

18:20 22.11.2019

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Բելառուս կատարած արդյունավետ այցերի ընթացքում նախանշվել են […]

̰
Լիբանանում ցուցարարների գլխավոր նպատակն է կազմել նոր կառավարություն. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

18:15 22.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի ընթացքում մեկնաբան Սագօ Արեանը խոսել է Լիբանանում տիրող ցույցերի մասին. «Այսօր առավոտ անհայտ անձինք այրել են շարժման գլխավոր խորհրդանիշ փայտե հուշարձանը, սակայն ցուցարարներն արագ են արձագանքել: Այսօր ցուցարարների գլխավոր նպատակն է կազմել նոր կառավարություն»: Մանրամասները` տեսանյութում:    

̰
Հռոմում տեղադրվելու է Հովհաննես Թումանյանի արձանը

17:54 22.11.2019

Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում:  SHANTNEWS.am-ի թղթակիցը Հռոմից հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Դեսպանի խոսքերով` առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: Նա հայտնել է, որ արձանը պետք է տեղադրվի խորհրդարանի այգու դիմաց: Դրանից բացի, դեսպանի խոսքերով, […]

̰
ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

17:45 22.11.2019

Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդին են ներկայացվել Ղազախստանում տեղի ունեցած նախագահական և Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները: Քննարկվել են հաջորդ տարի ԱՊՀ երկրներում տեղի ունենալիք համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Մեծ հայրենական պատերազմի […]

̰
Ինչպե՞ս են անցնում վարչապետի հանդիպումները Հռոմում. SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

17:31 22.11.2019

SHANTNEWS-ի թղթակից Արփի Սուքիասյանը մանրամասներ է հաղորդում Իտալիայի Կիջի պալատից: Մեր գործընկերը տեղեկացնում է, որ այս պահին Կիջի պալատում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հանդիպումը: Հանդիպման ավարտին կողմերի միջև մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում աշխարհի ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակում է

17:20 22.11.2019

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակում է հայտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերլուծությունը կատարել է «Twiplomacy» միջազգային կայքը: «Աշխարհի առաջնորդները «Ֆեյսբուք»-ում վերտառությամբ հոդվածում անդրադարձ է կատարվում հենց այդ ցուցանիշներին:  «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում ժողովրդին իր կառավարության գործունեության մասին: Ձայնը և պատկերը հաճախ լավը չեն, սակայն վարչապետի […]

̰
Ռուսական բանակում ժամանակակից սպառազինությունները կազմում են 68 տոկոս. Պուտին

16:43 22.11.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակում 68 տոկոս է կազմում ժամանակակից տեխնիկայի և զինամթերքի քանակը: Նման հայտարարություն նա արել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում՝ խոսելով մինչև 2030-ը երկրի զինուժի առջև կանգնած դրված խնդիրներից: Նրա խոսքերով՝ զինտեխնիկայի որոշ օրինակներ իրենց բնութագրիչներով մոտ մեկ տարով գերազանցում են արևմտյան նմուշները: Պուտինը կոչ է արել այդ […]

̰
Իտալական կողմը պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները

16:35 22.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։ Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ […]

̰
Ահաբեկիչների հետ առնչություն ունենալու մեղադրանքով Իտալիայում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

15:59 22.11.2019

Իտալիայում ձերբակալվել է Վրաստանի մի քաղաքացի, որը մեղադրվում է ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ, հայտնել է վրացական Maestro հեռուստաընկերությունը` հղում անելով իտալական լրատվամիջոցներին: Աղբյուրի համաձայն` ձերբակալված անձը 48-ամյա տղամարդ է: Վրաստանի քաղաքացին մեղադրվում է հանցավոր աշխարհին առնչություն ունենալու, գողության և փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ: Տղամարդը բանտարկված է և հնարավոր է` […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Միշել Աունին

15:50 22.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- […]

̰
ՌԴ քաղաքներում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության 2 ղեկավար և 7 անդամ

15:44 22.11.2019

Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի շրջանում ձերբակալվել են «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» («Իսլամական ազատագրական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության երկու ղեկավար և 7 անդամ, որոնք տարածաշրջանում ստեղծում էին աջակիցների փակ ցանցեր: Նրանք լուծել էին նաև ապօրինի գործողությունների ֆինանսավորման խնդիրը: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը: Նշվում է, որ գործողությունների շրջանակներում Անվտանգության դաշնային ծառայությանը համագործակցել է Ներքին […]

̰
ՀԱՊԿ երկրները միացել են պաշտպանության ոլորտում ՌԴ միջգերատեսչական համագործակցության համակարգին

15:28 22.11.2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ճգնաժամային արձագանքման կենտրոնը մտել է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից միջգերատեսչական փոխգործակցության համակարգ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կարևոր է նշել, որ հաստատվել է տեղեկատվության փոխանակում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի կենտրոնական հրամանատարական կետերի հետ»,- ասել է Շոյգուն՝ բացելով […]

̰
Փաշինյանն այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան

15:15 22.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել եկեղեցում հավաքվածներին և նշել, որ նրանք պահպանում են հայկական ինքնությունը. «Մենք հասկանում ենք, որ այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող անցորդ լինել մարդկության պատմության մեջ, այսպիսի […]

̰
Իտալիայում հայերին ճանաչում են դեռ արքայական ժամանակներից

15:05 22.11.2019

SHANTNEWS-ի թղթակից Արփի Սուքիասյանը Իտալիայից մանրամասներ է ներկայացնում հայ-իտալական պատմությունից՝ խոսելով դարերի ընթացքում Իտալիայում հայերի ներկայության և ունեցած դերի մասին: «Ներսես Պատրիկ, Իսահակ Հայկազն. նրանք ովքեր լավ գիտեն հայ-իտալական պատմությունը, գիտեն նաև, որ այս զորահրամանատարները Իտալիայի փոխարքայի պաշտոնն են զբաղեցրել: Այսինքն՝ այստեղ հայերին ճանաչում են դեռ արքայական ժամանակներից: Հիմա էլ հայերի թիվն Իտալիայում փոքր չէ. […]

̰
Շուրջ 30 սեկտորներ շուտով կգան Հայաստան. Իտալիայում ՀՀ դեսպան

14:40 22.11.2019

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ Իտալիայի Լոմբարդիայի տարածաշրջանը, որը տալիս է երկրի ՀՆԱ-ի շուրջ 22 %-ը, պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ: «Շուրջ 30 սեկտորներ շուտով կգան Հայաստան, մենք սեկտորները նախապես կիդենտիֆիկացնենք: Հայաստանը շատ հետաքրքիր շուկա է հիմա»: Վիկտորյա Բաղդասարյանն անդրադարձավ նաև մյուս բիզնես ֆորումին և նշեց, […]

̰
Մորալեսի դուստրը հրաժարվել է Մեքսիկայում ապաստանից

14:31 22.11.2019

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը ՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, չի ընդունել Մեքսիկայում ապաստանի առաջարկը: Այս մասին հաղորդել է Բոլիվիայի արտգործնախարար Կարեն Լոնգարիկը: «Սա իր ինքնիշխան որոշումն է, իր սեփականը: Ըստ երևույթին, նա ունի իր պատճառները»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը թույլատրել էր Մեքսիկայի Լա-Պասե դեսպանատանը թաքնվող Մորալեսի 24-ամյա […]

̰
ԱՄՆ Սենատը ցանկանում է հետաքննել Բայդենի հնարավոր ճնշումը Պորոշենկոյի վրա

14:20 22.11.2019

ԱՄՆ Սենատի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Լինդսի Գրահամը Պյոտր  Պորոշենկոյի և Ջո Բայդենի խոսակցությունների վերաբերյալ փաստաթղթեր է խնդրել պետքարտուղար Մայք Պոմպեոյից՝ կապված Վիկտոր Շոկինի գլխավոր դատախազի պաշտոնից ազատման հետ: Այդ մասին հայտնում է Украинская правда-ն՝ հղում կատարելով սենատորի նամակին: Գրահամի խոսքերով՝ 2016 թվականի փետրվարի 11-ին, 18-ին և 19-ին Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի […]

̰
Կրեմլը հաստատել է Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ամսաթիվը

14:07 22.11.2019

Կրեմլը հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ամսաթիվը. այն կկայանա դեկտեմբերի 19-ին: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքում: «Ասուլիսը տեղի կունենա 2019-ի դեկտեմբերի 19-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաստատված ավանդույթի համաձայն՝ պետության ղեկավարի հետ ամեն տարի անցկացվում է մեծ համաժողով: Այսպիսով՝ 2018-ին դա տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին և […]

̰
ԵՄ-ն «Նորմանդական քառյակի» հանդիպմանը Պուտինից «նշանակալի քայլեր» է ակնկալում

13:17 22.11.2019

ԵՄ-ը Փարիզում «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովում Ռուսաստանից ակնկալում է «նշանակալի քայլեր»: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի վարիչ Ռիչարդ Թիբելսը Բրյուսելում Եվրախորհրդարանի պատվիրակության Ուկրաինայի հետ կապված նիստի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ Թիբելսի՝ Բրյուսելում տեսնում են, որ Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: Միևնույն ժամանակ, ԵՄ-ը մատնանշում […]

̰
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին

13:16 22.11.2019

Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Այս մասին տեղեկացնում են ՀԲ Երևանի գրասենյակից: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին […]

̰
НТВ-ն անդրադարձել է 1970-ականների վերջին Հայաստանում տեղի ունեցած սկանդալային գողությանը

13:12 22.11.2019

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել` անդրադառնալով Հայաստանում 1970-ականների վերջին տեղի ունեցած գողության դեպքին: Նշվում է, որ նախորդ դարի 70-ականներին ՀՀ Կենտրոնական բանկի պահեստից գողացվել է 1,5 միլիոն ռուբլի: Աղբյուրը նշում է, որ դա այդ ժամանակվա համար «ֆանտաստիկ» գումար է եղել: Դատարանի որոշմամբ` գողերը դատապարտվել են գնդակահարության: Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Մոսկվա նամակ է գրել և […]

̰
Victoria’s Secret-ը չեղարկել է իր ամենամյա շքեղ ցուցադրությունը

13:00 22.11.2019

Ամերիկյան L Brands ընկերությունը, որին  պատկանում է Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշը, հայտարարել է 2019 թվականին Victoria’s Secret Fashion Show-ի չեղարկման մասին, հայտնում է Fortune ամսագիրը: Ընկերությունը միջոցառման չեղարկումը բացատրել է նրանով, որ ապրանքանիշը պետք է աշխատի իր իմիջի վրա: Ցուցադրությունն անցկացվում էր 25 տարի` սկսած 1995 թվականից: Անցյալ տարի այն ունեցել է ամենացածր վարկանիշն իր […]

̰
ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

12:50 22.11.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում: «Այժմ շփման գծում հանգիստ իրավիճակ է, բայց մեզ, իհարկե, անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծում […]

̰
Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի

12:45 22.11.2019

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Այս մասին Օրբելյանը գրել է իր ֆեյսբուքյան  էջում. ««Մետրոպոլիտեն» օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal […]

̰
Ժամանակն է հայ-իտալական գործարար հարաբերություններն ավելի լավը դարձնել. վարչապետ

12:38 22.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, Հռոմում հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոի հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական գործարար հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում և ժամանակն է դրանք էլ ավելի լավը դարձնելու: Մանրամասները` տեսանյութում:

̰
Պուտինը Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» շքանշանով

12:38 22.11.2019

Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պարգևատրվածների ցուցակում էր նաև լեգենդար ռուս գիտնական-բևեռախույզ, Պետական դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, ում Վլադիմիր Պուտինը հանձնել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանը: «Ես մնում եմ գործող բևեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն […]

̰
Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ռոբերտ Մենենդես

12:16 22.11.2019

Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ է արել գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձևը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են […]

̰
Անտարկտիդայում հայտնաբերվել է սոխի հարյուրամյա պարկ

12:10 22.11.2019

Կարմիր սոխի պարկը, որը ավելի քան 100 տարեկան է, գտնվել է Անտարկտիդայում՝ Հաթ-Փոինթ թերակղզում: Այս մասին հայտնում է Antarctic Heritage Trust հիմնադրամը Facebook-ի իր էջում: Այսպիսով, գտածոն հայտնաբերվել է Discovery խրճիթում, որը կառուցվել է բրիտանական բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթի կողմից 1902 թվականին: Մասնագետներն ուսումնասիրել են սոխի պարկը սեզոնային մոնիտորինգային ծրագրի շրջանակում: Նշվում է, որ սոխի […]

̰
Պոմպեոն խնդրել է իրանցիներին սոցցանցերի միջոցով տեսանյութեր ուղարկել ցույցերի մասին

11:02 22.11.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի միջոցով պարսկերենով դիմել է իրանցի ցուցարարներին: Նա խնդրել է, որ ցուցարարները սոցիալական կայքի միջոցով ցույցերից տեսանյութեր և լուսանկարներ ուղարկեն, որպեսզի հետո ԱՄՆ-ը կարողանա նոր պատժամիջացներ կիրառել Իրանի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար: Նման խնդրանքով Պոմպեոն դիմել է իրանցիներին նաև Telegram-ի միջոցով: Իրանում այժմ ինտերնետ հասանելիություն չկա, իշխանությունները խոստացել են վերականգնել […]

̰
Ես հայերեն շատ բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ. Եվգենի Պետրոյանը պատասխանել է SHANTNEWS-ի հարցերին

10:51 22.11.2019

Այս օրերին Հայաստանում է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը: Նա հասցրել է բազմաթիվ այցելություններ կատարել, հատկապես տպավորվել է Ցեղասպանության տուն-թանգարան կատարած այցից: Տպավորությունների մասին Եվգենի Պետրոսյանն այսօր պատմել է լրագրողներին, այնուհետ հարցուպատասխան է եղել: Ժողովրդական արտիստը նաև Shantnews.am-ի հարցերին է պատասխանել:  Հարց. Հումորն ու քաղաքականությունը միշտ սերտ կապված են եղել: Ես մի փոքր […]

̰
BACK_TO_TOP